13:16 14.11.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է «Հանրագրերի մասին», ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու […]
13:15 14.11.2019
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ չի կարծում, թե ինքը կդատապարտվի ազատազրկման, սակայն եթե դա տեղի ունենա, ինքը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչը կապահովի իր ազատությունը: «Բայց ես ՀՀ դատական իշխանության նկատմամբ ունեմ վստահություն, որ, չնայած ամեն ինչին, չեն կատարի հրահանգները և կիրականացնեն արդար դատաքննություն»,- […]
13:14 14.11.2019
Այսօր կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի […]
13:12 14.11.2019
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ներկայացված մի քանի նախագծերով հաստատվեցին ներդրումային մի շարք ծրագրերի հարկային արտոնություններ․ 2,5 միլիարդ դրամի սարքավորումների ներմուծում, 2,5 միլիարդ դրամի ներդրում՝ 200 մեքենայի և կցորդի ձեռքբերում, 385 միլիոն դրամի ներդրումներ, 3,8 միլիարդ դրամի ներդրումներ, 3,9 միլիարդ դրամի ներդրումներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց ընդհանուր թիվ ասել, թե որքան ներդրումներ են արվելու, սակայն նախարարները […]
13:10 14.11.2019
Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարության հատուկ գործողությունների ուժերի նախկին հրամանատար Մայքլ Նագատան խոսել է Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինված ուժերի բախման հավանականության մասին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Ըստ նրա՝ դա քիչ հավանական է: Նա շեշտել է, որ բախման միակ պատճառը կարող է լինել «ցանկացած մեկի կողմից, բացառությամբ ԻՊ-ի» հարձակումը ԱՄՆ զինված ուժերի վրա: […]
13:09 14.11.2019
Մարդկանց պետք է իրազեկել, որ կան գյուղատնտեսությամբ զբաղվողների համար հատուկ ծրագրեր, որոնց համար պետությունը վճարում է ծախսերի մինչև 54 տոկոսը։ Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքերով՝ դա հատկապես կարևոր է, երբ Հայաստանը գյուղատնտեսական արտադրանք արտահանելու հսկայական շուկա ունի։ «Մենք էդ ոլորտում պրոբլեմներ չունենք։ Ուզում եմ ընդգծել՝ Հայաստանում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի […]
13:06 14.11.2019
Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Հիշեցնենք՝ 50-ից բարձր տարիքայինների խմբում հանդես են գալիս Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը, իսկ 65-ից բարձր տարիքայինների խմբում` Ռաֆայել Վահանյանը: Երեկ երեկոյան կայացել է առաջնության երկրորդ տուրը, որը հաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար: Մեր 4 շախմատիստներն էլ հաղթանակ են […]
13:00 14.11.2019
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ուշադրության կենտրոնում են պահում հայ մարզիկի սպանության գործը: «Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ՝ Մոսկվայում հայազգի մարզիկ Ա․ Բոլյանի սպանության դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության առնչությամբ։ Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների՝ 1979թ․ ծնված Ա․ Բոլյանի դին հայտնաբերվել է ս/թ․ նոյեմբերի 13-ի […]
12:55 14.11.2019
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կալանքից ազատվելուց հետո այսօր ասուլիս է տվել` նշելով, որ 22 օր մնալով կալանքի տակ, ինքը զրկված է եղել բոլոր ազգականների ու ծանոթների հետ շփումներից ու տեսակցություններից: Բաբայանն ասել է, որ իշխանությունը չկարողացավ ապացուցել իր մեղավորությունը, ինչի պատճառով ստիպված եղավ բաց թողնել իրեն: «Իշխանությունը դեմքը փրկելու խնդիր ուներ»,- […]
12:54 14.11.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը վախենալու ոչինչ չունի, որ Գյումրու քաղաքապետ լինելու իր պաշտոնավարման տարիների հետ կապված գործեր կարող են հարուցվել: Այսօր այդ մասին նա ասել է լրագրողներին: «Ես վախենալու բան չունեմ, Սերժ Սարգսյանի օրոք իմ կառույցը ստուգել են: Իսկ եթե հանկարծ հիմա պիտի օդի մեջ ինչ-որ բաներ կան գցում են մարդու գրպանը, տանում […]
12:49 14.11.2019
Կառավարության այս նիստի ժամանակ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց այն պատմությունը, որ Լոռիում բնակարանամուտի ժամանակ տեսել է նորակառույց շենքի մոտ ընկած բեռնատարի թափքը՝ «ռաման ու կաբինան»։ Վարչապետը հիշեցրեց, որ երբ հարցրել է, թե ինչու են նոր շենքի կողքը գցել այդ անպետք, ժանգոտ մեքենայի մնացորդները, տերն ասել է, որ հուշեր ունի այդ մեքենայի հետ կապված։ «Կհամարեմ, […]
12:45 14.11.2019
Լրագրողների հետ ճեպազրույցում Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ քրեական հեղինակություններին պատասխանատվության ենթարկել առաջարկող օրինագծի դեմ արտահայտվող պատգամավորներն ու քաղաքական դեմքերը՝ «կփռվեն ասֆալտին, կպառկեցվեն գետնին՝ բառի բուն իմաստով», նշել է՝ դա բռնանալ է պատգամավորների կարծիքին: «Ցավում եմ, որ ինչ-որ ես խոսել եմ, այդպիսի զայրույթ է առաջացրել մեր հարգարժան վարչապետի մոտ, բայց ես […]
12:38 14.11.2019
Նոյեմբերի 12-ին Իրանի նախագահ հասան Ռոհանին դարձել է 71 տարեկան: Իրանական ինքնաթիռի անձնակազմը ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ է մատուցել Իրանի նախագահին: Նա վերադառնում էր Յազդի և Քերմանի նահանգներից: Ինքնաթիռում արված լուսանկարները հրապարակվել են Իրանի նախագահի Twitter-ի պաշտոնական էջում: ۷۱ سالگی ? سورپرایزی در مسیر برگشت از سفرهای استانی کرمان و یزد؛ همراه با کادر زحمتکش […]
12:30 14.11.2019
Աղետի գոտում մնացել է 453 ընտանիք, որոնց նկատմամբ կառավարությունը պարտավորություն ունի բնակարան տրամադրել։ Այսօր այդ թիվը կիսով կրճատվում է, քանի որ 227 ընտանիքի կառավարության որոշում տրվելու են վկայագրեր, որոնցով նրանք կարող են բնակարաններ գնել։ «Մենք ունենք ռեալ շանս մյուս տարվա բյուջեով հատկացված միջոցներից այդ խնդիրը լուծել, ավարտել, վերջացնել», – կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի […]
12:24 14.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 9 անձի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կազմակերպված խմբի անդամները «Հարավկովկասյան երկաթուղուն» և «Երևանի […]
12:23 14.11.2019
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը այսօր մամուլի ասուլիս է տվել` ներկայացնելով իր կալանավորման հետ կապված հարցերը` նշելով, որ դա քաղաքական հետապնդում է, թեև իշխանությունը ներկայացնում է, որ դա չի կարող քաղաքական լինել, քանի որ Արսեն Բաբայանը քաղաքական գործիչ չէ: «Քրեական գործ հարուցելու որոշումը ոչ իրավաչափ էր, չէր կարող գոյություն ունենալ: Դրան հաջորդող […]
12:17 14.11.2019
Հայտնի հայ մարզիկ, մույ թայի (թայվանական բռնցքամարտ) աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին սպանել են Մոսկվայում: Նա 40 տարեկան էր: Աշոտի արյունոտ մարմինը հայտնաբերվել է երեկ երեկոյան Նախիմովսկի պողոտայում: Իր կարիերայի ընթացքում Աշոտը երեք անգամ դարձել էր մուայ թայի աշխարհի չեմպիոն, շուրջ 20 անգամ հաղթել էր բազմաթիվ այլ միջազգային մրցաշարերում: Բոլյանն իր բազմաթիվ տիտղոսներից բացի, մեկ բացառիկ […]
12:15 14.11.2019
Կառավարությունը մտադրվել է արագ լուծել Աղետի գոտու՝ բնակարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանի հարցը, և 2020 թվականի բյուջեում դրա համար նախատեսված է ավելի քան 3 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նախնական քննարկումների ժամանակ իրենք չէին կարծում, որ շատ ընտանիքներ կցանկանան բնակարանների շինարարությանը սպասելու փոխարեն վերցնել վկայագրեր ու պետական միջոցներով գնել […]
12:01 14.11.2019
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանի ներկայացրած բողոքը՝ վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ մերժվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Հիշեցնենք, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին հոկտեմբերի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և […]
12:00 14.11.2019
Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդան, շարունակում է իր արխիվում պահպանված լուսանկարներ հրապարակել: Հերթական լուսանկարում մեծանուն հայ երգիչն է՝ քրոջ՝ Աիդայի հետ: Լուսանկարը Սեդա Ազնավուրը մակագրել է այսպես. «Նրանց փոքրիկ գաղտնիքները»:
11:54 14.11.2019
Այսօր ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Գագիկ Ծառուկյանի հետ ոչ մի լարված հարաբերություն չկա: «Գագիկ Ծառուկյանն իմ քաղաքական ղեկավարն ա, իմ ավագ ընկերն ա, իմ մեծ ախպերն ա: Մեր մեջ ոչ մի խոսակցություն չէր կարա լիներ»: Մանրամասները` տեսանյութում:
11:53 14.11.2019
Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունեց, որով աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել։ Քաղշին կոմիտեի ղեկավարի տեղակալ Արմեն Ղուլարյանը մանրամասնեց բաշխումը․ 121 ընտանիք Լոռիում, 90 ընտանիք Շիրակում, 16 ընտանիք Արագածոտնում։ Նա նաև մանրամասնեց, որ բնակարանի կարիք ունեցող ընտանիքների թիվը 453 է, և իրենց հարցումների ժամանակ նրանց կեսը՝ 227 ընտանիք, որոշել […]
11:52 14.11.2019
Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Kazinform-ը: Այցի շրջանակներում Դարիգա Նազարբաևան հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նախատեսվում են քննարկումներ հայ-ղազախական երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջխորհրդարանական […]
11:50 14.11.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողները բողոքի ակցիան շարունակում են ՀՀ կառավարության շենքի առջև: Նրանք աթոռ են բերել, այն դրել կենտրոնական հատվածում: Ուսանողները տեղեկացրին՝ մոտ 30 րոպեից հայտարարություն կանեն՝ նստացույցը շարունակո՞ւմ են, թե՞ ոչ: Հիշեցնենք, այսօր Կառավարությունը հերթական նիստն է անցկացնում:
11:46 14.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 9 անձի: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կազմակերպված խմբի անդամները «Հարավ Կովկասյան երկաթուղուն» և «Երևանի ՋԷԿ»-ին պատկանող տրանսֆորմատորներից պղնձյա փաթույթները գողանալու […]
11:45 14.11.2019
Թուրքիայում մեկնարկել է ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2020 Մ-19 որակավորման խմբային փուլը: Հենց առաջին խաղում էլ մեր պատանի ֆուտբոլիստները զիջել են տանտերերին: Թուրքիա-Հայաստան խաղն ավարտվել է խոշոր՝ 4-1 հաշվով: Հայաստանի հավաքականում միակ գնդակը խփել է Նարեկ Գրիգորյանը: Մեր հավաքականն ընդգրկված է առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բուլղարիայի, Մոնտենեգրոյի, Թուրքիայի հասակակիցները: Խմբի մյուս խաղում Բուլղարիան 3-1 հաշվով […]
11:43 14.11.2019
Ընթացիկ տարվա բյուջեում փողի պակասը լրացնելու համար Հայաստանի կառավարությունը մտադիր է 45.8 միլիոն եվրո վարկ վերցնել։ Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկը» նախատեսվել էր դեռևս նախորդ տարի՝ 2019 թվականի բյուջեի ընդունման ժամանակ և ներառված էր պետական ծախսերի մեջ։
11:39 14.11.2019
Գործադիրի այսօրվա նիստում պարզվեց, որ կառավարությունը ոչ միայն մտադիր է նվազեցնել փողի կանխիկ շրջանառությունը Հայաստանում, այլև ընդհանրապես վերացնել այն։ Այս մասին հայտնի դարձավ վարչապետի և ՊԵԿ նախագահի երկխոսությունից։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ հիմա մասնավոր ընկերություններ կան, որոնք պատրաստ են ներկրել ՀԴՄ-ներ (սարքեր), բայց կարիք կա, որ կառավարությունը չպարտադրի, որ այդ սարքերն ընդունեն վճարային-բանկային […]