FourFourTwo-ն հրապարակել է աշխարհի լավագույն մարզիչների անունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

FourFourTwo-ն հրապարակել է աշխարհի լավագույն մարզիչների անունները

17:06 10.05.2024

Բրիտանական FourFourTwo պորտալը կազմել է գործող լավագույն ֆուտբոլային մարզիչների դասակարգումն աշխարհում (թոփ-50)։

Առաջին տեղում անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան է, որին հաջորդում են «Լիվերպուլում» վերջին մրցաշրջանն անցկացնող Յուրգեն Կլոպն ու Լևերկուզենի «Բայերի» հետ պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի չեմպիոն դարձած Խաբի Ալոնսոն։

1. Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)
2. Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»)
3. Խաբի Ալոնսո («Բայեր»)
4. Կառլո Անչելոտի («Ռեալ Մադրիդ»)
5. Ունաի Էմերի («Ասթոն Վիլա»)
6. Միկել Արտետա («Արսենալ»)
7. Սիմոնե Ինձագի («Ինտեր»)
8. Լուիս Էնրիկե (ՊՍԺ)
9. Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո Մադրիդ»)
10. Յուլիան Նագելսման (Գերմանիայի հավաքական)
11. Էդի Հաու («Նյուքասլ»)
12. Ռոբերտո Դե Ձերբի («Բրայթոն»)
13. Աբել Ֆերեյրա («Պալմեյրաս»)
14. Թոմաս Տուխել («Բավարիա»)
15. Սեբաստիան Հենես («Շտուտգարտ»)
16. Ռուբեն Ամորիմ («Սպորտինգ»)
17. Անգելոս Պոստեկողլու («Տոտենհեմ»)
18. Դիդյե Դեշամ (Ֆրանսիայի հավաքական)
19. Միչել («Ժիրոնա»)
20. Առնե Սլոտ («Ֆեյենորդ»)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոպետեգին կգլխավորի Լոնդոնի «Վեսթ Հեմը»

23:06 20.05.2024

Լոպետեգին կգլխավորի Լոնդոնի «Վեսթ Հեմը»

Իսպանացի անվանի մասնագետ Խուլիեն Լոպետեգին շուտով կնշանակվի Լոնդոնի «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ, հայտնում է Sky Sports-ը։ Ըստ աղբյուրի` լոնդոնյան ակումբը 57-ամյա մարզչի նշանակման հարցում հասել է վերջնական համաձայնության, որի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս։ Լոպետեգին «Վեսթ Հեմում» փոխարինելու է շոտլանդացի Դևիդ Մոյեսին։ 61-ամյա մարզիչն ակումբը մարզում էր 2019 թ. դեկտեմբերից։ ...

Դե Ձերբին աշխատանքի ոչ մի առաջարկ չի ստացել

22:32 20.05.2024

Դե Ձերբին աշխատանքի ոչ մի առաջարկ չի ստացել

Անգլիական «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին հայտնել է, որ այլ ակումբներից դեռ ոչ մի առաջարկ չի ստացել։ «Ոչ մի ակումբից առաջարկ չեմ ստացել։ Այս պահին դեռ ոչինչ չկա։ Հուսով եմ` կրկին կաշխատեմ Պրեմիեր լիգայում։ Չգիտեմ` հետագայում որ ակումբում կլինեմ, բայց ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Անգլիայի առաջնությունում»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն։ […] ...

Ֆրանսիական «Բրեստն» առաջին անգամ կխաղա ՉԼ-ում

21:55 20.05.2024

Ֆրանսիական «Բրեստն» առաջին անգամ կխաղա ՉԼ-ում

Ֆրանսիական Լիգա 1-ի վերջին` 34-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց «Մեցին»։ Փարիզյան ակումբն առաջնությունն ավարտեց 76 միավորով։ «Պարի Սեն-Ժերմենը» 31-րդ տուրից հետո նվաճել էր Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։ «Մեցը» 29 միավորով զբաղեցրեց 16-րդ տեղը և Լիգա 1-ում տեղը պահելու համար անցումային հանդիպում կանցկացնի Լիգա 2-ում երրորդ տեղը զբաղեցրած «Սենթ Էթիենի» դեմ։ «Մոնակոն» տանը […] ...

Ուկրաինացի անվանի բասկետբոլիստին զորակոչել են բանակ

20:46 20.05.2024

Ուկրաինացի անվանի բասկետբոլիստին զորակոչել են բանակ

Բաստետբոլի Ուկրաինայի Սուպերլիգայի «Կիև Բասկետ» ակումբի պաշտպան Վադիմ Զապլոտինսկին զորակոչվել է բանակ։ «Чемпион-Украина» պարբերականը հայտնում է, որ 26-ամյա բասկետբոլիստը մայիսի 12-ին փորձել է հատել Ուկրաինայի պետական սահմանը, սակայն բերման է ենթարկվել։ Կիևի բասկետբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Մաքսիմ Սերգեևը սոցցանցերում հայտնել է, որ ձերբակալությունից հետո բասկետբոլիստին ուղարկել են Ուկրաինայի օդադեսանտային հարձակման ուժերի ուսումնական կենտրոն. «Հենց նոր […] ...

«Նոր աստղ, նոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ». Մխիթարյանի հրապարակումը

20:27 20.05.2024

«Նոր աստղ, նոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ». Մխիթարյանի հրապարակումը

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական Ա սերիայի չեմպիոնական գավաթով լուսանկար է հրապարակել սոցցանցերում և գրել. «Նոր աստղ, նոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ»։ 35-ամյա ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ է նվաճում թոփ-5 առաջնություններից մեկի չեմպիոնի տիտղոսը։ ...

Սևիկյանի գոլային փոխանցումն օգնել է «Ֆերենցվարոշին» հաղթել մրցաշրջանի վերջին խաղում

20:12 20.05.2024

Սևիկյանի գոլային փոխանցումն օգնել է «Ֆերենցվարոշին» հաղթել մրցաշրջանի վերջին խաղում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հունգարիայի առաջնության վերջին տուրի` «Ույպեշտի» դեմ խաղում։ Սևիկյանի արդյունավետ փոխանցումից հետո բրազիլացի Մարկինյոսը տպավորիչ գոլ է խփել։ Հայ ֆուտբոլիստը «Ֆերենցվարոշում» 16 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը հաղթել է 2-0 հաշվով և առաջնությունն ավարտել 74 միավորով։ «Ֆերենցվարոշը» դեռ […] ...

BACK_TO_TOP