Շոտլանդիայի առաջին նախարարը հանդես է եկել անկախության հռչակագրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

Շոտլանդիայի առաջին նախարարը հանդես է եկել անկախության հռչակագրով

21:00 10.05.2024

Շոտլանդիայի նորընտիր առաջին նախարար Ջոն Սվինին կարծում է, որ տարածաշրջանը կարող է անկախություն ձեռք բերել և անջատվել Մեծ Բրիտանիայից հինգ տարվա ընթացքում:

Երեքշաբթի օրը Սուինին ընտրվել է Շոտլանդիայի առաջին նախարար՝ տեղի խորհրդարանում քվեարկության արդյունքում։ Նա ղեկավարում էր տարածաշրջանում իշխող Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (SNP)՝ հանդես գալով Բրիտանիայից անկախանալու օգտին։

«Կարծում եմ, որ անկախությունը կարելի է ձեռք բերել այս ժամկետում, քանի որ դրա գործը համոզիչ է»,-ասել է Սվինին Sky News-ին՝ պատասխանելով հինգ տարվա ընթացքում Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անջատման հնարավորության մասին հարցին:
Ավելի վաղ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը բացառել էր մոտ ապագայում Շոտլանդիայի անջատման հարցով քվեարկություն անցկացնելու հնարավորությունը եւ կոչ էր արել հարգել 2014 թվականի հանրաքվեի արդյունքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ից օգնություն է խնդրել ավիավթարի հետ կապված

23:55 20.05.2024

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ից օգնություն է խնդրել ավիավթարի հետ կապված

ԱՄՆ-ն ստացել է նախագահական ուղղաթիռի կործանման հետ կապված Իրանի օգնության խնդրանքը, սակայն չի կարողացել այն տրամադրել, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Իրանի կառավարությունից օգնություն են խնդրել: Մենք նրանց հասկացրել ենք, որ օգնություն կառաջարկենք, ինչպես կպատասխանեինք նման իրավիճակում ցանկացած օտարերկրյա կառավարության խնդրանքին: Ի վերջո, մենք չկարողացանք տրամադրել այդ օգնությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։ […] ...

ԱՄՆ-ը կշարունակի ամբողջությամբ կիրառել Իրանի ղեկավարների կողմից շահագործվող ինքնաթիռներին վերաբերող պատժամիջոցները․ Միլլեր

23:49 20.05.2024

ԱՄՆ-ը կշարունակի ամբողջությամբ կիրառել Իրանի ղեկավարների կողմից շահագործվող ինքնաթիռներին վերաբերող պատժամիջոցները․ Միլլեր

Միացյալ Նահանգները կշարունակի ամբողջությամբ կիրառել Իրանի ղեկավարների կողմից օգտագործվող ինքնաթիռների ավիատեխնիկային վերաբերող պատժամիջոցները և ներողություն չի խնդրի դրա համար՝ չնայած ուղղաթիռի վթարի հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվանը, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Առաջին հերթին, մենք ընդհանրապես չենք պատրաստվում ներողություն խնդրել մեր պատժամիջոցների ռեժիմի համար։ Մենք կշարունակենք ամբողջությամբ կիրառել մեր պատժամիջոցների ռեժիմը, ներառյալ  իրանական […] ...

Ո՞վ կարող է դառնալ Իրանի հաջորդ նախագահ

23:27 20.05.2024

Ո՞վ կարող է դառնալ Իրանի հաջորդ նախագահ

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ողբերգական պատահարից հետո Իրանում 50 օրվա ընթացքում կանցկավեն նոր ընտրություններ: Ի՞նչ արժե սպասել ապագա ընտրություններից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ի տարբերություն ԱՄՆ-ի, ուր սահմանադրության համաձայն, նախագահի մահվան դեպքում փոխնախագահն իշխում է մինչև նախատեսված ժամկետի վերջ, Իրանում անցկացվում են նոր ընտրություններ 50 օրվա ընթացքում: Բայց այժմ Իրանում քննարկում են՝ […] ...

Սպիտակ տունը հերքել է պատժամիջոցների և Ռայիսիի ուղղաթիռի կործանման միջև կապը

23:17 20.05.2024

Սպիտակ տունը հերքել է պատժամիջոցների և Ռայիսիի ուղղաթիռի կործանման միջև կապը

ԱՄՆ-ը հերքում է այն մեղադրանքը, որ Վաշինգտոնի պատժամիջոցները Իրանին պահեստամասերի մատակարարման վերաբերյալ կարող էին հանգեցնել ուղղաթիռի կործանման, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։ «Յուրաքանչյուր երկիր, անկախ նրանից, թե որ երկիրն է, ունի պատասխանատվություն՝ ապահովելու իր սարքավորումների անվտանգությունն ու հուսալիությունը, ներառյալ քաղաքացիական ավիացիան: Այսպիսով, սա բոլորովին անհիմն մեղադրանք է, որում ոչ մի ճշմարտություն […] ...

Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

22:45 20.05.2024

Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին նախօրեին ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս անձանց մահվան կապակցությամբ: Համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ: ...

Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

22:24 20.05.2024

Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել՝ կապված ավիավթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։ «Իրանի նախագահի մահվան կապակցությամբ մենք որոշեցինք մեկօրյա սուգ հայտարարել մեր երկրում՝ խորը վիշտը կիսելու համար Իրանի ժողովրդի հետ»,- ասել […] ...

BACK_TO_TOP