Բոլոր լուրերը – Page 8465 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Որքա՞ն արժե Արմեն Գրիգորյանի ընտրյալի հարսանեկան զգեստը

18:10 13.11.2019

Նոյեմբերի 9-ին Շուշիում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Հարսնացուի զգեստը, թեև քննարկումների թիրախում չէր, բայց շատերին էր հետաքրքիր, թե որքան արժե այն և որտեղից են վարձակալել։ ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ Գրիգորյանի ընտրյալը՝ Մանեն, հագուստը վարձակալել է «Փերի» հարսանյաց սրահից, իսկ զգեստի վարձակալության համար վճարել է 250 հազար դրամ։  

̰
Դավիթ Սանասարյանը հարցաքննվել է

18:06 13.11.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանն այսօր հարցաքննվել է 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հայտնելով, որ Սանասարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով: Հիշեցնենք, ՀՀ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի կողմից […]

̰
Հորիզոն 18.00

18:00 13.11.2019

̰
Ուղիղ ասում ենք՝ կպառկեցնենք ասֆալտին ու կտանք պատերով․ Փաշինյանը սպառնաց

18:00 13.11.2019

Հայաստանում քրեական ենթամշակույթը և դրա տարրերի հերոսացումը Հայաստանում պետք է արմատախիլ արվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ասաց, որ սա իրենց քաղաքական թիմի որոշումն է, քանի այդ համակարգը հաճախ ուղեկցում է կոռուպցիային։ Փաշինյանը բացատրեց օրինակով․ եթե դպրոցում գողություն ու չարաշահում է լինում, երեխաները կարող են հայտնել այդ մասին, բայց նրանց ասվում է՝ հո դուք […]

̰
«Խուլիգանական արարք». Արմավիրի բնակիչները` Նժդեհի հուշատախտակը պղծելու վերաբերյալ

17:57 13.11.2019

ՌԴ Արմավիր քաղաքում հայ համայնքի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է քաղաքային Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները: Հիշեցնենք, որ պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել էր Գարեգին Նժդեհի պատվին կանգնեցված հուշատախտակը:  «Խուլիգանական արարք, վանդալիզմ, ուղղակի սադրանք է: Մենք հորդորում ենք Արմավիրի իշխանություններին պատգամավոր Վինոգրադովին անհապաղ ենթարկել պատասխանատվության: Նրա գործողությունները ապօրինի են և պահանջում են համապատասխան […]

̰
Շերն արձագանքել է Ղամիշլիում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը սպանելու դեպքին

17:52 13.11.2019

Երգչուհի Շերն արձագանքել է Ղամիշլիում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը սպանելու դեպքին: Նա այդ մասին գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում: Անդրադառնալով ահաբեկիչների կողմից տեղի ունեցած սպանությանը` Շերն իր խոսքն ուղղել է ԱՄՆ նախագահին: «Եթե «Իսլամական պետությունը» վերադարձել է, ապա Դուք և Էրդողանն եք բերել նրանց: Դուք օգնեցիք Էրդողանին քրդերին սպանելու հարցում: […]

̰
Ի՞նչ պայմաններում է կայանալու Թրամփ-Էրդողան հանդիպումը

17:44 13.11.2019

Ի՞նչ պայմաններում է կայանալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սա նրանց առաջին հանդիպումն է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների ավարտից հետո, ուստի այն առանցքային հարցերից մեկն է լինելու: Նույն կարևորության հարցերի շարքում է S-400 զենիթահրթիռային համակարգերի հարցը: ԱՄՆ-ում ձգտում են կանխել դրանց շահագործումը: Ուստի այս հարցերը առանցքային են լինելու նախագահների […]

̰
ԵՊՀ դասախոսները մեկօրյա գործադուլ են հայտարարել

17:36 13.11.2019

ԵՊՀ դասախոսները այսօր՝ նոյեմբերի 13-ին, մեկօրյա համերաշխության, նախազգուշական գործադուլ են անցկացրել` այդկերպ իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով ուսանողական շարժմանը: «Ուսանողների դասադուլի հետևում չկա որևէ քաղաքական ուժ, այս դասադուլը ուսանողները ձեռնարկել են ինքնաբուխ, և ուսանողներին դասադուլի հրահրել է նախարարությունը՝ հրապարակ նետած այդ նախագծի աշխատանքային տարբերակով և այսօրվա գործադուլը նույնպես հարկադրված գործադուլ է»,- ասաց ԵՊՀ դասախոս Ռիտա […]

̰
Վրաստանի ընդդիմությունը սպառնում է զանգվածային ակցիաներով

17:30 13.11.2019

Վրաստանի խորհրդարանը համամասնական ընտրական համակարգին անցնելու առնչությամբ խորհրդարանական մեծամասնության պատրաստած սահմանադրական փոփոխությունների համար առաջին ընթերցմամբ կքվեարկի վաղը: Այսօր քվեարկությունը ձախողվել է` վաղը սկսելու ակնկալիքով: Նիստը ընթացել է խորհրդարանի շենքի մոտ ընթացող ընդդիմության ցույցի ֆոնին: Մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխությունները ենթադրում են 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական համակարգով անցկացում: Մասնավորապես, քաղաքական կուսակցության ստացած մանդատների քանակը պարզելու […]

̰
Մեր օրերում, երբ ծայրահեղականությունը և անհանդուրժողականությունն աննախադեպ աճ են գրանցել, պետք է ավելի քան գնահատենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը. Արայիկ Հարությունյան

17:30 13.11.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի ընթացքում հնչած ելույթից մի քանի կարևոր շեշտադրում է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում. «Կրթությունը յուրաքանչյուր հասարակության զարգացման շարժիչ ուժն է։ Մենք հավատում ենք, որ կրթության միջոցով հնարավոր է կանխել ցեղասպանության ոճիրն ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները: Ցեղասպանությունների կանխարգելման համար Հայաստանի ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևի հիմնական բաղադրիչներից մեկը […]

̰
Հայ-ռուսական հարաբերությունները նոր որակ, նոր մակարդակ ունեն. Նիկոլ Փաշինյան

17:26 13.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովի դիտարկմանը, թե հայ-ռուսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել, ասաց. «Մենք նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թ. ես պաշտոնական այց կկատարեմ ՌԴ, իսկ ՌԴ նախագահը կամ 2020 թ. երկրորդ, կամ 2021 թ առաջին կեսին պաշտոնական այց կկատարի ՀՀ: Ես ուզում եմ այս […]

̰
Արքայազն Չարլզն իր առաջին գրառումն է կատարել «Ինստագրամում»

17:20 13.11.2019

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն իր առաջին գրառումն է կատարել «Ինստագրամում», գրում է People-ը: Չարլզն իր ինստագրամյան հետևորդներին իրազեկել է այն մասին, որ պատրաստվում է մեկնել Հնդկաստան: Նա իր կնոջ՝ Կամիլայի հետ լուսանկար է հրապարակել: «Ես պատրաստվում եմ կատարել իմ 10-րդ պաշտոնական այցը Հնդկաստան»,- գրել է նա: https://www.instagram.com/p/B4wwmk3AV1S/?utm_source=ig_web_copy_link

̰
Պահանջում ենք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը հանել շրջանառությունից. ԵՊՀ դասախոսները բաց նամակ են գրել

17:15 13.11.2019

ԵՊՀ դասախոսները բաց նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին՝ վերջերս շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի առիթով: Նամակն ամբողջությամբ՝ ստորև. «Վերջերս շրջանառության մեջ դրվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, քննարկվելով բազմաթիվ մասնագիտական խորհուրդներում, արժանացավ բացասական գնահատականների, ավելին՝ առաջացրեց ընդհանուր դժգոհություն մտավորականության շրջանում: Դա […]

̰
Հայաստանն ուզում է 2 լաստանավ ունենալ Սև ծովում՝ որպես Լարսին այլընտրանք․ Պապիկյան

17:12 13.11.2019

«Մենք նախնական հետաքրքրություն ենք հայտնել առ այն, որ ուզում ենք ունենալ 2 լաստանավ։ Հիմա նման հնարավորություն ընձեռված է, որովհետև Ղրիմում կամրջի կառուցումից հետո ռուսական կողմում այս պահին, այսպես ասած ,պարապուրդի մատնված լաստանավեր կան»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա պատասխանում էր այն հարցին, թե ինչ է արվում Հայաստանից Ռուսաստան Վերին […]

̰
Փաշինյանը Մադրիդյան սկզբունքները բացատրեց Երևան-Սևան մայրուղու օրինակով

17:08 13.11.2019

Արցախյան հիմնահարցի կարգավորման ընթացքում Մադրիդյան սկզբունքներով առաջարկվող ճանապարհով շարժվելուց առաջ Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա՝ ուր է տանում այդ ճանապարհը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ արցախյան կուսակցություններից մեկի հետ հանդիպմանը ինքը օրինակ է բերել Հայաստանի ճանապարհների օրինակով․ եթե մարդիկ գնալու են Վարդենիս, Սևան, Գավառ, Իջևան, ապա տրամաբանական է, […]

̰
Ձերբակալված փաստաբաններից մեկի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել. մանրամասներ

17:04 13.11.2019

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն տարածեց, որ երկու փաստաբանի մեղադրանք է առաջադրել և ձերբակալել։ Կին փաստաբաններ Ալինա Ավետիսյանն ու Նելլի Պապյանը մեղադրվում են դատապարտյալի «վստահությունը չարաշահելու եղանակով» պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը լուծելու համար ՀՀ վերաքննիչ դատարանի՝ իրավասու պաշտոնատար անձին կաշառք տալուն դրդելու մեջ, գրում է Armdaily.am-ը։ Նելլի Պապյանն արտոնագիր է ստացել 2013-ի հոկտեմբերին, նա մասնագիտացած […]

̰
Կա՞ ուղերձների փոփոխություն Լավրովի հայտարարություններում. հարց վարչապետին

16:52 13.11.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին դիմեց ՀՀ վարչապետին՝ մեջբերում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած հայտարարությունից: Հարցին՝ կա՞ արդյոք ուղերձների փոփոխություն, վարչապետը պատասխանեց. «Ես չէի խոսի փոփոխվող ուղերձների մասին, որովհետև այդ խոսակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հետ և ԼՂ հարցի վերաբերյալ բանակցային գործընթացը զարգացող կենդանի գործընթաց են, կարող […]

̰
ՌԴ Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցածը վանդալիզմի ակտ է. դեսպանություն

16:50 13.11.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպին: Դրանում մասնավորապես ասված է. «Դեսպանությունն իր խոր վրդովմունքն է արտահայտում Արմավիրում տեղի ունեցած միջադեպի առթիվ: Արմավիրի քաղաքային Դումայի պատգամավոր Վինոգրադովի գործողությունները գնահատում ենք որպես վանդալիզմի ակտ՝ Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում: Այս գործողությունները համարժեք չեն հայ-ռուսական հարաբերություններին և կարող են հանգեցնել ազգամիջյան […]

̰
Սուրբ Ղազար կղզին ջրածածկ է. իրավիճակն աղետալի է

16:44 13.11.2019

Վենետիկում տեղի է ունեցել կես դարի ընթացքում ամենամեծ ջրհեղեղը, որը հեղեղել է քաղաքի 80%-ը և արդեն երկու մարդու կյանք է խլել: Երեքշաբթի օրը ջրի մակարդակը բարձրացել է մինչև 187 սանտիմետր (130 սմ-ը համարվում է կրիտիկական): Հիմնական տեսարժան վայրերից մեկը՝ Սուրբ Մարկոսի հրապարակը, հայտնվել է ջրի տակ, քաղաքային տրանսպորտը սկսել է աշխատել ընդհատումներով: Վենետիկի Սուրբ Ղազար […]

̰
Մասիսի մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր

16:23 13.11.2019

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում: ՍԱՏՄ տեսուչները պարզել են, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 և Գեղանիստ համայնքի «Մանուշակ» մանկապարտեզների խոհանոցները գործում են սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներով: Այսպես՝ Գեղանիստի մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել է չմակնշված կարագ և թերի մակնշմամբ (բացակայել է հայերեն մակնշումը) պանիր, […]

̰
Պատգամավորները 216 մլրդ դրամի ծախսեր են առաջարկել ներառել բյուջեում

16:15 13.11.2019

Հայաստանի բյուջեի նախագիծը ներկայացնում է կառավարությունը՝ մշակելով այն բոլոր գերատեսչությունների ներգրավմամբ և նրանց առաջարկներով։ Սակայն քանի որ բյուջեն ի վերջո օրենքով հաստատում է Ազգային ժողովը, ապա պատգամավորները առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ունեն։ 2020 թվականի բյուջեի համար պատգամավորները 216 միլիարդ դրամի ծախսեր են առաջարկել, իսկ կառավարության պահուստային ֆոնդը ընդամենը 3,3 միլիարդ դրամ է։ Այս մասին այսօր խորհրդարանում […]

̰
Լուկա Մոդրիչն արժանացել է Golden Foot մրցանակին

16:10 13.11.2019

«Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն արժանացել է Golden Foot մրցանակին: Այս մրցանակը շնորհվում է 28 տարեկան և ավելի մեծ տարիքի խաղացողի՝ ֆուտբոլում ձեռքբերումների համար: Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Քրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Տիագո Սիլվան (ՊՍԺ), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Ուեյն Ռունին («Դի Սի Յունայթեդ»), Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Ջորջիո Կելլինին («Յուվենտուս») և Ժերար […]

̰
«Շանթ» ՀԸ-ն` հայաստանյան մեդիադաշտի ամենավստահելի հեռուստաընկերություն

16:08 13.11.2019

«Շանթ» ՀԸ-ն հայաստանյան մեդիադաշտի ամենավստահելի հեռուստաընկերությունն է: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբն» այսօր ներկայացրել են Հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրությունների արդյունքները։ Ուսումնասիրվել են մեդիայի սպառումը և մեդիագրագիտության հետ կապված խնդիրները։ Սոցհարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում, ընդհանուր թվով 1200 բնակչի շրջանում: Հարցվածների ամենամեծ՝ 24,6 տոկոսը, նախընտրում է […]

̰
Թուրքիան և Արևմուտքը մեղադրվում են ԻՊ-ը վերակենդանացնելու փորձերի մեջ

15:58 13.11.2019

Սիրիայի հակամարտության հարցում Արևմուտքի անգործությունը և Թուրքիայի միջամտությունը հանգեցրել են տարածաշրջանում ահաբեկիչների ուժեղացմանը: Այս մասին հայտարարել է քուրդ հրամանատար Մազլում Քոբանին Sky News-ին տված հարցազրույցում: Նա շեշտել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածննդի վտանգը շատ մեծ է: Ըստ հրամանատարի՝ Անկարան ոչ միայն չի խանգարում, այլև նպաստում է Սիրիայում խմբավորման հզորացմանը: Քոբանին նաև մտահոգություն է […]

̰
Կշարունակեմ պայքարը հանուն մեր պետության և ժողովրդի շահերի. Վազգեն Մանուկյանը հեռանում է

15:51 13.11.2019

Վազգեն Մանուկյանը նամակ է հղել Հանրային խորհրդի անդամներին, որտեղ ասվում է. «Սիրելի՛ գործընկերներ Նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային խնդիրների շուրջ, նպաստել մեր քաղաքացիների բարեկեցությանը՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն: Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ […]

̰
Ռուսաստանը համաձայն է ընդունել ԱՄՆ նոր դեսպանին

15:44 13.11.2019

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ երկիրը պատրաստ է ընդունել Ջոն Սալլիվանին՝ որպես երկրում Ամերիկայի նոր դեսպան, հայտնում է РИА Новости-ն: Ռյաբկովը նշել է, որ ռուսական կողմը բողոք չունի ընտրված թեկնածուի վերաբերյալ: Ըստ նրա՝ նոր դեսպանը կկարողանա անցնել աշխատանքի մինչ նոր 2020 թվականը, եթե Սենատը ամբողջ կազմով հաստատի դա: Սակայն ԱԳ փոխնախարարը շեշտել է, […]

̰
Հորիզոն 15:00

15:44 13.11.2019

̰
Մոտ 455 միլիարդ դրամ չի մտնի բյուջե՝ հարկային արտոնությունների պատճառով

15:44 13.11.2019

ՀՀ պետական բյուջե չի մտնի 454.7 միլիարդ դրամ՝ գրեթե 950 միլիոն դոլար։ Այս գումարը կարող էր մտնել բյուջե, եթե հարկային արտոնություններ չտրվեին այս կամ այն գործունեության համար։ Այս մասին հայտնի դարձավ Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ։ Պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին պատասխանելիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ հիմա կառավարությունը մտադրվում է աստիճանաբար նվազեցնել այդ արտոնությունները, […]

̰
Սպիտակ տանը պատրաստվում են Թրամփի իմփիչմենթի հարցով լսումներին ագրեսիվ հակադարձում տալ

15:40 13.11.2019

Սպիտակ տանը ագրեսիվ ռազմավարությամբ պատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով լսումներին: Այս մասին հայտնում է  CBS News-ը: Աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը լսումների ժամանակ հետևելու է արձագանքներին և դրանց ագրեսիվ ձևով հակադարձելու է ԶԼՄ-ներում: Նախատեսվում է, որ Թրամփը պետք է հետևի իր իմփիչմենթի մասին լսումներին՝ կդիտի կամ կլսի, սակայն ամբողջովին դրանց […]

̰
2020 թվականի վերջին ՀՀ պետական պարտքը կլինի 7․3 միլիարդ դոլար․ Ջանջուղազյան

15:35 13.11.2019

Հայաստանը բոլոր առումներով դասակարգվում է պետական պարտքի նվազ շեմ ունեցող երկրների շարքին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարարը, երբ ներկայացնում էր հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։ Նախարարը նշեց, որ իրենք նախատեսում են տարվա ընթացքում պարտք վերցնել միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում։ «Մոտավոր հավանական արտահայտությամբ՝ 7․3 միլիարդ ԱՄՆ դոլարի չափ է ենթադրվում, որ կլինի 2020 թվականի […]

̰
BACK_TO_TOP