18:57 14.11.2019
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն հանդիսացող քաղաքի 80 տոկոսը հայտնվել էր ջրի տակ:
18:56 14.11.2019
Մշակույթի ոլորտի գործիչները հայտարարություն են տարածել` հորդորելով իշխանություններին ականջալուր լինել երիտասարդությանը. «Այսօր մեկ նախարարության պատասխանատվության ներքո են մեկտեղվել մեր հանրային կյանքում բացառիկ առաքելություն ունեցող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, մշակույթը, սպորտն ու երիտասարդությունը։ Հիշյալ ոլորտներում Կառավարության քաղաքականությունն իրականացնող ԿԳՄՍ նախարարության կողմից քաղաքական օրակարգ բերված մի շարք գործողություններ՝ ուղղված մեր ազգային արժեհամակարգին, ինքնությանը և ազգային ինստիտուտներին, […]
18:55 14.11.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին թեժ քննարկումների առիթ տված մի շարք թեմաների: Միրզոյանը խոսել է պատգամավոր Գևորգ Պետրոսյանին ձայնի իրավունքից զրկելու իր հայտարարության, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք Հայաստանի երկրորդ քաղաքում տիրող իրավիճակի մասին: Խոսելով ՍԴ-ում տիրող իրավիճակի մասին՝ Միրզոյանն այն կրկին ճգնաժամային է համարել: Մանրամասները՝ տեսանյութում:
18:50 14.11.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունն իրականացնում է արևմտյան սահմանին Ռուսաստանի պաշտպանության գործառույթներ՝ նախատելով Մոսկվային այն բանի համար, որ չի ցանկանում օգնություն ցուցաբերել Су-30СМ կործանիչների մատակարարման հարցում: Այս մասին հաղորդել է БелТА պետական գործակալությունը: Բելառուսի առաջնորդը հիշեցրել է Մինսկում ռուսական Су-30СМ ինքնաթիռների գնման փաստը: «Բայց չէ՞ որ մենք կատարում ենք նաև գործառույթներ Ռուսաստանի […]
18:45 14.11.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին Հանրային խորհրդի նախագահի հրաժարականի մասին, հետաքրքրվեցին՝ արդյոք պե՞տք է մեր երկրին Հանրային խորհուրդ: Միրզոյանը նշեց, որ Հանրային խորհուրդն իր գործառույթը չէր կատարում: «Կոնկրետ Հանրային խորհրդի ղեկավարը, կարծեմ թե, օրինակ իմ աչքով նման բան ընկել է, հայտարարություններ էր անում, որոնք շատ ընդգծված քաղաքական էին, նույնիսկ կուսակցական էին և […]
18:40 14.11.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանի ծննդյան օրն է: Մարիամ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քույրերի կողմից նվեր ստացված բացիկները և մակագրել. «Արփին շարադրել է, Շուշանը` գրել»:
18:36 14.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն […]
18:31 14.11.2019
ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ Լոռու մարզում գտնվող ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման պայմանների, ընդերքօգտագործման նպատակով հողատարածքների իրացման օրինականությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանքավայրի շահագործման նպատակով «Ս…» ՓԲ ընկերությանը տրված լեռնահատկացման ակտով 2015-ից, մինչև 01.03.2049թ. գործողության ժամկետով, տրամադրվել է 278,6 հա լեռնահատկացման տարածք: […]
18:27 14.11.2019
Ավանդաբար ընդդիմությունը մշտապես բյուջեի նախագծին դեմ է լինում, դա գրեթե բանաձևի պես է գործում, ես գոնե այլ բան չեմ հիշում: Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով 2020 թ. բյուջեի նախագծից ընդդիմության ունեցած դժգոհության մասին, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա նաև անդրադարձավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: Միրզոյանը կրկին նշեց՝ սատարում է Արայիկ Հարությունյանի […]
18:24 14.11.2019
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը: Իր ելույթում նա խոսել է տնտեսական աճի տեմպերի ու մոտ հեռանկարում նախատեսվող ծրագրերի մասին: «Ստվերի, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը պետք է լինի շարունակական, բայց դրանք տնտեսական աճը, աշխուժությունը խթանելու պաշար ունեն, այդ պաշարը ինչ-որ մի պահի պիտի սպառվի, կառավարությունը պետք է նոր գործիքակազմ կիրառի հետագա […]
18:18 14.11.2019
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել ՊԵԿ-ի և բարձրագույն ուսումնական հաստատության միջև արդյունավետ փոխգործակցությունը: Այն հնարավորություն կընձեռի նպաստել ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորմանը, ինչպես նաև աջակցել հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին: ՊԵԿ […]
18:15 14.11.2019
Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 28 մարդ մահացել է, ևս 21 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։ Իրար են բախվել ապօրինի միգրանտներ տեղափոխող երկու բեռնատար մեքենաները։ Բեռնատարների ուղևորները եղել են Աֆղանստանից․ հենց այդ երկրի հետ է սահմանակցում իրանական այդ նահանգը։
18:11 14.11.2019
«Չեմ կարող ասել՝ կոնկրետ ով է կանգնած սպառնալիքների հետևում, տեղյակ եմ, որ սպառնալիքներ հնչել են, այդ մասին տեղեկացրել ենք իրավապահներին»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հասցեին հնչող սպառնալիքների մասին: Միրզոյանը շեշտեց՝ վարչապետն անհրաժեշտ համարեց այս մասին ևս մեկ անգամ բարձրաձայնել ԱԺ ամբիոնից, և եթե […]
18:10 14.11.2019
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միացյալ Վրաստան-Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն Վրաստանի խորհրդարանի այսօրվա որոշումը համարել է «ամոթալի», քանի որ ձախողել է ընտրական բարեփոխումները: Ընդդիմադիր քաղաքական գործիչը վստահ է, որ Վրաստանը չի կարող նորմալ զարգանալ առանց ընտրական բարեփոխումների: «Այսօր մեզ` բոլորիս խաբեցին … «Վրացական երազանքի» պատգամավորները, որոնք այսօր ձախողեցին օրինագիծը, առաջին հերթին խաբեցին վրացի ժողովրդին, […]
18:06 14.11.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ դստեր` Մարիամի տարեդարձն է: Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել դուստրերի` Մարիամի, Շուշանի և Արփիի հետ: Լուսանկարներն արվել էին Ենոքավանի «Ապագա ռեզորթում»: Ավելի ուշ Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես է փչում ծննդյան «տորթի» […]
18:00 14.11.2019
Զինծառայողների մարտունակությունը ստուգելու և մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով նոյեմբերի 13-ին, 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարամասնագիտական զորավարժություն։ Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները զբաղեցրել են տեղակայման վայրերը, բացազատվել են շարժական և ստացիոնար կապի հանգույցներ ու կետեր, իրականացվել են վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:
17:45 14.11.2019
Հաստիքային զենքերի տիրապետման և կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով նոյեմբերի 13-ին Հայաստանի Զինված ուժերի 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Նույն օրը Հայաստանի Զինված ուժերի 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են մարտավարական պարապմունքներ մարտական հրաձգությամբ։ Անձնակազմի մասնագիտական գիտելիքները կատարելագործելու և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 13-ին հայկական բանակի 2-րդ զորամիավորման […]
17:33 14.11.2019
Երեքշաբթի օրվանից 34 պաղեստինցի է դարձել Գազայի հատվածի իսրայելական հրթիռակոծության զոհ, ևս 111-ը վիրավորվել է: Տվյալները հաղորդում է Dunya Al Watan լրատվական պորտալը: Միայն անցյալ գիշեր, երբ Դեյր Բալահի շրջանում ավիահարվածի հետևանքով սպանվել էր նույն ընտանիքի 8 անդամ, պաղեստինյան խմբավորումները և իսրայելական բանակը երկու օր է՝ հարվածներ են փոխանակում: Ինչպես երեկ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Գազայի հատվածում իրավիճակը […]
17:21 14.11.2019
Թուրքիայի նախագահի՝ Վաշինգտոն այցի համատեքստում ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Մենենդեսը նաև դիմել է Էրդողանին՝ ասելով, որ Թուրքիայի նախագահը չի կարող շարունակել իր «լռության դավադրությունը» ԱՄՆ արտաքին քաղաքականության հանդեպ։ Հիշեցնենք, որ Սենատում այժմ շրջանառվում է […]
17:20 14.11.2019
Նախկինում մեղադրանքներ են հնչել, որ սոցիալական ցանցում առկա կեղծ և ապատեղեկատվություն տարածող օգտահաշիվների միջոցով միջամտություն է եղել 2016թ.-ի նախագահական ընտրություններին:
17:10 14.11.2019
Վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակի մասին: ««Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին սահմանադրական փոփոխությունների քվեարկության տապալումից հետո հայտարարություն է տարածել։ Իվանիշվիլին հայտարարել է, թե հիասթափված է, որ համամասնական ընտրական համակարգը ու 0 տոկոս շեմը չի անցել։ Բացի դրանից՝ Իվանիշվիլին նշում է, որ համամասնական ընտրական համակարգի գաղափարը երբեք […]
17:08 14.11.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ դստեր` Մարիամի տարեդարձն է: Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել դուստրերի` Մարիամի, Շուշանի և Արփիի հետ: Լուսանկարներն արվել են Ենոքավանի «Ապագա ռեզորթում»:
17:00 14.11.2019
Արքայազն Հարրին Sussex Royal-ի Instagram-ում լուսանկար է տեղադրել՝ գրելով. «Ծնունդդ շնորհավոր, ձերդ գերազանցություն Ուելսի արքայազն՝ պարոն, հայրիկ, պապիկ»: Դրան հաջորդել է ծննդյան տորթի Էմոջի: Սասսեքսի դուքսը սոցիալական ցանցում տեղադրել է նախկինում անհայտ լուսանկար Արչիի և Ուելսի արքայազնի հետ՝ հորը երջանիկ ծննդյան օր մաղթելով: Չարլզը, որը իր ծննդյան 71-րդ տարեդարձն անցկացրել է Հնդկաստանի Մումբայ քաղաքում, լուսանկարում […]
16:50 14.11.2019
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ցանկանում է Չեչնիան Վրաստանին կապող ճանապարհ կառուցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Չեչենական Ուտում-Կալի գյուղից մինչև Վրաստան 40-50 րոպե ճանապարհ է, նախկինում այստեղ ճանապարհ կար: Եթե բացենք այս ճանապարհը, Վրաստանի տարածքով կհասնենք Թուրքիա, իսկ հետո` Եվրոպա: Սա Հյուսիսային Կովկասի համար կարևոր ճանապարհ է: Կարծում եմ` մոտ ապագայում պիտի բացենք»,- հայտարարել […]
16:47 14.11.2019
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հասցեին հնչած սպառնալիքներին: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես օրենքի նախագծի հարակից զեկուցող հանդես գալու հետ կապված ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները գլխավոր դատախազությունից ուղարկվել են ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու […]
16:42 14.11.2019
Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում։ Կազմակերպիչները հիմնականում այն երիտասարդ ակտիվիստներն են, ովքեր հունիսին սկսված շարժման առաջին շարքերում էին, հայտնում է «Ալիք Մեդիան»: Ակցիայի մասնակից քաղաքացիական ակտիվիստները փակել են խորհրդարանի շենքի հարակից տարածքը: Երթևեկությունը խորհրդարանի առջև՝ Ռուսթավելի պողոտայում, փակ է: Նրանց շարքերում կան ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, պատգամավորներ: Ակցիան կազմակերպվել է մի քանի քաղաքացիական […]