22:09 26.04.2024
Այսօր Աղդամում կայացել է «Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի» փակման պաշտոնական արարողությունը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Համատեղ մոնիթորինգային կենտրոնը ստեղծվել էր 2020 թվականի դեկտեմբերին Աղդամի շրջանում, որի նպատակն էր հետևել հրադադարի ռեժիմին, իսկ իրականում սա թուրքերի համար հնարավորություն էր լեգիտիմ ներկայություն ապահովել Արցախում: Ադրբեջանի համար էլ հնարավորություն էր թուրքերի […]
13:11 26.04.2024
Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ կից տեղադրելով տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները հեռացնում Լեռնային Ղարաբաղի կառավարական շենքի հայատառ գրություններն ու զինանշանը։ «Լեռնային Ղարաբաղում […]
12:44 26.04.2024
Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Տեղի է ունեցել կենտրոնի փակման հանդիսավոր արարողություն։ Նշվում է, որ արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Լևենթ Էրգյունը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի […]
23:44 25.04.2024
Ապրիլի 25-ին Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովում Հաագայի միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հանդես եկավ «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով։ Զեկույցին հաջորդեց քննարկում Բունդեսթագի մարդու իրավունքների, արտաքին հարաբերությունների, իրավական հարցերի, տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովների անդամ պատգամավորների մասնակցությամբ։ Ներկա էին Բունդեսթագի բոլոր խմբակցությունների պատգամավորներ։ Քննարկումը վարում […]
15:42 25.04.2024
Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2023 թ. ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում. շահառուներին կտրվի մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ծրագրից օգտվելու հնարավորություն: Այն կնպաստի առավել մեծ թվով մասնագետների ուսումնական հաստատություններ ներգրավելուն: Անհրաժեշտություն է առաջացել նաև ամրագրել, որ բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ուսուցիչը չի զրկվում ծրագրից կրկին օգտվելու իրավունքից: […]
10:58 24.04.2024
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի մեկնաբան Քրիստան Ամանպուրի հարցերին, որոնք վերաբերել են Ռուբեն Վարդանյանի վիճակին, որը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ստորև թարգմանաբար ներկայացվում է Դավիթ Վարդանյանի հարցազրույցը. Քրիստիան […]
12:37 22.04.2024
Բաքուն ունի իր սեփական ուժերը Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայությանը, ապա այս պահին դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի իր ուժերը՝ ապահովելու անվտանգությունը, և ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանիորեն չի լուծվում։ Տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է […]
22:09 19.04.2024
Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին այլևս չկա: Հիմնվելով իր հետազոտությունների վրա՝ ահազանգ է հնչեցրել Կոռնելի համալսարանի Caucasus Heritage Watch նախաձեռնությունը: Այդ մասին ահազանգը հրապարակված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում՝ կից արբանյակային լուսանկարներով: 4 տարի է՝ եկեղեցին իրենց ձեռքում էր: Ինչո՞ւ հենց հիմա դա արեցին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, որ երեկ՝ ապրիլի 18-ին, ամբողջ […]
16:23 19.04.2024
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով հրատարակված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը։ Հրատարակությունը ներառում է Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանների, մասնավորապես՝ Քաշաթաղի և Սյունիքի մի շարք գավառների պատմամշակութային հուշարձանները։ Գիրքը հեղինակել են լրագրող Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը։ Հիշեցնենք, […]
15:43 19.04.2024
Երեկ՝ ապրիլի 18-ին, Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության ոգեկոչում. ճանապարհ դեպի մերօրյա տեղահանումներ» [Commemorating Armenian Genocide. The road to modern day displacement] խորագրով միջոցառումը, որին առցանց մասնակցեց նաև ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը: Իր ելույթում Էդիտա Գզոյանը հանգամանորեն ներկայացրեց ցեղասպանության պատմական հիմքը, դատական գործընթացները, որոնք հենց այդ տարիներին են եղել։ Գզոյանի խոսքով՝ Նախիջևանում, Լեռնային […]
22:38 18.04.2024
Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […]
16:06 18.04.2024
ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներին, ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունն այդ ողբերգությանն արձագանքելու առումով ավելի ուժեղ և վճռական չի եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մենենդեսը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառմանը։ Նա նշել է, որ այն, ինչ […]
15:25 18.04.2024
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը գտնվում է իր աշխատանքներն ամբողջացնելու փուլում, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Զեքի Աքթուրքը։ «Շարունակվում են Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 30-ից Աղդամում հրադադարի ռեժիմի փոխհամակարգված մոնիթորինգի և խախտումների կանխարգելման նպատակով գործող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի առաքելությունն ավարտելու ջանքերը»,- ասել է նա։ Աղդամում ռուս-թուրքական […]
11:56 18.04.2024
Միացյալ Նահանգների Հայ դատի գրասենյակը X-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ժամանակ Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը շեշտել է Արցախից բռնի տեղահանված հայերին օգնության ընդլայնման և Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունների կրճատման կարևորությունը: Նա հայտարարել է. «Դա իրական արդարադատություն չէ: Իսկական արդարությունն այն է, երբ այդ մարդիկ կարող են […]
17:28 17.04.2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում այսուհետ աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների անդամներին։ Միջոցառման շահառու չեն հանդիսանում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները։ ԿԱՐԵՎՈՐ Եթե Դուք նշված […]
15:48 17.04.2024
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ղարաբաղի տարածքից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին որոշումը կայացվել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։ Չորեքշաբթի ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հաստատել էր, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։ «Երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը […]
14:00 17.04.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի սկիզբը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Այո, դա իսկապես այդպես է», – պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողների խնդրանքին՝ հաստատել ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման սկզբի մասին։
12:36 17.04.2024
ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Ապրիլի 16-ին կայացած նիստում Եվրոպայի խորհրդին Կոսովոյի անդամակցության հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը: «Պարո՛ն նախագահ, Եվրոպան ավանդաբար փորձել է անտեսել զուգահեռները Կոսովոյի եւ իրենց ինքնորոշման իրավունքն իրացնել ձգտող այլ չճանաչված սուբյեկտների, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի […]
13:54 15.04.2024
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն ապրիլին այցելել են ադրբեջանական բանտում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս մասին APA ադրբեջանական լրատվական գործակալությանը փոխանցել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ձերբակալվածներին տրվել է ընտանիքների հետ շփվելու հնարավորություն։
15:13 12.04.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ՝ սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով: Շահառու հանդիսացող շուրջ 106000 անձանց 2024 թ. ապրիլ – դեկտեմբեր և նախորդ ամիսների համար աջակցության գումարը տրամադրելու համար առաջարկվում է համապատասխան […]
23:59 11.04.2024
Եվրոպայի խորհուրդը միջոցառումների համալիր փաթեթով կարձագանքի Հայասատան փախստականների ներհոսքին: Այս առումով ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչենովիչ Բուրիչն ասել է, որ այդ նպատակային և հստակ հասցեագրված փաթեթի միջոցով իրենք կաջակցեն ԵԽ անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, որը բախվում է «աննախադեպ դժվարությունների և մարտահրավերների»: Ընդհանուր բյուջեն 2.8 մլն եվրո է: Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտները ԵԽ […]
19:00 11.04.2024
2020-2023 թվականներին Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին տվել է 538 միլիարդ դրամ (1,3 միլիարդ դոլար)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն մեղադրանքին, թե Հայաստանի իշխանությունները մենակ են թողել Լեռնային Ղարաբաղին։ «Ասում են՝ Լեռնային Ղարաբաղին մենակ թողեց այս իշխանությունը։ 2020-2023 թվականին Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին տվել է […]
16:12 11.04.2024
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում ընդգծվում է, Ադրբեջանի զինված ուժերը նախորդ տարիներին բազմաթիվ բախումներից հետո շարունակել են սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` գրավելով երկրի տարածքի մի մասը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է կազմակերպության հրապարակած՝ Ազգերը անցումային շրջանում «Տարածաշրջան՝ վերադասավորված ինքնավարության և ժողովրդավարության կողմից» վերտառությամբ տարեկան զեկույցում, որում գնահատվում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական […]
11:09 11.04.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին, ընդունել է ԱՄՆ Հավայի նահանգի Գերագույն դատարանի դատավոր Թոդ Էդինսին։ ‼️ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, զինված ուժերում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Պաշտպանը ներկայացրել է […]
18:41 10.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների՝ գործուղման կարգով ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի անցնելու և հավելավճար ստանալու հարցին: Նախարարը տեղեկացրել է՝ մարտի 31-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 330 ուսուցիչ գործուղվել է ՀՀ մարզերի դպրոցներ, սակայն հանրակրթության համակարգում ընդհանուր […]
12:20 10.04.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել, որոշ պետություններ այդ հարցը օգտագործել են Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ պետության գործողությունները կաշկանդելու և հետագայում այդ անկախությունը բացառելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Ազգային ժողովում ունեցած ելույթում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) […]
22:43 09.04.2024
Իլհամ Ալիևը հրամանագրով նշանակել է Ստեփանակերտի քաղաքային դատարանի անդամներին ու դատարանի նախագահին: Իրավապաշտպանները կարծում են, որ այդպիսով Ադրբեջանի իշխանությունները հիմքեր են նախապատրաստում արցախցիներին պատկանող անշարժ գույքի սեփականության իրավունքը վերանայելու համար: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մանրամասներ է հայտնել: «Նախ բնական հարց է առանում՝ ինչո՞վ է զբաղվելու դատարանը մի քաղաքում, որը քաղաքացիական բնակչություն չունի. այնտեղ […]
22:30 08.04.2024
Հայտնի բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ովքե՞ր են առաջադրել ու ե՞րբ է քննարկվելու թեկնածությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը ներկայացրել են մի խումբ հեղինակավոր մտավորականներ տարբեր երկրներից: Ընդ որում՝ նրանց թվում է նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի տարիներ առաջ արժանացած գործիչներ: Ըստ […]
13:08 06.04.2024
Ապրիլի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի թեմի թեմական խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Հանդիպմանը քննարկվեցին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական կացության և բարոյա-հոգեբանական վիճակին առնչված հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև Եկեղեցու կողմից իրականացվող աջակցության ծրագրերին։ Հայոց Հայրապետը հորդորեց թեմակալ […]
18:45 04.04.2024
Արցախից բռնի տեղահանված շուրջ 1800 անձ կարող է դիմել Ֆինանսների նախարարություն՝ ոսկու գրավադրմամբ պարտքի ներման համաձայնագիր կնքելու: Արցախից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարների ամբողջական փոխհատուցման նպատակով էլ կհատկացվի 97 մլն դրամ: 14,1 մլն դրամով կմշակվի ազգային 39 ստանդարտ: Այս և այլ որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: