Սթիվ Մաք-Քարին և անալոգային լուսանկարչության դարաշրջանի ավարտը (մաս առաջին) – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+16.09 oC

Սթիվ Մաք-Քարին և անալոգային լուսանկարչության դարաշրջանի ավարտը (մաս առաջին)

19:30 26.02.2018

Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարաշրջանում, երբ երեխան անգամ  կարող է հեռախոսով կամ թվային ֆոտոխցիկով անթիվ-անհամար լուսանկարներ անել ու անմիջապես հրապարակել, ժապավենային կամ, այսպես կոչված, անալոգային լուսանկարչության մասին խոսել-գրելը գուցե ժամանակավրեպ թվա (հատկապես այն սերնդին, որը երբեք չի լսել մեխանիկական ֆոտոխցիկի փակաղակի չխկոցը կամ չի շոշափել ֆոտոժապավենի փայլուն, հարթ մակերեսը)։

Մեր օրերում դժվար է հավատալ, որ ընդամենը մի քանի տարի առաջ ամեն մի, թեկուզ ամենաանորակ լուսանկարը ստանալու համար ժամանակ, միջոցներ, գիտելիքներ ու հմտություններ էին անհրաժեշտ։ 

Արդեն մի քանի ամիս է, սակայն,  լուսանկարչական հանրության մոտ համառորեն լուրեր են պտտվում անալոգային լուսանկարչության վերադարձի մասին։ Սա չլսված նախադեպ է, երբ որևէ բնագավառում տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում մոռացության մատնված հինը հայտ է ներկայացնում իր վերադարձի մասին։ Այդ երևույթի լրջության աստիճանը հասկանալու համար բավական է ծանոթանալ շուրջ մեկ տարի առաջ լրահոսում հայտնված մի տեղեկության հետ․ 2017 թ․ հունվարին Կոդակ ընկերությունը հայտարարեց, որ վերականգնում է Ektachrome լուսանկարչական ժապավենի արտադրությունը, որի հոսքագիծը կանգնեցվել էր 2012 թվականին։ Ավելին, այդ հայտարարությունից մեկ շաբաթ անց Կոդակը խոսեց նաև մեկ այլ լեգենդար ժապավենի՝ Kodachrome-ի արտադրությունը վերսկսելու մտադրության մասին։ Բոլոր ժամանակների ամենահայտնի այդ ժապավենի արտադրությունը դադարեցվել էր 2009 թվականին։ Շուրջ տասնամյա վաղեմության այդ իրադարձության հետ կապված մի պատմություն եմ ուզում ներկայացնել։

Կոդակ ընկերությունը Kodachrome ժապավենի արտադրությունն սկսել էր 1935 թվականից։ Այդ տարիներին այն մասսայական վաճառքի հանված առաջին գունավոր ֆոտոժապավենն էր։ Kodachrome-ը շատ արագ դարձավ լուսանկարիչների սիրելին ամբողջ աշխարհում,  որովհետև հրաշալի գունային գամմա ուներ և չէր գունաթափվում ժամանակի ընթացքում։ Երբ 2009 թվականին Կոդակը հայտարարեց, որ դադարեցնում է Kodachrome-ի արտադրությունը, շատ լուսանկարիչներ անակնկալի եկան, թեև արդեն պարզ էր, որ ապագան թվային լուսանկարչությանն էր։ Լեգենդար լուսանկարիչ Սթիվ Մաք-Քարին որոշում է խորհրդանշական կերպով փակել իր բազմամյա գործունեության այդ էջը։ Բանն այն է, որ նշանավոր լուսանկարիչը հենց այդ ժապավենով էր ստեղծել իր գրեթե բոլոր հանրահայտ լուսանկարները և չէր կարող այդ իրադարձությունն անտեսել։ Նա դիմում է Կոդակի ղեկավարությանը խնդրանքով, որ իրեն տրամադրեն հոսքագծից դուրս եկած ժապավենի վերջին փաթույթը։ Հաշվի առնելով լուսանկարչի մեծ հեղինակությունը ողջ աշխարհում՝ Կոդակը պարզապես չէր կարող մերժել նրան։ Այդպես Սթիվ Մաք-Քարին ժապավենային լուսանկարչության ավարտվող դարաշրջանին իր հարգանքի տուրքը մատուցելու եզակի հնարավորություն է ստանում։

Լուսանկարչի այդ մտահղացման իրագործմանը հետևելու նպատակով National Geographic-ը որոշում է ուղեկցել նրան և վավերագրել բոլոր այն իրադարձություններն ու պահերը, որոնք պետք է ամրագրվեին Kodachrome-ի վերջին 36 կադրերում։ Պետք է նշել, որ Սթիվ Մաք-Քարին 30 տարի շարունակ նախապատվությունը հենց National Geographic ամսագրին էր տվել։ Նրա գրեթե բոլոր հայտնի լուսանկարները հրապարակվել էին հենց այդ ամսագրում։

Եվ այսպես, առաջին քայլն արված էր: Սթիվ Մաք-Քարին վերջին անգամ  լիցքավորում է իր իր լուսանկարչական ապարատը Kodachrome-ի վերջին փաթույթով։

«Ես հազարավոր անգամներ եմ լիցքավորել իմ ֆոտոխցիկն այդ ժապավենով։ Դա դարձել է իմ էության մի մասը: Բայց հիմա ինձ աննկարագրելի զգացում է համակել, ափսոսանքի ու ակնածանքի զգացում։ Որովհետև ես դա անում եմ վերջին անգամ»։

Բայց ամենակարևոր հարցը դեռ առջևում էր․ ի՞նչ պատկերել լենգենդար ժապավենի վերջին 36 կադրերում։

Շարունակելի ․․․

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ

16:49 06.05.2024

«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվում է «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը: «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում: «Ափդեյթ» շարքի նախորդ ծրագրերի ընթացքում հասարակական կազմակերպության երիտասարդները գրանցել, նոտայագրել, ձայնագրել և ՀՀ Գեղարքունիքի […] ...

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

10:13 06.05.2024

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 26-ից 29-ը հյուրախաղերով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ամերիկյան երեք ամենահեղինակավոր համերգասրահներում կհնչի բացառապես Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ և նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգները տեղի կունենան հունիսի 26-ին Բոսթոնի «Սիմֆոնի Հոլ» համերգասրահում‚ հունիսի 27-ին՝ Նյու Յորքի […] ...

Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Գալինա Դավիդովան

23:13 04.05.2024

Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Գալինա Դավիդովան

48 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, GITIS-ի վոկալ արվեստի բաժնի դոցենտ Գալինա Դավիդովան։ Մայիսի 4-ին հայտնել է ինստիտուտի մամուլի ծառայությանը։ «Կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, վոկալ արվեստի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Գալինա Եվգենիևնա Դավիդովան», – ասված է բարձրագույն ուսումնական հաստատության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գալինա Դավիդովան ծնվել է 1975 թվականին […] ...

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

20:40 04.05.2024

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջը հայտնում է Արցախի հայկական բնակավայրերի պատմության կեղծման ու մշակութային ժառանգության ոչնչացման հերթական դեպքի մասին: «Այս գործելաոճը հանդիսանում Ադրբեջանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին։ Եկեցին «Գուգլի» տեղորոշման քարտեզներում ներկայացվում է որպես մզկիթ։ Հարկ ենք համարում նշել, որ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

15:42 04.05.2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ և բարձրաստիճան հյուրեր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների հատուկ ցուցադրությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջը: Հնդկաստանի հանրահայտ Աջանտայի քարանձավների որմնանկարների` բնօրինակի արժեք ունեցող եզակի նմուշները կցուցադրվեն մինչև […] ...

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում

15:18 04.05.2024

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային աննախադեպ շրջագայություն կունենա Հայաստանի մարզերում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մինչ մարզային շրջագայությունն սկսելը, Սերգեյ Խաչատրյանը մայիսի 5-ին ելույթ կունենա Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ կհնչի Շոստակովիչի հզորագույն թիվ 13 («Բաբի Յառ») սիմֆոնիան, մենակատար՝ […] ...

BACK_TO_TOP