Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+15.09 oC

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին

11:16 06.05.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տներից մեկում երեխայի դի կա։

Գյուղ են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանն ու Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։Ոստիկանները պարզել են, որ մահացածը 8-ամյա աղջիկ է, ով նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում իրենց տանը մահացել է: Դեպքի մասին Ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում «սպանություն» /հանկարծամահություն/ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

17:45 18.05.2024

«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Սևան քաղաքի սկզբնամասում՝ գերեզմանոցի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենա է այրվում։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն։ Ինչպես հայտնում  է shamshyan.com-ը, […] ...

Պերմի մարզում ֆերմա է այրվել, որում եղել են խոշոր եղջերավոր անասուններ

15:26 18.05.2024

Պերմի մարզում ֆերմա է այրվել, որում եղել են խոշոր եղջերավոր անասուններ

Պերմի երկրամասի Ֆեդոտովո գյուղի ֆերմայում բռնկվել է ավելի քան 1100 քառակուսի մետր տարածք, հայտնում է մարզային ԱԻՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գերատեսչության տվյալներով՝ Յուսվինսկի շրջանի Ֆեդոտովո գյուղում գիշերը հրդեհվել է 180 կով ունեցող ֆերման։ «Տարհանվել է 170 կով, տուժածներ չկան, ցավոք, 10 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է սատկել»,-ասվում է հաղորդագրությունում: Նախնական տվյալներով՝ հրդեհը […] ...

Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել

14:06 18.05.2024

Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել

Տանզանիայի դրոշով Mohammad-Z նավը խորտակվել է Սև ծովում։ Այս մասին հայտնում է Ռումինիայի ծովային վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 4:00-ի սահմաններում, և կենտրոնի աշխատակիցներն անմիջապես տարածք են ուղարկել «Արտեմիս» և «Ապոլոն» նավերը: Դեպքի վայր է մեկնել նաև սահմանապահ ոստիկանության երկու նավ և մոտակայքում գտնվող երկու առևտրական նավեր։ Mohammad-Z-ի անձնակազմը բաղկացած է […] ...

Եմենի ափերի մոտ հրթիռային հարվածից հետո Պանամայի դրոշով նավթատարի վրա հրդեհ է բռնկվել

13:08 18.05.2024

Եմենի ափերի մոտ հրթիռային հարվածից հետո Պանամայի դրոշով նավթատարի վրա հրդեհ է բռնկվել

Եմենի Մոհա քաղաքի ափերի մոտ հրթիռային հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Պանամայի դրոշով նավթատար նավի վրա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության բրիտանական Ambrey ընկերության տարածած տեղեկությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռադիոհաղորդակցությունը ցույց է տվել, որ նավը խոցվել է հրթիռով, ինչից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել: Խոցվելուց հետո լցանավն օգնություն է ստացել, իսկ նրա ղեկային […] ...

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

12:50 18.05.2024

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 18-ին, ժամը 10:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Վ․, ծնված 1999 թ.) և […] ...

Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

12:37 18.05.2024

Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Ջոլո քաղաքից 326 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտավորապես 101 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 528 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

BACK_TO_TOP