Բոլոր լուրերը – Page 8704 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

ԱՄՀ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների շրջանակներում

18:08 27.09.2019

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2019թ. ընթացիկ և սպասվող հարկաբյուջետային զարգացումները, 2020թ. պետական բյուջեի կանխատեսումները, 2020-ից ուժի մեջ մտնող և սպասվող հարկային բարեփոխումները, ինչպես նաև պետական […]

̰
Վրաստանում լայն արձագանք է ստացել Վրաստանի ու ՌԴ արտգործնախարարների հանդիպումը

18:06 27.09.2019

Վրաստանում լայն արձագանք է գտել Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, նախօրեին Շվեյցարիայի աջակցությամբ Վրաստանի ու ՌԴ ԱԳՆ ղեկավարներ Դավիթ Զալկալիանիի և Սերգեյ Լավրովի ոչ պաշտոնական հանդիպումը: Վրաստանի ընդդիմությանը չի բավարարել Դավիթ Զալկալիանիի բացատրությունը, թե հանդիպմանը քննարկվել են կարևորագույն հարցեր, սակայն հիմնական թեման վերաբերել է Վրաստանի տարածքների բռնազավթմանը: Ընդդիմադիր պատգամավորները լրացուցիչ մեկնաբանությունների համար պահանջել են […]

̰
Մինչև տարեվերջ մարզերում 51 մարզադաշտ կբացվի. Արթուր Վանեցյան

18:00 27.09.2019

Այսօր ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Վայոց ձորի մարզի Ելփին, Արենի ու Խաչիկ համայնքներում մասնակցել է ֆուտբոլի դաշտերի բացման արարողությանը: ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրուցում Վանեցյանը ասել է, որ մինչև տարեվերջ հանրապետությունում կկառուցվի ընդհանուր առմամբ 51 մարզադաշտ: Կառուցված մարզադաշտերը կհանձնվեն համայնքներին: ՀՖՖ-ն կկազմակերպի մարզչի դասընթացներ, որպեսզի համայնքներում երեխաների հետ սկսեն զբաղվել պրոֆեսիոնալ մակարդակով:

̰
Հորիզոն 18.00

18:00 27.09.2019

̰
«Սանիթեք»-ի միակ օգուտն այն էր, որ նրա աղբամաններով փողոցներ էին փակվում. ԱԺ պատգամավոր

17:49 27.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Սանիթեք» ընկերության պահվածքին: ««Սանիթեք» ընկերությունը մեր քաղաքին պատճառել է 5.3 մլրդ դրամի վնաս (շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար), չի վճարում իր աշխատակիցների վաստակած գումարը, ու դեռ աշխատակիցներին էլ ուղղորդում է քաղաքապետարան ու կառավարություն աշխատավարձերը տրամադրելու պահանջով։ Հ. Գ. Այս պատուհաս դարձած […]

̰
Սանկտ Պետերբուրգում շունն օգնել է հայտնաբերել մանկապիղծին

17:48 27.09.2019

Ժասմին անունով ծառայողական շունն օգնել է ձերբակալել հանցագործին, որը սեռական բռնության է ենթարկել Սանկտ Պետերբուրգում ապրող 10-ամյա աղջնակին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ ոստիկանությանն է դիմել 35-ամյա մի բնակչուհի և հաղորդել, որ շենքի շքամուտքում անհայտ անձը սեռական բռնության է ենթարկել մի աղջկա: Շան միջոցով ոստիկաններն ուղևորվել են «տաք» հետքերով: […]

̰
ԵԿՄ փոխնախագահի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել էջմիածինցի մի բնակչի

17:40 27.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի 51-ամյա բնակչին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 18:55-ին, «Էջմիածին» բժշկական կենտրոն է ընդունվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1972թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը՝ […]

̰
Նախատեսվում է նոր մեղադրանք առաջադրել Վլադիմիր Գասպարյանին. Քննչական կոմիտե

17:34 27.09.2019

ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ վերջինիս պաշտպանի կողմից համացանցում հրապարակում է տարածվել` մեղադրանքի ոչ ճիշտ որակված լինելու վերաբերյալ:  Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ Քրեական օրենսգրքի […]

̰
Նախկինները, հնարավոր է՝ նորից հարցաքննվեն. Արսեն Այվազյանը՝ Ամուլսարի քրգործի մասին

17:18 27.09.2019

Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: «Տվյալ փուլում, հաշվի առնելով, որ քրեական գործը բազմահատոր է, մենք այս փուլում անցկացնում ենք քրեական գործի ուսումնասիրություն: Ցանկացած նախադասություն, ցանկացած իրավիճակ, ցանկացած նոր տեղեկատվություն կարող է պատճառ դառնալ նախաքննությունը շարունակելու, ընդհուպ մինչև կայացված որոշումները վերանայելու: Նոր անձինք […]

̰
Հայկական հրաշք ենք նվիրել համաշխարհային պոդիումին. Աննա Հակոբյան

17:16 27.09.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Միլանի Նորաձևության շաբաթվա ընթացքում Gucci-ի ցուցադրությանը մասնակցած հայ մոդել Արմինե Հարությունյանին: «Հայկական հրաշք ենք նվիրել համաշխարհային պոդիումին»,- գրել է Հակոբյանը: SHANTNEWS.am-ը զրուցել է մոդել Արմինե Հարությունյանի հետ:   

̰
Հայ-չինական տնտեսական հարաբերությունները սերտանալու հեռանկարներ ունեն․ չինական պատվիրակությունը հյուրընկալվել է Գյումրիում

17:10 27.09.2019

Չինական մի շարք ընկերություններ հետաքրքրված են Շիրակի մարզի արտադրական ներուժով ու արդեն գտել են այն ուղղությունները, որոնք կարող են գործարարների համար հաջող բիզնես ապահովել։ Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր Շիրակի մարզպետի հետ հանդիպմանը հստակեցրել են ծրագրերը և վստահեցրել, որ Շիրակի մարզում շատ ավելի ներդրումային հնարավորություններ կան, քան կարծում էին։ Ընդամենը 4 ամիս առաջ […]

̰
Էմերին նշանակել է «Արսենալի» նոր ավագին

17:00 27.09.2019

«Արսենալի» շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական դարձել է թիմի նոր ավագը: Այս որոշումը կայացրել է «զինագործների» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին: Իր ընտրության մասին իսպանացի մասնագետը հայտնել է այսօրվա մարզման ժամանակ: Միևնույն ժամանակ, իսպանացի մասնագետը դեռևս չի կողմնորոշվել ավագին փոխարինողի հարցում: Հավակնորդները եկուսն են՝ Ալեքսանդր Լակազետը և Պիեր Էմերիկ Օբամեյանգը: Հիշեցնենք, որ «Արսենալի» նախկին ավագը Լորան Կոսյելնին […]

̰
Մոսկվայում ձերբակալվել են ԻՊ-ի համակիրներ

16:55 27.09.2019

Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Իսլամական պետություն» կազմակերպության 9 համակիրների: Նշվում է, որ նրանք գումար էին հավաքագրում Սիրիայի և Իրաքի ահաբեկիչների համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական կազմակերպության հետ գործակցության համար: Հայտնի է, որ խումբը կազմավորվել է մի տղամարդու կողմից, ով «Իսլամական պետությանը» միացել էր Եգիպտոսում: 2015 թվականին […]

̰
2,5 մլն դոլար արժողությամբ ծրագիր «Խոսրովի անտառ»-ում և «Դիլիջան» պարկի հարակից համայնքներում

16:49 27.09.2019

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ նախարարությունը մեկնարկում է 2,5 մլն դոլար արժողությամբ նոր միջազգային դրամաշնորհային ծրագիր, որը կիրականացվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի հարակից Դիլիջան, Ֆիոլետովո, Մարգահովիտ և Ուրցաձոր համայնքներում: Ծրագիրը խորհրդատվական բնույթի չէ, իրականացվելու է անմիջապես նախարարության կողմից, կատարվելու են առարկայական հստակ չափելի գործողություններ: Ստանդարտ զեկույցների, հաշվետվությունների, սեմինարների, գործուղումների փոխարեն գումարները […]

̰
Զլատան Իբրահիմովիչը մարտահրավեր է նետել Հաբիբ Նուրմագոմեդովին

16:45 27.09.2019

«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը սոցցանցում Matrix Challenge է սկսել: 37-ամյա շվեդը գնդակը պահել է կրծքի վրա և նմանակել «Մատրիցա» ֆիլմից հայտնի դրվագը։ Իբրահիմովիչը մարտահրավեր է նետել UFC չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին, աշխարհի առաջին ռակետ, թենիսիստ Նովակ Ջոկովիչին, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային և իրենց գործակալ Մինո Ռայոլային:   View this post on Instagram […]

̰
Պեսկովը բացահայտել է՝ ինչպիսին է Պուտինի վերաբերմունքը ծխելու հանդեպ

16:43 27.09.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ՌԴ նախագահն ինչ վերաբերմունք ունի ծխելու հանդեպ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Նրա խոսքով՝ նախագահը չի ողջունում ծխելը և առողջ ապրելակերպի կողմնակից է: Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինի շրջապատում ծխող մարդիկ գրեթե չկան: «Մնացել են հաշված թվով գործընկերներ, ովքեր ծխում են, նրանց մատների վրա […]

̰
Մահացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Վան Խաչատուրը

16:40 27.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին, 93 տարեկանում, կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրը: Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան) ժամանակակից հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրն է: Ծնվել է 1926 թվականին՝ Բաքվում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1984 թվականից Հայաստանի նկարիչների […]

̰
Հայտնի՞ է Քասախ գետում կատարվածի պատճառը. հարց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին

16:33 27.09.2019

Երեկ Հայկական բնապահպանական ճակատի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ արդեն 3 օր է՝ Քասախ գետի ջրի գույնը տարօրինակ դեղնել է ու փրփրել: Նշվում էր, որ խնդիրն Աշտարակի հատվածում է: Գետի ու տարածքի ձկնաբուծարանների ձկները սատկում են: Ըստ բնապահպանական ճակատի՝ ամենայն հավանականությամբ, գետի վրայի ՀԷԿ-երի տուրբինները մաքրել են ու լցրել գետը: SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է Բնապահպանության և […]

̰
Թրամփը որոշել է կրկնակի կրճատել միգրանտների ընդունման ծավալը

16:30 27.09.2019

Դոնալդ Թրամփը որոշել է կրկնակի կրճատել այն փախստականների քանակը, որոնց հաջորդ ֆինանսական տարվա ընթացքում մտադիր է ընդունել Միացյալ Նահանգները։ Այս իր որոշումը ԱՄՆ նախագահն արդեն ուղարկել է խորհրդարանի հաստատմանը։ Ենթադրվում է, որ ընթացիկ տարվա 30 հազարի փոխարեն այս տարի Միացյալ Նահանգները «ներս է թողնելու» 18 հազար փախստականի։ Միաժամանակ խստացվելու են նաև ընդունման հնարավորությունները։ Դրա համար […]

̰
Կանայք Մոսկվա-Մինվոդի թռիչքի ժամանակ ծեծկռտուք են սարքել

16:20 27.09.2019

Մոսկվա-Մինվոդի թռիչքի ժամանակ 2 կին վիճել են միմյանց հետ, գրում է life-ը: Ինքնաթիռի օդաչուն իրավապահներին պատմել է, որ թռիչքի ընթացքում 2 ուղևորուհիների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչի հետևանքով նրանցից մեկը հարվածել է մյուսի գլխին: Կանայք անպարկեշտ արտահայտություններ են արել և չեն ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի հրահանգներին: Վայրէջքից հետո կանանց տեղափոխել են ոստիկանության բաժանմունք: Նրանցից մեկին […]

̰
Տոնոյանը հետևել է պահեստազորայինների վարժանքներին․ զորավարժությանը միացել են կապավորները և ռազմաբժիշկները

16:15 27.09.2019

Ռազմավարական զորավարժության շրջանակներում 4-րդ զորամիավորումում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները: Առանձնակի ուշադրություն է դարձվում հրամանատարական կետերում, ինչպես նաև կառավարման կետերում իրականացվող աշխատանքների արդյունավետությանը: Զորամիավորման շտաբն իրադրության զարգացմանը զուգընթաց զորամասերին առաջադրում է նոր խնդիրներ, խաղարկվում են տարբեր իրավիճակներ: Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է ԶՈՒ զորավարժարաններից մեկում, որտեղ վարժանքներ են անցկացնում ռազմավարական զորավարժության […]

̰
Արցախի տանկային, հրթիռային զորքերը միացել են ռազմավարական զորավարժությանը

16:12 27.09.2019

Արցախի Պաշտպանության բանակի կայքում հրապարակվել են ռազմավարական զորավարժության ընթացքը ներկայացնող կադրեր, որոնցից հայտնի է դառնում, որ զորավարժությանը միացել են նաև տանկային, զրահատանկային, մոտոհրաձգային, հրթիռահրետանային ու հակաօդային զորքերը։ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 27-ին Արցախում այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամասերից մեկի պահպանության տեղամաս։ Նրան ուղեկցել է Պաշտպանության բանակի […]

̰
Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը սխալ է, և գլխավոր դատախազությունում ունեն նույնպիսի կարծիք. պաշտպան

16:04 27.09.2019

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր ստացվել է Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին բողոքի պատասխանը: «Գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին մեր բողոքին ի պատասխան այսօր ստացել ենք սույն գրությունը, որը նախատեսված չէ գործող քրեադատավարական օրենքով: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ […]

̰
Հայ ծանրորդների ֆանտաստիկ արդյունքը աշխարհի առաջնությունում. մեր հավաքականը մեդալների հաշվարկում աշխարհում երկրորդն է

16:02 27.09.2019

Թաիլանդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքն աննախադեպ է: Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ է, որ մեր հանրապետությունը տալիս է միանգամից երկու աշխարհի չեմպիոն: Հիշեցնենք, որ Թաիլանդում աշխարհի չեմպիոններ դարձան 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանն ու 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Ընդ որում, Սիմոնը նաև գրանցեց աշխարհի ռեկորդ պոկում վարժությունում: Այսօր աշխարհի […]

̰
Անմիջապես արգելել փոքր և միջին հեռահարության հրթիռների տեղակայումը Եվրոպայում. Մինսկի կոչը

16:00 27.09.2019

Բելառուսը կոչ է անում անմիջապես սկսել բանակցություններ և կազմել մի հռչակագիր, որով կարգելվի փոքր և միջին հեռահարության հրթիռների տեղակայումը Եվրոպայի տարածքում։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։ «Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող պետություններին, որոնք անտարբեր չեն մարդկության ճակատագրի նկատմամբ, կոչ ենք անում աջակցել մեզ այս նախաձեռնության գծով»,- ասել է նախարարը։ Նա […]

̰
Արարատում «06»-ը բախվել է սայլին. ձին սատկել է, կան տուժածներ

15:57 27.09.2019

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Արարատի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 45-ամյա Կարեն Շ․-ն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ Արարատ գյուղի վարչական տարածքում, իր վարած VAZ 2106 մակնիշի 35 NU 448 համարանիշի ավտոմեքենայով բախվել […]

̰
Փոքր փայտե աղբամանները նախատեսված են միայն փոքր թափոնների համար․ պաշտոնյան հայցում է մարդկանց ինքնագիտակցության բարձրացում

15:54 27.09.2019

«Կա մի պարզ ճշմարտություն, որը մեր համաքաղաքացիների մի մասը դեռ չի հասկացել. փոքր չափսերի այս փայտե աղբամանները նախատեսված են միայն փոքրածավալ թափոնների, ծխախոտի մնացորդների, այլ ոչ նկարում երևացող մեծ պարկերով աղբի համար»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը։ Նա կիսվել է […]

̰
Սաուդյան Արաբիան առաջին անգամ տուրիստական վիզաներ կտրամադրի

15:48 27.09.2019

Սաուդյան Արաբիան առաջին անգամ սկսելու է վիզաներ տրամադրել օտարերկրացիներին՝ որպես զբոսաշրջիկ թագավորություն մեկնելու համար։ Այս «արտոնությունը» տրվելու է 49 երկրների, որոնց ցանկը դեռ չի հրապարակվել։ Սաուդյան թագավորություն այցի վիզայի գինը լինելու է մոտ 80 դոլար։ Բայց երկրում գործող սահմանափակումները տարածվելու են նաև զբոսաշրջիկների համար։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ալկոհոլի օգտագործման արգելքին։ Զբոսաշրջիկների համար, սակայն, չի […]

̰
Իրանը բաց է թողել կալանքի տակ պահած բրիտանական նավթատար նավը

15:41 27.09.2019

Իրանում այսօր առավոտյան բաց է թողնվել բրիտանական Stena Impero նավթատար տանկերը, որը կալանքի տակ էր առնվել բրիտանական կողմի հետ լարված հարաբերությունների՝ մի քանի ամիս տևած շրջանում։ Առևտրային նավը բաց է թողնվել Իրանի հարավարևմտյան Բանդար-Աբբաս նավահանգստից։ Սակայն Սաուդյան Արաբիա ուղևորվելու փոխարեն, ինչպես նախանշված էր մինչև կալանքը, առևտրային նավը ուղղություն է վերցրել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս […]

̰
Ալավերդի քաղաքի կամուրջները կվերականգնվեն 

15:40 27.09.2019

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի կմ50+700+ում` Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող երկու կամուրջների վերականգնումը կներառվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) հիմնանորոգման ծրագրում։ Երկու կամուրջների վերականգնման նախագծային աշխատանքներն այժմ ավարտված են և գտնվում են փորձաքննության փուլում։ Նշված կամուրջները գտնվում են Դեբեդ գետի վրա և ծառայում են նաև միջպետական ավտոճանապարհի երթևեկությանը: Կամուրջների վերականգնումը կիրականացվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման […]

̰
BACK_TO_TOP