Բոլոր լուրերը – Page 8461 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+33.09 oC

Բոլոր լուրերը

Շնորհավոր իմ չքնաղին, հպարտ եմ, որ իր նման աղջիկ եմ ունեցել․ Աննա Հակոբյան

15:32 14.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել մեծ դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ և կից գրել․ «Այսօր մեր մեծ դստեր՝ Մարիամի տարեդարձն է, 21-ամյակը: Շնորհավոր իմ չքնաղին, հպարտ եմ, որ իր նման աղջիկ եմ ունեցել»:

̰
Արդյո՞ք կառավարությունը ներդրողի համար կստեղծի  մեկ պատուհանի սկզբունքից օգտվելու հնարավորություն

15:28 14.11.2019

Այս տարվա 9 ամիսներին Հայաստան ժամանած 1մլն 460 հազար մարդուց 646 հազարը եղել են ռուսաստանցի զբոսաշրջիկներ։ Աճել է նաև ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Չինաստանից ժամանածների թիվը: Տնտեսական ակտիվությանը վերաբերող մի շարք ցուցանիշներ ԱԺ-ում ներկայացրել է էկոնոմիկայի նախարարը: Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաև արժեթղթերի շուկային, միջազգային ինտեգրացիոն գործընթացին, այնուհետև պատգամավորները հարցեր են ուղղել նախարարին: […]

̰
Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ

15:25 14.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 22 մլն դրամ հավելյալ ֆինանսավորում համընդհանուր ներառական կրթության արդյունավետ իրականացման նպատակով: Նշված ֆինանսավորումից  17 մլն դրամը կհատկացվի «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների մասնագիտական շարունակական վերապատրաստումը կազմակերպելու համար: Իսկ 5 մլն դրամը նախատեսված է վերապատրաստող կազմակերպությունների առցանց […]

̰
Ո՞ր մարզերը կօգտվեն կառավարության աջակցությամբ գյուղատնտեսության ապահովագրության ծրագրից. Տիգրան Խաչատրյան

15:20 14.11.2019

ՀՀ տնտեսության կախվածությունը հանքարդյունաբերությունից չի նվազել, այդ մասին են վկայում արտահանման ուղղությունները, մտահոգություն են հայտնել պատգամավորները ԱԺ նիստում, որտեղ քննարկվում է 2020-ի բյուջեն: Տնտեսության տարբեր ուղղությունների զարգացման հեռանկարների մասին հարցերն ուղղվել են էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին: Նա խոսել է նաև գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ Թրամփ-Էրդողան մամուլի ասուլիսի մասին

15:17 14.11.2019

Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաև երկու երկրների միջև լարվածության առիթ դարձած Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը:

̰
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից

15:13 14.11.2019

Տավուշի մարզում շարունակվում է ապօրինի անտառահատման և այդ ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը: 2019թ. հոկտեմբերի 24-ին ոստիկանության  Իջևանի  բաժնի ՔՀԲ ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության պահաբաժնում հայտնաբերել են փայտածուխ պատրաստելու համար նախատեսված երկաթե տարաներ՝ լցված փայտանյութով, 202 հատ փայտածուխի լցված պարկ և […]

̰
Հորիզոն 15.00

15:00 14.11.2019

̰
Արմեն Գրիգորյանը և իր կինը պարում են «Հեյ, ջան, Ղափամա» երգի ներքո

14:55 14.11.2019

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շուշիում տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Անվտանգության խորհրդի քարտուղարը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է իր կնոջ՝ Մանեի հետ պարում «Հեյ, ջան, Ղափամա» երգի ներքո: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Գրիգորյանը  հարսանիքից տեսանյութ է հրապարակել, որտեղ Արմեն Գրիգորյանը կնոջ հետ պարում է «Նախշուն բաջի» երգի ներքո։  

̰
Մեդվեդևը խոսել է Բլագովեշչենսկում տեղի ունեցած կրակոցների մասին

14:53 14.11.2019

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Բլագովեշչենսկի քոլեջում տեղի ունեցած կրակոցները, որը կազմակերպել էր ուսանողներից մեկը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Ռուսաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ նման միջադեպը եզակի երևույթ չէ, և ԿԳՆ-ին հորդորել է հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել իրավիճակը: «Եվ, չնայած ձեռնարկված միջոցներին, նման միջադեպեր են տեղի ունենում»,- ավելացրել է Մեդվեդևը: Նա նաև հանձնարարել […]

̰
Պետք է պարզել՝ QR կոդը, ի վերջո, սատանայի հետ կապ ունի՞, թե՞ չունի․ Փաշինյանը` Արշակյանին

14:46 14.11.2019

Մարդկանց կյանքի որակը բարձրացնում է ոչ միայն խանութում հացի գինը, այլև այն էլեկտրոնային համակարգերը, որոնցից նա կարող է օգտվել՝ բանկերում հերթերի մեջ կանգնելու փոխարեն։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին հանձնարարեց տեղեկատվական աշխատանք իրականացնել, որ քաղաքացիները իմանան, թե ինչ էլեկտրոնային միջոցներից կարող են օգտվել […]

̰
ԱԱԾ-ին հանձնարարել եմ պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ուղիները և ձևերը․ Փաշինյան

14:44 14.11.2019

«Առանց կատակի, ԱԱԾ-ին էդպիսի հանձնարարական տվել եմ՝ պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերը և ուղիները։ Ծիծաղում եք, բայց իրոք… Պարո՛ն Մարտիրոսյան, հաստատեք, որ էդպիսի հանձնարարական ստացել եք»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ԱԱԾ պետի պաշտոնակատարին։ «Այո, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ստացել ենք, կզեկուցենք ձեզ»,- պատասխանեց Էդուարդ Մարտիրոսյանը։ Վարչապետը կոչ […]

̰
Թույլ ենք տալիս, որ մարդիկ աջակցեն իրենց իսկ երազած ՍԴ հաստատմանը․ Փաշինյան

14:38 14.11.2019

Հայաստանում նոր Սահմանադրությունն արդեն լիարժեք ուժի մեջ է մտել, սակայն Սահմանադրական դատարանում չի հաստատվել այն կարգը, որի մասին «երազում էին» հենց նոր Սահմանադրության հեղինակները, որոնց մի մասն էլ հենց ՍԴ անդամ է հիմա։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա ղեկավարությամբ կառավարությունն այսօր ընդունեց ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի անցնելու մեխանիզմը։ «Սրանով մենք հիմա հնարավորություն […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստ է ստանձնել «Թռչունյան տուն» գիշերօթիկի երեխաների խնամքը

14:35 14.11.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտահոգ է «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխաների ճակատագրով և պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ստանձնել նրանց խնամքի հարցը: Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների ծրագիր, որի շրջանակներում նախատեսված է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական շուրջօրյա և […]

̰
Բլագովեշչենսկում կրակոցների շարժառիթը աղջկա բռնաբարության համար վրե՞ժն է եղել

14:30 14.11.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 19-ամյա Դանիլ Զասորինը կրակահերթ է բացել Բլագովեշչենսկի շինարարական քոլեջում՝ վրեժ լուծելով իր ընկերուհու համար, որին բռնաբարել էին, հայտնում է «360»-ը: Այս վարկածի մասին պատմել են քոլեջի երկու ուսանողները: «Նրանք բռնաբարել են տղայի ընկերուհուն հանրակացարանում»,- ասել է ուսանողներից մեկը: Տուժածը չի դիմել իրավապահ մարմիններին: Հաղորդվում է, որ Զասորինը զայրացել է իր […]

̰
Ի՞նչ միջոցառումներ կլինեն Ամանորին

14:25 14.11.2019

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի վրա: «Ավելի վաղ գործադիրը որոշում էր կայացրել, ըստ որի, մշակութային միջոցառումներ իրականացնող կազմակերպություններն ու գերատեսչությունները կարող են գնումները կատարել մեկ անձից՝ ելնելով գնման առանձնահատկությունից: Ավելի քան մեկ ամիս […]

̰
Դպրոցի բակում շների վրա կրակողը հայտնաբերվել է

14:20 14.11.2019

Նոյեմբերի 13-ին, ժամը 16.55-ին, ոստիկանություն է զանգահարել Կուրղինյան փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ նախորդ օրը ցերեկը Երևանի թիվ 116 հիմնական դպրոցի բակում «ԲՄՎ» մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակել և սատկացրել փողոցային երկու շուն: Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ արարքը կատարել է Դավիթաշենի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքների շնորհիվ […]

̰
ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծն ընդունվեց կառավարությունում

14:16 14.11.2019

Կառավարությունն այսօր հավանություն տվեց օրենքի նախագծի, որով սահմանվում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի սխեման։ Այն լինելու է կամավոր և գործելու է մինչև հունվարի 1-ը։ Նախագծի համաձայն՝ ՍԴ այն անդամները, որոնք ինքնուրույն, կամավորության սկզբունքով թոշակի կանցնեն մինչև 2020 թվականի սկիզբը, կկարողանան ստանալ նույնքան կենսաթոշակ և հավելավճարներ, որքան աշխատավարձ և հավելավճարներ ստանում են հիմա։ Արդարադատության նախարարը […]

̰
Ինչո՞ւ է Արմեն Գրիգորյանի հարսանիքի թեման եղել տիեզերքը

14:15 14.11.2019

Նոյեմբերի 9-ին Շուշիում տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը, որի հարսնացուն ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է՝ Մանեն։ Հարսանյաց արարողության թեման եղել է տիեզերքը, քանի որ Գրիգորյանը տիեզերքի և տիեզերական թեմաների սիրահար է։ Թեմայի ընտրությունը ամենևին էլ պատահական չէ, այն պայմանավորված է իր և Մանեի միջև մեծ տիեզերական սիրով, գրում է Armdaily-ն։ Աղբյուրի […]

̰
Ամուլսարի պահապանների 3-րդ «պոստում» տեղի է ունեցել քննարկում. ՀԲՃ

14:10 14.11.2019

«Հայկական բնապահպանական ճակատի» լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 13-ին Ամուլսարի պահապանների 3-րդ «պոստում» տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ներկայացվել են ներկա իրավիճակն ու հնչել են հետագա քայլերի վերաբերյալ տարբեր առաջարկներ։ Մասնակիցների դիրքորոշումների մեջ տարաձայնություններ չկան՝ Ամուլսարը սար է մնալու, Ջերմուկը՝ ջրաբուժական հայտնի առողջարան, իսկ Գնդեվազն ու Կեչուտն էլ՝ մաքուր էկո-տնտեսական տարածքներ։ Ամուլսարի պահապանները […]

̰
Արտոնություն չի տրվում RyanAir-ին, մենք հրավիրում ենք աշխարհի բոլոր ավիաընկերություններին․ Փաշինյան

14:03 14.11.2019

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել գործող օրենսդրությունում և «օդի հարկից» ազատել ավիաթռիչքների բոլոր այն նոր ուղղություններով, որոնցով թռիչքներ չեն կատարվել վերջին 1 տարվա ընթացքում։ Այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Վարչապետը հիշեցրեց, որ երբ RyanAir ընկերության Հայաստան մուտքի մասին հայտարարվեց, խոսակցություններ եղան, որ այդ ընկերությանը արտոնություն է տրվում։ «Արտոնություն չի տրվում RyanAir-ին։ Մենք հրավիրում ենք […]

̰
Արցախում վթարի հետևանքով երեք անձ է մահացել

13:58 14.11.2019

Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ երեկ գիշեր մահվան ելքով վթար է տեղի ունեցել: «Նոյեմբերի 13-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 1978թ. ծնված Մ. Ղ.-ի կողմից վարած «Mersedes Benz C 180» մակնիշի ավտոմեքենան Շահումյանի Զուար համայնքի վարչական տարածքում գտնվող «Տաք ջուր» կոչվող տեղամաս տանող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին գտնվող կամրջից ընկել է «Թութխուն» գետի […]

̰
Ռուսական Azimut ընկերությունը չվերթ է բացում դեպի Կալուգա․ Ռևազյան

13:53 14.11.2019

«Բացի RyanAir ընկերությունից, արդեն ռուսական Azimut ավիաընկերությունն է բացում չվերթ դեպի Կալուգա։ Այսինքն՝ ռուսական շուկայի վրա էլ է սա ազդեցություն ունենալու»,- այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։ Խոսքը «օդի հարկից» արտոնություն տալու մասին էր․ այդ հարկը չի գանձվի այն ավիաուղղություններից, որոնք նոր կբացվեն Հայաստանում։ Ռևազյանն ասաց, որ AirBaltic ընկերությունը […]

̰
Ռուս սկանդալային բլոգեր Ռուկի-Բազուկիի ձեռքերը վիրահատել են

13:48 14.11.2019

Բլոգեր Կիրիլ Տերեշինը, որը համացանցում հայտնի է Ռուկի-Բազուկի անունով, տեղեկացրել է, որ վիրահատության է ենթարկվել: Նրա խոսքերով` իր ձեռքերից հեռացրել են սինտոլը, որը  տարիների ընթացքում ներարկել է բազուկների երկգլուխ մկանների մեջ: Տերեշինը դիմել էր բժշկի օգնությանը` գանգատվելով ձեռքերի ցավերից, նաև տեսանյութ էր տեղադրել, որում իրեն մայրն էր կերակրում, իսկ ինքը ցավից չէր  կարողանում շարժել ձեռքերը: […]

̰
Թուրքիայի զինանոցում պայթյունների հետևանքով վիրավորվել է 17 մարդ

13:47 14.11.2019

Թուրքիայի արևելքում՝ Շանլիուրֆա նահանգում, երկու պայթյուն է տեղի ունեցել բանակի զինանոցում: Վիրավորվել է 17 մարդ, որոնցից 16-ը՝ զինծառայողներ: Այս մասին նախօրեին հայտնել է IHA-ն: Նշվում է, որ Խալիլյե շրջանում գտնվող 20-րդ զրահատանկային բրիգադի պահեստում պայթյունները տեղի են ունեցել չորեքշաբթի օրը` տեղական ժամանակով 22:30-ին: Այս պահին զոհերը տարհանվել են: Դեպքը հետաքննվում է: Շանլիուրֆա նահանգը դարձել է […]

̰
Պետք է երեխաների ուշադրությունը գրավեն ոչ թե քուչեքում պպզածները, այլ կրթությամբ հաջողության հասածները․ Փաշինյան

13:40 14.11.2019

Գյումրիի տնակային ավանների խնդիրները լուծելու քննարկումները կառավարության նիստում վերածվեցին Գյումրիի տնտեսական զարգացման, կրթության և աշխատանքի կարևորության մասին զրույցի։ «Պետք է ամեն ինչ անենք, որ երեխաների ուշադրությունը գրավեն ոչ թե քուչեքում պպզածները, այլ իրենց աշխատանքով, կրթությամբ Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում հաջողության հասած մեր հայրենակիցները։ Եվ նրանք պետք է լինեն role model-ը, որով պետք է մեր երեխաները […]

̰
Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ

13:37 14.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային մեր երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Վրայլային պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և հայ-հունական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղղված ջանքերի համար: Նա հաջողություններ է մաղթել դիվանագետին հետագա գործունեության մեջ: Դեսպան Վրայլան […]

̰
Ընթացքը ցույց տվեց, որ այս Սահմանադրությունը գրված է վերարտադրության համար. Արմեն Գրիգորյան

13:34 14.11.2019

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ «որոշ ուժեր» չարաշահում են ժողովրդավարության հնարավորությունը և հասարակության մեջ պառակտումներ ստեղծում. «Հիմնականում արտախորհրդարանական ուժերը ֆեյք հաշիվների և ոչ հրապարակային հանդես գալու միջոցով չարաշահում են ժողովրդավարական հնարավորությունները»: ԱԽ քարտուղարը նշեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի մասով Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» այդ ինստիտուտը […]

̰
600 միլիոն դրամ տրամադրվեց 20 համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմանը

13:31 14.11.2019

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ հետևյալ մարզերի մարզպետարաններին հատկացվեց 600 մլն դրամ․ Արարատ, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Շիրակ։ Այս միջոցները, ինչպես մանրամասնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ուղղվելու են սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, երբ ծրագրի իրականացման մի մասը ֆինանսավորում է համայնքը, մյուսը՝ պետությունը։ Պապիկյանի խոսքերով՝ 600 միլիոն դրամն ուղղվելու է 20 համայնքների 28 ծրագրերի իրականացման համար, իսկ […]

̰
Ադրբեջանում ռուս լրագրողը ձերբակալվել է անձնագրում հայկական կնիք ունենալու համար

13:25 14.11.2019

Великий Новгород լրատվական գործակալության թղթակից Յուլիա Գոնչարենկոն իր հրապարակման մեջ խոսել է Ադրբեջան կատարված իր այցի մասին: Դաղստանում սահմանը հատելիս ռուս սահմանապահները հարցեր են ունեցել այն բանից հետո, երբ տեսել են Գոնչարենկոյի անձնագրում Հայաստանի սահմանային կնիքը: Որոշակի հարցաքննությունից հետո նա անցել է ադրբեջանական կողմ: «Այն փաստը, որ անձնագրում հայկական կնիքը լավ բան չի նշանակում, արդեն […]

̰
ՊՎԾ-ին հանձնարարել եմ ստուգումներ անել Եղեգնաձորի քաղաքապետարանում․ Փաշինյանը «խառը» տպավորություններ է ստացել

13:22 14.11.2019

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն ասաց, որ համայնքներում սուբվենցիոն ծրագրերը ստուգելու համար պետք է կիրակի օրը ևս մեկ անսպասելի այց կատարել համայնքներ։ Նա հիշեցրեց, որ «խառը» տպավորություններ է ստացել նախորդ կիրակի օրվա նույնպիսի այցից Սյունիք և Վայոց ձոր։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքական եզրակացություն ունեն, որ խոշորացված համայնքներում այդ ծրագրերի իրականացումը ավելի արդյունավետ է եղել, թեև […]

̰
BACK_TO_TOP