Կիպրոսը հայտարարել է Գազա մարդասիրական օգնության մատակարարումների վերականգնման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+20.09 oC

Կիպրոսը հայտարարել է Գազա մարդասիրական օգնության մատակարարումների վերականգնման մասին

10:04 27.04.2024

Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը Կիպրոսով ծովային միջանցքով վերսկսվել է, որն ընդհատվել էր հումանիտար աշխատողների մահվան պատճառով։ Այս մասին լրագրողներին հաստատել է տեղի կառավարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ուրբաթ երեկոյան «Ջենիֆեր» նավը՝ սննդամթերքով, լքել է Լառնակա նավահանգստը՝ Գազայի ուղղությամբ։ Թե քանի տոննա բեռ կա նավի վրա, նշված չէ։ Հայտնի է, որ մարդասիրական օգնություն է ցուցաբերվել Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների կողմից։

Ապրիլի սկզբին Կիպրոսի Amalthea ծրագրին օգնության մատակարարումները խափանվեցին World Central Kitchen-ի աշխատակիցների մահվան պատճառով:

Մարտի 8-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Լառնակայում հայտարարեց ծովային մարդասիրական միջանցքի բացման մասին՝ Պաղեստինին օգնություն մատակարարելու համար։ Այս գաղափարը մի քանի ամիս շարունակ համառորեն առաջ էր մղվում Կիպրոսի նախագահի կողմից։ Լառնակայում, որտեղ գտնվում են Կիպրոսի ծովային և օդային նավահանգիստները, տեղակայվել է լոգիստիկ կենտրոն, որը կարող է ընդունել մինչև 200 հազար տոննա բեռ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը

17:00 08.05.2024

Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը

Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը։ Կայացել է համապարփակ քննարկում և փաստաթղթերի ստորագրում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ՝ ի շարունակություն 2023թ. հոկտեմբերին Հունգարիայի նախարարի՝ Երևան կատարած այցի: Ի թիվս այլ հարցերի, ձեռք է բերվել պայմանավորվածություն երկու մայրաքաղաքներում հիմնել դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դեսպանությունների մակարդակով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ, […] ...

Գազայում վերջին մեկ օրում զոհվել է առնվազն 55 մարդ

16:08 08.05.2024

Գազայում վերջին մեկ օրում զոհվել է առնվազն 55 մարդ

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում առնվազն 55 մարդ է զոհվել։ Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ Ինչպես հետևում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունից, վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 55 մարդ, ևս 200 մարդ վիրավորվել է։ Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին Իսրայելի կողմից անկլավում ռազմական […] ...

Կալաբրիայի համալսարանում անցկացվել է «Հայեր. պատմություն, մշակույթ, վկայություններ» խորագրով գիտաժողովը

14:50 08.05.2024

Կալաբրիայի համալսարանում անցկացվել է «Հայեր. պատմություն, մշակույթ, վկայություններ» խորագրով գիտաժողովը

2024թ. մայիսի 8-ին Կալաբրիայի համալսարանում անցկացվել է «Հայեր. պատմություն, մշակույթ, վկայություններ» խորագրով գիտաժողովը: Ելույթներով հանդես են եկել Իտալիայի տարբեր համալսարանների դասախոսներ՝ Կատանիայի համալսարանի պրոֆեսոր Ջակինո Սրանոն, Սիենայի համալսարանի պրոֆեսոր Մարչելլո Ֆլորեսը, Վենեցիայի համալսարանի պրոֆեսորներ Ալդո Ֆերրարին և Մարկո Ռուֆֆիլին: Գիտաժողովին մասնակցել և ելույթ է ունեցել դեսպան Ծովինար Համբարձումյանը: ...

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

14:17 08.05.2024

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ողջունում ենք այս հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով Ռուսաստանի ակնկալիքների մասին հարցին։ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան «պատրաստ է շարունակել աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման […] ...

Իսպանիան կարծում է, որ Ռաֆահի գործողությունը լուրջ հետևանքներ ունի Մերձավոր Արևելքի համար

13:55 08.05.2024

Իսպանիան կարծում է, որ Ռաֆահի գործողությունը լուրջ հետևանքներ ունի Մերձավոր Արևելքի համար

Իսրայելի ռազմական գործողությունը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում լուրջ հետևանքներ ունի Մերձավոր Արևելքում կայունության համար։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ «Ռազմական գործողությունը Ռաֆահում անընդունելի ռիսկերի է ենթարկում 1,4 միլիոն պաղեստինցի քաղաքացիներին և լուրջ հետևանքներ ունի տարածաշրջանի կայունության համար», – գրել է դիվանագետ X-ում։ Երեքշաբթի օրը Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, […] ...

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված

13:45 08.05.2024

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սպասված և անհրաժեշտ է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումը։ «Աշխատանքային օրվա ավարտին նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև։ Հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։ Ավելի վաղ վարչապետի […] ...

BACK_TO_TOP