Բոլոր լուրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Բոլոր լուրերը

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

14:02 28.07.2025

Այսօր առավոտյան Իրանի Բուշեր նահանգի Ասալույե քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է 21 կմ խորության վրա։ Այս պահին հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Տեղական իշխանությունները հետաքննություն են սկսել՝ միջադեպի հետևանքները գնահատելու համար։

̰
Հանրապետության որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

13:50 28.07.2025

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

̰
Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է

13:37 28.07.2025

Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Սևանում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողների հրահանգավորմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հրահանգավորումից հետո ոստիկաններն ու փրկարարները ճանապարհներին ու հանգստյան գոտիներում, Սևանա լճին […]

̰
Կրտսեր տարիքի պատանիների ԵԱ. Բռնցքամարտի տղաների և աղջիկների հավաքականները 2 ոսկե, 8 արծաթե և 8 բրոնզե մեդալ են նվաճել

13:25 28.07.2025

Բռնցքամարտի Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների տղաների հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայում անցկացված պատանիների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը: Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականի կազմում պատանեկան ԵԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել են Արտո Բաղրամյանը (46 կգ) և Մենուա Ուլիխանյանը (54 կգ)։ Բաղրամյանը եզրափակչում պարտության է մատնել […]

̰
Լուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներ. ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

13:11 28.07.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական և պատմականորեն ամուր հարաբերությունները՝ վերահաստատելով փոխգործակցության ընդլայնման և խորացման պատրաստակամությունը կրթության, գիտության, […]

̰
Վերջին օրերին քննարկվել է Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներգրավման հարցը, որի հետ Իրանը համակարծիք չէ․ Բաղայի

13:00 28.07.2025

Իրանն անընդհատ ընդգծել է խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման անհրաժեշտությունը։ Այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային: «Մենք հորդորել ենք Ադրբեջանին և Հայաստանին շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր: Կողմ ենք տրանսպորտային ուղիների ընդլայնմանը, սակայն այն չպետք է հակասի երկրների տարածքային ամբողջականությանը»,-ասել է նա: Ինչպես նշել է Բաղային, այս հարցում Իրանի դիրքորոշումը փոփոխության […]

̰
ՊՆ-ից արձագանքել են այն լուրերին, թե Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել

12:55 28.07.2025

Մամուլում և սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղարը։ «Հորդորում ենք զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց, հատկապես որ պաշտպանության նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան հերքել է այդ տեղեկությունը»,-գրել է նա:

̰
Ավարտվել է Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի և ևս 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

12:52 28.07.2025

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս․Օ․-ի, բնապահպանության նախկին նախարար Ա.Մ.-ի և ևս 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Ս․Օ․-ն հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, 2021 թվականին ներկայացված գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի վերաբերյալ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և […]

̰
Գավառի 44-ամյա բնակիչը մեքենայի սրահում ապօրինի զինամթերք էր պահում․ նա ձերբակալվել է

12:41 28.07.2025

Հուլիսի 24-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գավառ քաղաքի 44-ամյա բնակիչը իր «Լեքսուս» մակնիշի մեքենայում ապօրինի պահում է նռնակ։ Տղամարդը ձերբակալվեց։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ «Լեքսուսը» խուզարկվեց։ Արդյունքում հայտնաբերվեց «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և կիսամոխրացած հետքերով ապակե կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

̰
Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

12:30 28.07.2025

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ, 71 կգ քաշային Ռաֆիկ Դարմոյանը երկամարտի 273 կգ արդյունքով (121 +152 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում: Դարմոյանը պոկում վարժությունում բարձրացրել է 116 և 121 կգ կշռող ծանրաձողերը՝ այս վարժությունում արժանանալով արծաթե մեդալի: Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրել է 143, 147 և 152 կգ կշռող ծանրաձողերը: […]

̰
Վարդավառի ժողովրդական տոնակատարությունների հատվածներում ՆԳՆ ծառայություններն ուժեղացված հսկողություն են իրականացրել

12:21 28.07.2025

Հուլիսի 27-ին, Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի ժողովրդական տոնակատարությունների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները՝ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում։ Հանրային վայրերում՝ ակտիվ հատվածների հաշվարկներով, շուրջ 160․000 քաղաքացիներ մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին։ Միջոցառումները հատկապես բազմամարդ են եղել Երեւանում, Գյումրիում, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում։ Նախատեսված միջոցառումների, ինչպես նաև բազմամարդ բոլոր տարածքներում […]

̰
Արմավիրցի տղամարդը հողամասում կանեփ էր աճեցրել ու թմրանյութ պատրաստել

12:09 28.07.2025

Հուլիսի 24-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդը իր գոմի բակում և կից հողամասում ցանել և աճեցրել է կանեփ, ինչպես նաև պահում է դրանից պատրաստված թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրից հայտնաբերվել է կանեփի 11 բույս և մոտ 20 գրամ մարիխուանայի նմանվող […]

̰
SHANTNEWS

12:00 28.07.2025

̰
Բռնազավթված տարածքներում բռնկված հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համար

11:58 28.07.2025

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։ Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։ Այս մասին հայտնում է Արցախի մշակույթի նախարարությունը։ Սոցիալական ցանցերում շրջանառվող տվյալների համաձայն, հրդեհի հետևանքով […]

̰
«Աէրոֆլոտ»-ը տեխնիկական խափանման պատճառով չեղարկել է 42 չվերթ

11:52 28.07.2025

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է 42 չվերթ, այդ թվում՝ դեպի Կազան, Եկատերինբուրգ, Աստրախան, Գրոզնի, Երևան և այլ քաղաքներ։ Պատճառը տեղեկատվական համակարգերի հետ կապված խնդիրներն էին։ Չեղարկված չվերթների ուղևորներին խորհուրդ է տրվել իրենց ուղեբեռը վերցնել Շերեմետևո օդանավակայանի տոմսերի ընդունման գոտում: Ընկերությունը նաև խնդրել է ուղևորներին լքել օդանավակայանի շենքը՝ կուտակումներից խուսափելու համար:  

̰
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջ

11:42 28.07.2025

Միացյալ Նահանգների և Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ առևտրային համաձայնագրի պարամետրերի շուրջ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքները Միացյալ Նահանգներում կենթարկվեն 15% մաքսատուրքի: Այս մասին հայտնում է BBC-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Շոտլանդիայում գտնվող իր գոլֆի ակումբում։ Մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել […]

̰
Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆ

11:26 28.07.2025

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հաջողությանը Ուկրաինայի արևելքում, ի թիվս այլ բաների, նպաստել է նաև ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: «ԱՄՆ նախագահ Թրամփը Պուտինին Ղրիմը և մի քանի արևելյան շրջաններ, այսպես ասած, արծաթե սկուտեղի վրա է հանձնել», – հուլիսի 26-ին «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում ասել է նախարարը։ […]

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

10:59 28.07.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ:

̰
Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

10:49 28.07.2025

Պակիստանում հունիսի վերջից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ։ 676 մարդ տուժել է, երեքշաբթի օրը հայտնել է Աղետների ազգային կառավարման վարչությունը: Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։ Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը […]

̰
Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

10:30 28.07.2025

Կամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […]

̰
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

10:19 28.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցությունները

10:00 28.07.2025

ԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […]

̰
Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է.  Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է

09:56 28.07.2025

Գյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված քաղաքի շատրվանների «երգի» տեսանյութին. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։   Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր […]

̰
ՀԱՄԱՍ-ը անիմաստ է համարում Իսրայելի հետ բանակցությունները Գազայի շրջափակման պայմաններում

09:50 28.07.2025

Գազայի հատվածում պաղեստինյան արմատական շարժման՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները անիմաստ են անկլավի շրջափակման պայմաններում։ Նա այս խոսքերն ասել է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված ուղերձում՝ առաջարկելով բացել անցակետեր և ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը։ «Գազայի հատվածում մեր երեխաների, կանանց և ժողովրդի շրջափակման, ցեղասպանության և սովի պայմաններում […]

̰
Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ կրակը դադարեցնելու համար

09:40 28.07.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացվել է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հարցը։ Մակրոնն այս մասին հայտնել է X-ում։ «Մենք վերահաստատեցինք կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը անկախ և լիարժեք գործող ինստիտուտների ղեկավարությամբ», – գրել է Ֆրանսիայի նախագահը: Նա նաև խոստացել է մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և […]

̰
Փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել վերելակի հորանից

09:39 28.07.2025

Հուլիսի 28-ին, ժամը 04։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում վերելակի խցիկն իջել և հենվել է հորանում գտնվող քաղաքացու վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ վերելակի հորանն ընկած […]

̰
Կատարը մարդասիրական օգնությունով 49 բեռնատար է ուղարկել Գազա

09:30 28.07.2025

Կատարը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Գազայի հատվածի բնակիչներին, որի շրջանակներում Եգիպտոս և Հորդանան է ժամանել սննդամթերքով բեռնված առնվազն 49 բեռնատար՝ պաղեստինյան անկլավի բնակչությանը հետագա բաշխման համար, հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։ Օգնությունը ներառում է 4704 ընտանիքի համար նախատեսված սննդի փաթեթներ, 200 տոննա սնունդ, որը բավարար է մոտավորապես 50 հազար մարդու համար մարդ, […]

̰
Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրը անվանել է ԵՄ-ի համար ամոթ

09:22 28.07.2025

Ֆրանսիացի սոցիալիստ առաջնորդները ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված առևտրային համաձայնագիրը անվանել են ամոթ և ԵՄ անդամ պետությունների համար վասալացման ճանապարհ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լաեյենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային համաձայնագիր կնքեցին, որի համաձայն ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները այժմ ենթարկվում են 15% մաքսատուրքերի։ ԵՄ-ն նաև պարտավորվել է ԱՄՆ-ից […]

̰
Կիպրոսի նախագահը ներողություն է խնդրել կառավարության անհաջողությունների համար՝ խոշորագույն հրդեհի դեմ պայքարում

09:16 28.07.2025

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը խոստովանել է, որ իր կառավարությունը չի կարողացել պատշաճ կերպով հաղթահարել երկրի պատմության մեջ ամենամեծ բնական հրդեհը։ Նա այս հայտարարությունն արել է ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում, որում ներողություն է խնդրել բնակչությունից հրդեհի դեմ պայքարում իշխանությունների թույլ տված թերությունների համար։ «Մենք պետք է բացահայտենք բոլոր բացթողումներն ու թերությունները և ընդունենք, որ նման […]

̰
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

09:11 28.07.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

̰
BACK_TO_TOP