14:59 12.11.2019
Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ ուսանողության բողոքի ակցիաների մասին` նշելով, թե ինչու պետք է հեռանա նախարարը: «Այս իշխանությունը կարողացավ հաջողության հասնել ժողովրդի աջակցությամբ, քանի որ այդ ժողովուրդը հոգնել էր նախկիններից: Այսօր այդ ժողովուրդն է ոտքի կանգնել, դրա հետ պետք է հաշվի նստեն»,- ասել է գրականագետը:
14:57 12.11.2019
Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է այցը IDEA հիմնադրամի տաղավար: «Այցելել եմ Փարիզի Խաղաղության համաժողովում ներկայացված IDEA հիմնադրամի տաղավար»,- գրել է նա:
14:54 12.11.2019
«Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում համաժողովի գրադարանին հանձնում եմ խորհրդանշական նվերներ՝ Հայկ Դեմոյանի «Հայկական եկեղեցիներն ու վանքերը միջազգային փոստային բացիկներում» և «Արաքս Ֆ. ակումբ» գրքերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այժմ ուղիղ եթերում է:
14:50 12.11.2019
Նույնասեռականների և սեռափոխվածների ամուսնությունը և նրանց կողմից երեխաների որդեգրումն արգելելու նախաձեռնություններով Գևորգ Պետրոսյանն այսօր դարձավ Ազգային ժողովի կենտրոնական անձը։ Նրա նախաձեռնությունները քննարկվեցին նույնիսկ մերժումից հետո։ Իմքայլական պատգամավորները սկսեցին ելույթներ ունենալ և պնդել, որ նախ կարգավորման կարոտ ունեցող այդպիսի խնդիր չկա, իսկ լինելու դեպքում էլ կան գործող արգելքներ։ Սրանից ելնելով՝ իմքայլականները սկսեցին Պետրոսյանի նախաձեռնություններում տեսնել ուշադրություն […]
14:44 12.11.2019
«Ախր ստեղ խնդիրը էդ ձեր բարձրացրած խնդիրը չի։ Էստեղ թե´ նպատակը, թե´ խնդիրը մեկ այլ բանի մեջ է՝ «բոլոլա» սարքելու մեջ է, ինչ-որ հետաքրքիր օրակարգի մեջ թեմա գցելն է»,- այս խոսքերով իմքայլական Ալեն Սիմոնյանը սկսեց իր ելույթը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի նախագծերին: Սիմոնյանի կարծիքով՝ հեղափոխություններից հետո հաճախակի է լինում, որ ազգայնական թեմաների վերաբերյալ աղմուկ է […]
14:41 12.11.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանն անձնական երաշխավորություն և 500 հազար դրամ էր փոխանցել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ազատ արձակելու համար: Լրագրողների հետ զրույցում Գաբրիելյանն ասաց՝ Բաբայանին ճանաչում է դեռ լրագրողական տարիներից: «Ճանաչում եմ նրա տեսակը, կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում: Կարծում եմ՝ նա չի խուսափի նախաքննությունից»,- […]
14:34 12.11.2019
Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ կրթության ոլորտում տիրող վիճակին: «Ես կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչ եմ և անտարբեր չեմ այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է: Նախ` ԿԳ նախարարը եկավ Կրթության ազգային ինստիտուտ, խոսեցինք ոլորտի մասին, խոստումներ տվեց, հետո ևս 2 անգամ եկավ Կրթության ազգային ինստիտուտ, որին հետևեց ինստիտուտի փակումը, որը […]
14:27 12.11.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի և Հունաստանի ջերմ հարաբերությունները՝ Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլայի հետ առաջիկայում համագործակցության առիթներ դեռ կստեղծվեն: Արարատ Միրզոյանը շնորհակալություն […]
14:24 12.11.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։ Քիչ առաջ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատական ակտը կհրապարակվի այսօր` ժամը 16:00-ին։
14:24 12.11.2019
Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Կրթության ազգային ինստիտուտի փակման մասին` նշելով, որ դա աղետ էր հայաստանյան կրթության համար: «Փակել են Կրթության ազգային ինստիտուտը, որը տասնամյակներ շարունակ ծրագրեր էր մշակում դպրոցների համար, փոխարենը բացել են նմանատիպ մեկ այլ կառույց, որտեղ ոչ մասնագետներ են աշխատում: Դա նույնն է, որ կոնյակի գործարանը` իր ավանդույթներով […]
14:23 12.11.2019
Արարատի մարզպետարանից հայտնում են, որ Արարատի մարզի Երասխ համայնքում պետական տարբեր ծրագրերով իրականացվում են շինարարական մեծածավալ աշխատանքներ: Այստեղ ՀՀ կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ կա սուբվենցիոն 2 ծրագիր՝ Համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատման և ջրահեռացման համակարգի կառուցում, Մայիսյան փողոցի կոպճապատում և ջրահեռացման համակարգի կառուցում: «Համայնքից տեղեկանում ենք, որ Մայիսյան փողոցի կոպճապատման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներն արդեն […]
14:16 12.11.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի օրենսդրական նախաձեռնությանը: Պետրոսյանը խորհրդարան էր բերել նախագիծ, որով առաջարկում էր արգելել միասեռականների կողմից երեխայի որդեգրելը: «Այդ մասին ինչքան քիչ խոսվի, էդքան լավ, ամեն անգամ նման հարցեր շոշափելով այդ հարցն ավելի մեծ կարևորություն է ստանում»,- ասաց Սարգսյանը: Պատգամավորը նկատեց՝ իրականում որևէ […]
14:12 12.11.2019
Այսօր Մարզահամերգային համալիրում հերթական հրդեհն է բռնկվել, բայց սա ըստ ԱԻՆ ուսումնավարժանքի: Սցենարի համաձայն՝ հրդեհի պատճառը պայթյունն է, որ գրանցվել է Մարզահամերգայինի սպորտային դահլիճում եռակցման աշխատանքներ իրականացնելիս: Խնդիր էր դրված տարհանել 70 մարդու: Կար 4 տուժած, որոնցից մեկը` խիստ ծանր վիճակում: Նրան հիվանդանոց տեղափոխելու համար Մարզահամերգայինի տարածք սանավիացիայի ուղղաթիռ է բերվել: Ուսումնավարժանքին հետևել է նաև […]
14:11 12.11.2019
Երևանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնի միջտարածաշրջանային համագործակցության բաժնի պետ Սոսե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքից:
14:07 12.11.2019
ԲՀԿ անդամ Գևորգ Պետրոսյանի կողմից ԱԺ ներկայացված նախագծով առաջարկվում է ընտանեկան օրենսգրքում փոփոխությամբ օրենքով ուղիղ արգելել նույնասեռականների և սեռափոխվածների ամուսնությունները։ «Ասում են՝ ո՞նց ենք ստուգելու, որ մարդը սեռափոխված է։ Հիմա ես ստեղից ո՞նց ցույց տամ։ Մեխանիզմներ կան»,- հայտարարեց նա Ազգային ժողովի ամբիոնից նախագիծը ներկայացնելիս։ Պետրոսյանի խոսքերով՝ ամուսնության գրանցման համար դիմելիս ՔԿԱԳ-ը որոշակի տեղեկատվություն է պահանջում, […]
14:06 12.11.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։ Ըստ նրա՝ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը չի առաջնորդվում ոչ ՄԻԵԴ, ոչ ՀՀ Սահմանադրական դատարանի վերաբերելի նախադեպերով, սակայն նախկինում իր պրակտիկայում կիրառել է դրանք։ Ավելին, խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ոչ մի որոշում չի արժանանում պատշաճ […]
14:05 12.11.2019
Պաշտոնական Բաքուն մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից Երևանում արված հայտարարությունը, որ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության՝ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որևէ համաձայնագրի ձևակերպումն անհնար կլինի, Հայաստանը պարզապես չի ստորագրի դրանք»: Ադրբեջանի դիրքորոշումը բարձրաձայնել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի անբաժանելի մասն է: Բաքվից […]
14:03 12.11.2019
Չնայած նրան, որ Գևորգ Պետրոսյանի 3 նախագծերն էլ այսօր մերժվեցին Ազգային ժողովում՝ բայց նույնիսկ մերժումից հետո ԲՀԿ պատգամավորը ելույթների ուշադրության կենտրոնում էր։ Նրա նախաձեռնություններից մեկը վերաբերում էր նրան, որ պետք է օրենքով արգելել նույնասեռականների և սեռափոխվածների ամուսնությունը։ Իմքայլականներից մի քանիսն իրենց ելույթների ընթացքում պնդեցին, որ Հայաստանում այդպիսի խնդիր չկա, և այդ մասին քննարկումներն անտեղի են։ […]
14:01 12.11.2019
ԵԿՄ վարչության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, որը հարցաքննվել է 571 միլիոն 166.000 դրամ արժողությամբ գույքի հափշտակության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քրգործին իր առնչությանը: Խոսելով «Հայապակի» ընկերության մասին, որի գույքը առերևույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքներ են ի հայտ եկել՝ Ամիրյանն ասաց. «Ես շատ ջանքեր եմ թափել, […]
13:50 12.11.2019
Այսօր Մարզահամերգային համալիրում կազմակերպված հերթական ուսումնավարժանքի ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է այն խնդրին, որը դժվարացնում է հրշեջների աշխատանքը որոշ հասարակական հաստատություններում։ «Մարզահամերգային համալիրի կառուցվածքն էնպես է, որ պատշգամբներ ունի, դրանցից մարդկանց փրկելու հնարավորություն կա, բայց դահլիճի այրվելու դեպքում շատ վտանգավոր է: Այդ պրոբլեմը ունենք բոլոր տեղերում: Մենք ունենք առևտրի կետերում շատ լուրջ […]
13:47 12.11.2019
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ազատ արձակվելուց հետո Aysor.am-ի հետ զրույցում ասել է, որ իրեն շատ լավ է զգում: Հարցին, թե ինչպես կգնահատի իր հետ կապված իրավական գործընթացները, Արսեն Բաբայանն առաջարկել է հարցերին պատասխանել ավելի ուշ: «22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել, գնամ տուն, ավելի ուշ կխոսենք»,- ասել է նա:
13:45 12.11.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Մարզահամերգային համալիրում հերթական հրդեհն է բռնկվել, բայց սա՝ ըստ ԱԻՆ ուսումնավարժանքի: Սցենարի համաձայն՝ հրդեհի պատճառը պայթյունն է, որ գրանցվել է Մարզահամերգայինի սպորտային դահլիճում` եռակցման աշխատանքներ իրականացնելիս: Խնդիր էր դրված տարհանել 70 մարդու: Կար 4 տուժած, որոնցից մեկը՝ խիստ ծանր վիճակում: Նրան հիվանդանոց տեղափոխելու համար Մարզահամերգայինի տարածք սանավիացիայի ուղղաթիռ է […]
13:42 12.11.2019
Նոյեմբերի 13-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը, ինչպես նաև նրա […]
13:41 12.11.2019
«Ես էս Ազգային ժողովի «ամենաանգրագետ» պատգամավորն եմ, որի ոչ մի նախաձեռնություն կյանքի չի կոչվել»,- այսպես այսօր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իրոնիկ տոնայնությամբ փորձեց մատնանշել, որ խորհրդարանի իշխանական մեծամասնությունը մերժում է իր բոլոր նախագծերը։ Նա խոսեց իր հերթական նախագծի մասին՝ օրենքով ուղիղ արգելել նույնասեռականների ամուսնությունը։ Պետրոսյանի խոսքերով՝ ներկա սահմանադրական և օրենսդրական դաշտում կան սողանցքեր, որոնք թույլ […]
13:35 12.11.2019
Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Դանիել Մխեյանի և Արմինե Մելիքսեթյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մարիաննա Ստեփանյանի և Գառնիկ Ստեփանյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Դուք շատ բարձր պարտականություն եք ստանձնում: Պատասխանատվությունն […]
13:30 12.11.2019
Ազգային ժողովում քննարկվող հարցերից մեկի ժամանակ Հովիկ Աղազարյանի արած «new-ֆիդայականություն» արտահայտությունը զայրացրեց նույն խմբակցության անդամ Սասուն Միքայելյանին։ Նա Աղազարյանին դիտողություն արեց՝ կոչ անելով ֆիդայականությունը չխառնել քաղաքականության հետ։ «Էդ ֆիդայիներն էին, որ թուրքի մաման լացացրին 700 տարի հետո և ծնկի բերին»,- ասաց Միքայելյանը։ Իսկ քննարկվող նախագիծն այն մասին էր, որ ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանն առաջարկում էր ավելի […]
13:23 12.11.2019
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Հիշեցնենք, որ դատախազությունից տեղեկացրել էին. «Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և նկատի ունենալով, որ նախաքննության ներկա փուլում արդեն իսկ կատարվել է մեղադրյալ Արսեն Բաբայանի առնչությամբ պլանավորված անհրաժեշտ քննչական և այլ […]
13:21 12.11.2019
Բանգլադեշի արևելյան Բրահմանբարիա քաղաքում երկու ուղևորատար գնացքներ են բախվել: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 16, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ: Այս մասին հայտնել է The Daily Star-ը: Համաձայն տեղի ոստիկանության նախնական տվյալների՝ բախման պատճառ է դարձել գնացքներից մեկի մեքենավարը, որը անտեսել է միջքաղաքային ճեպընթաց գնացքի մոտենալու մասին ազդանշանը: Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Կատարվում […]