TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […]

̰
Կանեփի 440 բույս` Սառնաղբյուր գյուղում. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

19:47 11.07.2025

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 32-ամյա տղամարդն իր հողամասում աճեցնում է կանեփ: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 32-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվեց մշակված կանեփի 440 բույս: Ըստ տանտիրոջ` դրանցից պետք է ստանար թմրանյութ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում […]

̰
Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան

19:42 11.07.2025

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Հրաչյա Փոլադյանին նշանակել Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մասկատ)»։

̰
Իջևան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ 198,45 քմ մակերեսով մասնաշենքը. վարչապետ

19:35 11.07.2025

Տավուշի մարզի Իջևան համայնքին է վերադարձվել նույն համայնքի Խաշթառակ բնակավայրի 9-րդ փողոց 11 հասցեում գտնվող մանկապարտեզի՝ 198,45 քմ մակերեսով մասնաշենքը: Մանկապարտեզի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 44 միլիոն 121 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Ժամանակավորապես փակ կլինի Վարդանանց փողոցից մինչև Հանրապետության փողոց ընկած ճանապարհահատվածը

19:28 11.07.2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 13-20-ը Երևանում անցկացվող «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի բացման արարողությունն անխափան կազմակերպելու նպատակով հուլիսի 13-ին՝ ժամը 17:00-ից մինչև 23:00-ը, ժամանակավորապես փակ կլինի Վարդանանց փողոցից մինչև Հանրապետության փողոց ընկած ճանապարհահատվածը:

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին

19:17 11.07.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին՝ Եգիպտոսի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ: Նախագահը շնորհավորել է դեսպանին, Եգիպտոսի ղեկավարությանը և եղբայրական ժողովրդին տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, զարգացում և հաջողություններ։ «Շնորհիվ նաև Ձեր ջանքերի՝ հայ-եգիպտական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում և հաջողություններ արձանագրում։ Պատահական չէ, որ Եգիպտոսը եղել է […]

̰
43-ամյա կինը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, համագյուղացու տնից գողացել է ոսկյա զարդեր

19:12 11.07.2025

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ստացել, որ Ուջան գյուղի 43-ամյա բնակչուհին, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, համագյուղացու տնից գողացել է ոսկյա զարդեր: Նախաձեռնվել է քրեական վարույթ: 43-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է մարզային վարչություն, որտեղ խոստովանել է գողությունը։ Տուժողից ընդունվել է հաղորդում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
Նախապատրաստվում ենք Սյունիքում հիմնել Կաթվածի կենտրոն. Անահիտ Ավանեսյան

18:57 11.07.2025

Ընդլայնվում է Կաթվածի ազգային ծրագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Գորիսի բժշկական կենտրոնում աշխատանքային քննարկում եմ ունեցել կարևորագույն մի թեմայով. նախապատրաստվում ենք Սյունիքում հիմնել Կաթվածի կենտրոն`ընդլայնելով Կաթվածի ազգային ծրագիրը: Առցանց եղանակով Կաթվածի խորհուրդի անդամների հետ քննարկել ենք ծրագիրը ներդնելու համար մարզում առկա հնարավորությունները, ինչպես նաև` իրատեսական խնդիրներն ու առաջադրել […]

̰
Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

18:52 11.07.2025

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաձեռնվել է վարչական վարույթ։ Ոստիկանությունից կրկին հորդորում են խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ ավելորդ ինքնավստահություն չդրսևորելով։

̰
2018-ից թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

18:46 11.07.2025

Հուլիսի 9-ին` ժամը 3:30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի: Դեռևս 2018 թվականից 42-ամյա տղամարդը Հայաստանի իրավապահների կողմից միջպետական մակարդակով հետախուզվում էր թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]

̰
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին

18:35 11.07.2025

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։ Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ: Քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Չինաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ երկու երկրների իրավապահ մարմինների […]

̰
Ախուրյանի համայնքային ոստիկանները խիմկա թմրամիջոց և կանեփի բույսեր են հայտնաբերել

18:30 11.07.2025

Հուլիսի 9-ին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շիրակի մարզի Երազգավորս գյուղի մի բնակիչ տանը և կից օժանդակ շինությունում ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց, իսկ բակում կանեփ է աճեցնում։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները 67-ամյա տղամարդուն հրավիրել են բաժին, որտեղ նա հաստատել է տեղեկությունը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տան բակում կատարված զննությամբ […]

̰
Երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում և Վրաստանում. եռօրյա երիտասարդական հավաք Ապարանում

18:25 11.07.2025

Հայ-վրացական երիտասարդական հավաքի շրջանակում ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանում տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում և Վրաստանում, երիտասարդների դերը որոշումների կայացման գործընթացներում» թեմայով պանելային քննարկում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Բայա Քվիցիանին, Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, Ապարան համայնքի […]

̰
Քրեական ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են

18:16 11.07.2025

Հուլիսի 11-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը պարգևներ է հանձնել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մի շարք ծառայողների։ Ոստիկանության 13 սպաներ իրավապահ գործընկեր կառույցների հետ արդյունավետ համագործակցելու, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև մասնագիտական հմտությունները պատշաճ դրսևորելու համար պարգևատրվել են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի, ոստիկանության պետ Արամ Ղազարյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, […]

̰
Քաղաքացու թողած պարկում հրացան, ատրճանակ և զինամթերք կար

18:10 11.07.2025

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 9-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Բուլղարական ավանում զենք-զինամթերք է թողել: Բազումի բաժնի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պարկ, որի մեջ կար «ՏՕԶ-8» մոդելի ակոսափող հրացան, թմբուկավոր ատրճանակ, 3 նռնակ՝ պայթուցիչներով, 1 կապոց ֆիթիլ, 1 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի պահեստատուփ և տարբեր տրամաչափերի 112 […]

̰
Շիրակի մարզում 35-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

18:06 11.07.2025

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Աշոտ Ս․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 63-ամյա […]

̰
Քաղաքացին Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք էր թողել

17:50 11.07.2025

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 9-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ հայրը 44-օրյա պատերազմի մասնակից է և Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք է թողել։ Բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է […]

̰
Արսեն Թորոսյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին

17:45 11.07.2025

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Արսեն Թորոսյանն Իտալիայի եւ Ուկրաինայի խորհրդարանների հրավերով Հռոմում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակում Արսեն Թորոսյանն առանձնազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխնախագահ Օլեքսանդր Կորնիյենկոյի հետ: Հանձնաժողովի նախագահը նաեւ ելույթ է ունեցել խորհրդարանականների համար կազմակերպված քննարկման ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք […]

̰
Ժաննա Անդրեասյանն Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

17:40 11.07.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցներին։ Եռօրյա միջոցառման ընթացքում հայ և վրացի երիտասարդների համար կազմակերպվել են քննարկումներ ու աշխատարաններ՝ նպատակ ունենալով զարգացնելու նրանց առաջնորդության հմտությունները, խթանելու ակտիվ քաղաքացիության ձևավորումը և բարձրացնելու երիտասարդների մասնակցությունը համայնքային և հասարակական կյանքում։ Ողջունելով հավաքի […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը

17:35 11.07.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր, օրենսդիր և դատաիրավական համակարգի մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչները: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Քրեակատարողական համակարգի զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների կարողությունների զարգացմանը, ծառայողների աշխատանքային […]

̰
Կանեփի 1000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը

17:00 11.07.2025

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Գետափնյա գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը բակում ապօրինի աճեցնում է կանեփ և պահում թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի հազար թուփ և մեկ կիլոգրամ 290 գրամից ավելի մանրացված-չորացված դեղնականաչավուն զանգված։ Ըստ տանտիրոջ` կանեփից պատրաստված թմրանյութն […]

̰
Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է, որ հանձնառու է տարածաշրջանում կայունությանն աջակցելուն

16:40 11.07.2025

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հանձնառու է հայ-ադրբեջանական սահմանի դիտարկմանն ու տարածաշրջանում կայունությանն աջակցելուն։ Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-միկրոբլոգում։ «Մեր պարեկային խմբերը շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում՝ հանձնառու լինելով տեղում տիրող իրավիճակի դիտարկմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,-նշված է գրառման մեջ։

̰
Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի շրջանակում հանրային քննարկումներ են տեղի ունեցել

16:38 11.07.2025

Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի շրջանակում հանրային քննարկումներ են տեղի ունեցել քաղհասարակության և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, նպատակը՝ ռազմավարական մոտեցումներն ու համագործակցության հնարավոր ուղիների քննարկումն էր։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել ոլորտի մասնագետների և իրավապահ համակարգի ներկայացուցիչների՝ ռազմավարության մշակման գործընթացում ակտիվ ներգրավվածությունը՝ նշելով, որ հավաքագրված մասնագիտական կարծիքներն էական նշանակություն ունեն […]

̰
ՍԱՏՄ-ն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով

16:27 11.07.2025

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), հետ համատեղ: «Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը: Այս պահին արդեն ունենք 7 կազմակերպություն, որոնց, համատեղ տեսչական վերահսկողությունից հետո, թույլատրվել […]

̰
Մի շարք անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ ստացել են տարբեր չափի գումարներ

16:02 11.07.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված  նախաքննությամբ հիմնավորվել է, որ  2024 թվականի սեպտեմբերի 2-ին՝ կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու դիտավորությամբ,  Երևանի բնակիչն իր ծանոթին հայտնել է, որ կարող է ՀՀ ՆԳՆ Լոռու մարզի հաշվառման-քննական բաժնում աշխատող նախկին գործընկերների օգնությամբ կազմակերպել ապօրինի եղանակով մի շարք անձանց վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու գործընթացը՝ յուրաքանչյուր վկայականի դիմաց […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 10-11-ը

15:53 11.07.2025

Բացահայտվել է 116 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, պետական սահմանն ապօրինի հատելու 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6 դեպք՝ հոգեկան ներգործության, […]

̰
338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին` որպես պետությանը պատճառված վնաս

15:41 11.07.2025

2025 թվականի առաջին կիսամյակում, Արմավիրի մարզի դատախազության հսկողության ներքո քննվող քրեական վարույթների շրջանակներում, ընդհանուր առմամբ վերականգնվել է հանցագործությամբ պետությանը (համայնքին) պատճառված շուրջ 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 130 միլիոն դրամի վնաս, որն ամբողջությամբ փոխանցվել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին:

̰
Հրդեհ Աշտարակ քաղաքում․ տուժածներ չկան

15:19 11.07.2025

Հուլիսի 11-ին, ժամը 07։20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի տներից մեկում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Երբ կվերսկսվեն տեղումները․ եղանակը՝ առաջիկա օրերին

15:10 11.07.2025

Երևանում հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամրին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […]

̰
Ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ

14:38 11.07.2025

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև Ազգային ժողովին և Կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ […]

̰
BACK_TO_TOP