Բլինքենն ասել է, որ Չինաստանը փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+11.09 oC

Բլինքենն ասել է, որ Չինաստանը փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին

10:33 27.04.2024

ԱՄՆ-ն ապացույցներ է գտել առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու Չինաստանի փորձերի մասին։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկին կատարած այցից հետո CNN-ին տված հարցազրույցում։

«Ընդհանուր առմամբ, մենք տեսել ենք ընտրություններին ազդելու և գուցե նույնիսկ միջամտելու փորձերի ապացույցներ: Մենք ցանկանում ենք համոզվել, որ այս տեսակի գործողությունները հնարավորինս արագ կդադարեցվեն», – ասել է նա:

Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները «շատ ուշադիր հետևում է» իր ընտրություններին պոտենցիալ միջամտությանը և դրանց վրա ազդելու փորձերը համարում է «բոլորովին անընդունելի»:

Նրա կարծիքով, նման գործողությունների վտանգ կա, որը գալիս է Չինաստանից և այլ երկրներից։ Ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես երրորդ երկրները կարող են ազդել ԱՄՆ-ում նախագահական մրցավազքի արդյունքների վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը լավատես է Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ

00:19 09.05.2024

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը լավատես է Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ

Մոսկվան դրական է վերաբերվում Երևանի հետ հետագա հարաբերությունների հեռանկարներին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում որոշակի դժվարություններ են առաջանում, սակայն «առաջնորդներն ունեն քաղաքական կամք՝ դա քննարկելու համար»։ «Մենք կսպասենք բանակցությունների արդյունքներին, կա քաղաքական կամք այս երկխոսությունը շարունակելու համար, կա երկկողմ հարաբերությունների պոտենցիալ։ Տվյալ պարագայում մենք ավելի […] ...

Պեսկովը հորդորել է չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները

00:02 09.05.2024

Պեսկովը հորդորել է չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն, սա բնական երևույթ է, ասում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Զրույցի բարդությունը ուռճացնելու կարիք չկա, իհարկե, մեր երկկողմ հարաբերություններում կան որոշակի խնդրահարույց թեմաներ։ Բայց մյուս կողմից, որքան սերտ է երկու երկրների փոխգործակցությունը, որքան լայն է երկկողմ հարաբերությունների շրջանակը, այնքան ավելի […] ...

Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման

23:54 08.05.2024

Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման, բայց ոչ թե տեսախցիկների առջև, այլ հանդիպման փակ հատվածում։ «Տարածաշրջանում անվտանգության հետ կապված խնդիրներ կան, մենք այս պահին բաց ռեժիմով չենք խոսի, բայց ԵԱՏՄ-ի աշխատանքների շրջանակում հնարավորություն կա խոսելու մեր հարաբերությունների ողջ շրջանակի մասին, ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցերը շոշափելը»,- […] ...

Գազայում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել է մոտ 15 հազար երեխա

23:46 08.05.2024

Գազայում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել է մոտ 15 հազար երեխա

Գազայի հատվածում առնվազն 15002 երեխա է զոհվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլից ի վեր։ Այս մասին անկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը հայտնել է Telegram ալիքում։ Փոոխանցված տվյալներով՝ առնվազն 30 երեխա է զոհվել թերսնման պատճառով։ Բացի այդ, շուրջ 17 հազար անչափահասներ որբ են մնացել կամ կորցրել են իրենց ծնողներից մեկին մարտերի հետևանքով։ ...

Պուտինն ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են

23:42 08.05.2024

Պուտինն ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը։ «Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք շատ հաջող են զարգանում, մենք միշտ առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը», – ասել է ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ ...

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

23:30 08.05.2024

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ավելի վաղ հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Վերջինիս, բացի ԵԱՏՄ երկրների առաջնորդներից, մասնացել են նաև ԵԱՏՄ-ում […] ...

BACK_TO_TOP