TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

«Բարսելոնան» ուզում է ավագի թևկապից զրկել Տեր Շտեգենին

21:47 25.07.2025

«Բարսելոնան» ցանկանում է գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին զրկել ավագի թևկապից։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Կատալոնական ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը համակարծիք են այս հարցում: Սա պայմանավորված է դարպասապահի սխալ վերաբերմունքով, վնասվածքով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ակումբում կարծում են, թե Տեր Շտեգենն այս պահին ավագ լինելու ճիշտ թեկնածու չէ: Ավելի վաղ լրատվամիջոցները […]

̰
Երևանը հյուրընկալել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը

21:18 25.07.2025

Հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում անցկացվում է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում են 16 երկրների հավաքականներ։ Այս մասին հայտնել են ԼԳՄՍ նախարարությունից: Խաղերը տեղի են ունենում «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում։ Առաջնության շրջանակում նախատեսվում է շուրջ 60 հանդիպում և ավելի քան 500 մարզիկի ներգրավում։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հասմիկ Ավագյանն այցելել է Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց

21:08 25.07.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց։ Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է մարզադպրոցի անվանի սաներին՝ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատար մարզիկներ Արման Անդրեասյանին, Վազգեն Թևանյանին և Լևիկ Միքայելյանին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Արման Անդրեասյանը և Վազգեն Թևանյանը վերջերս մեդալներ են […]

̰
Իլյա՛, դադարի՛ր փախչել․ ուշագրավ տեսանյութ թե ինչպես է Արման Ծառուկյանը վազում սագի հետևից և պատասխանում Տոպուրիային

20:59 25.07.2025

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ուշագրավ կերպով պատասխանում է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիային։ Հայ մարզիկը տեսանյութում վազում է սագի հետևից և բացականչում. «Իլյա՛, դադարի՛ր փախչել։ Մի՛ անհանգստացիր, ես դա արագ կանեմ»։   View this post on Instagram   A post shared by Arman Tsarukyan (@arm_011)

̰
Հայ ֆուտբոլիստները եվրոգավաթային մրցաշարերում

19:54 25.07.2025

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Լեհաստանի գավաթակիր «Լեգիան» մրցակցի դաշտում 2-2 հաշիվն է գրանցել չեխական «Բանիկի» հետ։ Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը` փոխարինման դուրս գալով 74-րդ րոպեին։ Տիրասպոլի «Շերիֆն» էլ տանը 1-3 հաշվով պարտվել է նիդերլանդական «Ուտրեխտին»։ Մոլդովական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը, […]

̰
Էնդրիկը չի ուզում հեռանալ «Ռեալից»

18:48 25.07.2025

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը կարող է շուտով հեռանալ ակումբից, գրում է ESPN-ը։ «Ռեալը» մտադիր է բրազիլացուն վարձավճարով տրամադրել այլ ակումբի։ Մադրիդյան թիմի մարզչական շտաբը կարծում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի համար լավագույն տարբերակը Լա լիգայի որևէ այլ ակումբ տեղափոխվելն է` առաջնությանն ավելի լավ հարմարվելու համար։ Բրազիլիայի ազգային հավաքականը վերջերս գլխավորած Կառլո Անչելոտին Էնդրիկին մտադիր է ընդգրկել […]

̰
Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

18:18 25.07.2025

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։ Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։

̰
Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին

17:54 25.07.2025

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […]

̰
Կարող ես թողնել տիտղոսը կամ ես կվերցնեմ այն․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

17:00 25.07.2025

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցում կատարած գրառումով արձագանքել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի այն հայտարարությանը, թե «ավելի լավ է հրաժարվեմ գոտուց, քան այն պաշտպանեմ Արման Ծառուկյանի հետ մենամարտում»: «Քեզ չեմպիոն ես անվանում, բայց արդեն ելքեր ես փնտրում: Կարող ես թողնել տիտղոսը կամ ես կվերցնեմ այն: Ամեն դեպքում այն իմն է»,- […]

̰
Հաղթանակ և ոչ-ոքի․ հայկական թիմերը ԿԼ-ում

16:23 25.07.2025

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանում 2-1 հաշվով հաղթեցլ է հունգարական «Դյորին»։ Եղիշե Մելիքյանի թիմից աչքի են ընկել Մարիուս Նուբիսին ու Դանիլ Կուլիկովը։ «Արարատ-Արմենիան» էլ Ավանի ակադեմիայի ստադիոնում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։ Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 31-ին։

̰
Ջեսե Ակիլան տեղափոխվել է «Շիրակ»

15:36 25.07.2025

«Շիրակը» պայմանագիր է ստորագրել հարձակվող Ջեսե Ակիլայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նիգերիացի ֆուտբոլիստի նախորդ ակումբը Չարենցավանի «Վանն» էր, որի կազմում Ակիլան 26 խաղում 5 գոլ է խփել, կատարել 4 գոլային փոխանցում։ Հայկական ակումբներից նա հանդես է եկել նաև «Արարատ-Արմենիայում»։   View this post on Instagram   A post shared by SC […]

̰
«Բարսելոնան» կարգավորել է տարաձայնությունները և կմեկնի Ճապոնիա

14:51 25.07.2025

«Բարսելոնան» կարգավորել է «Վիսել Կոբեի» դեմ ընկերական խաղի կազմակերպիչների հետ ունեցած տարաձայնությունները և կմեկնի Ճապոնիա։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Ավելի վաղ կատալոնական ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարություն էր տարածել ասիական շրջագայությունը չեղարկելու մասին՝ պայմանավորված ընկերական հանդիպումների կազմակերպիչների հետ ունեցած ֆինանսական պայմանավորվածությունների խախտմամբ։ Rakuten-ը կվճարի գումարի մնացած մասը։ Ճապոնական թիմի հետ հանդիպումը կկայանա հուլիսի […]

̰
Ես խորհուրդ եմ տալիս Սպերցյանին չգնալ այդ ակումբ և սպասել ավելի լուրջ առաջարկների․ Պիկուշչակ

12:35 25.07.2025

«Կրասնոդարի» նախկին հարձակվող Իգոր Պիկուշչակը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ իսպանական «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության մասին։ «Ես չեմ կարծում, որ նա կտեղափոխվի «Ժիրոնա»։ Մուրադ Մուսաևը վերջերս ճիշտ նկատեց՝ ընտրությունը կախված է խաղացողից, բայց միևնույն է, սա այն ակումբը չէ, որին արժե լուրջ «կառչել»։ Վստահ եմ, որ նա ավելի լուրջ առաջարկներ կունենա։ Ես խորհուրդ […]

̰
Անկեղծ ասած, տանել չեմ կարողանում Յամալին. Ադիլ Ռամի

09:10 25.07.2025

Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Ադիլ Ռամին սոցիալական ցանցերում կոշտ քննադատության է արժանացրել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ աստղ Լամին Յամալին։ «Երկու ամիս է, ինչ ես, անկեղծ ասած, տանել չեմ կարողանում Յամալին։ Ինձ չեն հետաքրքրում նրանք, որոնց դուր չի գալիս իմ կարծիքը՝ «Բարսելոնայի» երկրպագուները, Յամալի երկրպագուները… Ինձ պարզապես չի հետաքրքրում դա։ Այո՛, […]

̰
«Ռեալն» այս ամռանը Ռոդրիի համար կարող է առաջարկել ավելի քան 100 մլն եվրո

08:25 25.07.2025

Մադրիդի «Ռեալը» կարող է այս ամռանը շահավետ առաջարկ անել՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Ռոդրիի տրանսֆերի համար։ Այս մասին հաղորդում է AS-ը։ «Ռեալը» մտադիր է պայմանագիր կնքել իսպանացու հետ ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին կամ հաջորդ ամռանը՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ նրա պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ։ Եթե «Ռեալը» փորձի ձեռք բերել Ռոդրիին այս […]

̰
Ավելի լավ է հրաժարվեմ տիտղոսից, քան այն պաշտպանեմ Ծառուկյանի հետ մենամարտում. Տոպուրիա

08:00 25.07.2025

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Իլյա Տոպուրիան Արման Ծառուկյանին իրեն արժանի մրցակից չի համարում, հայտնում է Red Corner MMA-ը՝ հղում անելով Nelk Boys-ին: «Նախևառաջ, ո՞ւմ է նա ընդհանրապես հարկավոր: Նա տարօրինակ է: Առանց պատճառի հրաժարվել է մենամարտից Իսլամ Մախաչևի դեմ: Եթե լուրջ պատճառ ունենար, օրինակ՝ ձեռքի կամ ոտքի կոտրվածք, այլ հարց է… Ինչ վերաբերում է […]

̰
Հայաստանում չեն վախենում Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներից․ Սպերցյան

22:21 24.07.2025

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը РБ Спорт-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի` սեպտեմբերին կայանալիք խաղերի մասին: Հայաստանի հավաքականը, ի տարբերություն Ռուսաստանի հավաքականի, խաղում է պաշտոնական մրցաշարերում և սեպտեմբերին կմրցի նախ` Պորտուգալիայի, ապա՝ Իռլանդիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ Սպերցյանին հարցրել են թե ի՞նչ տրամադրություն է տիրում Հայաստանում այս խաղերի առնչությամբ: «Հայաստանում չեն վախենում Պորտուգալիայի […]

̰
Վոլեյբոլի Մ16 ԵԱ. Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն է անցկացրել

21:23 24.07.2025

Հայաստանի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների հավաքականը սկսել է պայքարը Երևանում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում: Առաջին խաղում խաղում հայ մարզիկները մրցել են Հունաստանի իրենց հասակակիցների հետ և 0:3 (13:25, 14:25, 22:25) հաշվով պարտություն են կրել։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի այսօր՝ մրցելով Ռումինիայի Մ16 տարեկանների թիմի դեմ։ Հանդիպումը կկայանա «Գազպրոմ […]

̰
Հանսի Ֆլիկը իմ «Բարսելոնա» տեղափոխության հիմնական գործոններից մեկն է. Ռեշֆորդ

20:54 24.07.2025

«Բարսելոնայի» անգլիացի նորեկ Մարկուս Ռեշֆորդը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով կատալոնական ակումբ տեղափոխության տպավորություններով։ «Հանսի Ֆլիկը իմ «Բարսելոնա» տեղափոխության հիմնական գործոններից մեկն է։ Նրա հետ մեր զրույցները շատ դրական էին։ Նա հաստատել է իր կարգավիճակը՝ որպես բարձրակարգ մարզիչ. նա կարողացել է հաջող մրցաշրջանի ընթացքում ղեկավարել շատ երիտասարդ թիմը, և նա ավելին է ուզում նոր մրցաշրջանից […]

̰
«Բարսելոնան» հրաժարվել է հանդիպում անցկացնել «Վիսել Կոբեի» հետ

20:17 24.07.2025

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտնում է, որ կատալոնական ակումբը չեղարկել է ճապոնական «Վիսել Կոբեի» հետ նախատեսված ընկերական հանդիպումը՝ կազմակերպիչների կողմից պայմանագրային լուրջ խախտումների պատճառով։ Հանդիպումը նախատեսված էր անցկացնել կիրակի օրը, սակայն «Բարսելոնան» հայտարարել է, որ խաղը չի կայանա՝ պայմանագրի խախտումների հետևանքով։ «Ակումբը ցավում է այս միջադեպի և այն ազդեցության համար, որը կունենա Ճապոնիայում մեր բազմաթիվ […]

̰
ՈՒԵՖԱ-ն դեմ է VAR-ի լիազորությունների ընդլայնմանը

19:35 24.07.2025

ՈՒԵՖԱ-ն չի աջակցում VAR-ի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ ֆուտբոլային կանոնների հնարավոր փոփոխություններին, հաղորդում է The Times-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միջազգային ֆուտբոլի ասոցիացիաների խորհուրդը (IFAB) կարող է թույլատրել VAR համակարգի օգտագործումը երկրորդ դեղին քարտերի և սխալմամբ նշանակված անկյունայինների դրվագներում։ ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը դեմ կլինի VAR-ի լիազորությունների ընդլայնմանը՝ պայմանավորված խաղի ժամանակ դադարների թվի հավանական աճով։ Ընդգծվում է, […]

̰
«Ինտերը» հայտարարել է նոր թիմ ստեղծելու մասին

18:48 24.07.2025

Միլանի «Ինտերը» հայտարարել է մինչև 23 տարեկանների թիմ ստեղծելու մասին: ««Ինտերի» պատմության մեջ նոր էջ է բացվում»,- նշված է ակումբի տարածած պաշտոնական հայտարարությունում: Նոր թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Վեկին: 2025/26 մրցաշրջանում «Ինտերի» Մ23 թիմը հանդես կգա C Սերիայում՝ Իտալիայի երրորդ դիվիզիոնում: Թիմը տնային հանդիպումները կանցկացնի Մոնցայի U-Power ստադիոնում:

̰
Մբապեն հաստատել է՝ կլինի «10» համարը

18:10 24.07.2025

Կիլիան Մբապեն X սոցիալական ցանցի իր էջում գրել է «10»` ըստ էության հաստատելով հեղինակավոր աղբյուրների տարածած այն տեղեկությունը, որ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է ֆրանսիացուն վստահել «10» համարը: 26-ամյա Մբապեն «Ռեալում» նորամուտի մրցաշրջանն անցկացրել էր «9» համարով: Ֆրանսիայի հավաքականի ավագն իսպանական ակումբում 59 խաղում խփել է 44 գոլ: 10 […]

̰
Ես կարողացա տեղափոխվել «Բարսելոնա»․ Ռեշֆորդ

17:21 24.07.2025

«Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով «Բարսելոնա» տեղափոխված Մարկուս Ռեշֆորդը կատալոնացիների հետ պայմանագիր կնքելուց հետո պատմել է, որ դեռ նախորդ մրցաշրջանում է ցանկացել տեղափոխվել։ «Սկզբից էլ պարզ էր, որ ուզում էի տեղափոխվել «Բարսելոնա»: Ես դա ուզում էի անել դեռ հունվարին, բայց չկարողացա, այդ պատճառով գնացի «Ասթոն Վիլա», որտեղ հիանալի ժամանակ անցկացրի և շնորհակալ եմ։ Հիմա ես կարողացա տեղափոխվել […]

̰
Նեյմարը շատ բուռն է տոնել չեղած գոլը

15:33 24.07.2025

Բրազիլիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Սանթոսը» տնային խաղում 1-2 հաշվով պարտվել է «Ինտերնասիոնալին»: Հանդիպման ավարտին դաշտի տերերի լեգենդար հարձակվող Նեյմարը մոտ է եղել գոլ խփելուն և հաշիվը հավասարեցնելուն: Սակայն չի ստացվել, իսկ բրազիլացին կարծել է, թե իր հարվածից հետո գնդակը հատել է դարպասային գիծը: Նա շատ բուռն է տոնել գոլը, որը փաստորեն չի եղել։ 15 […]

̰
UFC 320-ի և UFC 321-ի գլխավոր իրադարձությունները

14:53 24.07.2025

UFC-ի նախագահ Դանա Ուայթը ներկայացրել է Լաս Վեգասում կայանալիք UFC 320-ի և Աբու Դաբիում կայանալիք UFC 321-ի գլխավոր իրադարձությունները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: UFC 320-ում հոկտեմբերի 4-ին կմրցեն կիսածանր քաշային կարգի գործող չեմպիոն Մագոմեդ Անկալաևը և բրազիլացի Ալեքս Պերեյրան։ Թեթևագույն քաշային կարգի չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլին կմենամարտի ամերիկացի Քորի Սենդհագենի հետ, իսկ կիսածանր քաշային […]

̰
Ջոկովիչը, Մոդրիչը, Կովաչիչը և Չեֆերինն արձակուրդի ժամանակ հանդիպել են Խորվաթիայում

13:50 24.07.2025

Սերբ լեգենդար թենիսիստ Նովակ Ջոկովիչը, Մադրիդի «Ռեալի» լեգենդ, իսկ այժմ «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, «Մանչեսթեր Սիթիի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն արձակուրդի ժամանակ հանդիպել են Խորվաթիայում։ Նրանք այցելել են Վելա Ստուպա կղզի, որը գտնվում է Ադրիատիկ ծովի Կորչուլա կղզիների խմբում։

̰
Բաստիան Շվայնշտայգերն ու Անա Իվանովիչը  բաժանվել են

13:25 24.07.2025

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն Բաստիան Շվայնշտայգերը և աշխարհի նախկին առաջին ռակետ Անա Իվանովիչը բաժանվել են 9 տարվա ամուսնությունից հետո, հայտնել է թենիսիստուհու փաստաբանը։ Նա բաժանման պատճառ է նշել «անհաղթահարելի տարաձայնությունները» և հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալուց։ Bild-ն էլ հաղորդում է, որ զույգը շարունակում է փաստացի ամուսնացած մնալ՝ չնայած այն հանգամանքին, որ […]

̰
Մբապեն 10 համարի մասին խնդրանքով չի դիմել ակումբին․ L’Équipe

12:45 24.07.2025

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն նոր մրցաշրջանում կհագնի «10» համարի մարզաշապիկը, հաղորդում են L’Équipe-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը խաղահամարի խնդրանքով չի դիմել ակումբին։ Որոշումը կայացրել է իսպանական թիմի ղեկավարությունը, որը նման մտքեր ունեցել է դեռ 2024 թվականի ամռանը, երբ Մբապեն միացել է թիմին։ Հարձակվողը դրական է վերաբերվում խաղահամարի փոփոխությանը, «Ռեալը»՝ առավել ևս, քանի որ կկարողանա գումար վաստակել […]

̰
Հոլանդը պատասխանել է իրեն ուղղված ատելության խոսքին

11:55 24.07.2025

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդն Ինստագրամում պատասխանել է օգտատերերից մեկի՝ իրեն ուղղված ատելության խոսքին: «Հուսով եմ՝ մի օր կմեռնես։ Դու այնքան հիմար ես, անօթևան ու հետամնաց տեսք ունես։ Գնա ու ինքնասպան եղիր»,- գրել է Will McHale անուն-ազգանունով օգտատերը Հոլանդին ուղղված անձնական հաղորդագրությունում, որը նորվեգացին ստացել է ծննդյան տարեդարձի օրը: «Շնորհակալություն ծննդյան տարեդարձի հրաշալի շնորհավորանքների համար։ […]

̰
BACK_TO_TOP