Ես տեսնում եմ իմ շուրջ ստեղծված աղմուկը․ Չավի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2024
  • $
    388.78
  • RUBLE
    4.37
  • 416.42
WEATHER
+29.09 oC

Ես տեսնում եմ իմ շուրջ ստեղծված աղմուկը․ Չավի

17:30 18.05.2024

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է այն հարցին, թե ինչ է մտածում ընթացիկ մրցաշրջանի ավարտին իր հնարավոր հեռացման շուրջ խոսակցությունների մասին։

«Պետք է շարունակել եռանդով աշխատել։ Ես տեսնում եմ իմ շուրջ ստեղծված աղմուկը, բայց դա ոչինչ չի փոխում։

Կա՞ն ակումբին մոտ կանգնած մարդիկ, ովքեր ցանկանում են, որ ինձ հեռացնեն: Ես չգիտեմ և չեմ հետաքրքրվում։ Իմ վստահությունը նախագահի, փոխնախագահի և Դեկուի նկատմամբ անսասան է։

Մենք կխոսենք, բայց ամեն ինչ մնում է նույնը, ինչ երեք շաբաթ առաջ, երբ մենք հայտարարեցինք համագործակցությունը շարունակելու մասին։ Մենք մշտական ​​կապի մեջ ենք, այնպես որ, եթե ինչ-որ փոփոխություն լինի, մենք ձեզ այդ մասին կտեղեկացնենք»,- Չավիի խոսքերն է մեջբերել AS-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրահանգ է եղել հարձակվել վարչապետի, ԱԺ նախագահի վրա. Ալեն Սիմոնյան

21:38 17.06.2024

Հրահանգ է եղել հարձակվել վարչապետի, ԱԺ նախագահի վրա. Ալեն Սիմոնյան

ԱԺ-ի շենքը գրավելու հրահանգ եղել է, որ հարձակվեն վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների վրա։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման համոզմունք է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանի խոսքով, հունիսի 12-ի ակցիայի մասնակիցները նոյեմբերի 9-ի կրկնությունն էին ուզում անել, պարզապես ոստիկանությունը թույլ չտվեց։ «Այս ամենը պարզ էր իրենց տարածած հայտարարություններից։ Իշխանությունը քաղաքական մակարդակով մտածում է, որ […] ...

Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ

21:28 17.06.2024

Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ։ Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Վարչապետին զեկուցել են, որ ընթացիկ օրվա ընթացքում սահմանի խախտման, ինչպես նաև արտառոց դեպքեր և պատահարներ չեն գրանցվել: ...

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ն անվանել է ստի կայսրություն

21:20 17.06.2024

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ն անվանել է ստի կայսրություն

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին սոցցանցում ԱՄՆ-ին անվանել է «ստի կայսրություն»՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի ցանկության մասին նախագահ Ջո Բայդենի խոսքերից հետո, ինչի մասին Բայդենը նշել է Իսլամի երկու կարևորագույն տոներից մեկի՝ Կուրբան բայրամի  կապակցությամբ հրապարակված իր շնորհավորական ուղերձում։ «Բայդենը Իդ ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ ուղերձում. «Միացյալ Նահանգները հավատարիմ է Գազայում պատերազմին […] ...

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

21:15 17.06.2024

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանն այսօր հեռախոսազանգով քննարկել են երկկողմ դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Թրենդ գործակալությունը: «Բայրամովը և Ֆիդանը քննարկել են Շուշիում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստման թեման», – ասված է հաղորդագրության մեջ: Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և […] ...

Էս շարժումն օգտագործելու են իշխանություններին մաշեցնելու` մինչև 2026 թվականը. Արամ Սարգսյան

21:10 17.06.2024

Էս շարժումն օգտագործելու են իշխանություններին մաշեցնելու` մինչև 2026 թվականը. Արամ Սարգսյան

Ադրբեջանը վերջին օրերին ակտիվորեն վերսկսել է ապատեղեկատվություն տարածելու իր քաղաքականությունը: Այս ամենին զուգահեռ պաշտոնական Երևանը կոշտացնում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ իր հռետորաբանությունը, վերջին մեկ շաբաթում էլ Երևան են այցելում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալները: Իսկ ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ, տեղի ունեցան բախումներ, եղան վիրավորներ: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: ...

Apple Watch-ը փրկել է տղամարդու կյանքը

21:05 17.06.2024

Apple Watch-ը փրկել է տղամարդու կյանքը

Կանադացի հրշեջ Թրևիս Չալմերսը պատմել է, թե ինչպես է Apple Watch-ը փրկել իր կյանքը՝ զգուշացնելով առողջական լուրջ խնդիրների մասին։ Այս մասին հայտնում է Global News լրատվական գործակալությունը։ Որդու հետ հոկեյ խաղալիս Չալմերսը կրծքավանդակում ջերմություն և գլխացավ է զգացել, սակայն որոշել է, որ սրանք ընդամենը մրսածության սկզբի ախտանիշներ են։ Սակայն, երբ նա նայել է իր խելացի […] ...

BACK_TO_TOP