ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+18.09 oC

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

19:06 26.04.2024

Ապրիլի 26-ին Դոհայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը: Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման, Սև ծովը Ծոցի համագործակցության երկրներին կապելու համատեքստում Վահան Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027-ին Երևանում լինելու է ամենատպավորիչներից մեկը

17:55 07.05.2024

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027-ին Երևանում լինելու է ամենատպավորիչներից մեկը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան բոլոր առումներով կաջակցի Հայաստանին՝ 2027-ին Ծանրամարտի աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու ու անցկացնելու համար: Թեմայի շուրջ այսօր համատեղ ասուլիս է անցկացվել: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել

17:23 07.05.2024

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել

Երեքշաբթի օրը հրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից։ «Պետական ​​սահմանի Ղրղզստան-Տաջիկական հատվածում հրազենի գործադրման հետ կապված միջադեպ է տեղի ունեցել»,- ասել է մամուլի կենտրոնի ներկայացուցիչը։ Նրա խոսքով, կեսօրին Ղրղզստանի սահմանապահ պարեկը նկատել է Տաջիկստանի քաղաքացիների՝ հովիվների, որոնք Ղրղզստանի տարածքում՝ պետական սահմանից 250-300 մետր հեռավորության […] ...

Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

16:11 07.05.2024

Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

Մայիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԶԾ Եվրոպական և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակություն է հայտնել ՄԱԿ ԳՔ տեղակալի՝ Հայաստան այցի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և ՄԱԿ զարգացման ծրագրի միջև հաստատված ակտիվ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները: ԱԳ նախարարի տեղակալ Մնացական […] ...

Պուտինի երդմնակալությանը ոչ բարեկամ երկրներին հրավիրելը «ազդանշան» է Ռուսաստանի կողմից․ Ռյաբկով

16:00 07.05.2024

Պուտինի երդմնակալությանը ոչ բարեկամ երկրներին հրավիրելը «ազդանշան» է Ռուսաստանի կողմից․ Ռյաբկով

Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը ոչ բարեկամ երկրների դեսպաններին հրավիրելը Ռուսաստանի կողմից ազդանշան է, որ Մոսկվան հետևում է արարողակարգին։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Անկեղծ ասած, որոշումը հեշտ չէր, բայց մենք բոլոր իմաստով քաղաքավարի մարդիկ ենք, մենք հետևում ենք արարողակարգին։ Կարծում եմ, որ ոչ բարեկամ երկրների ներկայացուցիչներին հրավիրելը նույնպես որոշակի […] ...

Չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է․ Պեսկովը՝ Պուտինի երդմնակալության արարողությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասին

15:37 07.05.2024

Չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է․ Պեսկովը՝ Պուտինի երդմնակալության արարողությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելուց արևմտյան որոշ երկրների ներկայացուցիչների հրաժարվելը Մոսկվայի կողմից պատասխան քայլերի պատճառ չի լինի, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, ես չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է, երդմնակալությունը, առաջին հերթին, պետության ղեկավարի համար գործողություն է, որը տեղի է ունենում Սահմանադրությանը համապատասխան, իհարկե, առաջին […] ...

Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի ռազմական գործողությունները Ռաֆահում

14:49 07.05.2024

Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի ռազմական գործողությունները Ռաֆահում

Եգիպտոսը դատապարտում է իսրայելական բանակի ռազմական գործողությունները Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում, ասվում է երկրի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստագույնս դատապարտում է իսրայելական ռազմական գործողությունները պաղեստինյան Ռաֆահ քաղաքում և դրա հետևանքով իսրայելական վերահսկողությունը Ռաֆահ անցակետի պաղեստինյան կողմի նկատմամբ», – ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության տեքստի համաձայն՝ Կահիրեն Իսրայելի […] ...

BACK_TO_TOP