21:48 13.11.2019
Նոյեմբերի 13-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հետևել է Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը: Այնուհետև Արթուր Վանեցյանը հանդիպել է մեր թիմի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:45 13.11.2019
Թբիլիսիում դատարանի որոշմամբ ձերբակալվել է 36-ամյա Ի․ՈՒ․-ն : Քննությամբ պարզվել է , որ նա ստիպել է իր անչափահաս՝ 12 և 15 տարեկան երեխաներին մուրացկանությամբ զբաղվել Թբիլիսիի փողոցներում: Մասնավորապես՝ հոգեբանական ճնշման տակ մայրը ստիպել է երեխաներին մայրաքաղաքի կենտրոնում՝ Վակե-Սբուրթալո թաղամասում փող մուրալ։ Եթե երեխաները չէին հավաքում բավարար գումար: Ականատեսները պատմել են, որ նա հաճախ էր դստերը […]
21:36 13.11.2019
Նիդերլանդներում ապրող 9-ամյա Լորան Սիմոնսը մոտ ժամանակներում կստանա տեղի Տեխնիկական համալսարանի դիպլոմ: Այս մասին հայտնում է Spiegel-ը: Տղան էլեկտրոտեխնիկայի ֆակուլտետ էր ընդունվել 1 տարի առաջ: Միջնակարգ կրթության վկայական նա ստացել էր 8 տարեկանում: Արձակուրդից հետո երեխան դարձել է համալսարանի ուսանող: Այստեղ սովորելիս ևս նա գերազանցում է կուրսընկերներին, որոնք մի քանի տարով մեծ են տղայից: Պատանի […]
21:33 13.11.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրիում կառուցվող, Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին: Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 18-ից սկսած Գյումրիում փուլ առ փուլ շահագործման կհանձնվի ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն իրականացնող կառույցը, որը ողջ ծավալով շահագործվելու պարագայում օրական կսպասարկի 1000-ից ավելի ավտոմեքենա: https://www.facebook.com/petekamutner/videos/1140941686101336/
21:27 13.11.2019
Նոյեմբերի 6-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Արենի և Ռինդ բնակավայրերի միջնամասում գտնվող ու Արենի համայնքին պատկանող խողովակները։ Հափշտակել էին տարբեր տրամաչափի մի քանի հարյուր մետր խողովակ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայնքին պատճառվել է 2 միլիոն դրամից ավելի վնաս։ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները մի քանի օր տևած օպերատիվ […]
21:18 13.11.2019
ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը մշտապես Հայաստանի իշխանությունների օրակարգում է՝ թե՛ խորհրդարանի, թե՛ կառավարության։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ժամանակ երկու կողմերի օրակարգի զգալի մասը վերաբերել է հենց ՀԱՊԿ ձևաչափով համագործակցությանը, ինչպես նաև այդ կազմակերպության անդամների […]
21:12 13.11.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում (խորհրդարանի ստորին պալատում) Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո ևս մեկ այդպիսի նախագիծ շրջանառության մեջ է դրվել ամերիկյան խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում։ Եվս 2 սենատոր՝ Մայքլ Բենեթն ու Բոբ Քեյսին, այսօր միացել են այդ նախագծին աջակցող սենատորներին։ Նրանց թիվն այժմ ավելի քան 20 է։ https://www.facebook.com/ancagrassroots/photos/a.172324551858/10156961194571859/?type=3&theater Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում […]
21:04 13.11.2019
Խորհրդարանի պատերի տակ Համաուկրաինական ագրարային խորհուրդը պերֆորմանս է կազմակերպել՝ Ռադայի շենքի մոտ դագաղի մեջ սատկած խոզ բերելով, հայտնում է Strana.Ua-ն: Ակտիվիստները հայտնում են, որ այդ կերպ դեմ են արտահայտվում ուկրաինական անասնապահությունը քայքայող քաղաքականությանը: Բացատրվում է, որ Ռադան պետք է հաշվի առնի Ուկրաինայում հողամասերի վաճառքի վերաբերյալ տասնմեկ օրինագծեր, որոնց դեմ են արտահայտվել մի շարք խմբակցություններ և […]
20:53 13.11.2019
Եվրոպայի եռակի չեմպիոն Մել (Մելինե) Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանումը ֆինանսավորելու դեմ բարձրացված աղմուկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը էժանագիւն պրոպագանդա է համարում։ Նա այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ դա «լափամանից զրկվածների» պրոպագանդան է։ «Բոլոր կոռուպցիոներները, երկիրը թալանածները, ընտրությունները կեղծածները չարիք են Հայաստանի Հանրապետության համար։ Ես նրանց թույլ չեմ տա Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ։ […]
20:42 13.11.2019
Լարուած իրավիճակ կը տիրէ Պէյրութի արուարձաններէն համարուող Ժալ Ալ Տիպ շրջանին մէջ։ Այս մասին լուրը հաղորդեց Lebanon 24 կայքը, որ նաեւ նշեց, որ կրակոցներուն հետեւանքով ինկած են վիրաւորներ։ Տեսանիւթերուն մէջ երեւելի կը դառնայ, որ քաղաքացիական զգեստով անձեր կրակ կը բանան բողոքարարներուն վրայ եւ ապա բանակի զինուորներ կը յաջողին ձերբակալել կրակ բացողը։ Ուշագրաւ է, որ խաղաղ […]
20:36 13.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտնեց, որ երբ Մել (Մելինե) Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու համար պետական միջոցներից համաֆինանսավորում տրամադրելու հարց է եղել, ինքը դրանից տեղյակ չի եղել։ Տեղեկացել է միայն աղմուկ բարձրանալուց հետո։ Բայց այդ մասին ինքը սկսել է մտածել՝ ինչպե՞ս կվերաբերվեր, եթե նախապես իմանար այդ մասին։ Փաշինյանն ասաց, որ այդ ժամանակ մտածել է, […]
20:22 13.11.2019
Նոյեմբերի 13-ին` տեղական ժամանակով ժամը 19:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:35-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.990 և արևելյան երկայնության 43.900 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի […]
20:15 13.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում՝ ինչպես է որոշվում այս կամ այն բանը սատանիստակա՞ն է, թե՞ ոչ։ Այս մասին նա այսօր ասաց Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս։ «Էդ հրաժարական պահանջող մարդկանց մեջ մարդիկ կան, որ ասենք, եթե մեկը շատ իրենց բեղերին նայի, կարող է ասի՝ սատանիստական բեղեր են։ Եվ ոչ մեկ չի կարա հակառակն ապացուցի։ […]
20:10 13.11.2019
Ազգային ժողովում կառավարությանը հարցեր ուղղելիս պատգամավոր Արմեն Եղիազարյանը ընթերցեց մամուլի հրապարակում, որի համաձայն՝ Ռուսաստանը Հայաստանին նվիրել է 4 ամենագնացներ՝ ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ ՍԱՊԾ-ին ծառայելու համար։ Ըստ այդ հրապարակման՝ մեքենաներից մեկը իրեն է վերցրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Ինքը՝ Ավինյանը, պատասխանեց այդ հարցին։ Նա ասաց, որ 4 մեքենաներից մեկը ՍԱՊԾ-ում է, մեկը՝ ՏՄՊՊՀ-ում, ևս մեկը չի շահագործվում։ […]
20:00 13.11.2019
Ազգային ժողովի իմքայլական պատգամավորների հաջորդական հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների դասավանդման հետ կապված խնդիրներին։ Նրա խոսքերով՝ եթե բուհերում այդ առարկաների կրթությունը պարտադիր է, ապա նշանակում է, որ դպրոցներում այդ առարկաների ուսուցում չի եղել։ Իսկ եթե Հայաստանն ուզում է միջազգային մակարդակի կրթություն ապահովել, ապա Փաշինյանն ակնարկում […]
19:53 13.11.2019
«Շանթը» հայաստանյան մեդիադաշտի ամենավստահելի հեռուստաընկերությունն է: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբն» այսօր ներկայացրել են հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրության արդյունքները։ Սոցհարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում՝ ընդհանուր թվով 1200 բնակչի շրջանում: Պարզվել է, որ որպես տեղեկության ստացման հիմնական աղբյուր՝ համացանցն ու հեռուստատեսությունը հավասար մրցակից են: Հարցվածների մոտ 36 […]
19:43 13.11.2019
Հրապարակվել են հորը սպանած Խաչատուրյան քույրերի՝ ընկերուհիների հետ ունեցած զրույցից հատվածներ: Քույրերը զրուցել են սոցկայքերից մեկում: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այդ նամակագրությունը քույրերի խնդրանքով ջնջվել է, սակայն քննիչները կարողացել են այն վերականգնել: Իրավապահներն ուսումնասիրում են Խաչատուրյան քույրերի զրույցները, մեղադրող կողմը մտադիր է պատասխանատվության ենթարկել նրանց ընկերուհիներին՝ հոր սպանությանը դրդելու համար: Քննիչները դեռևս ծանոթացել են նամակագրության […]
19:38 13.11.2019
Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գողությունների հետ կապված այսպիսի խնդիր կա․ երբ հանցագործության համար ձերբակալված անձը չի կալանավորվում, մինչև քննության ավարտը կրկնում է գողությունները։ «Նույնպիսի պրոբլեմ ունեցել ենք նաև համաներման հետ կապված, երբ դե, դա հայտնի վիճակագրություն է, որ համաներմամբ ազատ արձակված մարդկանց մի բավական շոշափելի տոկոսն առաջիկա 6 […]
19:30 13.11.2019
Բրիտանուհին նիհարել է 70 կիլոգրամ և զղջում է դրա համար: Կնոջ պատմությունը ներկայացնում է Daily Mail-ը: Վիկտորիա Հարյեսը կշռել է 144 կիլոգրամ, երբ յոթ տարի առաջ լուսանկարվել է ընկերների հարսանիքի ժամանակ: Աղջկան նշել են սոցցանցի լուսանկարի վրա, սակայն իրեն լուսանկարում տեսնելուց հետո նա որոշել է հանել նշումը: Այդ ժամանակ Հարյեսը որոշել է նիհարել: Որպես շարժառիթ՝ […]
19:25 13.11.2019
Ի պատիվ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի` տրվել է ընդունելություն: Ընթացքում Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը հարցրել է Հայաստանի հետ վիզայի ազատականացման գործընթացների մասին: «Եթե վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսեն այս տարի, վերջնական լուծման համար որոշ ժամանակ կպահանջվի: Համոզված ենք՝ մինչև վիզաների ազատականացման թեմայով գանք […]
19:24 13.11.2019
Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ արված «Հուզանք ու զանգ» բեմադրությունը մեկն է եղել այն 22 նախագծերից, որոնք ներկայացվել են ԿԳՄՍ նախարարություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, սակայն, նախարարությունը հիմա վերանայում է մոտեցումները, որպեսզի ներկայացվող ծրագրերի դեպքում ոչ միայն թղթի վրա գրվածով տեղեկանա բնույթի մասին, այլև վիզուալ պատկերացնի, թե […]
19:23 13.11.2019
Ազգային ժողովում պատգամավոր Արման Աբովյանի հարցին պատասխանելիս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ասաց, որ Ղամիշլիում հայ հոգևորականի և նրա հոր սպանությունը մեծ ցավ է, որի վերաբերյալ հայտարարություն է տարածել նախարարությունը։ Ըստ նախարարի, սակայն, իրենք մտադիր չեն հայտարարությունով սահմանափակվել և աշխատանք տանել տարածաշրջանում ազգային և կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների շահերի պաշտպանության համար։ Նախարարի խոսքերով՝ աշխատանք է տարվում […]
19:20 13.11.2019
Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են և շարունակվելու են անընդհատ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Էս պահին կարող եմ վստահաբար մի բան ասել, որը բանակցությունների միջանկյալ արդյունք էլ կարող ենք համարել, ձմեռային ամիսներին գազը չի թանկանալու։ Մինչև ապրիլի 1-ը գազի թանկացման խնդիր չի քննարկվելու։ Էս մասով կարող […]
19:19 13.11.2019
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է արվել, որում մասնավորապես նշված է. «Խոր ցավով տեղեկացանք նոյեմբերի 11-ին Սիրիայի Գամիշլի բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով սպանվել են հայ կաթողիկէ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հովսեփ քհն. Պետոյանը և նրա հայրը, ինչպես նաև վիրավորվել է նրանց ուղեկցող սարկավագը: Նման հանցագործությունը չի կարող ունենալ […]
19:04 13.11.2019
Նյու Յորքում կայացել է Women Of The Year մրցանակաբաշխությունը, գրում է Glamour պարբերականը: Շարլիզ Թերոնը ճանաչվել է «Տարվա կին»: Նա ստացել է այդ մրցանակը կարիերայում մեծ ձեռքբերումներ ունենալու համար: 44-ամյա Թերոնը մրցանակաբաշխությանը ներկայացել է շքեղ սպիտակ զգեստով:
19:00 13.11.2019
Աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանն արժանացել է Ռուսաստանում գիտնականների համար ամենահեղինակավոր` Դեմիդովյան մրցանակի 2019 թվականի համար: Օգանեսյանը հոգաբարձուների խորհրդի կողմից մրցանակի դափնեկիր է դարձել «նոր քիմիական տարրերի բացահայտման գործում մեծ ներդրման համար»: Հիշեցնենք, որ հայազգի անվանի ֆիզիկոսը Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրել էր 1 տարրով: Այն անվանվել էր տարրը հայտնաբերած գիտնականի անունով` Oganesson (Og): Քիմիական տարրերն այժմ […]