20:38 02.08.2024
Ադրբեջանական կողմը Ֆրանսիայից ներողություն է սպասում Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ France 2 հեռուստաալիքով արված հայտարարությունների համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ Հուլիսի 26-ին Օլիմպիական հավաքականների շքերթում հայ մարզիկների շքերթի ժամանակ France 2 հեռուստաալիքի հաղորդավարներն ուղիղ եթերում հայտարարեցին, որ Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է, իսկ անցյալ տարի սգո […]
21:39 29.07.2024
Բաքվում հաստատել են տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է Ֆրանսիայի դեմ բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտեին: Պատճառը ֆրանսիական հեռուստաընկերությունում հայամետ ու հակաադրբեջանական մեկնաբանություններն են, որոնք, իբր, հնչել են Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ: Թեման մանրամասնել է Արտյոմ Երկանյանը:
17:38 23.07.2024
Հունաստանի Հանրային ERT հեռուստաընկերության «Սահմաններ» քաղաքական-վերլուծական հաղորդաշարի վերջին դրվագում հաղորդումն անդրադառնում է Հարավային Կովկասի զարգացումներին, որտեղ, ինչպես նշվում է, մոտ տասը ամիս առաջ գրվեց Լեռնային Ղարաբաղի պատմության ամենաողբերգական ու արյունալի էջը։ Ծրագրում ներառված է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և երկարամյա հակամարտության ապագայի […]
12:12 13.07.2024
«Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի», – «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: «Ազատություն» ռադիոկայանը ներկայացրել է հատված հարցազրույցից. «Ազատություն». – Պարոն Սոբհանի, ինչպես գիտեք՝ անցած տարի Ադրբեջանը բլոկադայից հետո ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի նկատմամբ, արցախցիները բռնի տեղահանվեցին։ Այժմ […]
21:40 12.07.2024
Բաքվի դատարանն այսօր վճիռ է կայացրել մեր գերեվարված հայրենակից Ռաշիդ Բեգլարյանի գործով: Ինչպես և սպասվում էր, դատարանը ամբողջովին բավարարել է դատախազության պահանջը՝ Բեգլարյանին մեղավոր ճանաչելով նրա կողմից չկատարած հանցանքների համար: Ի՞նչ մեղադրանքներ էին ներկայացված: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «62-ամյա խաղաղ արցախցի Ռաշիդ Բեգլարյանը գերեվարվել էր անցած տարվա օգոստոսին և նրա դեմ ներկայացվել […]
14:38 10.07.2024
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից գործարկվել է bnakavayr.am հարթակը։ Այն ծառայում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հանրայնացման և ծրագիրը շահառուներին մատչելի ներկայացնելուն։ Հարթակում ներկայացված են տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները, անհրաժեշտ պայմանները, դիմելու կարգը, ինչպես նաև՝ մանրամասն տեղեկատվություն բոլոր այն բնակավայրերի վերաբերյալ, որտեղ ծրագրի շրջանակներում […]
20:38 09.07.2024
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը՝ Հասմիկի, Անիի, Մարալի և Ինեսայի հետ միասին պատրաստեցին ժենգյալով հաց: Այս մասին հայտնում է USAID Armenia-ն։ «ԱՄՆ ՄԶԳ-ն տեղահանումից ի վեր աջակցում է տեղահանված անձանց՝ զարգացման և մարդասիրական տարատեսակ ծրագրերի միջոցով: Այստեղ՝ Երևանում, ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը վերահաստատեց Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարության ջանքերին, որոնք ուղղված են […]
11:34 08.07.2024
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն քննադատել է Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանին Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ հանդիպման համար՝ դա անվանելով սկանդալ Եվրոպայի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լուազոն գրել է X սոցիալական հարթակի իր էջում։ «Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների գագաթնաժողովին, Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ և Լեռնային Ղարաբաղի […]
22:21 05.07.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հայտնի է Ադրբեջանի հետ իր բավական սերտ հարաբերություններով, մեկնում է Շուշի: Ադրբեջանի իշխանությունները հենց այնտեղ են որոշել անցկացնել Թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովը՝ հրավիրելով տարբեր երկրների ղեկավարներին: Հունգարիան այս կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ: Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին սպասվա՞ծ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքիր է, որ ի սկզբանե […]
19:28 27.06.2024
Կառավարության նիստում հավանության է արժանացել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունման արդյունքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձինք հնարավորություն կստանան շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում:
17:02 27.06.2024
Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով սահմանված աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով որոշում է ընդունվել: Ծրագիրը հնարավորություն է տալիս 2020 թ.-ին տեղահանված 4308 ընտանիքի (15.338 անձ) ՀՀ-ում հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն, որի շրջանակներում աջակցությունն ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա […]
18:34 26.06.2024
Ամփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բազմոլորտային կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքները․ քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ինչպես նաև շահագրգիռ մարմինների ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների մասնակցությամբ իրականացված հետազոտության նպատակն է բացահայտել […]
18:28 21.06.2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը։ Բորելը նշել էր, որ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել հարգել պատշաճ ընթացակարգը, կալանավորների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն. «ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, այդ թվում Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել […]
15:58 21.06.2024
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները կարող են դիմում ներկայացնել բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար։ Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ ստորև․ ✅ ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք […]
22:07 20.06.2024
Մեր հայրենակցուհին ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ՝ դառնալով Եվրամիության անդամ այդ պետության երկրորդ դեմքը: Ո՞վ է նա և ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բուլղարիայի երկրորդ դեմքը մեր հայրենակցուհի Ռայա Նազարյանն է: Նա երեք ազդեցիկ մրցակիցներ ուներ խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրությունների ժամանակ: Բավական դժվար ընտրություններ են եղել՝ երկու օր […]
18:51 18.06.2024
Ադրբեջանական հերթական դիվերսիոն խումբը, որի անդամներն էին Դիլգամ Ասգերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը, 2014 թվականի ամռանը ներխուժել էր Արցախի Քարվաճառի շրջան, սպանել 17-ամյա Սմբատ Ցականյանին, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, վիրավորել նրա կնոջը՝ Կարինե Դավթյանին: Դիվերսիոն խմբի ձերբակալման ժամանակ Հասան Հասանովը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել էր: Դատավարության արդյունքում Ասգերովը դատապարտվել էր ցմահ, իսկ […]
18:18 15.06.2024
Այսօրվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը: Բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները: Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ’ https://housing.socservice.am/։ Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլում կարող են ընդգրկվել՝ 3 և ավելի անչափահաս երեխա […]
21:57 13.06.2024
Ստեփանակերտում վերանորոգում են հայերին պատկանող բնակարանները՝ այնտեղ ադրբեջանցիներին բնակեցնելու նպատակով: Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որն ապացուցում է դա: Դրանք ի՞նչ շենքեր են ու ո՞ւմ են պատրաստվում այնտեղ բնակեցնել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հաջողվել է պարզել, որ դա բազմաբնակարան շենք է, որը գտնվում է Արցախի պետական համալսարանից ոչ հեռու և պարզվել է, […]
17:55 13.06.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն Ազգային Ժողովում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթ, որով լրացվում է իրավական ակտերի այն շարքը, որոնք այս ընթացքում նախաձեռնել է Կառավարությունը, աջակցելու համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների լուծմանը: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում […]
15:23 13.06.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Ազգային ժողովում։ «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգելի փոխնախագահներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Գործադիր և դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, Չնայած քննարկում ենք 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը, բայց հայտնի հանգամանքների բերումով՝ նախ պիտի անդրադառնամ երեկ տեղի ունեցած իրադարձություններին և արձանագրեմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից […]
21:49 12.06.2024
Այսօր ավարտվել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը: Ադրբեջանի պաշտապանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի տարածքը լքել է վերջին ռուս զինվորականը: Դեռ մեկ ամիս առաջ էին անցկացնում խաղաղապահներին ճանապարհելու հանդիսավոր արարողությունը: Պարզվում է իրականում ո՞չ բոլորն էին դուրսբերվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այո այսօր պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ ավարտվել է անձնակազմի, […]
17:29 12.06.2024
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի արտահերթ նիստում: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ […]
15:50 12.06.2024
Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումն ամբողջությամբ ավարտված է, ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ «Հունիսի 12-ին ավարտվել է հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի՝ Ադրբեջանի տարածքից դուրսբերման գործընթացը»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
15:11 08.06.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած Նվեր Բաղդասարյանի բազմանդամ ընտանիքին։ Վերջինս ծնողների և զավակների հետ ապրում է Գյումրիում: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: «Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, ինչպես նշել ե, մենք ձեր կողքին ենք, միշտ սիրով և […]
21:06 07.06.2024
Հայաստանը կոպիտ միջամտություն է համարել Բաքվի հայտարարությունը Սահմանադրության փոփոխությունների մասին: Այդ մասին գրված է Հայաստանի ԱԳ նախարարության պաշտոնական հայտարարության մեջ: Դրանում նաև նշված է, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը: Ալիևը մինչ այդ էլ է դժգոհել Հայաստանի Սահմանադրությունից: Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն հենց այս անգամ […]
18:07 06.06.2024
Սյունիքի մարզպետի աշխատակազմն այս շաբաթ շարունակել է իրազեկման հանդիպումները մարզի համայնքներում հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ, որպեսզի նրանք տեղեկացված լինեն ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» մասին։ Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, այսօր մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ու Կապանում վերաբնակեցված անձանց հետ։ […]
16:36 06.06.2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, թե որ դեպքում 5 մլն դրամ կհատկացվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամին, եթե վերջինս որոշի կառուցել իր տունը կամ ձեռք բերել բնակարանը նշված քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում։ Ծրագրի պայմանները՝ այստեղ: Բնակավայրերի ցանկը՝ ստորև:
17:37 04.06.2024
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ շարունակում են հանդիպումները ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի», ինչպես նաև պետական աջակցության մյուս ծրագրերի մասին իրազեկելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, հերթական հանդիպումը տեղի է ունեցել Անի համայնքում, որին ներկա […]
20:12 03.06.2024
Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը: Վերջերս Լեհաստանում, Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ, բացվել է «Քրիստոնեական ժառանգությունն Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» լուսանկարչական ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։ «Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան, Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովը, աղվանաուդի քրիստոնեական-կրոնական համայնքի նախագահ Ռոբերտ […]
22:30 29.05.2024
Արցախի ամբողջական հայաթափումից հետո, 2023 թվականի նոյեմբերի 23-ին Իլհամ Ալիևի հրամանագրով ստեղծվեց «Ղարաբաղի համալսարանը», որը պետք է գործի 2024 թվականի սեպտեմբերից Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախի Պետական Համալսարանի շենքում: Ներկայումս Արցախի Պետական Համալսարանի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ․ շենքի ամբողջ ճակատը պատած է տախտակամածերով, հեռացվել է շենքի ամբողջ երեսպատումը, որն արվել էր շենքի վերջին վերանորոգման ժամանակ: Հայտնում […]