11:10 07.03.2025
Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և նրա ուշադրությունը հրավիրել Բաքվում անօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ներկա դրության վրա։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրախորհրդարանականն իր նամակում ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի վիճակը մեծ մտահոգություն է առաջացնում։ Որպես Եվրոպական […]
22:22 06.03.2025
Հայաստանի քաղաքացի Իշխան Վերդյանը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ իրեն քաղաքական ապաստան տալու խնդրանքով: Նա ասել է, որ ցանկանում է տեղափոխվել Բաքու ու այնտեղ հաստատվել: Ի՞նչ է հայտնի այդ անձի մասին ու ինչո՞վ է նա բացատրում իր արածը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ Իշխան Վերդյան կոչվող անձնավորությունն Իլհամ Ալիևին դիմել է նամակով՝ խնդրելով […]
23:39 05.03.2025
Բաքվի զինվորական գործերով դատարանում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդայնանի գործով հերթական նիստը: Ադրբեջանական պետական լրատվամիջոցներն ընթացքի մասին տարածել են չոր տեղեկություններ: Թեմայի վերաբերյալ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Այդ «միջոցառումը» լուսաբանում է միայն Ադրբեջանի «Ազերտար» պետական լրատվական գործակալությունը, դժվար է Բբաքվից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, այնուամենայնիվ, որոշ տպավորություն կարող ենք ստանալ և […]
21:00 04.03.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Անդրադարձ է եղել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում շարունակվող կեղծ դատավարությանն ու ընդհանրապես Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրներին: Մանրամասները՝ տեսանյութում:
23:36 26.02.2025
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում այցելել են բանտերում պահվող Հայաստանի քաղաքացիներին: Խոսքը այն մեր հայրենակիցների մասի՞ն է, որոնց գործերով այժմ զինվորական դատարանում շարունակվում է դատավարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ոչ միայն. Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել էին այս անգամ բոլոր այն հայերին, որոնց առկայությունը Բաքվի բանտերում Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես են ճանաչում: Խոսքն […]
23:43 20.02.2025
1988 թ․ այս օրը՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նիստում ընդունվեց որոշում Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու ու Հայկական ԽՍՀ-ին միանալու օգտին։ Երևանում այդ օրը ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի վերամիավորման՝ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք: 1988-ի փետրվարի 20-ը ընդունված է նշել որպես Ղարաբաղյան շարժման մեկնարկի օր: Այդ օրվանից անցել է ուղիղ 37 տարի: Ի՞նչ ենք ձեռք […]
00:16 14.02.2025
Ադրբեջանը Հայաստնի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի միջազգային արբիտրաժային դատարան: Ի՞նչ հայց է այն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը 1979թ.-ին ընդունված Բեռնի կոնվենցիայի մասին է, որը վերաբերում է վայրի բնությանը հասցված վնսաներին: Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ սա պատմության մեջ առաջին հայցն է այդ կոնվենցիայի հիման վրա: Պնդում են, թե իբրև […]
12:24 08.02.2025
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելով նրան Սպիտակ տուն վերադառնալու կապակցությամբ և կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել հայ ժողովրդին հուզող հրատապ խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջանում հայ բանտարկյալների անօրինական կալանավորման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կիլիկիայի Սուրբ Աթոռը։ Նամակում Արամ Առաջինը կոչ է արել նախագահ […]
23:17 07.02.2025
Այսօր Բաքվի զինվորական գործերով դատարանում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների ու մյուս մեր գերեվարված հայրենակիցների դատը: Երեկ էլ էր նիստ: Ի՞նչ կարևոր բան կար երեկ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Երեկվա նիստում ամբաստանյալներին պարզաբանել են նրանց իրավունքները և ընթերցել են մեղադրական ակտը: Բոլոր մեր հայրենակիցները ներկայացվել են որպես հանցավոր խմբի անդամներ, որի, ինչպես […]
00:34 07.02.2025
Այսօր Բաքվի զինվորական գործերով դատարանում վերսկսվել են Արցախի նախկին ղեկավարների ու գերեվարված մյուս մեր հայրենակիցների գործերով դատավարությունները: Ովքե՞ր են մեղադրյալի աթոռին ու ի՞նչ մթնոլոտրում է անցնում դատավարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դատարան գործերը հանձնելուց առաջ, այդ գործը երկու մասի էր բաժանվել: Ռուբեն վարդանյանի գործն առանձնացվել էր, իսկ մյուս գործով անցնում են 15 […]
18:55 06.02.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Պաշտպանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված […]
13:23 06.02.2025
Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը: Դատավարությունն ընթանում է Բաքվի զինվորական դատարանում։ Վարդանյանի գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործից առանձնացված։ Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին:
20:31 04.02.2025
Այս տարի՝ հենց այս ամսին, լրանում է Ղարաբաղյան շարժման 37-րդ տարին։ Այդ ժամանակահատվածը առանձնացավ բազմաթիվ շրջադարձերով։ Հենց այդ շրջադարձերի համատեքստում նաեւ Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների այն տարբեր փուլերն են, որոնք վերջին շրջանում քննարկման առարկա դարձան։ Երբ այժմ էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գործընթացներ են, իրադարձությունների ընդհանուր համատեքստը հասկանալու համար ուշադրության են արժանանում տարբեր իրողություններ։ Հենց այս […]
14:17 27.01.2025
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Նախորդ նիստն ընդհատվել էր, քանի որ Վարդանյանը 10 օր էր խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար։ Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում: Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները:
12:36 21.01.2025
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բաքվում Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ղեկավարության կեղծ դատավարության թեմային։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե արդյոք հետևո՞ւմ են այդ դատավարությանը և ի՞նչ արձագանք ունեն, Սիմոնյանը պատասխանեց, որ արձագանքելու բան չկա։ «Դե ինչ կա այստեղ արձագանքելու։ Հետևում ենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում։ Բայց արձագանքելու որևէ բան չկա։ Ակնհայտ է, թե ինչ […]
11:43 21.01.2025
Այսօր Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը: Նախորդը հունվարի 17-ին էր: Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացրել են։ Նրա գործով դատական նիստը կշարունակվի հունվարի 27-ին: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
08:27 18.01.2025
Բաքվում ապօրինի պահվող 15 հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարությունը հետաձգվել է. հաջորդ նիստը կկայանա հունվարի 21֊ին։ «Արմենպրես»֊ի փոխանցմամբ՝ դատական նիստի հետաձգման և հաջորդ նիստի օրվա մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ […]
19:28 17.01.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակներում շարունակում է հետևել Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր էթնիկ հայերի իրավունքներին առնչվող հարցերին՝ նկատի ունենալով մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներն ու արժեքները պահպանելու կարևորությունը: Բաքվում ընթացող՝ նրանց վերաբերելի բոլոր գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով։ Պաշտպանի շարունակական մշտադիտարկումները վկայում […]
19:12 17.01.2025
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի աղոթք Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների, քաղաքացիական անձանց համար։ Մայր Աթոռը հրավիրում է ժողովրդին՝ միանալու աղոթքին գերյալների Հայրենիք վերադարձի համար։
16:13 17.01.2025
Բաքվում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատաքննությունը։ Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Բաբայանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալավերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին բազմաթիվ շինծու մեղադրանքներ են ներկայացվել։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, հետաքննությունն անցկացվել է 1987 թվականի հոկտեմբերից […]
11:21 17.01.2025
Այսօր Բաքվում մեկնարկում է Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատաքննությունը։ Այն ընթանալու է Բաքվի զինվորական դատարանում։ Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Բաբայանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալավերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել 2548 դրվագով։ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր […]
12:52 16.01.2025
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լուիս Մորենո Օկամպոն այդ մասին նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ միաժամանակ հիշեցնելով, որ հունվարի 17-ին […]
16:38 14.01.2025
Հանրային քննարկման է ներկայացվել ԼՂ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Նախագծով կարգավորվում և պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև ծրագրի հիմնական պայմաններում իրականացվում են բարեփոխումներ, որոնք կնպաստեն հավաստագրերի առավել արդյունավետ իրացմանը։ Մասնավորապես, առաջարկվել է՝ ✅ 4 մլն դրամ […]
19:25 08.01.2025
Հունվար ամսվանից Լեռնային Ղարաբաղի հայրենակիցների համար կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։ Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թ․ ընթացքում՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում էր․ չի գործի […]
13:27 06.01.2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորական ուղերձ է հղել X-ում: «Շնորհավոր Սուրբ Ծնունդ, հատուկ շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղից եկած փախստականներին, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու»,- գրել է նա:
19:23 03.01.2025
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ Եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա օրերին կամ ամիսներին, անհրաժեշտ է առաջնահերթ հետևողական լինել ճամփորդական փաստաթղթերի ժամկետներին։ Ժամանակավոր պաշտպանություն/փախստականի կարգավիճակ ստացած անձինք ՀՀ-ից ելքի ուղղությամբ սահմանահատում կատարելիս 070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։ […]
12:41 26.12.2024
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական ռազմական աջակցությունը վճռորոշ դեր է խաղացել Ադրբեջանի հաղթանակի գործում։ Թեև հաղորդվում էր, որ ոչ մի թուրք զինվոր մարտական գործողություններին ուղղակիորեն չի մասնակցել, որ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է միայն ժամանակակից սպառազինություն, հատկապես՝ Bayraktar TB2 անօդաչու սարքեր, իրականացրել ռազմական ուսուցում, սակայն, ի հայտ եկան փաստեր, որ թուրք զինվորականներ նույնպես մասնակցել […]
12:15 26.12.2024
Ադրբեջանական իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ընթացքում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Բաքվում պահվող ռազմագերիների թիվը, որքան հասկանում եմ, […]
22:09 25.12.2024
Հայաստանի վարչապետը ֆեյսբուքյան մի քանի գրառմամբ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու դրա շուրջ բանակցություններին։ Փաշինյանը դարձյալ պնդել էր, թե «1994 թվականից, այսինքն՝ հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները քննադատել էին վարչապետի գրառումը՝ հերքելով այդ պնդումը։ Նիկոլ Փաշինյանը էլ […]
15:37 20.12.2024
Վատիկանի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերն այցելել է Բաքու՝ մասնակցելու Հովհաննես Պողոս Երկրորդ պապի պատվին կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի արարողությանը։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։ «Բաքվում Վատիկանի պաշտոնյան հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին։ Արքեպիսկոպոսի հետ հանդիպմանը Փաշազադեն պատմել է «Ադրբեջանի հանդուրժողականության» մասին, թե ինչպես […]