22:41 14.11.2019
ՌԴ ԱԳՆ-ը ցավակցել է Սիրիայի հայ համայնքին Ղամիշլիում հայ հոգևորականի և նրա հոր սպանության կապակցությամբ: «Ի սրտե ցավակցում ենք մահացածների հարազատներին և Սիրիայի ամբողջ հայ համայնքին»,- Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Նա նաև նշել է, որ Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում քրիստոնյա բնակչության հանդեպ բռնությունները տարակուսանք և խորը […]
22:27 14.11.2019
Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդը` ընդգծելով, որ այս քայլով Նիդերլանդները կհավաստի աջակցությունը Հայաստանի կառավարությանը ավելի վստահ քայլերով շարունակելու բարեփոխումները, պայքարը կոռուպցիայի […]
22:15 14.11.2019
Հենրիխ Մխիթարյանը նոր հրապարակում է արել Instagram-ի իր էջում: «Վերադառնում եմ»,- գրել է Մխիթարյանը՝ տեղադրելով նաև այսօր տեղի ունեցած մարզումից լուսանկար: Ինչպես հայտնի էր, Մխիթարյանը վերսկսել էր մարզումները թիմի հետ: Նոյեմբերի 24-ին «Ռոման» կընդունի «Բրեշիային»։ Այդ խաղում է սպասվում Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ։ Մխիթարյանn արդեն բաց է թողել «Ռոմա»-ի 9 հանդիպում։ View this post on […]
22:00 14.11.2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը պրոֆիլակտիկ ստուգում է անցնում հիվանդանոցում և շուտով դուրս կգրվի: Այս մասին հայտնել է Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը: «Արմեն Բորիսովիչը վերակենդանացման բաժանմունքում չէ: Նա երկու-երեք ամիսը մեկ անգամ պրոֆիլակտիկ ստուգում է անցնում: Շուտով ձմեռ է, որոշեցինք ապահովության համար ստուգվել»,- նշել է Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 […]
21:49 14.11.2019
Ադրբեջանում խոճկորի քթով և առանց բերանի երեխա է ծնվել: Իսկ երեխայի ականջները գտնվել են պարանոցի հատվածում: Նրա սիրտը և թոքերը գործել են նորմալ, սակայն ծնվելուց մեկ օր անց երեխան մահացել է: Ադրբեջանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Սևինջ Մամեդովայի խոսքերով՝ երեխայի արատները տեսանելի են եղել սոնոգրաֆիկ հետազոտման ժամանակ, երբ դեռ մայրը եղել է հղիության երրորդ ամսում: Սակայն մասնավոր […]
21:48 14.11.2019
Արքայազն Հարրին Արչիի հետ լուսանկար է հրապարակել և շնորհավորել Չարլզի տարեդարձը, հայտնում է News Sky-ը: Լուսանկարում Չարլզը հիացմունքով լի հայացքով է նայում Արչիին: Նշվում է, որ Չարլզն իր ծննդյան տարեդարձը անցկացնում է Մումբայում: Նա տորթ է ուտում աշակերտների հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արքայազն Չարլզն իր առաջին գրառումն է կատարել «Ինստագրամում»:
21:44 14.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը, որին մասնակցել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսին, ՀԱԱՊ-ի տնօրենների խորհուրդը և ավելի քան 100 անդամներ, ինչպես նաև ՀՀ կառավարության և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իր խոսքում վարչապետը նշել է, որ Հայաստանում իրականացված քաղաքական հեղափոխությունից հետո իր գլխավորած կառավարությունը գործունեության […]
21:30 14.11.2019
Տիեզերական սարքավորումների միջոցով NASA-ն նկարահանել է Մերկուրիի անցումն արևային սկավառակի առջևով: Տեսանյութը հայտնվել է գործակալության Instagram-ի պաշտոնական էջում: Կադրերում երևում է, թե ինչպես է հսկայական աստղի ֆոնին մի փոքրիկ կետ անցնում: Տեսանյութն արվել է արևային դինամիկայի աստղադիտարանի միջոցով: View this post on Instagram Tiny planet Mercury transits the Sun ? On Nov. […]
21:24 14.11.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորում է հեռու պահել երեխաներին նշված ծխախոտային արտադրատեսակներից։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր ահազանգ եմ ստանում երեխաներիս դպրոցի տնօրենից, ով պատմում է, որ աշակերտներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է դասի ժամին և նրանք պարզել են, որ դա տեղի է ունեցել ծամելու ծխախոտի, այսպես կոչված սնուսի օգտագործման պատճառով, […]
21:10 14.11.2019
Նոյեմբերի 14-ին, ժամը 17:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5-րդ պահաբաժնում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:12-ին, մարվել՝ 18:35-ին: Այրվել են մոտ 1500 քմ չորացած տերևներ, փայտի թափուկներ և մացառուտ: […]
20:59 14.11.2019
Պաղեստինյան խմբավորումները և Իսրայելը ինտենսիվ ռազմական գործողությունների են անցել նոյեմբերի 12-ին, երբ Իսրայելի կողմից ռմբակոծության հետևանքով սպանվեց «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատար Բահա Աբու ալ-Աթան:
20:53 14.11.2019
Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, պաշտպան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կարգապահական խախտում թույլ տալու վերաբերյալ՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ հարուցել։ Հիշեցնենք, որ 2019թ․ հունիսի 25-ին դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով Ռոբերտ […]
20:49 14.11.2019
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ էջմիածնեցիները տոներին կստատան նվեր՝ գեղեցիկ լուսավորված հրապարակ. «Այս տարի ամանորյա զարդարանքի հետ միասին էջմիածնեցիները տոներին ընդառաջ կստատան ևս մեկ նվեր՝ գեղեցիկ լուսավորված հրապարակ: Մրցույթը կայացել է, և աշխատանքները մեկնարկում են: Այսպես, դեկտեմբերի 30-ին կլուսավորվեն Կոմիտասի անվան հրապարակի շենքերը՝ «Վեոն Արմենիա» ՍՊԸ-ին պատկանող շենքը, բազմաբնակարան շենքը […]
20:40 14.11.2019
Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասում շահագործման է հանձնվել նոր հանգստի գոտի: Այգու բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Բազմաբնակարան 15 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող շուրջ 5000 քմ տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է: https://www.yerevan.am/edfiles/video/BAKI%20BACUM%205.mp4 Լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Բակային հատվածում նախկինում ավտոտնակներ ու բնակիչների կողմից ինքնակամ զբաղեցված […]
20:30 14.11.2019
«ՀԵղափոխություն, «Իմ քայլը», «ընդդիմություն» մոռանանք: Մենք ի՞նչ հասարակություն ենք ուզում կառուցել՝ մնանք էդ գողականությա՞ն մեջ: «Կատու պահեք», «կատու մի պահեք», «կնոջ անունը պետք է դնել 18 տարեկանում». անհեթեթ բաների շրջափուլ ենք մտել, բոլորիս փորձում են ներքաշել անհեթեթ խոսակցության մեջ: Մենք պիտի մերժենք այս դիսկուրսը, այո, մենք՝ որպես հասարակություն, պետք է կտրուկ ու վճռական մերժենք այս […]
20:15 14.11.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է պարբերական վերահսկողական միջոցառումները մսի շուկայում: Այսօր տեսչական մարմնի աշխատակիցները շրջայց են կատարել Երևանի Խորենացի փողոցում և թիվ 2՝ Գում-ի շուկայում գործող մսի իրացման տաղավարներում: Նպատակն էր հավաստիանալ, որ մսի ու ենթամթերքի իրացումը կատարվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ, սանիտարահիգիենիկ պայմաններում, որ մսի հետ շփվող աշխատակիցները կրում […]
20:06 14.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կառուցվածքային փոփոխություններին՝ նշելով. «Տեղյակ եք, որ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված էական փոփոխություններ են տեղի ունեցել՝ մասնավորապես, փոխվել է Ռազմարդյունաբերական կոմիտեի ենթակայությունը և Պաշտպանության նախարարության համակարգից տեղափոխվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: […]
20:00 14.11.2019
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հարազատ դպրոցից լուսանկար է հրապարակել և մակագրել. «40 տարի առաջ ես Ստեփանակերտի համար 8 միջնակարգ դպրոցի 1 Ա դասարանի սանն էի: Ամեն անգամ գալով մեր դպրոց և նստելով իմ նստարանին՝ հատուկ ջերմություն եմ զգում, ստանում եմ նոր լիցք, լցվում եմ կարոտով և լավատեսությամբ»:
19:58 14.11.2019
Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն սահմանվել է ի պատիվ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի: Նրան է պատկանում ինսուլինի դեղորայքի գյուտը, ինչի ներարկման շնորհիվ փրկվել է շաքարային դիաբետով հիվանդ երեխաների կյանքը: Մինչև հիմա էլ շաքարային դիաբետով հիվանդների բուժման միակ դեղամիջոցը մնում է ինսուլինը: Դեղորայքայինից բացի, կարևորը սննդակարգի պահպանումն է: Վերջին տասնամյակում հիվանդության […]
19:45 14.11.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին այսօր լրագրողները հիշեցրին՝ մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկում նշված էր, որ ինքն օրենք է խախտել՝ փոխվարչապետի պաշտոնից հրաժարական տված չլինելով՝ ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել: «Ես հիշում եմ, որ միայն կառավարության աշխատասենյակ էի գնում, և աշխատավարձ ստանում էի առաջին փոխվարչապետ աշխատելու համար: Ինձ հավատացրել են իրավաբանները, որ այդտեղ ոչ մի իրավական […]
19:30 14.11.2019
30 տարի անց վերականգնվում է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի «Հյուրընկալություն» հարթաքանդակը: Այն զարդարում էր նախկին «Շիրակ» հյուրանոցի մուտքը: Մեկ տարի առաջ նախկին հյուրանոցի տարածքում սկսվեցին նոր շենքի կառուցման աշխատանքները: Ներդրումային ծրագրով և կառավարության որոշմամբ` տարածքը հատկացվեց «Բասենի գովք» ընկերությանը: Մասնավոր ներդրողին պարտադիր պահանջ ներկայացվեց պահպանել և վերականգնել հարթաքանդակը: Այժմ շինարարությանը զուգահեռ ընթանում է «Հյուրընկալություն» հարթաքանդակի ռեստավրացիան, […]
19:15 14.11.2019
Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Սյունիքի մարզում գյուղատնտեսները պիստակի և կիվիի այգիներ են հիմնել: Մանրամասները` տեսանյութում:
19:13 14.11.2019
Գերմանիայում ոստիկանության ստուգայցի արդյունքում ձերբակալվել է ժամանակին Ադրբեջանից քաղաքական հետապնդումների պատճառով հեռացած ադրբեջանցի քաղհալածյալների խումբ, որը կազմակերպում էր այլ ադրբեջանցիների ապօրինի միգրացիան Գերմանիա։ Փաստացի այս անձանցից ոմանք կապեր են ունեցել և անդամակցել են ադրբեջանական «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությանը, հասարակական գործունեություն են ծավալել։ Սակայն Գերմանիա գաղթելուց հետո զուգահեռ սկսել են նաև ապօրինի փաստաթղթերով, գումարի դիմաց, այլ ադրբեջանցիների […]
19:08 14.11.2019
Բիձինա Իվանիշվիլին ափսոսանք է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանում բավարար աջակիցներ չի ունեցել 2020 թվականի ընտրական համակարգը փոխելու համար: «Ես հիասթափված եմ, որ չհաջողվեց կյանքի կոչել 2020թ. խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու մեր նախաձեռնությունը: Ցավում եմ, որ իշխող կուսակցության պատգամավորների մի մասը ձախողեց այդ նախաձեռնությունը»,- ասված է նրա հայտարարության մեջ: «Ես՝ որպես իշխող քաղաքական ուժի առաջնորդ, […]
19:05 14.11.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիքի է աղմուկ հանած «Մել» ֆիլմի մասին: «Կինոն արվեստի աշխարհից է: Մենք կարող ենք տարբեր բաներ հավանել-չհավանել, հասկանալ-չհասկանալ: Ես ուզում եմ մի մեծ մեղք խոստովանել, եթե դա մեղք է: Ես չեմ կարող պարծենալ, որ ամբողջությամբ հասկանում կամ հավանում եմ, օրինակ, Փարաջանովի «Նռան գույնը»: Երբ այցելում եմ թանգարան, […]
19:00 14.11.2019
Աշխատանքը` ձեռքի, հումքը` բնական փայտից, իսկ արտադրող երկիրը` Հայաստան: Գյումրեցի Խաչատրյան եղբայրները փայտից ակնոցներ են ստեղծում: «Պատրաստված է Հայաստանում» գրությամբ ակնոցներն այլ երկրներում ևս արդեն ճանաչում ունեն: Այս գաղափարի իրականացումը սկսել են 5 տարի առաջ: Բնական հումքն իտալական է, իսկ դիզայնն ու մոդելավորումը եղբայրների ճաշակի ու մտահղացման շնորհքն են: Միջազգային շուկայի պահանջները հաշվի են առնում, […]