13:40 15.11.2019
Կենսաթոշակառուների բողոքների պատճառով «Հայփոստ» ՓԲԸ 17-րդ փոստային բաժանմունքի աշխատակազմը կփոխվի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Փոփոխության նպատակը արատավոր երևույթին վերջ տալն է: Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը ամիսներ առաջ պայմանավորվել էին ակտիվացնել համագործակցությունը՝ հիմքում դնելով կենսաթոշակառուների շահն […]
13:39 15.11.2019
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը: «Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանն իր մեջ ուժ չգտավ (ճիշտ էին, փաստորեն հուշում բազմաթիվ ընկերներս) բավարարել մեր կողմից ներկայացված բողոքն ու ազատ արձակել Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին։ Արա Վարդանյանը […]
13:37 15.11.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է գողության, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ապօրինի կերպով զենք պատրաստելու և թմրամիջոցի՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի 40-ամյա բնակչին: Քրեական գործի բազմակողմանի քննությամբ պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ: Այսպես՝ […]
13:36 15.11.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մերիլենդի ամերիկյան կրոնական կենտրոնում ունեցած իր ելույթի ընթացքում հայերի մասին սկանդալային հայտարարություններ է արել: Նա նշել է, թե անցյալում հայերը ապրել են քոչվորների պես, և Հայաստանը «երիտասարդ պետություն» է: «Հայաստանը երեկվա պետությունն է: Նախկինում նրանք ապրում էին որպես փախստականներ և թափառում: Թուրքիայում նրանք հաճախ էին փոխում իրենց բնակության վայրը: Այդ […]
13:30 15.11.2019
«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ստիպված է եղել բացատրություններ տալ իր անպարկեշտ ժեստի համար. քաղաքական գործիչը միջնամատը ցույց է տվել իշխող կուսակցության գրասենյակի մոտ գտնվող ցուցարարներին: Միջադեպը տեղի է ունեցել երեկ «Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնության հավաքի ավարտից հետո, որտեղ քննարկվել էր խորհրդարանում սպասվող քվեարկությունը՝ կապված ընտրական համակարգը փոփոխելու օրինագծի հետ: Այն ընթացել […]
13:25 15.11.2019
«Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն»-ը «Լինդսի Գրահամի կապը թուրք լոբբիստների հետ» խորագրով վերլուծություն է հրապարակել, որում նշում է. «Նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի միջև հանդիպանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հատուկ անդրադարձ կատարեց Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Ցեղասպանության ճանաչմանը նվիրված 296-րդ բանաձևին, որը, ըստ Էրդողանի, «խորապես վիրավորել էր թուրք […]
13:18 15.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արայիկ Սահակյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արայիկ Սահակյանին ազատել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
13:15 15.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Շավարշ Գրիգորյանին առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնին նշանակվել է Հովակիմ Պոդոսյանը: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Հովակիմ Պոդոսյանին նշանակել առողջապահության նախարարության […]
13:00 15.11.2019
Հայաստանում ինժեներական քաղաքի կառուցման նախագծման աշխատանքները մտել են ավարտական փուլ, և 2020 թվականին սկսվելու են ինժեներական քաղաքի կառուցման շինարարական աշխատանքները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Նրա ղեկավարած նախարարությունը նախատեսում է այդ քաղաքում տեղավորել մոտ 35 ինժեներական ընկերություններ, որոնք հնարավորություն կունենան ստեղծել մոտ 1500 աշխատատեղ։ Այս նպատակով, ըստ Արշակյանի, պետության և […]
12:59 15.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արսեն Նավասարդյանին Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արսեն Նավասարդյանին ազատել պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ, նույն հոդվածի համաձայն, Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ:
12:57 15.11.2019
«Որքանո՞վ է 2020թ. բյուջեն հեղափոխական և իրատեսական»,- նոյեմբերի 15-ին` ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ, նման հարցադրում արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը` նկատելով, որ բազմաթիվ կարևոր դրույթներ որևէ արտացոլանք չեն գտել նախագծում: «Վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշռի ավելացմանը վերաբերող չեք գտնի որևէ տող այնտեղ: Երբ մենք ուզում ենք արևային և քամու էներգիան օգտագործել որպես վերափոխում էներգետիկ […]
12:54 15.11.2019
«Վերնատուն» ակումբում այսօր հանդիպում են մի շարք քաղաքական գործիչներ: Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց՝ կոռուպցիայի դեմ ասֆալտին փռելով չեն պայքարում: Նա նշեց՝ 5-6 հոգու դեպքում կարելի էր գիծ դնել: Մանուկյանի գնահատմամբ՝ պետությունը ժողովրդին վերադարձած չէ, հիմա միանձնյա է, մեկ մարդ է որոշում: «Դա՞ էինք ուզում, շատ ձայն ստանալը չի նշանակում ժողովրդի ձայնից խոսել: […]
12:50 15.11.2019
«Россия 1» հեռուստաընկերության եթերում՝ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում, շոշափվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման: Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի սարսափելի ողբերգությունն է՝ ճանաչված աշխարհի տարբեր պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից: Հաղորդավարի խոսքով՝ հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչմանը սպասում է Միացյալ Նահանգների կողմից, սակայն այդ հարցին […]
12:40 15.11.2019
Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ Հայաստանը` որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն, ներկայացվել է Սալոնիկի «Philoxenia» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն: «Հայաստանի տաղավարը հյուրընկալեց բազմաթիվ այցելուների, ինչպես նաև մի շարք երկրների` Կիպրոսի, Լուքսեմբուրգի, Պերուի, Մարոկկոյի, Սլովակիայի, Սերբիայի հյուպատոսարանների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, պատգամավորների: Ցուցահանդեսի ընթացքում այցելուների համար ելույթ է ունեցել «Մասիս» հայկական պարային խումբը` […]
12:34 15.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել ու անդրադարձել «Դասարան+դասական» նախագծին: «Նախագծի շրջանակում Ավագ դպրոցի շուրջ 60 աշակերտ ոլորտի արհեստավարժ մասնագետների շնորհիվ ծանոթանում են դերասանական արվեստին և թատրոնի կյանքին: Վարպետաց դասերի ընթացքում դասախոսները խաղերի միջոցով ներկայացնում են դերասանական արվեստի հնարքներ, որոնք օգնում են կենտրոնացնել ուշադրությունը, ամրապնդել կամքը: Իսկ հետո աշակերտներին […]
12:30 15.11.2019
ՏՏ ոլորտի զարգացման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է 2020 թվականին 1 միլիարդ դրամ հատկացնել այդ ոլորտում նորարարությունները ֆինանսավորելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց նախարար Հակոբ Արշակյանը։ «Այս նպատակով նախարարությունը 2020 թվականին նախատեսել է թվով շուրջ 90 դրամաշնորհներով աջակցել տեխնոլոգիական ոլորտի նորարարական խմբերին և ստարտափներին՝ իրենց գաղափարները պրոդուկտների նախատիպի, այնուհետև նաև բիզնեսի […]
12:27 15.11.2019
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ժամանակ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ վտանգված են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները: Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ` ընդդիմության շարքերում հայտարարել է, որ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ հիմնականում եղել է ռուսական գործոն, որ Ռուսաստանն է նախաձեռնել պատերազմի սանձազերծումը: Այսօր Ռուսաստանի իշխանությունը մտահոգված է` արդյո՞ք ՀՀ վարչապետը չի փոխել իր դիրքորոշումը: Ռուբեն […]
12:18 15.11.2019
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը գրում է, որ իրենց ուսումնասիրությունը հայտնաբերել է էգ գայլի առանձնյակի վաճառք: Վաճառողը Դավիթ անունով օգտատերն է, Էրեբունի վարչական շրջանից, իսկ կենդանու վաճառքի գինը նշված է 200 հազ. դրամ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ վաճառողը Դավիթ Գաբրիելյանն է՝ գործող կենդանաբույժ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի եղբայրը: «Գայլն […]
12:14 15.11.2019
Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելիս ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ նախարարությանը տրվող 12,5 միլիարդ դրամից 6,3 միլիարդն ուղղվելու է ռազմարդյունաբերության ոլորտին։ «2020 թվականի բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են շուրջ 122 տոկոսով՝ հասնելով շուրջ 6,3 միլիարդ դրամի»,- ասաց նախարարը։ Այդ ծախսերի մի մասը, ըստ նախարարի, ուղղվելու է գիտահետազոտական-փորձակոնստրուկտրորական աշխատանքներին, մյուս մասը՝ արտադրական կարողությունների […]
12:08 15.11.2019
Երևանում այսօր մեկնարկած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ժամանակ քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ կասկածներ ունի, թե Հայաստանում 2018-ին տեղի ունեցած փոփոխություններն իրականում հեղափոխություն էին: «Դա հեղափոխություն է՞ր, թե՞ Հայաստանից դուրս գրված սցենար»,- հռետորական հարց է տվել Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա` բազմաթիվ երկրներում տեղի ունեցած քաղաքական խոշոր փոփոխությունների առաջին արարը շատ նման է Հայաստանում տեղի […]
11:58 15.11.2019
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մտադիր է Հայաստանն ապրելու և աշխատելու ցանկալի վայր դարձնել ինժեներների, ծրագրավորողների, նորարարների համար։ Այս մասին այսօր հայտարարեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ «Այս նպատակներին հասնելու համար մշակվել է Հայաստանի բարձրտեխնոլոգիական զարգացման, ռազմարդյունաբերության զարգացման և թվայնացման 2020-2025 թվականների ռազմավարությունը, որը շուտով կհանձնվի հանրության դատին, արդեն իսկ շրջանառության մեջ է», – ԱԺ-ում նախարարության […]
11:51 15.11.2019
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ մեկնարկել են Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարի վերականգնման աշխատանքները: Վերականգնմանն աջակցելու խնդրանքով Հանրապետության նախագահին էր դիմել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը: Քսաներորդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը համարվող եռապատկեր հորինվածքով որմնանկարը ստեղծվել է 1964–1966 թթ., նկարիչներ Հովհաննես […]
11:40 15.11.2019
Իտալիայում ամուսնալուծված ու առանց տան մնացած տղամարդկանց համար կացարաններ են բացել: Ինչպես գրում է «Российская газета»-ն, իշխանություններն այս մարդկանց դասակարգում են «նոր աղքատների» շարքերը: Նրանք այն մարդիկ են, որոնք ունեն լավ կրթություն և երբևէ ցածր խավի չեն պատկանել: Վիճակագրության համաձայն՝ Իտալիայում ամուսնալուծությունների 60 տոկոսի դեպքում տունը մնում է այն կողմին, ում մոտ ապրում են երեխաները: […]
11:39 15.11.2019
Ազգային ժողովն արդեն երրորդ օրն է՝ քննարկում 2020 թվականի բյուջեի նախագիծը։ Նախարարները հերթականությամբ ներկայացնում են իրենց ոլորտների անելիքները և հաջորդ տարվա ծախսերը։ Այսօրվա նիստի ընթացքում իր նախարարության անելիքները ներկայացնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Այդ ընթացքում, երբ տեսախցիկը ցույց տվեց դահլիճը, պարզվեց՝ նախարարի զեկույցը 132 պատգամավորներից լսում է երկու տասնյակից էլ քիչ […]
11:38 15.11.2019
ԱԺ-ն քննարկում է 2020թ. բյուջեի նախագիծը: Արտահերթ ելույթով այսօր հանդես կգան 3 նախարարերներ: Մինչ այդ, մտքերի փոխանակություն է, որի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն առանձնացրեց այն կետերը, որոնք, իր կարծիքով, կարևորությամբ առանձնանում են: «Կրթության մեջ կարևորում եմ 2 կետ՝ ռոբոտաշինության զարգացման ծրագիրը, որին մոտ 5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու, քան 2018թ-ին: […]
11:31 15.11.2019
Նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը երեկ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, որ «նոյեմբերի 17-ին ծրագրված ընդդիմության հանրահավաքը կլինի «համընդհանուր ժողովրդական հավաք, որն ամենակարճ ժամկետներում վերջ կդնի «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կողմից ձևավորված իշխանությանը»: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թբիլիսիից բացի, երեկ երեկոյան ցույցեր են անցկացվել նաև Վրաստանի այլ քաղաքներում՝ ընդդեմ համամասնական ընտրակարգի […]
11:26 15.11.2019
Հանրային խորհրդի նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանը Երևանում այսօր հայտարարել է «Վերնատուն» ակումբի ստեղծման մասին: Այդ առիթով տեղի ունեցած համաժողովի բացմանը Վազգեն Մանուկյանն ասել է, որ ակումբում հավաքվել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հանրային, մշակույթի, քաղաքական գործիչներ ու գիտնականներ: Վազգեն Մանուկյանն ասել է, որ «Վերնատուն» ակումբը նպատակ չունի իրականացնել որևէ քաղաքական ուժի ծրագրերը, քանի որ այն […]
11:22 15.11.2019
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Բաց դռների շրջանակներում ԱԺ այցելած աշակերտների հետ: «Եկան՝ տեղավորվեցին, կոճակները սեղմեցին, նկարվեցին, հարցեր տվեցին, գնացին»,- գրել է նա: