Բոլոր լուրերը – Page 8469 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Բոլոր լուրերը

Հոնկոնգում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

16:39 12.11.2019

RTHK հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ հոնկոնգյան ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել Չինաստանի համալսարանի մոտակայքում: Համալսարանի դասախոսներն ու ադմինիստրատիվ աշխատակիցները պահանջել են, որ ոստիկանությունը շարժվի դեպի գիտական այգու մոտ գտնվող կամուրջը, սակայն ոստիկանները հրաժարվել են և պահանջել, որ ուսանողները ցրվեն: Ի պատասխան՝ ուսանողները աղյուսներ, «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ոստիկանների վրա և թաքնվել հովանոցների և աղբարկղերի […]

̰
Բացահայտվել է Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ

16:37 12.11.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, կոռուպցիայի հակազդմանը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամներ, ըստ պայմանագրերի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկում ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին մատուցելով իրավաբանական ծառայություններ, նրա գույքին […]

̰
Խմբակցությունը լիովին կիսում է Գևորգ Պետրոսյանի տեսակետը. Արման Աբովյան

16:33 12.11.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գևորգ Պետրոսյանի` ԱԺ-ում արված հայտարարությանը և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի արձագանքին. «Զերծ կմնամ մեկնաբանել, թե ով ինչ խոսակցություն է ունեցել, միայն կասեմ, որ մեր խմբակցությունը լիովին կիսում է Գևորգ Պետրոսյանի տեսակետը այն խնդիրների շուրջ, որոնք բարձրացվում են: Պետք չէ ենթատեքստեր փնտրել, լարված խոսակցություն էր, […]

̰
Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ՊԱԾ ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ

16:30 12.11.2019

Նոյեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ  դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոր Լիլուաշվիլիի հետ: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցությանն ու համատեղ ծրագրերին: Ռուբեն Սադոյանը և Գրիգոլ Լիլուաշվիլին քննարկել են երկու երկրների առջև ծառացած մարտահրավերները և այդ համատեքստում շեշտել Հայաստանի և Վրաստանի անվտանգության ծառայությունների միջև համագործակցության կարևորությունը: […]

̰
Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորն ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց

16:24 12.11.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր շարունակվեց ԵԿՄ վարչության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի գործով դատավարությունը: Գրիգորյանի պաշտպանները նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել: Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց. դատարանը որոշել է պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

̰
Ֆրանսիայում երկրաշարժը 30 տուն է ավերել

16:21 12.11.2019

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Լե Թեյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը 30 տուն է ամբողջությամբ ավերել, ևս 250-ը զգալի վնաս է կրել: Այս մասին հաղորդել է BFMTV-ն: Նշվում է, որ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Մոնտելիմար քաղաքի մերձակայքում: Ստորերկրյա ցնցումները տևել են ընդամենը 10 վայրկյան, բայց դրա ցնցումները զգացվել են նաև Լիոնում, Մոնպելյեում, Ավինյոնում: Հաղորդվում […]

̰
«Առողջությո´ւն զորավարին». Մանվել Գրիգորյանը դատարանի դահլիճում է

16:14 12.11.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր շարունակվել է ԵԿՄ վարչության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի գործով դատավարությունը: Մանվել Գրիգորյանը ծափահարությունների ու բացականչությունների ներքո է բերվել դատարանի դահլիճ: Դահլիճում նստած մասնակիցներից մեկը բացականչել է. «Առողջությո´ւն զորավարին»:  

̰
Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

16:07 12.11.2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը շարունակվեց: Դատարանը վերադարձավ խորհրդակցական սենյակից: Քիչ առաջ հրապարակվեց դատական ակտը: Դատարանը որոշեց մերժել դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Հիշեցնենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։ Խուդոյանի միջնորդությանը միացել են նաև Փաստաբանական թիմի մյուս […]

̰
Բաքվում իրավապահները ձերբակալել են բողոքի ցույցին մասնակցող ակտիվիստներին

16:06 12.11.2019

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը չարտոնված ցույց է իրականացնում: Հանրահավաքի ընթացքում իրավապահ մարմինները ձերբակալել են մի քանի ակտիվիստի: Այս մասին հայտնել է Meydan Tv-ն: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանները ձերբակալել են նաև «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր առավոտից ոստիկանությունը զանգվածաբար բերման են ենթարկվում «Մուսավաթ»-ի անդամները: https://www.facebook.com/MeydanTelevision/videos/450020638978036/

̰
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը կոչ է անում պահպանել «օկուպացված Ղրիմ այցելելու կարգը»

16:02 12.11.2019

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը մեկնաբանություն է կատարել` կապված ՀՀ քաղաքացիների կողմից Ղրիմ «ապօրինի այցի» վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունն ուշադրություն դարձրեց որոշ «ԶԼՄ»-ների կողմից տարածված տեղեկատվությանը, թե Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք հերթական անգամ ապօրինի այց են կատարել մի խումբ ՀՀ քաղաքացիներ: Այս խմբի անդամների մեծ մասն առաջին անգամ չէ, […]

̰
«Իմ քայլն» առաջարկում է ԱԺ նախագահին ԱԱԽ նիստերին մասնակցելու իրավունք տալ

16:01 12.11.2019

Ազգային ժողովի այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանի կողմից քննարկման ներկայացվեց նախագիծ, որով նախատեսվում է, որ Ազգային ժողովի նախագահը պետք է իրավունք ունենա մասնակցել Ազգային անվտանգության խորհրդի նիստերին։ Կարապետյանը բացատրեց, որ խորհրդարանական երկրում Ազգային ժողովը պետք է հնարավորություն ունենա վերահսկել գործադիրի բոլոր գործողությունները, և դրանցից մեկն էլ ԱԱԽ-ի գործունեությունն է, որ ղեկավարում է […]

̰
Ինչ գիրք է նվիրել Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի գրադարանին

15:53 12.11.2019

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի Խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Համաժողովի բացմանը ելույթով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Չինաստանի ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Վանգ Քիշանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը […]

̰
Մոր և քրոջ հետ 9-րդ հարկից նետված 4-ամյա տղան սկսել է ինքնուրույն շնչել

15:51 12.11.2019

Մոր և քրոջ հետ 9-րդ հարկից նետված 4-ամյա տղան սկսել է ինքնուրույն շնչել: Բժիշկների խոսքերով՝ երեխան կայուն բավարար վիճակում է: Հիշեցնենք, որ  դեպքը տեղի էր ունեցել երեկ Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանում: 36-ամյա կինն ու նրա 9 ամսական աղջիկը շենքի 9-րդ հարկից նետվելուց հետո տեղում  մահացել էին, իսկ փոքրիկ տղան ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Ինքնասպանությունից առաջ […]

̰
Ոչ միայն ներողություն խնդրել գիտեմ, այլև շնորհակալություն հայտնել. Թևան Պողոսյան

15:50 12.11.2019

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինքը ոչ միայն ներողություն խնդրել գիտի, այլև շնորհակալություն հայտնել. «Շնորհակալություն բոլորին, ովքեր նպաստեցին Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելուն՝ գրելով, բացատրելով, բողոքելով, և, ի վերջո, անձնական երաշխավորագրեր ներկայացնելով: Շնորհակալություն: Հուսամ, որ դատական իշխանությունն իր բարձրունքի վրա կգտնվի և կիրականացնի վստահելի արդարադատություն: Իսկ արդյունքում […]

̰
Գազայի հատվածում իսրայելական հարվածից հետո դպրոցներում դասերն ընդհատվել են

15:49 12.11.2019

Երեքշաբթի օրը Գազայի հատվածի այն մասում, որտեղ Իսրայելը հարվածել է պաղեստինյան հրամանատարի տանը, դպրոցներում դասընթացներն ընդհատվել են: Չեն անցկացվել նաև որոշ բարձրագույն ուսումնական հաստատությունների դասերը: Պաղեստինի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկու մարդ զոհվել է, որոնցից մեկը Պաղեստինի «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարն է՝ իր տանը իսրայելական ուժերի հարվածի հետևանքով: Ինչպես հաստատել է Իսրայելի […]

̰
Արդյո՞ք Հայաստանը կմիանա ԵՄ-ին. Փաշինյանը պատասխանել է ամերիկացի լրագրողի հարցին

15:47 12.11.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին: Փաշինյանին մոտեցել է ամերիկացի լրագրողը և հետաքրքրքվել՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է միանալ Եվրամիությանը: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆո-ն: «Ես այդպես չեմ մտածում, քանի որ մենք հիմա ԵԱՏՄ-ի անդամ ենք: Մենք պատրաստվում ենք հարաբերությունները խորացնել այդ կազմակերպությունում: Դա տնտեսական միություն […]

̰
«Ալաշկերտը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Լոս Անջելեսում

15:45 12.11.2019

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտնել է, թե ակումբը որտեղ է անցկացնելու ձմեռային ուսումնամարզական հավաքները: Հունվարի 15-30-ը «Ալաշկերտը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Լոս Անջելեսում, որտեղ նախատեսված են երկու ստուգողական հանդիպումներ: Փետրվարի 6-19-ը ալաշկերտցիները հավաք կանցկացնեն Անթալիայում: Ստուգողական խաղերը կկայանան փետրվարի 13-ին, 16-ին և 19-ին: «Ալաշկերտը» կհանգրվանի Անթալիայի Bellis 5-աստղանի հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի հյուրանոցի հարակից խաղադաշտերում:

̰
Ասկերանի բնակիչը պայթել է ականի վրա

15:38 12.11.2019

Նոյեմբերի 9-ին Ստեփանակերտի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:20-ին, Ասկերանի շրջանի բնակիչ, 1970թ. ծնված Ա. Օ.-ն ձախ սրունքի շրջանի հյուսվածքների բազմաբեկորային վնասվածքով, աջ սրունքթաթային հոդի շրջանի բեկորային վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Այս մասին հայտնում է artsakhpress.am-ը: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. […]

̰
Արարատի մարզում ասֆալտապատվում է ևս 4 ճանապարհ. Արարատի մարզպետ

15:35 12.11.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Այգեզարդ համայնքի ճանապարհահատվածն է (2.1 կմ), որը բարեկարգվում է Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում: Ուրախ եմ հայտնել, որ այստեղ արդեն իրականացվում են վերջին աշխատանքները: Այս ծրագրի շրջանակներում մեր մարզում ասֆալտապատվում է ևս 4 ճանապարհ՝ Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚ Տ-2-33-Դեղձուտ (1.36 կմ)‚ […]

̰
Ի հայտ են բերվել ճանապարհաշինության ծրագրերի իրականացման ոլորտում դրսևորված կոռուպցիոն չարաշահումների հիմնական մեխանիզմները․ դատախազություն

15:33 12.11.2019

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019թ․ առաջին 9 ամիսներին ճանապարհաշինության ծրագրերի իրականացման ընթացքում թույլ տրված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 12 քրեական գործ: Վարույթում գտնվող քրեական գործերով 14 անձի վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից 9-ին առաջադրվել է […]

̰
Դասադուլերի վրդովմունքն արդարացի է. Դավիթ Գասպարյան

15:29 12.11.2019

Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ուսանողների դասադուլերի մասին` նշելով, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իրեն դուրս է դրել կրթության համակարգից, հետևաբար, ուսանողների դժգոհություններն արդարացի են: «Նա այս ամենը պետք է ի մի բերի և արժանապատվորեն հեռանա»,- ասել է Դավիթ Գասպարյանը` Արայիկ Հարությունյանին կոչ անելով հեռանալ:

̰
Լևոն Արոնյանը կմասնակցի «Տատա Սթիլ» մրցաշարին

15:26 12.11.2019

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի նոյեմբերի 22-ին հնդկական Կալկաթա քաղաքում մեկնարկող արագ և կայծակնային շախմատի «Տատա Սթիլ» մրցաշարին: Մրցաշարին կմասնակցեն նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Վիշի Անանդը,  Ուեսլի Սոն, Իան Նեպոմնիաշկին, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Վիդիտ Գուժրատհին և Պենտալա Հարիկրիշնան: Արագ շախմատում գրոսմայստերները կմրցեն 9-ը, իսկ կայծակնային շախմատում` 18 մրցափուլերում: Մրցանակային ֆոնդը […]

̰
Անեկդոտը հիշեցի, որ ասում է՝ քո նման հարցուփորձ անելով դարձա, հիմա ամբիոնից դրա մասին ենք խոսում․ պատգամավոր

15:23 12.11.2019

«Հայտնի անեկդոտը հիշեցի։ Ասում է՝ ո՞նց դարձար էդպիսին, ասում է՝ դե քո նման, էդպես հարցուփորձ անելով դարձա։ Հիմա էս ամբիոնում ամենաշատը էդ մասին ենք խոսում, այսինքն՝ սրանից լավ քարո՞զ»,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից ասաց իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա անդրադառնում էր ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի նախաձեռնություններին, որոնք ուղղված էին նույնասեռականների և սեռափոխվածների ամուսնությունն ու նրանց կողմից երեխաների […]

̰
Երևանում 17-ամյա ուսանողը դանակահարել է 51-ամյա տղամարդուն

15:22 12.11.2019

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, ոստիկանության ծառայողները բացահայտել են նույն օրը Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 16:40-ի սահմաններում, Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ և ձախ կեսերի ու պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին […]

̰
Փաշինյանը ելույթ է ունենում Փարիզի Խաղաղության համաժողովի վարպետաց դասին

15:18 12.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Փարիզի Խաղաղության համաժողովի վարպետաց դասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդական միության անդամներն առավոտից վերսկսել են բողոքի երթը

15:16 12.11.2019

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդական միության անդամներն առավոտից վերսկսել են բողոքի երթը: Նրանք անցել են պետական բուհերի մոտով և ուսանողներին կոչ արել միանալ իրենց ակցիային և դասադուլ հայտարարել: Ուսանողները պահանջում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ուսանողները դեմ են ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությանը, որով առաջարկվում է […]

̰
Թանդիլյանն առաջարկում է, որ բոլոր քաղաքապետները և համայնքների ղեկավարները հայտարարագրեն իրենց ունեցվածքը

15:09 12.11.2019

ԼՀԿ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն այսօր Ազգային ժողովին ներկայացրեց իր նախաձեռնությունը, որով առաջարկում է, որ Հայաստանի թե՛ քաղաքային, թե՛ գյուղական բոլոր համայնքների ղեկավարները հայտարարագրեն իրենց գույքն այնպես, ինչպես դա անում են այլ պաշտոնյաներ։ Գործող կարգը սահմանում է, որ հայտարարագիր ներկայացնում են միայն 15 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները։ Արդյունքում, ըստ Թանդիլյանի, ստացվում է, որ […]

̰
Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Ղազախստանի առաջնության խորհրդանշական հավաքականում

15:05 12.11.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է Sportս.kz կայքի կողմից կազմված Ղազախստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Հայ հարձակվողը ամենաակտիվն էր Կիզիլրոդի մարզադաշտում, ամբողջ խաղի ընթացքում վտանգ էր ներկայացնում մրցակցի դարպասի մոտ, և աչքի է ընկել հրաշք գոլով»,- Տիգրան Բարսեղյանի մասին գրել է ղազախական կայքը: Հիշեցնենք, որ Ղազախստանի Պրեմիեր լիգայի […]

̰
Պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ. այսօր Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է

15:01 12.11.2019

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին, որի հիմնական նպատակը իմունիզացիայի ցուցանիշների բարձրացումն է և մահացության ցուցանիշների նվազեցումը: Աշխարհում տարեկան 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով, որից մահվան ելքով ավարտվում է 7 միլիոնը` մինչև 5 տարեկան երեխաների մոտ կազմելով ավելի քան 1,4 մլն: […]

̰
Հորիզոն 15.00

15:00 12.11.2019

̰
BACK_TO_TOP