15:32 13.11.2019
Առավոտյան խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ փոքր հավաք է իրականացրել: Լրագրողները տեսել են, թե ինչպես են ընդդիմադիր այդ խմբակցության սենյակ մտնում «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սասուն Միքայելյանը, Հովիկ Աղազարյանը, Անդրանիկ Քոչարյանը: Լուրեր էին տարածվել, որ իշխող թևի պատգամավորներն ու ընդդիմադիրները քննարկել են Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումների կատարելու մասին նախագիծը, որն ընդգրկված է […]
15:30 13.11.2019
Առնվազն 16 պաղեստինցիներ են մահացել Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից գրոհների հետևանքով, ևս 50-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է Dunia al-Watan լրատվական պորտալը: Նշվում է, որ միայն այսօր սպանվել է Գազայի հատվածի 6 բնակիչ: Որոշ ժամանակ առաջ ռազմական ավիացիան հարվածներ է հասցրել Գազայի Էտ-Տուֆախ շրջանում գտնվող մի խումբ արաբների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է […]
15:27 13.11.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության՝ ամռանը Սյունիքի մարզում անցկացրած շրջայցերի արդյունքում, Սիսիան քաղաքում արձանագրվել էին մսի անկանոն ու ոչ պատշաճ իրացման դեպքեր. թարմ միսը վաճառում էին հենց փողոցում: Քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկումներ էին անցկացվել իրավիճակը շտկելու ուղիների ու հնարավորությունների վերաբերյալ: Քննարկումներում ընդգրկվել էր նաև հասարակական սեկտորը: Այսօր արդեն, համայնքապետարանի ջանքերով, Սիսիանում […]
15:22 13.11.2019
2020 թվականին Հայաստանի պետական բյուջեի ծախսային մասը կլինի 1 տրիլիոն 880 միլիարդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Ըստ այդմ՝ 2020 թվականի պետական ծախսերը՝ թոշակներ, աշխատավարձեր, բանակ և մնացած ամեն ինչը միասին, կլինեն մոտ 3,93 միլիարդ դոլար այսօրվա փոխարժեքով։ Ջանջուղազյանը ներկայացրեց, որ բյուջեի եկամուտները կլինեն 1 տրիլիոն 698 միլիարդ […]
15:18 13.11.2019
Նոյեմբերի 12-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանին։ Տիգրան Կարապետյանը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում զբաղեցրել է պատասխանատու տարբեր պաշտոններ, իսկ մինչ այս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալն էր։ Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վարչության նախկին […]
15:12 13.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանում ծնված երեխաների թիվը գերազանցել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը: Եթե անցյալ տարվա այդ ժամանակահատվածում ծնվել էր 18 հազար 258 երեխա, ապա այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմել է կազմել է […]
15:07 13.11.2019
ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով մեքենայից անհետացած ժամացույցը գտնելու համար: «Շնորհակալ եմ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ Գարիկ Ղուկասյանին, Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի օպեր գծով տեղակալ Ալեքսանդր Մամիկոնյանին, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության պետ Վահե Մուշեղյանին և ոստիկանության այն աշխատակիցներին, որոնց […]
15:05 13.11.2019
Ազգային ժողովում բյուջեի նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց բյուջետային հատկացումների մեծ խմբերը և դրանց ուղղվող գումարները՝ ՀՆԱ-ի համեմատությամբ։ Ըստ այդմ՝ կապիտալ ծախսերը ընթացիկ տարվա 2․8 տոկոսի փոխարեն 2020 թվականին կհասնեն 5 տոկոսի։ Առողջապահության ոլորտի հատկացումները կավելանան 22 տոկոսով, կրթության և սոցիալական ծախսերը՝ 11 տոկոսով։ Այս պայմաններում, ըստ Ջանջուղազյանի, այնուամենայնիվ սպասվում է պետական պարտքի […]
15:03 13.11.2019
Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կողմից օրինականացվել են ինքնակամ կառույցներ, որոնք կառուցվել են էլեկտրաէներգիայի փոխանցման հոսանքալարերի անցման՝ էներգետիկ անվտանգության գոտիներում՝ իրական սպառնալիք ստեղծելով այնտեղ բնակվող մարդկանց կյանքի և առողջության համար։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից: Դեռևս 2009թ. ՀՀ տարածքային […]
14:58 13.11.2019
Հայաստանի 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման մեկնարկը տալու համար Ազգային ժողով է ներկայացել կառավարության ամբողջ կազմը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Բյուջեի նախագիծը ներկայացնելու են․ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
14:51 13.11.2019
ԱԻ նախարարությունը հաղորդում է, որ վերջին օրերին հանրապետությունում կտրուկ ավելացել է հրդեհների թիվը, որն անփութության, անպատասխանատու վարքի հետևանք է: Ամառվա ընթացքում տեղի ունեցած դեպքերը կարող էին պայմանավորված լինել բարձր ջերմաստիճանով, հանգստացողների աշխուժությամբ, բացօթյա ժամանցային վայրերի գործունեությամբ: Ներկայումս ոչ հրդեհավտանգ իրավիճակում բազմակի անգամ հրդեհվում են անտառամերձ տարածքներ և անտառներ՝ հաճախ մարդու համար դժվարանցանելի տեղամասերում: Արտակարգ իրավիճակների […]
14:39 13.11.2019
Կրասնոդարի շրջանի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է Գարեգին Նժդեհի պատվին կանգնեցված հուշատախտակը: Այն տեղադրված է հայկական եկեղեցու տարածքում: Այս մասին հայտնում է «Красная весна» տեղեկատվական հարթակը: Վինոգրադովի խոսքերով՝ նոյեմբերի 11-ին սպառվել է ժամանակը, քաղաքային իշխանությունները խոստացել էին ապամոնտաժել հուշատախտակը, սակայն չեն արել այն, ինքը «որոշել է հարցը լուծել «ինքնուրույն»: «Դեպքերի նման ընթացքի […]
14:30 13.11.2019
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նոյեմբերի 13-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Ինչպես հայտնում են ԱՀ արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպրշիկը, ինչպես […]
14:26 13.11.2019
ԱԺ «Բարագավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր ասուլիս է հրավիրել և անդրադարձել 2020 թվականի բյուջեի նախագծին: Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը բյուջեի այս նախագիծը չի համարում հեղափոխական: Խմբակցության անդամների կարծիքով` այն չի սպասարկում տնտեսական հեղափոխությանը, և դրանով հնարավոր չի լինի հասնել քաղաքական հեղափոխության ընթացքում առաջացած դրական սպասումների արդարացմանը: Միքայել Մելքումյանն ասուլիսի ընթացքում լրագրողներին հորդորեց պինդ բռնվել ու լսել ներդրումների […]
14:16 13.11.2019
Իրանում չհայտարարված վայրում հայտնաբերված ուրանի մասնիկների պատճառով քաղաքական հիստերիա բարձրացնելը սխալ է: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները ուրանի մասնիկներ են հայտնաբերել իրանական օբյեկտում, որի մասին նախկինում չի հաղորդվել: Ըստ Ռյաբկովի՝ ռուսական կողմի դիրքորոշումն այն է, որ Իրանին և ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարությանը հնարավորություն […]
14:07 13.11.2019
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 9-ին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և նրա ընտրյալի՝ Մանեի, հարսանյաց արարողությունն էր Շուշիում։ Հարսանիքին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Аrmdaily-ն հարսանիքից տեսանյութ է հրապարակել, որտեղ Արմեն Գրիգորյանը կնոջ հետ պարում է «Նախշուն բաջի» երգի ներքո։
14:04 13.11.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է արել` կապված Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարության վերաբերյալ: «Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված»,- ասված է մեկնաբանության մեջ: Հիշեցնենք` ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը կոչ էր […]
13:54 13.11.2019
ՀՀ նախագահի հրամանագրով` Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արշակ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ նշանակել Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»:
13:53 13.11.2019
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա ԵՎՐՈ 2020 որակավորման փուլի J խմբի Հայաստան-Հունաստան հանդիպումը։ Խաղը կսպասակեն լեհ մրցավարների բրիգադը՝ Պավել Ռաչկովսկու գլխավորությամբ։ Նրան կօգնեն Միխալ Օբուկովիչն ու Ռադոսլավ Սիյեկան։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Դանիել Ստեֆանսկին, մրցավարների տեսուչը՝ Լադիսլավ Գադոշին (Սլովակիա)։
13:50 13.11.2019
«Մենք օլիմպիական չեմպիոններ ունենք, ավելի լավ կերպարով մարդիկ ունենք, դա չի նշանակում, որ մեկը եթե Եվրոպայի չեմպիոն է եղել, իր վատ, խայտառակ ապրելակերպը, որ հավանաբար Գյումրիում տեղ չի ունեցել, դրա համար թողել-գնացել է Գյումրիից, որովհետև մարդիկ այնտեղ ուրիշ ձև են ապրում, թողել-գնացել է, դրա համար 20 մլն դրամ տա՞ն»: Խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, խոսելով Մելինե […]
13:47 13.11.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ միասեռականների կողմից երեխայի որդեգրումն արգելելու մասին օրենսդրական մերժված նախաձեռնությանը: «Ես էդ «լատենտ»-ը չեմ հասկանում: Ես գիտեմ, որ մարդը պիտի ընտանիք ունենա, երեխա ունենա, կատու չպահի, աղջիկն աղջկան չսիրի, տղեն տղուն չսիրի, չեմ էլ ուզում դրանց անդրադառնամ, ինձ նայեք, դրանց նայեք»,- ասաց նա: Ղուկասյանը […]
13:45 13.11.2019
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 02:54-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW 525» և «Honda Elysion» (վարորդ` Նարեկ Հ.) մակնիշների ավտոմեքենաները: […]
13:40 13.11.2019
2020թ. հունվարի 1-ից 30%-ով կբարձրանա բացառապես մտավոր խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների աշխատավարձը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից:
13:35 13.11.2019
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:17-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Անդրանիկի թաղամասից դեպի հեռուստաաշտարակ տանող հատվածում` անտառում, հրդեհ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 7 փրկարար ծառայող: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» […]
13:33 13.11.2019
Վրաստանի խորհրդարանում սկսել են քննարկել համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները: Ընթացիկ նստաշրջանային շաբաթվա օրակարգում կա երկու նախագիծ: Մեկը պատրաստել է իշխող թիմը, իսկ մյուսը՝ ընդդիմությունը: Ընդդիմության կողմից պատրաստված օրինագծով՝ նախատեսվում է ընտրություններն անցկացնել երեք տոկոսանոց պատնեշի պայմաններում, ինչպես նաև թույլատրվում է ստեղծել քաղաքական դաշինքներ: Իսկ մեծամասնության կողմից առաջարկված օրինագծով՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անց […]
13:30 13.11.2019
Շիրակի մարզի երիտասարդների ավելի քան 40 տոկոսը համարվում է գործազուրկ: Աշխատանք փնտրողների գիտելիքների անհամապատասխանությունը գործատուների ներկայացրած պահանջներին հիմնական պատճառն է, որ աշխատանք չեն գտնում: Հայաստանի երիտասարդությանն ինչպես նախապատրաստել ապագայի աշխատաշուկային: Նոր մասնագիտություններ ձեռք բերելու և հմտանալու նոր հնարավորություններն է փորձում բացահայտել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, որն իրականացնում է Հայաստանյան գրասենյակը՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում Գյումրիում […]
13:25 13.11.2019
Վայրի բնությունն անկանխատեսելի է և նրա նկատմամբ խնամքը հատուկ միջոցներ է պահանջում։ Երբեմն մարդու և վայրի բնության շփումն անսպասելի հետևանքներ է ունենում, և հենց այդ դեպքում մարդը, որպես բանական էակ, պետք է ցուցաբերի խոհեմություն և հոգատարություն վայրի բնության արժեքների նկատմամբ։ Ինչպես հայտնի է, վերջերս Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղի տարածքում վայրի բնության մասնիկ գորշ արջի […]
13:20 13.11.2019
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ: Նրանց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ պատգամավորներ, հասարակական, մշակութային գործիչներ, գործարարներ: Նրանք տարբեր հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետին՝ սկսած վիզաների ազատականացումից մինչև տնտեսական առաջնահերթություններ: Խոսելով կրթական համակարգի մասին՝ Փաշինյանն ասել է, որ այս պահին Հայաստանում […]
13:12 13.11.2019
Ռուսաստանի Կեմերովո քաղաքում երկու հայկական խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ 2018-ի մարտին Зимняя вишня («Ձմեռային բալ») առևտրի և զվարճանքի կենտրոնի հրդեհի զոհերի: Խաչքարերի վրա բոլոր 60 զոհերի անուններն են նշված: «Խաչքարը բերվել է Հայաստանից. այն պատրաստվել է կարմիր հայկական տուֆից: Խաչքարն օծել է Ամենայն Հայոց կաթողիկոսը, և այն պետության և հայ ժողովրդի անունից նվիրվել է […]