Երկու տարում փոխվել է ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավար ողջ կազմը՝ մեկ բացառությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+15.09 oC

Երկու տարում փոխվել է ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավար ողջ կազմը՝ մեկ բացառությամբ

16:04 09.12.2017

Վիգեն Սարգսյանի ու Մովսես Հակոբյանի նշանակումները, համապատասխանաբար պաշտպանության նախարարի ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոններում, նախորդ տարվա ամենահնչեղ փոփոխություններն էին պաշտպանական ոլորտում, սակայն ապրիլյան ռազմական գործողություններից սկսած մինչ օրս փոխվել են ոչ միայն ՊՆ և ԶՈւ ԳՇ ղեկավարները, այլև նրանց տեղակալները։ Փոփոխություններ են եղել նաև պաշտոնյաների պատասխանատվության շրջանակների հարցում։

2016 թվականի սկզբին՝ փոփոխություններից առաջ, պաշտպանության նախարարն ուներ 3 տեղակալ․

  • նախարարի 1-ին տեղակալ — պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Տոնոյանը (ներկայում՝ ԱԻ նախարար),
  • նախարարի տեղակալ (իրավական հարցերով – խմբ) — պաշտոնը զբաղեցնում էր Արա Նազարյանը (ներկայում ԱԻ փոխնախարար), նրա ազատումից հետո հաստիքը կրճատվել է,
  • նախարարի տեղակալ – նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ — պաշտոնը զբաղեցնում էր Ալիկ Միրզաբեկյանը։ Նրա ազատումից հետո կարճ ժամկետով այս պաշտոնը զբաղեցրել է Մովսես Հակոբյանը, որի տեղափոխումից հետո ՆՏԱ դեպարտամենտը գործում է որպես ՊՆ կառուցվածքային ստորաբաժանում, իսկ փոխնախարարի հաստիքը կրճատվել է։

Հիմա պաշտպանության նախարարն ունի երեք տեղակալ, սակայն նրանց պատասխանատվության շրջանակներն այլ են․

  • նախարարի 1-ին տեղակալ — պաշտոնը զբաղեցնում է Արտակ Զաքարյանը,
  • նախարարի տեղակալ (կրթական հարցերով – խմբ.) — պաշտոնը զբաղեցնում է Արտակ Դավթյանը, որի նշանակումով այս պաշտոնը հիմնադրվել է,
  • նախարարի տեղակալ – ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ — պաշտոնը զբաղեցնում է Դավիթ Փախչանյանը, որի նշանակումով այս պաշտոնը հիմնադրվել է։
Այսպիսով, երկու տարում փոխվել է պաշտպանության նախարարության ողջ ղեկավար կազմը։

Նույնքան մասշտաբայյին փոփոխություններ եղել են նաև զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությունում, սակայն մեկ բացառությամբ։ Եթե 2016 թվականի սկզբին ԶՈւ գլխավոր շտաբի պետն ուներ 4 տեղակալ, ապա ներկա պահին նա ունի ընդամենը երկու տեղակալ։ Այստեղ իր պաշտոնը պահպանել է միայն շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։

 

                                                                                            

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում ցուցադրվել է աննախադեպ ու տպավորիչ ֆիլմ-ներկայացում

21:12 18.05.2024

ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում ցուցադրվել է աննախադեպ ու տպավորիչ ֆիլմ-ներկայացում

Մայիսի 15-ին ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համաժողովի մասնակիցների համար ցուցադրվել է աննախադեպ ու տպավորիչ ֆիլմ-ներկայացում, որը յուրահատուկ կերպով ներկայացրել է հայկական մշակույթն իր ամբողջ հմայքով, ինչպես նաև բացահայտել է ՎԶԵԲ համաժողովի խորհրդանիշը՝ հավերժության նշանը: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր

20:52 18.05.2024

Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր

Այսօր՝ մայիսի 18-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել, կան զոհեր ու վիրավոր։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում […] ...

Թանգարանների միջազգային օրը՝ լուսանկարներով

20:44 18.05.2024

Թանգարանների միջազգային օրը՝ լուսանկարներով

Այսօր նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ նաև Հայաստանում: Իսկ դա նշանակում է՝ 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն մինչև ժամը 24:00-ն: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, օրվա շրջանակում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ: Ծրագրին ծանոթացե՛ք այստեղ: ...

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

20:26 18.05.2024

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ֆորումի բացմանը մասնակցել են ավելի քան 20 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Թուրքմեն հայտնի բանաստեղծ և մտածող Մագթիմգուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակի շրջանակում Աշխաբադում բացվել […] ...

ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են

20:16 18.05.2024

ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են

ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են: «Ազատություն»-ը հաղորդում է, որ նրանք այսօրվանից այնտեղ են մնալու՝ հետագա աշխատանքների համար տեղազննություն իրականացնելու նպատակով: Այսօր Կիրանցում է եղել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և խոսել բնակիչների հետ: Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ […] ...

BACK_TO_TOP