10:29 13.11.2019
ԱԺ-ն այսօր առավոտյան քվեարկել է երեկ քննարկված նախագծերը, բոլորն ընդունվել են, բացառությամբ մեկի: Խոսքն «Իմ քայլի» պատգամավոր Աննա Կապապետյանի ներկայացրած նախագծի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին է: Մինչ քվեարկությունը, վարման կարգով ելույթ է ունեցել պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Մենք առաջարկություն էինք ներկայացրել, որ քաղաքական խմբակցությունների ղեկավարները նույնպես մասնակցություն ունենան Անվտանգության խորհրդում, ինչն ընդունված […]
10:26 13.11.2019
Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և նախաքննությունը շարունակելու համար ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ փոխանցված քրեական […]
10:20 13.11.2019
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:33-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գարուն Ի., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
10:14 13.11.2019
Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումներին: Ղազարյանը հրավիրված էր հավաքական և մասնակցել էր առաջին մարզմանը, որից հետո էլ ցավեր էր զգացել ծնկի հատվածում: Երկրորդ մարզմանը նա նույնպես ցավեր էր զգացել: Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ Ղազարյանը ոտքի հետ կապված խնդիրներ ունի և այդ պատճառով չի կարողանա հանդես գալ Հունաստանի […]
10:01 13.11.2019
Մադրիդի հանրահայտ «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտն արդեն գրեթե հողին է հավասարվել: Աշխարհի ամենահայտնի մարզադաշտերից մեկի ապամոնտաժման աշխատանքները մոտենում են ավարտին: Մնացել է ապամոնտաժել միայն տրիբունաներից մեկի հատվածը: Մարզադաշտի տեղում կկառուցվի այգի և երկու երկնաքեր: Առաջին պաշտոնական խաղն այս մարզադաշտում կայացել է 1967 թվականին: Վերջինը՝ 2017-ի մայիսին, այստեղ անցկացվեց Իսպանիայի գավաթի եզրափակիչը: Մադրիդի ամենակենտրոնում գտնվող և մայրաքաղաքի […]
09:45 13.11.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են ծառայության գները: Ավելացել է հատկապես Մոսկվա-Երևան ներմուծման արժեքը, ինչի արդյունքում գործարաններ կան, որոնք չեն կարողանում ամիսներ առաջ պատվիրած ապրանքը ներկրել Հայաստան: ՌԴ-ում փայտի արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչ Մարինե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է, թե 1 ամսից ավելի է շինարարության համար իրենց փայտ պատվիրած […]
09:33 13.11.2019
Պաղեստինցիներն ու Իսրայելի բանակը երեկ ողջ օրվա ընթացքում հարվածներ են փոխանակել։ Իսրայելական բանակը հայտնում է Գազայի հատվածից 190 հրթիռի արձակման մասին, որից 60-ը որսացել են «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգերը։ Այս մասին փոխանցում է The Times of Israel պարբերականը։ Հրթիռներն արձակել է «Իսլամական ջիհադ» խմբավորումը՝ ի պատասխան ավելի վաղ իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարի ու նրա […]
09:19 13.11.2019
Նոյեմբերի 12-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ 5000 քմ, Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում՝ 3 հա, Վայոց ձորի մարզի Սերս գյուղում՝ 1 հա, Շատին գյուղում՝ 2500 քմ, Տավուշի մարզի Դիլիջան […]
09:09 13.11.2019
ԱՄԷ մայրաքաղաքում գտնվող աշխարհի խոշորագույն առևտրի կենտրոնում ջրհեղեղ է։ Պատճառը տարածաշրջանում օրեր շարունակ չդադարող հորդառատ անձրևներն են։ Ջրի հոսքերը վնասել են Dubai Mall-ի տանիքն ու ներս են լցվում։ Ելքերից մեկն արգելափակվել է։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։ Առևտրի կենտրոնում ստեղծված արտակարգ իրավիճակը չի վախեցրել այցելուներին։ Զբոսաշրջիկները հանգիստ շարունակում են գնումներ կատարել։ Առևտրա-ժամանցային կենտրոնը զբաղեցնում […]
08:56 13.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է 100 մլրդ դոլար առևտրային գործարք։ Այս մասին հայտնում The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ բացի այդ, ԱՄՆ նախագահը մտածել է պատժամիջոցներին առնչվող իրադրության կարգավորման շրջանցիկ ուղի։ Այդ պատժամիջոցներով Վաշինգտոնը սպառնում է Անկարային՝ ռուսական С-400 զենիթա-հրթիռային համալիրների գնման դիմաց։ […]
08:44 13.11.2019
Վենետիկի տարածքի 80 տոկոսից ավելին հայտնվել է ջրի տակ, ջրի մակարդակը հասել է 187 սմ-ի։ Իշխանությունները պատրաստվում են արտակարգ դրություն հայտարարել։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։ Սուրբ Մարկոսի հրապարակը լիովին ջրածածկ է եղել, այնտեղ ջրի մակարդակը գերազանցում է 1 մետրը։ Հեղեղված է նաև նույնանուն տաճարը։ Ջրի ավելի բարձր մակարդակ (190 սմ) գրանցվել է 1966 […]
08:33 13.11.2019
Դեմոկրատ սենատոր Ժանին Անիեսը ստանձնել է Բոլիվիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները, հայտնում է Интерфакс-ը։ «Ես ստանձնում են պետության ղեկավարի պարտականությունները՝ համապատասխան Սահմանադրության»,-հայտարարել է Անիեսը Բոլիվիայի խորհրդարանի ամբիոնից։ Նա նաև ընդգծել է, որ մտադիր է հնարավորիս շուտ անցկացնել ընտրություններ։ Նոյեմբերի 10-ին Էվո Մորալեսը լքեց պաշտոնը՝ ընտրություններից հետո առաջացած բողոքի ալիքի ֆոնին։ Համաձայն Բոլիվիայի սահմանադրության՝ նախագահի և […]
08:18 13.11.2019
Ի պատիվ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի` տրվել է ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչները: Նրանց թվում են եղել` Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ պատգամավորներ, հասարակական, մշակութային գործիչներ, գործարարներ: Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին, նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած […]
08:10 13.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր-Մարաշ՝ Նորքի այգիների փ. 243, 247 սեփական տները, “Երկրաբանության” ինստիտուտը, Նորքի 13 փողոցի հարակից սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արցախի փ. 138 սեփական տունը, Արցախի փ. 32Ա, 32Բ շենքերը, Սարմի փ. […]
00:00 13.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից տեղեկացրել, որ պատասխանում է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:58 12.11.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում մահապատիժը կարող է վերացվել միայն հանրաքվե անցկացնելուց հետո: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Լուկաշենկոյի խոսքերով՝ երկրում հաճախակի են անցկացվում հարցումներ՝ երկրում մահապատժի վերացման հետ կապված, բայց դրանք ցույց են տալիս, որ ժողովրդի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ չի փոխվել: Համաձայն Բելառուսի Սահմանադրության՝ մահապատիժը կարող է վերացվել միայն հանրաքվեի […]
23:56 12.11.2019
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հայ բժիշկներից մեկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել։ Կեսարյան հատման բարեհաջող ավարտից հետո մայրն ու փոքրիկն իրենց շատ լավ են զգում։ Սիրիացի ընտանիքում արու զավակ է լույս աշխարհ եկել։ Հալեպի զինվորական հոսպիտալի բժիշկներն իրենց երախտագիտությունն են հայտնել հայ բժշկին՝ իրականացրած վիրահատության համար։ Հայկական հումանիտար խմբի բժիշկներին […]
23:46 12.11.2019
Այսօր Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն այցելել է Հայկական տաղավար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և կից տեսանյութ հրապարակել։ «Հայկական տեխնոլոգիական մի շարք ընկերություններ ԲՏԱ փոխնախարար Գեղամ Վարդանյանի գլխավորությամբ միասնական տաղավարով մասնակցում են Սինգապուրում տեղի ունեցող SWITCH Singapore միջազգային ցուցահանդեսին։ Համոզված եմ, որ պատվիրակությունը կվերադառնա բազմաթիվ պատվերներով»,- […]
23:30 12.11.2019
20 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի մարմնամարզության ուսանողական թիմերից մեկի անդամ Մելանի Կոուլմանը: Նա մահացել է մարզման ժամանակ վնասվածք ստանալուց երկու օր անց: Մելանին ծանր վնասվածք էր ստացել զուգափայտերի վրա վարժանքի ընթացքում: Բարդ վարժություն կատարելիս նա չի կարողացել ժամանակին բռնել զուգափայտը, վայր է ընկել և վնասել է ողնաշարը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներн անզոր են […]
23:21 12.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր ելույթը Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ ընդունելությանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:13 12.11.2019
Ռուս հայտնի դերասան Ալեքսեյ Պանինը հերթական անգամ հայտնվել է սկանդալի մեջ: Նա տեսանյութ է տեղադրել Instagram-ում, թե ինչպես է բարկանում երեխայի վրա, տունը կեղտոտ և թափթփված պահելու համար: Նա կոպտորեն բռնում է երեխային և տանում է խոհանոց, այնուհետ գոտիով կապում է ջեռուցման մարտկոցին, ու ասում է, որ իրեն գերությունից կարող է միայն տատիկն ազատել: Սենյակում […]
23:12 12.11.2019
Ռոստովի շրջանում իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, որ կասկածվում է խարդախության մեջ: Տղամարդը ծանոթացել է մի կնոջ հետ, ներկայացել է որպես միայնակ-հայր, որը շինարարական ընկերության ղեկավար է: Կարճ ժամանակ անց տղամարդն ամուսնության առաջարկ է արել: Հաջորդ քայլով համոզել է կնոջը վաճառել իր բնակարանը, որպեսզի ստացած գումարով իրենց միասնական տունը կառուցեն: Որպեսզի կինը կասկած չունենա, տղամարդն […]
22:59 12.11.2019
Աղջիկ, որի աչքերից բյուրեղներ են դուրս գալիս: Համացանցում մեծ հետարքրքրություն առաջացրած այս դեպքի հետքերով շաբաթներ առաջ գնացել էր SHANTNEWS-ի նկարահանող խումբը. խնդիրը նաև մասնագետների քննարկումների թեմա էր դարձել, հետաքրքրվել էին ռուս մասնագետները, իսկ ռուսական «Жить Здорово» հաղորդաշարի նախաձեռնությամբ և պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանի օգնությամբ աչքից հանված կտորները նաև փորձաքննության էին ենթարկվել: Փորձաքննությունը պարզել էր, որ դրանք […]
22:51 12.11.2019
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, որտեղ մասնակցել է կազմակերպության 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին: Կենտրոնակայանի մուտքի մոտ վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն: Լուսանկարահանման արարողությունից հետո վարչապետը մասնակցել է Reinventing learning թեմատիկ քննարկմանը, որին մասնակցել են նաև մի շարք երկրների և […]
22:45 12.11.2019
Թիվ N զորամասի զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարը մեղադրվում է զորամասի անձեռնմխելի պաշարներից դիզվառելիք ու բենզին հափշտակելու մեջ։ Նախնական տվյալներով՝ հրամանատարը, պատասխանատու լինելով նյութական միջոցների պահպանման համար, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով,անձեռնմխելի պաշարից,յուրացնելու եղանակով հափշտակել է 19950 լիտր դիզվառելիք և 100 լիտր բենզինի,իսկ ընթացիկ ՎՔՆ միջոցներից՝ 900 լիտր բենզին,որը հետագայում իրացրել է,իսկ ստացված գումարը տնօրինել: Բացի այդ,տեղեկանալով իր […]
22:30 12.11.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ՀԷՑ-ի ուշադրությունը հրավիրելով Դավթաշենի հոսանքարկմանը. «Հայաստանի էլեկտրական ցանցեր, ջերմ ողջույններ՝ արդեն 4 ժամ առանց հոսանքի մնացած դավթաշենցիներից։ Ձեր բոլոր օպերատորները զբաղված են, դրա համար որոշեցի էս տարբերակով փոխանցել ողջույններս։ Զբաղվածությունը լուսավոր կետ է էս մթության մեջ։ Դավթաշենի բնակիչ Բաբկեն Թունյան»: