Բոլոր լուրերը – Page 8463 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը

10:43 14.11.2019

ԱԺ-ն աշխատանքները շարունակել է նախորդ օրվա նախագծերի քվեարկությամբ, գրեթե բոլոր նախագծերն ընդունվել են։ Երբ հերթը հասել է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քվեարկությանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը վարման կարգով ձայն է խնդրել և հայտարարել․ «Այս օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարցեր են առաջացել Արդարադատության նախարարության և սնանկության վարույթն […]

̰
Պետք ա խնդրի դեմն առնել և ոչ թե ընկնել ճահճի մեջ ու Աստծուց փրկություն աղերսել․ Գևորգ Պետրոսյան

10:35 14.11.2019

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իմ հարգարժան ընդդիմախոսներին Ասում եք՝ կեղծ օրակարգ ա բերվում ԱԺ, քանի որ նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու դեպքեր չկան: Նախ, էտ ո՞վ ա ճշտել՝ կան, թե ոչ: Ամեն ինչ նոր ա սկսվում: Ստամբուլյան կոնվենցիան ուզում են ներմուծել հենց դրա համար: Ձեր տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում, ի՞նչ գործ ունի […]

̰
Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը ստվեր է նետում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա. Էրդողան

10:26 14.11.2019

Էրդողանի խոսքով, 104 տարվա հնություն ունեցող իրադարձությունների մասին պետք է դատեն պատմաբանները:

̰
Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր

10:15 14.11.2019

Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել հիվանդության հիմնախնդիրներին` բարձրացնելով բնակչության իրազեկությունը: Օրն ընտրվել է ի պատիվ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի, ով առաջին անգամ ինսուլինի ներարկման միջոցով փրկել է շաքարային դիաբետով հիվանդ երեխաների կյանքեր և 1923 թվականին այս գյուտի համար արժանացել Նոբելյան մրցանակի: Շաքարային […]

̰
ԱՄՆ-ում տեղի են ունեցել Թրամփի իմփիչմենթի հարցով առաջին հանրային լսումները

10:13 14.11.2019

ԱՄՆ նախագահը մեղադրվում է իր իշխանությունը չարաշահելու և առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Ուկրաինայի կառավարության քաղաքական աջակցությունը փնտրելու մեջ:

̰
Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ

10:01 14.11.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահելով միջազգային պայմանագրերով և ՀՀ ներպետական օրենքներով ամրագրված երեխաների իրավունքները, ինչպես նաև՝ որդեգրման և ընտանիքի պահպանման բնագավառներում ծնողների և պետության օրինական շահերը պաշտպանելու հարցը, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: […]

̰
̰
Մել Դալուզյանը նաև իմ անձնական պաշտպանության ներքո է. Արմեն Դարբինյան

09:48 14.11.2019

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Նիկոլ Փաշինյանին անձամբ չեմ ճանաչել: Վարչապետ Փաշինյանի հետ մեկ-երկու անգամ բարևել ենք միմյանց՝ ընդհանուր միջոցառումների ժամանակ: Նրա այսօրվա ելույթին ծափահարում եմ և հայտարարում. Մել Դալուզյանը նաև իմ անձնական պաշտպանության ներքո է: Մթագնածությանը՝ հավիտյան ՈՉ: ՄԱՐԴ եղեք, ՄԱՐԴԻԿ»։ Նիկոլ Փաշինյանին անձամբ չեմ ճանաչել: Վարչապետ Փաշինյանի հետ […]

̰
Մորալեսն ԱՄՆ-ին մեղադրել է Բոլիվիայում հեղաշրջում կազմակերպելու մեջ

09:46 14.11.2019

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը մեղադրել է ԱՄՆ-ին դավադրության մեջ, որի նպատակը եղել է Բոլիվիայում հեղաշրջում կազմակերպելը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ Նախկին նախագահը քննադատել է հարավամերիկյան ինքնահռչակ կառավարությունը ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը։ «Իմ բոլիվիացի եղբայրների կյանքը խլած հեղաշրջումն ԱՄՆ-ից եկող քաղաքական և տնտեսակնա դավադրություն է»,-հայտարարել է նա։ Հիշեցնենք, որ ցույցերը Բոլիվիայում […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 37.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:35 14.11.2019

Նոյեմբերի 14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, 700 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 2 հա, Արարատի մարզի Նիզամի գյուղում՝ 2000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1 հա, Կաթնաղբյուր գյուղում՝ 30 հա, Վայոց ձորի […]

̰
Հզոր պտտահողմ Հարավաֆրիկյան Հանրապետությունում․ կան զոհեր

09:23 14.11.2019

Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլոու-Նատալ նահանգով հզոր պտտահողմ է անցել։ Այս մասին հայտնել է լրագրող Նաբիլա Շեյխն իր թվիթերյան էջում։ Պտտահողմն արմատախիլ է արել ծառեր, ավերել տներ։ Հաղորդվում է անհետ կորածների մասին, որոնց թիվը չի հստակեցվում։ Կա 3 զոհ։ Բազմաթիվ մարդիկ ստացել են ծանր վնասվածքներ, ոմանք զրկվել են վերջույթներից։ Տարածաշրջանում էլեկտրամատակարարումը դադարեցվել է։ Տուժած շրջաններ են ուղարկվել […]

̰
«Սանիթեքը» սկսել է հավաքել իր աղբամանները, որ հանձնի բանկին․ «Հրապարակ»

09:11 14.11.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան ժամը 10-ից «Սանիթեք» ընկերությունը սկսել է Երևանում հավաքել իր աղբամանները։ Դա բացատրեցին այսպես․ «Քանի որ Երևանի քաղաքապետարանը միակողմանի խզել է պայմանագիրը «Սանիթեքի» հետ, իսկ «Սանիթեքի» գույքը գրավադրված է բանկում, այդ թվում՝ նաև աղբադույլերը, ուստի ընկերությունը հավաքում է իր գույքը, որ հանձնի բանկին»: Մոտավորապես այսպես, որ բանկը հետագայում չասի, թե […]

̰
Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ․ Սուրեն Սարգսյան

09:06 14.11.2019

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տեղի ունեցավ այն, ինչից խուսափում էինք: Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ: Դա տեղի ունեցավ Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, որին մասնակցում էր սենատորը»: https://www.facebook.com/photo.php?fbid=10157781372275421&set=a.386217890420&type=3&theater

̰
Կես տարում Facebook-ը ջնջել է ավելի քան 3 միլիարդ կեղծ օգտահաշիվ

08:57 14.11.2019

Facebook սոցիալական ցանցն ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ջնջել է 3․2 մլրդ կեղծ օգտահաշիվ։  Դա փոքր-ինչ ավելին է նախորդ կես տարվա ցուցանիշից։ Այդ ժամանակ ցուցանիշը եղել է 3 միլիարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ընկերությունը հասցրել է գրեթե բոլոր կեղծ օգտահաշիվները փակել մինչ դրանց ակտիվանալը։ Ընկերության հաշվարկներով՝ 2․45 մլրդ օգտահաշիվների մոտ 5 տոկոսը կեղծ է։

̰
Բլագովեշչենսկի քոլեջում ուսանողը կրակ է բացել համակուրսեցիների ուղղությամբ

08:46 14.11.2019

Բլագովեշչենսկում գտնվող Ամուրի շինարարական քոլեջում ուսանողը կրակ է բացել։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, տարածքը շղթայի մեջ է առնվել։ Ռուսական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել դեպքի վայրից։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 10․00-ին (Մոսկվայի ժամանակով 04․00-ին)։ Նա համակուրսեցիների ուղղությամբ կրակ է բացել ենթադրաբար այն բանից հետո, երբ նրան հեռացրել են լսարանից ուշանալու համար։ Չի բացառվում […]

̰
Մեկ օրում Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների զոհն է դարձել 26 մարդ

08:31 14.11.2019

Մեկ օրում Գազայի հատվածում իսրայելական բանակի ավիահարվածների զոհն է  դարձել առնվազն 26 մարդ, ևս 80-ը վիրավորվել են։ Ընդհանուր առմամբ վերջին օրերին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ։ Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով  պաղեստինյան անկլավի Առողջապահության նախարարությանը։ Հիշեցնենք, որ Իսրայելն ու պաղեստինյան խմբավորումներն ինտենսիվ հարվածներ են փոխանակում այն բանից հետո, երբ […]

̰
Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից գնել Patriot համակարգեր

08:20 14.11.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ձեռք բերել Patriot զենիթա-հրթիռային համակարգեր, եթե ԱՄՆ-ն առաջարկի շահավետ պայմաններ։ «Մենք կարող ենք հաղթահարել (ռուսական ԶՀՀ) С-400-ների և F-35-երի (ամերիկյան 5-րդ սերնդի կործանիչներ, որոնց արտադրության ծրագրից ԱՄՆ-ը դուրս է հրավիրել Թուրքիային՝ ռուսական սպառազինության գնման պատճառով) շուրջ […]

̰
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

08:12 14.11.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ավան՝ 4-րդ փողոցի սեփական տները, Ավան՝ 4-րդ փողոցի 2, 3 նրբանցքների սեփական տները, Ն.Սաֆարյան փ. 10/1, 10/12, 12/3, 12/4, 12/8, 12/20, 12/21, 12/28 սեփական տները, 11։00-17։00 Աբովյան փ. 5, 7 շենքերը, Թումանյան փ. […]

̰
Ուր են մեկնել Արմեն Գրիգորյանն ու կինը հարսանիքից հետո

00:05 14.11.2019

ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի կինը` Մանե Մինասյանը, ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Իտալիայից։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շուշիում տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը:        

̰
Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները կասկածվում են 68-ամյա քաղաքացու մահվան մեջ

00:00 14.11.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այս տարվա հոկտեմբերի 12-ին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ՝ 68-ամյա Եգոր Բաբայանի մահվան փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 00։55-ի սահմաններում, «շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր ընդունվել Ե. Բաբայանը, ով նույն օրը, ժամը 07։00-ի սահմաններում մահացել էր։ […]

̰
Պատերազմն ավարտված է, եթե դու ուզում ես այդ․ Յոկո Օնոյի հայերեն գրառումը

23:51 13.11.2019

Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, ֆեյսբուքյան իր էջում հայերենով, անգլերենով և ևս երկու լեզվով գրառում է հրապարակել․ «Պատերազմն ավարտված է, եթե դու ուզում ես այդ»։  

̰
̰
Չինացին 20 տարի ապրել է քթի մեջ ներաճած ատամով

23:36 13.11.2019

Չինական Հարբին քաղաքի բնակիչներից մեկը 20 տարի ապրել է քթի խոռոչի մեջ սեփական ատամը կրելով: Նա այդ մասին:  Նոյեմբերի սկզբին նա դիմել է բժիշկներին և գանգատվել է դժվար  շնչառությունից, հաճախակի գլխացավերից, անքնությունից:  Բժիշկները ռենտգեն նկարի վրա  Չժան Բինշենի քթի խոռոչում կասկածելի պինդ մարմին են նկատել: Լրացուցիչ հետազոտությունն էլ բացահայտել է, որ այն ընդամենը հասարակ ատամ […]

̰
Օլիմպիական և աշխարհի չեմպիոնի 6-ամյա որդուն սպառնում են սպանել

23:24 13.11.2019

Աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի և երաժշտական պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայի 6-ամյա որդուն սպառնում են սպանել: Սպառնալիքները փոքրիկը ստացել է սոցիալական ցանցում: Եվգենին և Յանան դիմել են իրավապահներին: Թե ինչն է սպառնալիքների պատճառը, դեռ պարզ չէ, հայտնի է միայն, որ սպառնացողը սոցկայքում իգական սեռի ներկայացուցիչ է: Փոքրիկը, չնայած իր տարիքին, արդեն բավականին հայտնի է: Նա նկարահանվում է […]

̰
Աշխարհի ամենահայտնի կրկեսներից մեկի հիմնադրին ձերբակալել են կանեփ աճեցնելու համար

23:08 13.11.2019

Կանադացի միլիոնատեր և հայտնի Cirque du Soleil կրկեսի հիմնադիր Գի Լալիբերտեին ձերբակալել են կանեփ աճեցնելու համար: Այս մասին հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները: Լալիբերտեն կանեփն աճեցրել է իր սեփական Նուկուտեպիպի կղզու վրա: Այդ մասին տեղեկացել է Ֆրանսիական Պոլինեզիայի Պապետե քաղաքի  դատախազությունը: Այս օրերին կայանալու է Լալիբերտեի դատավարությունը: Իսկ առայժմ հետաքննությունը փորձում է պարզել՝ Լալիբերտեն իր համա՞ր […]

̰
Սպիտակ տան մոտ բողոքի ցույց՝ ընդդեմ Թրամփ-Էրդողան հանդիպման նաև հայ համայնքի մասնակցությամբ

22:55 13.11.2019

ԱՄՆ-ում Սպիտակ տան դիմաց հայերը, հույները և քրդերը բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ Թրամփ-Էրդողան հանդիպման: Բողոքի ցույցին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։  

̰
Ամուսինները 2 կով էին գողացել և բռնվել

22:43 13.11.2019

Նոյեմբերի 12-ին ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Ջրաշեն գյուղի բնակիչներից մեկի գոմից երկու կով են գողացել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում անասնագողությունը բացահայտվեց թարմ հետքերով։ Արագածոտնի մարզի Զովասար գյուղում ապրող ամուսինները հրավիրվեցին բաժին ու տվեցին խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին նաև խոշոր եղջերովոր անասունները, որոնք հանձնվել են տիրոջը։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ […]

̰
Վարորդներին զենք  չի բաժանվել. ո՞վ է կրակել ոստիկանի վրա

22:29 13.11.2019

«Ոչ ոք չի կարող ասել՝ ո՞ւմ կողմից է եղել վիրավորումը: Էնպիսի ժամ էր, որ եթե մարդը մարդուն չճանաչեր, չէր իմանա` ով է: Գագիկ Մկրտչյանը վիրավորումը ստացել է «արուժեյկա» կոչվող տարածքի մոտ, դռնից դեպի ձախ, էդ հատվածում: Հետո գնաց ներս` իր աշխատասենյակը: Մենք 2-3 հոգով մտանք էդ սենյակը, ասեցինք` դուրս արի, գնա, մի մնա էդ սենյակում, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:15 13.11.2019

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-17-ի հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:   Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին […]

̰
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում վաղը 12 ժամ ջուր չի լինի

22:01 13.11.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 14-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի, Մազմանյան փողոցների, Բաշինջաղյան փողոցի 6, 182, 184, 190, 194 շենքերի, ինչպես նաև 159-191 կենտ համարների, Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 3, 5, 8, 10, 10/1, 12, 14, 7, 7/1, 9, 11, 13, 15, […]

̰
BACK_TO_TOP