13:07 13.11.2019
Ռուսաստանում ինտերնետ մուտք գործելու համար պարտադիր անձնագրով գրանցվելու առաջարկը քննության դնելու համար ուղարկվել է Պետդումայի ու Դաշնային խորհրդի ղեկավարությանը: Նախաձեռնության հեղինակն է «Аванти» ասոցիացիայի նախագահ Ռահման Յանսուկովը: «Մենք առաջարկում ենք ՌԴ տարածքում ինտերնետ մուտք գործել ցանկացողների համար սահմանել պարտադիր գրանցում: Այսպիսով՝ յուրաքանչյուր քաղաքացի, որը ցանկանում է Ռուսաստանի տարածքում օգտվել ինտերնետից, պետք է տրամադրի անձը հաստատող […]
13:02 13.11.2019
«60 տարեկան մարդ եմ՝ զարմանում եմ՝ էդ խոսքերը ո՞նց եք արտաբերում: Մեր ժամանակներում կինոները ցույց էին տալիս մինչև 18 տարեկանը ինչ է, մի հատ համբուրվում էին, ուրիշ բան էլ չկար, էս ի՞նչ վիճակ է, դրա համար էլ գրվածը կատարվում է»,- այսօր խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը: SHANTNEWS.am-ը Ղուկասյանից հետաքրքրվեց՝ […]
12:59 13.11.2019
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևոր շեշտադրում. Երևանում ավտոկայանատեղերի կազմակերպման որևէ փոփոխություն տեղի է ունենալու տրանսպորտային ռեֆորմի իրականացմանը զուգահեռ կամ իրականացումից հետո»:
12:57 13.11.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Սինգապուրում մասնակցում է «Սինգապուրյան նորարարությունների և տեխնոլոգիաների շաբաթ» համաժողովին և ցուցահանդեսին (SWITCH 2019)։ Ցուցահանդեսում Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով: Հայկական տաղավարում մեր երկրի գիտատեխնիկական և նորարարության նվաճումներին է ծանոթացել նաև Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն։
12:54 13.11.2019
Հնարավո՞ր է Հայաստանում աշխատել՝ առանց կրիմինալի, «օրենքով գողերի» հետ համագործակցելու: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելով՝ նախ նշեց, որ Հայաստանում կրիմինալ չկա, ապա հավելեց. ««Օրենքով գողերի» պես խելոք մարդիկ աշխարհի տակ չկան, ամենախելոքը «օրենքով գողերն» են»: Հարցին՝ իրենց հետ համագործակցե՞լ է, նա պատասխանեց. «Ես իրանց հետ չեմ համագործակցում, ընդհանրապես վերջին 10 […]
12:50 13.11.2019
Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ընդունել եմ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։ Քննարկել ենք Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը։ Կարևորել ենք հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով»։
12:47 13.11.2019
Ազգային ժողովում այլ նախագծի քննարկման ժամանակ, օգտվելով գաղտնալսումների մասին հիշատակումից, ԲՀԿ պատգամոր Միքայել Մելքումյանը խնդրեց պարզաբանել՝ ի վերջո, պատգամավորներին գաղտնալսո՞ւմ են, թե՞ ոչ, կարելի՞ է գաղտնալսել, թե՞ ոչ։ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը բացատրեց, որ եթե չկա դատարանի որոշում, ապա դա անելն անհնար է։ Իսկ դատարանի որոշման համար անհրաժեշտ է, որ գաղտնալսվող անձը առնվազն կասկածվի […]
12:40 13.11.2019
Բուխարեստում մեկնարկել է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: 50-ից բարձր տարիքայինների խմբում հանդես են գալիս Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը, իսկ 65-ից բարձր տարիքայինների խմբում Ռաֆայել Վահանյանը: Կայացել է առաջին տուրը, որում Վահանյանն ու Մովսիսյանը հաղթանակներ են տարել, Մինասյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Պողոսյանը պարտվել է: Առաջնությունը […]
12:34 13.11.2019
Գյումրիի նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր՝ իբրև քաղաքապետ պաշտոնավարման տարիներին: Նա շեշտել է՝ ըստ վիճակագրության՝ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության ամենաոչկրիմինալ հանցագործություն կատարած քաղաքը Գյումրին էր: «Իմ օրոք ամբողջ քաղաքը համերաշխ է եղել, էնքան հարգանք ենք ունեցել, որ եթե ջահելները իրար հետ խնդիր են ունեցել, ես խաբար եմ […]
12:23 13.11.2019
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.10-ին, Չարենցավանի մի բնակիչ հաղորդում է տվել, որ առավոտյան 21-ամյա քրոջը առևանգել և տարել են անհայտ ուղղությամբ: Չարենցավանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երեկոյան ժամը ութին քույրը հայտնաբերվել է Ալափարս գյուղի մի տանը: Նա հայտնել է, որ Չարենցավանի բնակիչ ծանոթն ընկերոջ հետ առևանգել են իրեն և իր կամքին հակառակ տեղափոխել նշված տուն: Հետագա […]
11:59 13.11.2019
Գրպանահատության դեմ օրենքի նախագիծն Ազգային ժողովում է երկրորդ ընթերցմամբ։ Այս անգամ ևս ընդունվելու դեպքում այն փոփոխելու է գրպանահատների դեմ պայքարի տրամաբանությունը։ Մինչ այս գրպանահատների մեծ մասն ազատազրկումից խուսափում էր այն պատճառով, որ բռնվելու դեպքում համաձայնության էր հասնում տուժողի հետ, և բողոք չէր ներկայացվում։ Իսկ այս նոր օրենքի կարգավորման համաձայն՝ քրեական պատասխանատվություն լինելու է՝ անկախ նրանից՝ […]
11:54 13.11.2019
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությանը վրդովեցրել են խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների դեմ և ձեռնպահ քվեարկությունները, որոնց հետևանքով տապալվել է իշխանական խմբակցության նախագիծը։ Դրանով առաջարկվում էր, որ ԱԺ նախագահը կարողանա առանց վարչապետի հրավերի մասնակցել ԱԱԽ նիստերին։ Թեև այսօրվա քննարկումները պետք է վերաբերեին այլ նախագծի, սակայն խմբակցությունների անունից ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների անդամները ներկայացրին հենց այդ նախագծի վերաբերյալ […]
11:51 13.11.2019
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների քվեարկությունների արդյունքում այսօր տապալվեց իշխանական խմբակցության նախաձեռնությունը, որով առաջարկվում էր ԱԺ նախագահին լիազորություն վերապահել ԱԺ անունից մասնակցել ԱԱԽ նիստերին։ Սա վրդովեցրել էր «Իմ քայլը» խմբակցությանը, թեև եթե ամբողջ խմբակցությունը ներկա լիներ քվեարկությանը, միայն նրանց ձայները կբավականացնեին օրենքն ընդունելու համար։ ԼՀԿ խմբակցության անունից Տարոն Սիմոնյանը պատասխանեց մեղադրանքներին և ասաց, որ ընդհանրապես չեն […]
11:47 13.11.2019
Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:00-ից 03:30-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեվազ գյուղի Արագածի 7-րդ նրբանցքի 12 տան բնակիչ, 67-ամյա Գրիշա Պետրոսյանը ձայներ է լսել ու տանից դուրս գալով, նկատել է գայլին և ձեռքի եղանը շպրտել գայլի ուղղությամբ: Գայլը փախել է, ինչից հետո Գ. Պետրոսյանն ու նրա կինը՝ 61-ամյա Սուսաննա Պետրոսյանը, հայտնաբերել […]
11:41 13.11.2019
ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ նոյեմբերի 12-ից 13-ն Երևանում անցկացվել է «Антиконтрафакт–2019» 7-րդ միջազգային համաժողով, որին մասնակցել են նաև Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: Համաժողովում քննարկվել են մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրները: Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները մասնակցել են «Մտավոր սեփականությունը ԵԱՏՄ-ում․ ապագան առանց կեղծված արտադրանքի» թեմատիկ քննարկումներին: ՊԵԿ տեղեկատվական […]
11:39 13.11.2019
UFC խառը մարտերի բացարձակ չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ հաճույք է ստացել, երբ ռինգում հարվածներ է հասցրել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին: Հիշեցնենք, որ այս մրցամարտը կայացել է շուրջ մեկ տարի առաջ՝ 2018-ի հոկտեմբերին, սակայն իր զգացողությունների մասին Հաբիբ Նուրմագոմեդովն անկեղծանում է հիմա: «Անկեղծ ասած, հաղթանակներն ինձ հատուկ բավարարվածություն արդեն չեն պարգևում, բացառությամբ Մաքգրեգորի հետ մրցամարտի: […]
11:36 13.11.2019
Facebook ընկերությունը մշակում է վճարման էլեկտրոնային Facebook Pay համակարգը, գրում է Korrespondent-ը: Նոր համակարգի միջոցով մարդիկ կկարողանան բարեգործության համար փոխանցումներ կատարել, խաղային հավելվածներում գնումներ կատարել, ձեռք բերել տոմսեր տարբեր միջոցառումների համար: Այս շաբաթ ծառայությունը հասանելի կլինի Facebook- ի և Messenger-ի ամերիկացի օգտատերերի համար։Ժամանակի ընթացքում վճարման համակարգում կներառվի նաև Instagram-ը և WhatsApp-ը: Facebook-ում նշում են, որ […]
11:33 13.11.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունի «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական նախաձեռնության մասին: «Մենք էդ հարցը քննարկել ենք, այսօր կարող եք 334 սենյակ գալ, ԲՀԿ-ն ներկա կլինի, լիարժեք ասուլիս կտա: Հիմնական խնդիրը՝ մեր երկրում ցանկացած հանցագործություն պատժելի է, եթե ուզում ենք պատժամիջոցները կրկնապատիկ, եռապատիկ դարձնեն, մենք նույնպես կողմնակից ենք, բայց […]
11:30 13.11.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից այսօր SHANTNEWS.am-ը հետաքրքվեց՝ հերքո՞ւմ է երեկվանից շրջանառվող լուրերն այն մասին, որ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթից հետո վերջինիս դուրս է հրավիրել ԱԺ-ից: «Ես հերքելու ոչ մի խնդիր չունեմ: Դուք կարող եք բոլորդ էլ նայել, որևէ մեկին վիրավորական բան չի եղել, հիմնական ԲՀԿ սկզբունքը, մոտեցումը, տեսակետն է, որը Պետրոսյան Գևորգը […]
11:18 13.11.2019
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:17-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Անդրանիկի թաղամասից դեպի հեռուստաաշտարակ տանող հատվածում` անտառում, հրդեհ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 7 փրկարար ծառայող: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջանի ազգային պարկ» […]
11:15 13.11.2019
Ինչպե՞ս եք վերաբերվում Ստամբուլյան կոնվենցիային, կա՞ն դրույթներ, որ ընդունելի են, թե՞ ամբողջությամբ կոնվենցիան անընդունելի է: SHANTNEWS.am-ն այս հարցն ուղղեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: «Անկեղծորեն ուզում եմ ասել՝ եթե ուզում են ասեն, որ սա իրենք բռնության դեմ են անում, բերեք՝ մեր հայկական, ժողովրդական օրենքն ընդունենք բռնության դեմ: Մենք տողատակերով չենք ուզում: Եթե էսօր բռնության դեմ ա […]
11:14 13.11.2019
ԱՄՆ արևելյան հատվածում սառնամանիքներ են, գրում է CBS-ը: Չիկագոյում օդի ջերմաստիճանն իջել է՝ հասնելով -13-ի, ինչը գերազանցել է 1986 թ-ի ռեկորդը: Նշվում է, որ սառը օդային հոսանքների ներթափանցումը բնորոշ է ոչ թե նոյեմբեր, այլ հունվար ամսվան: Բուֆալոյում կամ Դեթրոյթում տեղումների մակարդակը հասնում է 25 սմ-ի: Սաստիկ ցրտի պատճառով շատ դպրոցներ և հաստատություններ այսօր փակվել են, […]
11:06 13.11.2019
Երեկ ԱԺ-ում սկսված վիճաբանությունն իր շարունակությունը գտավ այսօր: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ձեռնպահ ձայների պատճառով էր նաև, որ «Իմ քայլի» նախաձեռնությունը չընդունվեց, Վլադիմիր Վարդանյանը կոշտ արձագանքեց, որին հաջորդեց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթը։ «Քանի որ պարոն Վարդանյանը ցուցումներ էր ուզում տալ, որ քաղաքական խմբակցությունները պետք է հիմնավորումներ ներկայացնեն, ի՞նչ իրավունքով, դրա իրավունքն ունե՞ք, չունե՛ք: Ասածս […]
11:01 13.11.2019
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տարածքային և անվտանգության առումով Արցախն ավելի լավ կարգավիճակ չի կարող ունենալ, քան այսօր ունի: Որևէ լուծում և փոխզիջում առավել խոցելի կդարձնեն անվտանգությունը և կփոքրացնեն Արցախի փաստացի տարածքը»:
10:52 13.11.2019
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թալիշի վերակառուցումից հետո այս պահին արդեն 46 ընտանիք վերադարձել է հայրենի գյուղ, ևս 5 ընտանիքի վերադարձն ընթացքի մեջ է։ Բացի նրանից, որ գյուղն ունի ապրելու համար նախատեսված բոլոր պայմանները՝ նոր դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, հանդիսությունների տուն, գյուղապետարան, հետ վերադարձած ընտանիքների համար նախատեսված տներն ամբողջությամբ կահավորված են»։ […]
10:50 13.11.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ելույթ ունեցավ՝ խոսելով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ընդդիմության դիրքորոշման մասին: Նա ասաց. «Մենք գործ ունենք սահմանադրական օրենսդրության հետ ու խոսում ենք խորհրդարանական երկիր կառուցելու մասին, մենք խոսում ենք խորհրդարանի դերի մասին, մենք խոսում ենք խորհրդարանական վերահսկողության ինստրումենտների մասին, գործիքակազմն ամրացնելու […]
10:37 13.11.2019
Այս տարվա երեք եռամսյակներում Հայաստանում անհատական համակարգիչների օգտատերերի 37%-ը առնվազն մեկ անգամ բախվել է տարբեր կարգի ինտերնետ-սպառնալիքների, իսկ 44%-ը ենթարկվել է, այսպես կոչված, տեղային սպառնալիքների գրոհների. այդ սպառնալիքները բխում են այնպիսի ծրագրային ապահովումից (ԾԱ), որը համակարգչում հայտնվում է ոչ թե համացանցից, այլ տարբեր հանովի կրիչներից, օրինակ, USB-ֆլեշներից, արտաքին կոշտ սկավառակներից։ Բացի այդ, Հայաստանում մոբայլ սարքեր […]
10:32 13.11.2019
ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար Արարատ Ճաղարյանը Sputnik Արմենիա-ին տված հարցազրույցում անդրադարձել է ֆեդերացիայում ստեղծված իրավիճակին: Նրա կարծիքով՝ այն, ինչ եղավ՝ կապված Աբրահամ Խաշմանյանի հետ, աղմուկ էր ոչնչից, իսկ Խաշմանյանի անձն ընդհանրապես քննարկման խնդիր չի եղել: Ճաղարյանը նշել է, որ Վանեցյանի նկատմամբ իրականացվել է սաբոտաժ, նրա հանդեպ եղել է անհարգալից վերաբերմունք: Մրցավարի […]