Մարտի 1-ին ընդառաջ դեղեր են դիզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+11.09 oC

Մարտի 1-ին ընդառաջ դեղեր են դիզում

11:30 24.02.2018

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի դեղատներում որոշ դեղերի վաճառքների ծավալները կտրուկ աճել են: Սա պայմանավորված է այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգով, ըստ որի՝ բազմաթիվ դեղեր կարող են վաճառվել բացառապես դեղատոմսերով:

Մի քանի դեղատներում մեր հարցումները ցույց տվեցին, որ մասնավորապես հորմոնալ մի քանի դեղերի վաճառքը նախկինի համեմատ աճել է մոտ 2 անգամ: Դեղատների աշխատակիցները նկատել են, որ իրենց մշտական որոշ հաճախորդներ, որոնք նախկինում 1-2 հաբ էին գնում, հիմա տուփերով են ձեռք բերում: Դեղատներից մեկի աշխատակիցն էլ կեսկատակ-կեսլուրջ նկատեց, որ վաճառքի ծավալների նման աճ նկատվել էր անցած տարվա ապրիլին՝ ընտրակաշառքները բաժանելուց հետո»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ հենց Ալմաթին․ Ղազախստանում կայացած բանակցությունները կարող են բեկումնային դառնալ

22:53 10.05.2024

Ինչո՞ւ հենց Ալմաթին․ Ղազախստանում կայացած բանակցությունները կարող են բեկումնային դառնալ

Ալմաթիում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Առաջիկա երկու օրերին հայ-ադրբեջանական պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն: Ալմաթիի ընտրությունը որպես հանդիպման վայր ունե՞ր հատուկ խորհուրդ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքրական է, որ ադրբեջանական որոշ լրատվականներ պնդում են, թե ի սկզբանե Ղազախստանի նախագահն առաջարկել էր հանդիպումն անցկացնել ոչ թե Ալմաթիում, այլ Աստանայում՝ մայրաքաղաքում, և, ամենայն […] ...

Մայիսի 13-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:30 10.05.2024

Մայիսի 13-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Չարենցի փ. 10-24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարգարյան 1-ին նրբ․ 1, 4, 5, 14 շենքեր, Մարգարյան 2-րդ նրբ․ 2, 4, 6 շենքեր, Անդրանիկի փ. 74, 76, 78, 80 շենքեր, Վանթյան, […] ...

Բագրատ արքեպիսկոպոսը հայտնել է, որ առաջիկա հանրահավաքին կներկայացնեն պետական անվտանգության, զինված ուժերի և դիվանագիտական անվտանգության իրենց հայեցակարգերը

22:22 10.05.2024

Բագրատ արքեպիսկոպոսը հայտնել է, որ առաջիկա հանրահավաքին կներկայացնեն պետական անվտանգության, զինված ուժերի և դիվանագիտական անվտանգության իրենց հայեցակարգերը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդի գլխավորությամբ այսօր երեկոյան կրկին հավաքվել են հանրապետության հրապարակում, ամփոփել օրվա ընթացքում իրականացրած քայլերն ու արձանագրած արդյունքները: Հիշեցնենք, որ առավոտյան մի քանի ժամ շարունակ շարժման մասնակիցները երթով շարժվել են ԵՊՀ և այլ բուհեր՝ հորդորելով ուսանողներին միանալ իրենց շարժմանը: Երեկոյան հանրահավաքին կրկին հնչել են սահմանազատումը կասեցնելու և իշխանություններին անվստահություն […] ...

Ի՞նչ պատկեր է սահմանագծվող հատվածներում. Ստեփան Սաֆարյանը ներկայացնում է Տավուշից

21:49 10.05.2024

Ի՞նչ պատկեր է սահմանագծվող հատվածներում. Ստեփան Սաֆարյանը ներկայացնում է Տավուշից

Ի՞նչ է կատարվում Տավուշի մարզում, երբ Երևանում են Տավուշից սկսված քայլերթի մասնակիցները՝ Տավուշի թեմի առաջնորդի ղեկավարությամբ: Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ներկա գործընթացները: Միջազգային և Անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ստեփան Սաֆարյանը գործընկերների հետ եղել է որոշ հատվածներում, որտեղ կոորդինատների ճշգրտման աշխատանքներ են իրականացվել: Իր դիտարկումների հիման վրա որոշ տեղեկություններ է ներկայացրել «Հեռանկարում»: Ամբողջական […] ...

Արսեն Մանգասարյանը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

21:30 10.05.2024

Արսեն Մանգասարյանը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվել են առկա ու ապագա մարտահրավերները, և նախորոշվել են դրանց լուծմանը միտված գործողությունները։ Անդրադարձ է կատարվել ապագա հրամանատարների, առաջնորդների ուսուցման և դաստիարակման արդի […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ-ում ունեցել է մի շարք հանդիպումներ

20:40 10.05.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ-ում ունեցել է մի շարք հանդիպումներ

Մայիսի 6-11-ը աշխատանքային այցով ԱՄՆ-ում  գտնվող նախագահ  Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին և ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդին: Նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման հիմքում դրված է խաղաղության հասնելու անհրաժեշտ քաղաքական կամքը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP