11:44 01.10.2024
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սանոսյանը ողջունել է Սեյեդ Մոհամմադ Աթաբաքին և շնորհավորել պաշտոնում նշանակման կապակցությամբ։ Նախարարը վստահություն է հայտնել շարունակել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարությանն առնչվող ոլորտներով։ ԻԻՀ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։ Հանդիպման […]
11:38 01.10.2024
Սեպտեմբերի 27-ի ժամը 23.31-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի մշակույթի տան մոտից կրծքավանդակի ձախ կեսի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել ինքնությունը չպարզված երիտասարդի: Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառուների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակիչ […]
11:32 01.10.2024
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագրով վերափոխվել է Գյումրու կենտրոնը, հատկապես՝ լուսավորության եւ ճանապարհների մասով: 2016 թվականին ստորագրված համաձայնագիրն արդյունավետ գործել է, դեռեւս կար 6 մլն եվրո արժողությամբ Գ տրանշը, որը լուսավորությանն է վերաբերում: Իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ լուսավորության փոփոխությունը, սակայն, նաեւ մալուխային ցանցի փոփոխություն է ենթադրում, […]
11:26 01.10.2024
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտներից մեկը, ըստ նախնական տվյալների, գազի նմանվող նյութ է փչել, ինչը աշակերտների շրջանում հազ է առաջացրել։ Անչափահասը ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
11:21 01.10.2024
Քաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի, դրա կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորությունների վերաբերյալ: Նախաքաղցկեղային փուլում հիվանդությունը հայտնաբերելու դեպքում մեծանում է քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը, նվազում […]
11:15 01.10.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին` ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս առիթով սեպտեմբերի 30-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Սրբազան արարողությանը ներկա […]
11:09 01.10.2024
Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ «Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ: […]
11:03 01.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.13 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.20 դրամ:
10:55 01.10.2024
ԱՄՆ-ին պատուհասած «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 130-ի այն բանից հետո, երբ Թենեսիի իշխանությունները հաստատել են ևս երկու մարդու մահը: Այս մասին հայտնում է CNN-ը։ Ըստ տվյալների՝ 17 մարդ անհետ կորել է Թենեսի նահանգում։ Բացի այդ, առնվազն 56 մարդ զոհվել է Հյուսիսային Կարոլինայում, 30-ը՝ Հարավային Կարոլինայում, 25-ը՝ Ջորջիայում, 11-ը՝ Ֆլորիդայում, և 2-ը՝ Վիրջինիայում։ Սեպտեմբերի […]
10:48 01.10.2024
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին երեքշաբթի կմեկնի Մինսկ՝ բանակցությունների համար և կայցելի Բելառուսի ատոմակայան Օստրովեց քաղաքում։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այսօր կմեկնի Բելառուս՝ մայրաքաղաք Մինսկում բարձր մակարդակի հանդիպումների, ինչպես նաև Օստրովեցում ատոմակայան այցելելու համար»,- ասվում է գործակալության X-ի էջում տեղադրված տեքստում։ Բելառուսի ատոմակայանի […]
10:44 01.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցերին մասնացելու համար նյութապես շահագրգռելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 5 անձի մասով: 2024թ. հունիսին «Ֆեյսբուք» սոցկայքի տարբեր հարթակներում հրապարակվել էր ընդհանուր թվով 7 ձայնագրություն: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են նշված […]
10:27 01.10.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 3-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:23 01.10.2024
Հոկտեմբերի 1-ին, ժամը 06:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ` Կ. Ա., ծնված 1998 թ.) ընթացքի ժամանակ հրդեհ […]
10:20 01.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 75-րդ տարեդարձի առիթով: Նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ընդունեք խնդրեմ ջերմագին շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Չինաստանը մեծ ճանապարհ է անցել պետության կայացման և զարգացման, ժողովրդի բարեկեցության […]
10:07 01.10.2024
Սեպտեմբերի 30-ին, ժամը 16:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Կրկեսի» մոտակայքում քաղաքացուն վրաերթի են ենթարկել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցում բախվել են «Nissan March» (վարորդ՝ Հ. Ս.), «Mitsubishi» (վարորդ՝ Մ. Ա.) և «Nissan Sentra» […]
10:00 01.10.2024
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ս. Զ., ծնված 1994 թ.) և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։ […]
08:43 01.10.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 1-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի` Ա.Արմենակյան, Գ.Հովսեփյան, Նորքի Այգիներ փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
22:08 30.09.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել է․ «Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը: Այս պատմական համագործակցությունը խորհրդանշում է մեր երկու հնագույն քաղաքների միջև դարավոր կապերի նոր փուլը։ Համաձայնագիրը նպատակ ունի համագործակցության նոր հարթակ ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում՝ վերածելով մեր քաղաքների միջև եղած բարեկամական կապերը»։ […]
21:50 30.09.2024
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավարությունը լիովին գործում է գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի մահից հետո, ասել է շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմը։ «Հեզբոլլահ»-ը իր առաջնորդի մահից հետո կշարունակի հասնել իր նպատակներին, շարժման ղեկավարությունը շարունակում է լիարժեք գործել»,- ասել է նա։
21:45 30.09.2024
Սեպտեմբերի 30-ին, ժամը 18:14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Վ. Ս.), «Ford» և «Mercedes-Benz» […]
21:40 30.09.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Ուլնեցի փ. 30/4-32/11 շենքեր, Վ.Դավթյան փ. 1-80 առանձնատներ, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 2/2-9, 5-11 շենքեր և 1-41Բ, 5-11 առանձնատներ, Մամիկոնյանց փ. 2-24/3 շենքեր և 14-28 առանձնատներ, Շիրվանզադեի փ. 15/32-33/19 շենքեր, նախկին Էներգետիկայի […]
21:35 30.09.2024
Ֆրանսիայում ֆուտբոլային խաղի ժամանակ թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա: Կան տուժածներ ու վիրավորներ: Ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Միջադեպը տեղի է ունեցել ֆրանսիական Վալանս քաղաքում, ուր ընկերական խաղ էր՝ տեղի հայկական «Հոմենթ Մեն» թիմի և թուրքական համայնքի «Թյուրքվես» ակումբի միջև: Առաջին խաղակեսի ավարտին հայակական թիմը 2:0 […]
21:27 30.09.2024
Հայաստան են ժամանել նաև Բելառուսի և Ղազախստանի վարչապետներ Ռոման Գոլովչենկոն և Օլժաս Բեկտենովը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։
21:15 30.09.2024
Վաշինգոտնում օրերս կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը: Այդ հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրությունը բովանդակային առումով գրեթե ոչինչ չասեց: Նշվեց միայն, որ կողմերը համաձայնել են ամենասեղմ ժամանակահատվածում ներդնել լրացուցիչ ջանքեր խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
21:05 30.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ղեկավար Անդրեյ Սիբիգան Բուդապեշտում հանդիպել է իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ։ Կողմերը սկսել են բանակցությունները տետ-ա-տետ ձևաչափով։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ Telegram ալիքին։ «Բուդապեշտում մեկնարկել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի և Հունգարիայի էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոնի […]
20:59 30.09.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովին և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին:
20:48 30.09.2024
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին կարծում է, որ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է կին ընտրվի, քանի որ համաշխարհային կազմակերպության գոյության ողջ ընթացքում կանանց բացակայությունն այդ պաշտոնում անընդունելի է։ «Գրեթե 80 տարի ոչ մի կին չի զբաղեցրել գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա անընդունելի է»,-ասել է Ջոլին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) […]