TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+25.09 oC

ԱՇԽԱՐՀ

Դինա Տիտուսը Կոնգրեսին ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ

12:36 27.04.2024

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Ես քիչ առաջ ներկայացրել եմ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին օրինագիծը, որով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի 44 պաշտոնյայի նկատմամբ՝ Արցախում հայերի էթնիկ զտումների և քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումների հետ կապված»,-գրել […]

̰
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Եվրոպային մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտություններ հրահրելու մեջ

12:28 27.04.2024

ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտությունների ավարտին ձգտելու փոխարեն զբաղված են միայն պատերազմ հրահրելով և ուրիշներին մեղադրելով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Եթե ԱՄՆ-ն և Եվրոպան անկեղծ վճռականություն ցուցաբերեն, պատերազմներն Ուկրաինայում և Գազայում շուտով կավարտվեն, բայց ԱՄՆ-ը և մի շարք եվրոպական երկրներ պատերազմին […]

̰
Թուրքիան ծրագրում է արգելել հավի մսի արտահանումը

11:43 27.04.2024

Թուրքիայի առևտրի նախարարությունը ավարտում է նոր կանոնակարգի մշակումը, որը նախատեսում է հավի մսի արտահանման ժամանակավոր արգելք։ Ինչպես հաղորդում է Haber Global TV հեռուստաալիքը, այս միջոցը կոչված է զսպելու սպիտակ մսի գները, որոնք վերջին ժամանակահատվածում աճել են 200%-ով։ Խնդիրն ավելի է սրվել, քանի որ վերջին ամիսներին կարմիր մսի գները կտրուկ բարձրացել են: Տավարի մսի կիլոգրամը գնորդի […]

̰
ՆԱՏՕ-ի հարավային թևը Թուրքիայի լիդերության կարիքն ունի․ Նիդերլանդների վարչապետ

11:16 27.04.2024

ՆԱՏՕ-ի հարավային թեւին անհրաժեշտ է Թուրքիայի լիդերությունը, դա կարևոր է տարածաշրջանի կայունության տեսանկյունից, ասում է Նիդերլանդների վարչապետ, դաշինքի գլխավոր քարտուղարի թեկնածու Մարկ Ռյուտեն։ Նրա խոսքերը մեջբերում է թուրքական պետական ​​Anadolu գործակալությունը։ «Ամբողջ տարածաշրջանի կայունության և ընդհանուր անդրատլանտյան հարաբերությունների տեսանկյունից ՆԱՏՕ-ի հարավային թեւին պետք է Թուրքիան, նրան պետք է թուրքական լիդերությունը»,- մեջբերում է Ռուտեն։ Թուրքիան որոշիչ […]

̰
Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի Ռուսաստանի և Հնդկաստանի ընկերություններին

11:02 27.04.2024

Շրի Լանկան հարավում գտնվող Համբանտոտա քաղաքից 15 կմ հեռավորության վրա գտնվող Mattala Rajapaksa միջազգային օդանավակայանի (MRIA) կառավարումը կփոխանցի ռուսական «Շրջանների օդանավակայաններ» և հնդկական Shaurya Aeronautics  Ltd-ի կառավարմանը։ Այս մասին հայտնում է Daily Mirror թերթը։ ԶԼՄ-ի տեղեկություններով՝ օդանավակայանը 30 տարի ժամկետով ռուսական և հնդկական ընկերությունների արտաքին կառավարմանը հանձնելու մասին որոշումը կայացվել է Շրի Լանկայի կաբինետի ուրբաթ […]

̰
Բլինքենն ասել է, որ Չինաստանը փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին

10:33 27.04.2024

ԱՄՆ-ն ապացույցներ է գտել առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու Չինաստանի փորձերի մասին։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկին կատարած այցից հետո CNN-ին տված հարցազրույցում։ «Ընդհանուր առմամբ, մենք տեսել ենք ընտրություններին ազդելու և գուցե նույնիսկ միջամտելու փորձերի ապացույցներ: Մենք ցանկանում ենք համոզվել, որ այս տեսակի գործողությունները հնարավորինս արագ կդադարեցվեն», – ասել է […]

̰
Կիպրոսը հայտարարել է Գազա մարդասիրական օգնության մատակարարումների վերականգնման մասին

10:04 27.04.2024

Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը Կիպրոսով ծովային միջանցքով վերսկսվել է, որն ընդհատվել էր հումանիտար աշխատողների մահվան պատճառով։ Այս մասին լրագրողներին հաստատել է տեղի կառավարության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ուրբաթ երեկոյան «Ջենիֆեր» նավը՝ սննդամթերքով, լքել է Լառնակա նավահանգստը՝ Գազայի ուղղությամբ։ Թե քանի տոննա բեռ կա նավի վրա, նշված չէ։ Հայտնի է, որ մարդասիրական օգնություն է ցուցաբերվել Արաբական […]

̰
Բայդենը խոստովանել է, որ մտածել է կյանքին վերջ տալու մասին առաջին կնոջ և երեխայի մահից հետո

09:41 27.04.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ ավտովթարի հետևանքով իր առաջին կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին։ «Պետք չէ խելագար լինել ինքնասպանություն գործելու համար։ Ինչ-որ պահի ես մտածեցել եմ այդ մասին։ Ինձ կանգնեցրել է երեխաների մասին միտքը», – ասել է նա ուրբաթ օրը հրապարակված ամերիկացի ռադիոհաղորդավար Հովարդ Սթերնին տված հարցազրույցում: Բայդենի առաջին […]

̰
Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները ծերության ժամանակ ավելի քիչ են տառապում դեմենցիայով

09:00 27.04.2024

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել դեռահասների լավ ճանաչողական աշխատանքի և 60 տարի անց դեմենցիայի ռիսկի նվազեցման միջև: Հետազոտությունը հրապարակվել է Alzheimer’s & Dementia (A&D) գիտական ​​ամսագրում: Դեմենսիան ընդհանուր տերմին է մտավոր ունակությունների անկման համար: Հիվանդությունը կապված է հիշողության, բանականության և մտավոր այլ գործառույթների վատթարացման հետ։ Վերլուծության համար հեղինակներն օգտագործել են 1960 թվականին […]

̰
Ամերիկյան երեք նահանգներում հզոր տորնադոներ են մոլեգնում

08:53 27.04.2024

ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներում հզոր տորնադոներ են մոլեգնում, առնվազն երեք մարդ տուժել է, հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ տորնադոները սկսվել են ուրբաթ օրը և տեղի են ունենում Միացյալ Նահանգների կենտրոնական հատվածում տեղումների ավելացման ֆոնին։ «Ուրբաթ օրը ավերիչ տորնադոները շարժվում են արևելյան Նեբրասկայի և Այովա նահանգի մասերով. առնվազն երեք մարդ վիրավորվել է», – ասվում […]

̰
Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել

08:44 27.04.2024

ԱՄՆ-ում շունը կանաչ մորթիով ձագ է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։ Ֆլորիդայում ծնվել է Գոլդեն ռետրիվեր քոթոթ: Տերերը խոստովանել են, որ Գոլդեն ռետրիվերների հետ աշխատելու 17 տարիների ընթացքում երբեք չեն հանդիպել քոթոթների վառ կանաչ գույնի: Ինչպես ասել է սելեկցիոները, այս երևույթն առաջանում է պլասենցայում պարունակվող բիլիվերդինի՝ կանաչ լեղու պիգմենտի պատճառով։ Այն կանաչեցնում […]

̰
Արիզոնայում բենզին տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից և բռնկվել

08:28 27.04.2024

Առանց հոտի բենզին և պրոպան տեղափոխող գնացքը ուրբաթ օրը Արիզոնա-Նյու Մեքսիկո սահմանի մոտ դուրս է եկել ռելսերից և բռնկվել, զոհեր չկան, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Գործակալության տվյալներով՝ տեղի իշխանություններն ու իրավապահ մարմինները զոհերի մասին տվյալներ դեռ չեն տրամադրել։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։ «Գնացքը տեղափոխում էր առանց հոտի պրոպան և բենզին: Կես տասնյակ […]

̰
Կինը վիճակախաղով շահել է միլիոն դոլար և մոռացել տոմսի մասին

08:21 27.04.2024

Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքից 52-ամյա Լեսլի Կարը կանոնավոր կերպով վիճակախաղի տոմսեր է գնում, բայց երբեք չի հետևում խաղարկություններին: Կնոջ խոսքով՝ ինքը տոմսերը շաբաթներ շարունակ պահում է պլաստիկ տարայի մեջ, բայց հաղթելու հույս չունի։ Սակայն երբ ամերիկուհին իմացել է, որ վիճակախաղում ինչ-որ մեկը շահել է ջեքփոթը, հիշել է հին տոմսերն ու որոշել ստուգել դրանք։ Ինչ-որ պահի […]

̰
Իրանը հայտարարել է, որ նախագահի այցը Պակիստան նպաստում է երկխոսության զարգացմանը

23:07 26.04.2024

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Պակիստան հնարավորություն է ընձեռել քննարկելու երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև կարծիքներ փոխանակելու տարածաշրջանում և աշխարհում արդի իրադարձությունների շուրջ։ Այս մասին շաբաթական մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պակիստանի ԱԳՆ խոսնակ Մումթազ Զահրա Բալոչը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը տնտեսության, մշակույթի և անվտանգության ոլորտներում, ինչպես նաև փոխակերպել Պակիստանի և Իրանի […]

̰
Պենտագոնն ակնկալում է, որ ռազմական նոր փաթեթը կօգնի Ուկրաինային ժամանակի ընթացքում բարելավել իր դիրքերը

22:53 26.04.2024

ԱՄՆ-ն ակնկալում է, որ ռազմական նոր փաթեթի տրամադրումը կօգնի Ուկրաինային ժամանակի ընթացքում բարելավել իր դիրքերը։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ուկրաինային սպառազինության մատակարարումների համակարգման Արեւմտյան կոնտակտային խմբի հերթական նիստին հաջորդած մամուլի ասուլիսում, որն անցկացվել է վիրտուալ ձևաչափով։ «Նրանց խնդիրն է որոշել, թե ինչպես և երբ օգտագործել դրանք (ԱՄՆ-ի զենքերը), մենք հուսով […]

̰
Լիտվայի վարչապետը հավանական է համարել, որ Ուկրաինային ԱՄՆ օգնության փաթեթը վերջինն է

22:42 26.04.2024

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն խոստովանել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված Ուկրաինայի օգնության փաթեթը վերջինն է, և դա կնշանակի նոր մարտահրավերներ Եվրոպայի համար։ «Շատ լավ է, որ ԱՄՆ Կոնգրեսը որոշեց աջակցել Ուկրաինային, բայց մենք հիմա պետք է մտածենք, թե ինչ կլինի, եթե սա լինի աջակցության վերջին փաթեթը, դա նշանակում է, որ մեզ համար մարտահրավերներն ավելի […]

̰
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ֆրանսիական Կլիշի քաղաքում

22:20 26.04.2024

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Կլիշի քաղաքի` Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպել էր Կլիշի քաղաքային խորհուրդը՝ Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների ասոցիացիայի հետ համատեղ։ Միջոցառմանը ներկա էին Կլիշի քաղաքապետ Ռեմի Մուզոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Լիանա Ղուկասյանը, քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների ասոցիացիայի անդամներ, […]

̰
Իսրայելը պատրաստ է համաձայնության գալու «վերջին հնարավորությունը» տալ ՀԱՄԱՍ-ին

21:45 26.04.2024

Իսրայելը պատրաստ է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը վերջին հնարավորությունը տալ՝ վերանայելու իր ներկայիս դիրքորոշումը և համաձայնության գալու իսրայելական կողմի հետ՝ կարգավորելու իրավիճակը Գազայի հատվածում։ Այս մասին հաղորդում է «Ալ-Կահիրա ալ-Իխբարիա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի աղբյուրի համաձայն՝ իսրայելական կողմը տեղեկացրել է եգիպտական ​​պատվիրակությանը, որը պաղեստինյան շարժումը «պետք է օգտագործի վերջին հնարավորությունը՝ հրադադարի շուրջ համաձայնությունների հասնելու համար»։ Իսրայելի ներկայացուցիչները, ըստ […]

̰
Օդի ախտահանման նոր տեխնոլոգիան կարող է աշխարհը պաշտպանել նոր համաճարակից

21:27 26.04.2024

Օդի ախտահանման նոր տեխնոլոգիան կարող է կանխել հերթական համաճարակը. այս մասին հայտնում է Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական միությունը (ESCMID): Ուլտրամանուշակագույն լույսի հակաբակտերիալ և հակավիրուսային ակտիվությունը հայտնի է 1940-ական թվականներից։ Այն լայնորեն կիրառվում է հիվանդանոցներում, սակայն ախտահանումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ սենյակում մարդ չկա. ուլտրամանուշակագույն ճառագայթումը վտանգավոր է աչքերի և մաշկի համար։ […]

̰
Բորտուղեկցորդուհու հեռախոսը հալեցրել է ռուսական ինքնաթիռի հատակը

21:20 26.04.2024

Բորտուղեկցորդուհու հեռախոսը հալեցրել է ռուսական Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռի հատակը. այս մասին գրում է «Aviatorschina» Telegram ալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել  Խաբարովսկ-Եկատերինբուրգ չվերթում։ Ինքնաթիռում եղել է 145 ուղեւոր և անձնակազմի 6 անդամ։ Հրատարակության տվյալներով՝ վայրէջքից քիչ առաջ բորտուղեկցորդուհիներից մեկի բջջային հեռախոսի մարտկոցը սկսել է ուռել։ Այն դրել են հատակին. քիչ անց ծածկը հալվել է։ Գաջեթն […]

̰
Տոկիոն, Հռոմը և Լոնդոնը ծրագրում են մինչև 2026 թվականը ստեղծել նորագույն կործանիչի նախատիպը

21:13 26.04.2024

Ճապոնիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան ծրագրում են 2026 թվականին ստեղծել նորագույն կործանիչի նախատիպը, որը նրանք համատեղ մշակում են։ Այս մասին հայտնում է Nikkei թերթը։ Ներկայումս Ճապոնիայի խորհրդարանը սկսել է համաձայնագրի քննարկումը կառավարող մարմնի ստեղծման վերաբերյալ, որը կհամակարգի երեք երկրների ջանքերը, ներառյալ կառավարությունների և մասնավոր ընկերությունների գործողությունները կործանիչի ստեղծման հարցում: Կողմերը պարտավորվել են մինչև տարեվերջ ստեղծել […]

̰
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է

20:35 26.04.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է։ Ներկա պահին Սպիտակ տունը չի նախատեսում հանդիպել իր գործընկերոջ հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նախկինում Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված էր մայիսի 9-ին։ Այնուամենայնիվ, Բայդենի ժամանակացույցը դեռևս չի ներառում իր թուրք գործընկերոջ հետ շփումները։ Բանակցությունները հետաձգվել են թուրքական կողմից։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը […]

̰
Բայդենը հայտարարել է, որ ծրագրում է բանավիճել Թրամփի հետ

20:21 26.04.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է բանավիճել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Պետության ներկայիս ղեկավարը համապատասխան հայտարարություն է արել ամերիկացի հեռուստահաղորդավար Հովարդ Սթերնին տված հարցազրույցում, որը մեջբերում է New York Times-ը։ «Ես չգիտեմ, թե կոնկրետ երբ, բայց ես ուրախ կլինեմ բանավիճել նրա հետ», – ընդգծել է նախագահը։ Ապրիլի 24-ին Թրամփը հայտարարել […]

̰
Էրդողանը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին աջակցելու մասին

20:11 26.04.2024

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ վերջին հանդիպմանը նրան ասել է իրենց պայքարում Անկարայի լիակատար աջակցության մասին։ «Մենք չենք կարող լինել նրանց թվում, ովքեր զրպարտում են ՀԱՄԱՍ-ին որպես ահաբեկչական կազմակերպություն: Ես ՀԱՄԱՍ-ի առաջնորդին ասացի նրանց ազատագրական պայքարում մեր աջակցության մասին, մենք կշարունակենք Պաղեստինի ազգային գվարդիա […]

̰
Ֆինլանդիան կործանիչներ կուղարկի Ռումինիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գործողություններին

19:37 26.04.2024

Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը Ռումինիա կուղարկեն մինչև ութ F/A-18 Hornet կործանիչներ և 100 օդաչուներ՝ մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գործողություններին Սև ծովում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի հայտարարությանը։ «Առաջին անգամ, մասնակցելով օդային ծածկույթի առաքելությանը, մենք նպաստում ենք ՆԱՏՕ-ի համախմբվածության ամրապնդմանը և դաշնակիցների հետ փոխգործակցության բարելավմանը»,-ասել է օդային ուժերի հրամանատար Յուհա-Պեկկա Կերենենը: Նա […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

19:06 26.04.2024

Ապրիլի 26-ին Դոհայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել հարևանների հետ […]

̰
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Կատարի սոցիալական և ընտանեկան հարցերի նախարարի տեղակալին

18:52 26.04.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Կատարի Պետության սոցիալական և ընտանեկան հարցերի նախարարի տեղակալ Շեյխա Ջասիմ Ալ Թանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման ու փորձի փոխանակման հնարավորությունները։ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է համատեղ ոլորտային նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման կարևորությունը և այս համատեքստում շնորհակալություն հայտնել պատվիրակությանը՝ […]

̰
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Օտտավայում

16:35 26.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, Ն.Գ. դեսպան Անահիտ Հարությունյանը ներկա գտնվեց կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի հանդիսապետությամբ ՀՀ դեսպանության շենքի առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ մատուցված ոգեկոչման կարգին՝ ի հիշատակ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների։ Այնուհետև տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ դեսպանության անձնակազմը, […]

̰
Իրավապահները կալանավորել են Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչության ևս մեկ ենթադրյալ հանցակցի

16:27 26.04.2024

Իրավապահները կալանավորել են Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչության ևս մեկ ենթադրյալ հանցակցի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։ «Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ ենթադրյալ մեղադրյալ կալանավորվել է, այժմ պարզվում է նրա մասնակցությունը ահաբեկչությանը մեղսակցության մեջ», – ասել է գործակալության զրուցակիցը։ Ձերբակալության մասին ավելի վաղ հայտնել էր RBC-ն։ Նրա տեղեկություններով՝ նա Տաջիկստանի քաղաքացի Ջումոխոն […]

̰
Իրանում կարծում են, որ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները գնալով խորանում և ընդլայնվում են

16:15 26.04.2024

Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում, հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Աշտիանին։ «Մեր հարաբերությունները միայն խորանում և ընդլայնվում են՝ հասնելով նոր մակարդակի», – ասել է Աշտիանին Աստանայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցություններում։ Նա երախտագիտություն է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարին Սիրիայի մայրաքաղաքում հանրապետության հյուպատոսության վրա հարձակման ժամանակ […]

̰
BACK_TO_TOP