Բոլոր լուրերը – Page 8458 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Ոստիկանությունում պարտականությունների ոչ պատշաճ կատարմամբ պետությանը պատճառված հնարավոր վնասի չափը գերազանցում է 700 մլն դրամը․ ՊՎԾ

11:11 15.11.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել է՝ ա) ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների ձեռք բերման և դրանց տեխնիկական սպասարկման նպատակով իրականացված գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ, բ)ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների օրինականության և արդյունավետության նկատմամբ, գ) գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում արձանագրված նախնական ռիսկերի […]

̰ ̰
«Գցեցիր մեզ, կգցենք քեզ». Թբիլիսիից բացի, ցույցեր են անցկացվել նաև Վրաստանի այլ քաղաքներում

11:07 15.11.2019

«Գցեցիր մեզ, կգցենք քեզ»․ այս կարգախոսով բողոքի ցույցերը, Թբիլիսիից բացի, երեկ անցկացվել են նաև Վրաստանի այլ քաղաքներում: Համամասնական ընտրակարգի անցնելու մասին նախագծի տապալման դեմ Բաթումի Եվրոպայի հրապարակում բողոքել են ընդդիմության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ակտիվիստները: «Ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր նպատակին։ Չենք հանդուրժելու, որ մեզ խաբեն: Հենց համամասնական համակարգն էր, որ […]

̰
Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի. Սուրեն Սարգսյան

10:59 15.11.2019

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը գրառում է արել Հայոց ցեղասպանության բանաձևի նկատմամբ կիրառված վետոյի մասին: «Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի Շանս 1. Գրահամը վերացնում է իր վետոն (hold): Նման գործողության պատճառ կարող է դառնալ նրա նկատմամբ հասարակական լուրջ ճնշումը: Շանս 2. Գրահամը կարող է ամբողջ Սենատում միայնակ մնալ, եթե սենատորների ճնշող մեծամասնությունը աջակցեն բանաձևին: […]

̰
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա

10:52 15.11.2019

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա: Եռօրյա այցի ընթացքում հանձնակատարը մասնակցելու է հայ երիտասարդության միության կազմակերպած Հայկական երիտասարդական ֆորումին, մի շարք հանդիպումներ է ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների, եկեղեցական, երիտասարդական շրջանակների, Ուկրաինայի  խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի հետ:

̰
Աշնանային և ձմեռային շրջանում ՀԿԵ-ն ուղևորներին առաջարկում է օգտվել միջքաղաքային էլեկտրագնացքներից

10:51 15.11.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տարվա աշնանային և ձմեռային շրջանում առաջարկում է օգտվել Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան և Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էլեկտրագնացքների ծառայություններից: Էլեկտրագնացքները հագեցած են ջեռուցման համակարգերով, իսկ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին աշխատող Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսը ունի նաև կլիմատ-կոնտրոլ համակարգ և անվճար ինտերնետ-կապ: Էքսպրեսի ուղևորության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե, իսկ մեկ տոմսի արժեքը կազմում է 2500 […]

̰
Վրաստանի ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականն ու համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացում

10:46 15.11.2019

Երեկ Վրաստանում համամասնական ընտրակարգի անցնելու հարցով քվեարկության տապալումից հետո ամենառեյտինգային ընդդիմադիր կուսակցությունների առաջներդները պահանջել են Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն հանդիպումից հետո ասել է. «Ընդհանուր պահանջ է, որ արտահերթ ընտրություններն անցկացվեն համամասնական ձևաչափով»: Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ իրենք ծրագրում են հանրահավաքների միջոցով հասնել […]

̰
Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատանքի չհաճախող աշխատակիցներ պահելու մի քանի դեպքերով հարուցվել են քրեական գործեր

10:40 15.11.2019

Ինչպես արդեն տեղեկացվել է, Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ կատարված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք են բերվել տվյալներ մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում` հատկապես ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պայմաններում նրանց անվամբ, փաստաթղթերի կեղծմամբ, աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ, որոնց առթիվ դատախազության […]

̰
Վահանյանն ու Մովսիսյանն առաջատարների խմբում են. Շախմատի վետերանների ԱԱ

10:36 15.11.2019

Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Հիշեցնենք՝ 50-ից բարձր տարիքայինների խմբում հանդես են գալիս Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը, իսկ 65-ից բարձր տարիքայինների խմբում` Ռաֆայել Վահանյանը: Երեկ երեկոյան կայացել է առաջնության երրորդ տուրը, որը ևս հաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար: Մեր 4 շախմատիստներն էլ երկրորդ […]

̰
Երևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել սյանը․ կա զոհ

10:26 15.11.2019

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:57-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիլիկյան նոր խճուղու և 1-ին փողոցի […]

̰
Թրամփի իմփիչմենթի հարցով կլսեն դեսպան Մարի Յովանովիչին

10:21 15.11.2019

Կոնգրեսում շարունակվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով լսումները: Դրանք իմփիչմենթի հարցով պատմության մեջ առաջին հրապարակային լսումներն են: Այսօր կոնգրեսականների առջև ելույթ կունենա Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը: Ի դեպ, Մարի Յովանովիչն ԱՄՆ դեսպանի կարգավիճակով աշխատել է նաև Հայաստանում: Դեսպանը Կիևից հետ էր կանչվել հանկարծակի: Եվ դա արվել էր Թրամփի նախաձեռնությամբ: Նա մեղադրվել […]

̰
Ունենալ անկախ և վստահելի դատական համակարգ. Մակունցը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում

10:13 15.11.2019

Հայաստանն ունի հստակ հստակ հանձնառություն կառուցելու իր գործընկերների հետ հարաբերությունները փոխվստահության և ինքնիշխանության հիմունքների վրա։ Այս մասին նշել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «German Marshall Fund»-ում Հայ-ամերիկյան բարեկամական խմբի հանդիպմանը: «Իմ ելույթի ժամանակ ներկայացրեցի Հայաստանում ընթացող բարեփոխումները, մասնավորապես՝ մեր քաղաքական հստակ կամքը ունենալ անկախ և վստահելի դատական համակարգ, հենց դրան են միտված առաջարկվող […]

̰
Թուրքիան պնդում է, որ հայ հոգևորականի սպանությունը տեղի է ունեցել քրդերի ազդեցության գոտում

10:10 15.11.2019

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Սիրիայի հյուսիսային Ղամիշլի քաղաքի հայ կաթոլիկ հոգևորականի և նրա հոր սպանության կապակցությամբ: Ըստ հայտարարության՝ սպանությունը տեղի է ունեցել այն գոտում, որը վերահսկում են քրդական ուժերը: Հիշեցնենք, որ մինչ այդ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց էր տվել Էրդողանին քրիստոնյաների դեմ հարձակումների, մասնավորապես հայ […]

̰
ԵՎՐՈ-2020-ի եզրափակչի 24 հավաքականներից 10-ը հայտնի են

10:08 15.11.2019

ԵՎՐՈ-2020-ի եզրափակչի 24 հավաքականներից 10-ը հայտնի են: Եզրափակիչ փուլի ուղեգրեր են արդեն ձեռք բերել Բելգիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իտալիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Չեխիայի, Անգլիայի, Թուրքիայի և Ֆրանսիայի հավաքականները:    Մյուս 10 հավաքականները հայտնի կդառնան մոտ մեկ շաբաթից, երբ ավարտվի ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլը: Թե որոնք կլինեն վերջին 4 հավաքականները, պարզ կլինի Ազգերի Լիգայի խմբերի հաղթողների համար խաղարկվող փլեյ-օֆֆի […]

̰
Բռնցքամարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում հաղթանակից հետո

10:03 15.11.2019

Ամերիկացի բռնցքամարտիկ Ջոշուա Բրյուքները պրոֆեսիոնալ ռինգում առաջին հաղթանակից հետո ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն: Այս պատմությունն արտասովոր չէր լինի, եթե Ջոշուան առաջարկը չաներ ռինգում: 24-ամյա Բրյուքները հաղթանակից հետո  վերցրել է խոսափողն ու ասել հետևյալը․ «Հավանաբար, դուք բոլորդ սպասում եք, որ ես ինչ-որ մեկին հաջորդ մենամարտի կհրավիրեմ: Ոչ, ես կդիմեմ իմ սիրելի աղջկան: Սիրելի՛ս, մոտ արի» […]

̰
̰
Արդյո՞ք Մխիթարյանին ուղարկվել է առաջիկա խաղին մասնակցելու հրավեր

09:52 15.11.2019

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է պտտվող այն լուրերին, թե  Հենրիխ Մխիթարյանն իբր մերժել է հավաքականին միանալու և պարզապես քաջալերելու հրավերը: «Հենրիխը վնասվածք ունի, բնական է՝ պետք է վերականգնվի: Հրավեր չենք էլ ուղարկել … հատուկ հրավեր … ինձ համար դա անհասկանալի է, ու ոչ միայն ինձ համար»,- ասել է  Խաշմանյանը: ՀՖՖ […]

̰
Ալեքսանդր Գրիգորյանը շատ է ցավում, որ ինքը չի նշանակվել ՀՀ հավաքականի մարզիչ

09:50 15.11.2019

Ալեքսանդր Գրիգորյանը պատմել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ իր թեկնածությունից հրաժարվելը շատ ցավալի է եղել իր համար: Հիշեցնենք, որ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում էր Գրիգորյանի թեկնածությունը, և նույնիսկ լուրեր տարածվեցին, թե արդեն որոշված է, որ հենց նա է գլխավորելու հավաքականը: Իսկ հայազգի հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանը նշել էր, որ Գրիգորյանին ՀՀ հավաքականի մարչզիչ նշանակելը […]

̰
Instagram-ը սկսել է թաքցնել լայքերի թիվը

09:48 15.11.2019

Instagram սոցիալական ցանցը սկսել է ողջ աշխարհում թեստային ռեժիմով փակել հրապարակումների լայքերի թիվը։ Այդպիսով՝ սոցցանցի ղեկավարությունը ցանկանում է շեղել օգտատերերի ուշադրությունը գնահատականներից և կենտրոնացնել այն կոնտենտի վրա։ Այսպիսով՝ այլևս հնարավոր չի լինի տեսնել այլ օգտատերերի հրապարակած լուսանկարների և տեսանյութերի լայքերի ու դիտումների քանակը։ Սակայն լուսանկարը կամ տեսանյութը տեղադրած անձը կարող է նախկինի պես տեսնել իր […]

̰
«Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը Ցեղասպանության գովքն է անում»․ Փայլան

09:40 15.11.2019

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտված Թուրքիայի մեջլիսի հայ  պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հայերի վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությանը։ Էրդողանն ԱՄՆ-ում Հայաստանն անվանել էր «երեկվա պետություն», իսկ հայերին՝ «գաղթականներ»։ Դիմելով Էրդողանին՝ հայ պատգամավորն ասել է. «Հայ ժողովուրդը, այլ ժողովուրդների հետ միասին, այս հողերում նստակյաց կյանք է վարել հազարավոր տարիներ: Նա քաղաքակրթություն է ստեղծել […]

̰
Երեկ ԱՄՆ Սենատում կասեցված բանաձևն այլ բանաձև է և ոչ մի կապ չունի պատմություն դարձած բանաձևի հետ․ Մարուքյան

09:25 15.11.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարևոր իրազեկում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևն անբեկանելի փաստ է: Երեկ ԱՄՆ Սենատում կասեցված բանաձևն այլ բանաձև է և ոչ մի կապ չունի արդեն ընդունված և պատմություն դարձած բանաձևի հետ: Թիվ 296 բանաձևը չի […]

̰
Դեմոկրատների առաջնորդը մեղադրել է Թրամփին կաշառակերության մեջ

09:16 15.11.2019

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ պալատում ականատեսների ցուցմունքները հաստատել են, որ Թրամփի գործողությունները կաշառակերություն են։ Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Թրամփի իմփիչմենթի հարցով առաջին հանրային լսումներին։ Փելոսին մատնացույց է արել Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորի և պետքրատուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ ՔԵնթի ցուցմունքները։ Այս մասին […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 16.2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:04 15.11.2019

Նոյեմբերի 14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 500 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 700 քմ, Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ 8 հա, Կոտայքի մարզի Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին՝ մոտ 7000 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ […]

̰
Ռուսական Су-35-երի գնման համար ԱՄՆ-ը Եգիպտոսին սպառնացել է պատժամիջոցներով

08:51 15.11.2019

ԱՄՆ-ը նախազգուշացրել է Եգիպտոսին ռուսական Су-35 կործանիչների գնման հնարավոր հետևանքների մասին։ Այս մասին ասվում է նամակում, որը Պենտագոնի և Պետդեպարտամենտի ղեկավարներն ուղարկել են Եգիպտոսի պաշտպանության և ռազմական արդյունաբերության հարցերով նախարար, գեներալ-գնդապետ Մուհամեդ Զաքիին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ Մայք Պոմպեոյի և Մարկ էսպերի նամակն ուղարկվել է Կահիրե՝ ՌԴ պաշտպանության […]

̰
Հրաձգություն Կալիֆոռնիայի դպրոցներից մեկում․ կան զոհեր ու վիրավորներ

08:40 15.11.2019

Կալիֆոռնիայի Սանտա-Կլարիտա քաղաքի դպրոցներից մեկում դեռահասը կրակ է բացել։ Հաղորդում է 2 զոհի և 6 վիրավորի մասին։ Հրշեջ-փրկարարական ծառայության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Saugus High School-ում, որը գտնվում է Լոս Անջելեսից 65 կմ հյուսիս։ Los Angeles Times-ը, հղում անելով ոստիկանությանը, հայտնում է, որ հրաձիգը 15-ամյա պատանի է՝ սև հագուստով, նա դեռևս ձերբակալված չէ։ Նշվում […]

̰
Ֆրանսիայում առատ ձյուն է տեղում․ առանց լույսի է մնացել 200 հազար տուն

08:28 15.11.2019

Ֆրանսիայում ձյան առատ տեղումներ են։ Այդպիսի տեղումներ երկրում դիտվել են մոտ 20 տարի առաջ։  Հաղորդվում է 63-ամյա մի տղամարդու մահվան մասին, որի վրա ձյան ծանրությունից ծառ է ընկել։  Երկրի հարավ-արևելքում առանց էլեկտրականության է մնացել 200 հազար տուն։ Պատճառը ձյան ծանրությանը չդիմացած ու տապալված ծառերն են, որոնք վնասել են հոսանքալարերը, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։ Հաղորդվում է, […]

̰
Երևանում և 5 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

08:17 15.11.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նորք-Մարաշ՝ Նորքի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները, Սերո Խանզադյան փողոցի և Շոպրոնի փողոցի սեփական տները, 11:00-13:00 Մայիսի 9-ի փ․51 շենքի 1, 2, 3 մուտքերը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, 11։00-17։00 Աբովյան փ. 5, […]

̰
Նոր ճյուղեր մեր գյուղատնտեսությունում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

08:10 15.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Կառավարության տարածած տեսանյութով, որում պատմվում է Սյունիքի մարզում հիմնված պիստակի և կիվիի այգիների մասին։ «Նոր ճյուղեր մեր գյուղատնտեսությունում»,-այսպես է վարչապետը մակագրել տեսանյութը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2464793557174358?__xts__[0]=68.ARBXDgCw41ZLiGmiXTPiuhCwCHQfIMbnO12Dm99ttGw5uZIZ0cPEwYfKgqXPDt6Qhdi3xaKpuAKlgpHx47sjUGadjX4KxhaQqjnrm99SqwLf4w4olyaQ7nLrkJ_fkNuU0sVe9Ga4Sin-jNJ5Id_e747yWmAJUuI-um7cm3dDw_GTh0dYskCYTETvc7HA_PddXFsUpPd1rqfiOYtVQAGnBrSX7kAYZdX1CokgOtECL8a3u9PJI9prGX31KtPn01iOfMMGaAiSmimiYOuhPMqP2LIFOeLerlHvLOmc1GYO2PmmtAXp69yNh2SX3K0StkGUkCFx2Pj87MWedEOm0ejfzoakArfeqIgETC-93v-5ohZHafIDpruKkN5YVr_kuDtG7zoWgZ7aBGDSEaduWxhRXq5bEO09SLDIFJ3CXv5bHl1DxGz5VojQMxh2JmeZoyrxLFLX7ZJoYo6zKEsXykFM9xrdWgvwTRyHrXYXyENj0vZHlgflp0pBjdRgMI0qa-r7MzKTqQ&__tn__=-R

̰
Քարդաշյաններին քննադատել են՝ միմյանց վրա ուտելիք նետելու համար

00:00 15.11.2019

Keeping up with the Kardashians ռեալիթի շոուի նոր թողարկման համար Քլոե Քարդաշյանի տանը Քարդաշյանները կռվի տեսարան են նկարահանել՝ միմյանց վրա ուտելիք նետելով, հայտնում է Daily Mail-ը։ Տեսանյութը հրապարակվել է Քլոեի Instagram-ի էջում։ Երկրպագուները քննադատություններ են հնչեցրել ուտելիքի հետ այդպես վարվելու համար։  

̰
Ճակատին պոչ աճած շունը դարձել է համացանցի աստղ

23:55 14.11.2019

Այս փոքրիկ շնիկին գտել են ամերիկյան Միսսուրի նահանգում, փողոցում թափառելիս: Կենդանաբաններն ու անասնաբույժներն ուսումնասիրել են շանը և նշել, որ ճակատին աճած պոչը որևէ կերպ վտանգ չի ներկայացնում նրա առաղջությանը և չի խանգարում վարքին: Ավելին, անասնաբույժներից մեկն ասել է, թե պոչիկը լրացուցիչ հմայք է տալիս շնիկին: Նա արդեն շատ  հայտնի է համացանցում, ու դարձել է շատերի […]

̰
BACK_TO_TOP