Մխիթարյանի և Սանչեսի խնդիրը կլուծվի մոտակա 48 ժամում. Արսեն Վենգեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+15.09 oC

Մխիթարյանի և Սանչեսի խնդիրը կլուծվի մոտակա 48 ժամում. Արսեն Վենգեր

22:32 20.01.2018

Լոնդոնի «Արսենալ» թիմի պաշտոնական կայքում տեղեկատվություն է հրապարակված, ըստ որի թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Քրիսթալ Փելեսի» հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում անդրադրձել է Մխիթարյան-Սանչես փախանակման խնդրին: (Այդ խաղում, ի դեպ, «Արսենալը» հաղթել է 4:1 հաշվով): «Ալեքսիս Սանչեսի տեղափոխությունը կկայանա այն դեպքում, եթե «Արսենալ» տեղափոխվի Հենրիխ Մխիթարյանը։ Ամեն ինչ կորոշվի առաջիկա 48 ժամվա ընթացքում», – ասել է Վենգերը: Նա շատ հավանական է համարել այդ փոխանակումը, սակայն հավելել է, որ չի կարող առայժմ դրա մասին պաշտոնապես հայտարարել: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանի գոլը նպաստել է «Կրասնոդարի» հաղթանակին

21:33 19.05.2024

Սպերցյանի գոլը նպաստել է «Կրասնոդարի» հաղթանակին

«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 29-րդ տուրում հյուրընկալվելիս 3-2 հաշվով կամային հաղթանակի է հասել «Սոչիի» նկատմամբ: «Կրասնոդարի» կազմում 84-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը 2-2 է դարձրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: «Կրասնոդարը» 53 միավորով երկրորդն է, երեք միավոր է զիջում առաջատար Մոսկվայի «Դինամոյին»: «Սոչին» 23 միավորով վերջին՝ 16-րդ տեղում է և հաջորդ մրցաշրջանում կխաղա Ռուսաստանի […] ...

Իգա Շվյոնտեկը՝ Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթող

21:14 19.05.2024

Իգա Շվյոնտեկը՝ Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դարձել է Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթող: Լեհ թենիսիստուհին եզրափակիչում երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս Արինա Սոբոլենկոյին: 22-ամյա թենիսիստուհու համար WTA-ի մրցաշարերում սա չորրորդ տիտղոսն է այս մրցաշրջանում և 21-րդը՝ կարիերայում: Երկու շաբաթ առաջ Շվյոնտեկը Մադրիդի «Մասթերսի» եզրափակիչում հաղթել էր նույն Սոբոլենկոյին: ...

Մեսսիի «Ինտեր Մայամին» հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում

20:11 19.05.2024

Մեսսիի «Ինտեր Մայամին» հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 14-րդ տուրում ընդունել էր «Դիսի Յունայթեդին» և հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում: 90+4-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ է դարձել փոխարինման դուրս եկած էկվադորցի Լեոնարդո Կամպանան: Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը 31 միավորով առաջատարն է: ...

Պետք չէ անտեսել Մեսսիի տարիքը. Խերարդո Մարտինո

18:27 19.05.2024

Պետք չէ անտեսել Մեսսիի տարիքը. Խերարդո Մարտինո

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին. ««Օռլանդոյի» դեմ խաղը նա բաց թողեց բացառապես ծնկի կապտուկի պատճառով։ Նրան հանգստանալու հնարավորություն տալու մտադրություն չունեի։ Մեսսին իրեն լավ էր զգում, այնուհետև վնասվածք ստացավ և չէր կարողանում ոտքն ամբողջությամբ շարժել։ Նա դեռ չի ապաքինվել։ Վնասված հատվածում դեռ ցավեր ունի։ […] ...

«Բավարիայի» 8 առանցքային ֆուտբոլիստներ բաց կթողնեն մրցաշրջանի վերջին հանդիպումը

17:15 19.05.2024

«Բավարիայի» 8 առանցքային ֆուտբոլիստներ բաց կթողնեն մրցաշրջանի վերջին հանդիպումը

Մյունխենի «Բավարիան» լուրջ կորուստներ ունի 2023/24 մրցաշրջանի վերջին հանդիպումից առաջ: «Հարի Քեյնը, Լերոյ Սանեն, Ջամալ Մուսիալան, Կինգսլի Կոմանը չեն լինելու կազմում։ Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը հիվանդացել է։ Կիմ Մին Ջեն ու Ռաֆայել Գերեյրուն վնասվածք ունեն, իսկ Սաշա Բույը բացակայելու է անձնական խնդրի պատճառով»,- նշել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ «Բավարիան» մրցաշրջանի վերջին հանդիպումը կանցկացնի այսօր՝ […] ...

Հայտնի են Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի եզրափակչի մասնակիցները

15:27 19.05.2024

Հայտնի են Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի եզրափակչի մասնակիցները

Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի եզրափակչում միմյանց դեմ կմրցեն Գերմանիան ներկայացնող ռուս Ալեքսանդր Զվերևը (5-րդ ռակետ) և չիլիացի Նիկոլաս Խարին (24-րդ ռակետ)։ Առաջին կիսաեզրափակչում Զվերևը` 1-6, 7-6, 6-2 հաշվով հաղթել էր Ալեխանդրո Տաբիլոյին (Չիլի, 32-րդ ռակետ)։ Խարին երկրորդ կիսաեզրափակչում 6-3, 6-7, 6-3 հաշվով հաղթել էր Թոմի Փոլին (ԱՄՆ, 16-րդ ռակետ)։ Եզրափակիչ մրցախաղը կկայանա այսօր՝ մայիսի 19-ին։ ...

BACK_TO_TOP