ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+19.09 oC

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

11:33 06.05.2024

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու Գդանսկում կայանալիք «Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանց» (ICPEN) կազմակերպության համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը։

Համաժողովի օրակարգում սպառողների շահերի պաշտպանության ոլորտի մի շարք արդիական հարցերի և դրանց հաղթահարման ուղիների շուրջ քննարկումներն են, ինչպիսիք են շուկայում գորշ պատկերների (dark patterns) դրսևորումները և դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցները, սպառողների խոցելի խմբերի պաշտպանությունը, կիրարկման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը և այլն:
Համաժողովի շրջանակում տեղի կունենա բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների արդյունավետ գործունեության թեմայով, որի ընթացքում Գեղամ Գևորգյանը կներկայացնի Հայաստանի մրցակցային մարմնի փորձը մարդկային ռեսուրսների և կիրակման գործիքակազմերի կառավարման վերաբերյալ:

ՄՊՀ-ն ICPEN-ի գործընկեր է դարձել 2023 թվականի նոյեմբերին։ Այն միջազգային հարթակ է, որը կոչված է հաղթահարել սպառողների պաշտպանության ոլորտի մարտահրավերներն ու խնդիրները ողջ աշխարհում։ ICPEN-ի անդամ են իրավասու կազմակերպություններ աշխարհի շուրջ 80 երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը և այլն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆինանսների նախարարը պարզաբանել է, թե ինչ ազդեցություն կունենա Ամուլսարի հանքի գործարկումը ՀՆԱ-ի վրա

12:37 02.05.2025

Ֆինանսների նախարարը պարզաբանել է, թե ինչ ազդեցություն կունենա Ամուլսարի հանքի գործարկումը ՀՆԱ-ի վրա

Կառավարությունում համոզված են, որ կկարողանան հասնել 2025-ի բյուջեի մասին օրենքի հիմքում դրված տնտեսական աճի ցուցանիշին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման վստահություն հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ տարբեր կառույցների կողմից արվող կանխատեսումներին՝ նախարարը նշեց, որ այդ կանխատեսումների մեջ դրված են տարբեր սցենարներ և տարբեր ենթադրություններ: Կարևոր է, թե ով ինչ ենթադրություն է անում: […] ...

Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

12:19 02.05.2025

Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

Թմրանյութերի օգտագործումի ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով  Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու  Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները, «ՕՆԷՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի  մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել […] ...

Ամենաշատ ներդրողները եղել են Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից. նախարարը՝ Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի մասին

12:09 02.05.2025

Ամենաշատ ներդրողները եղել են Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից. նախարարը՝ Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի մասին

Միջազգային կապիտալի շուկայում մարտի սկզբին Հայաստանի թողարկած 750 մլն դոլար ծավալով, 7.1 տոկոս եկամտաբերությամբ եվրապարտատոմսերը բավականին մեծ պահանջարկ են ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Մենք հաջողությամբ թողարկել ենք 750 մլն դոլար ծավալով եվրոբոնդ, տոկոսադրույքը՝ 7.1 տոկոս: Ուրախ ենք, որ սփրենդը, որը 2.86 տոկոսային կետ է կազմել, մեր վերջին […] ...

SHANTNEWS

12:00 02.05.2025

SHANTNEWS

Օրբան. ԵՄ-ն գումար է մղում Ուկրաինա և կարող է սնանկացնել սեփական տնտեսությունը

11:48 02.05.2025

Օրբան. ԵՄ-ն գումար է մղում Ուկրաինա և կարող է սնանկացնել սեփական տնտեսությունը

ԵՄ ղեկավարության քաղաքականությունը, որն ուղղված է Ուկրաինային ռազմական աջակցությանը և այս երկրի՝ համայնք ընդունմանը, կհանգեցնի Եվրոպայի սնանկացմանը։ Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում։ «Եվրոպական փողը, այդ թվում՝ մեր փողը, Ուկրաինա է բերվում սայլակներով, և ԵՄ տնտեսությունը միջոցների սուր պակաս է զգում»,-ասել է կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ ո՛չ […] ...

Հայաստանի պետական պարտքը 5 տրլն 318 մլրդ դրամ է, ավելացել է 4.4 տոկոսով

11:34 02.05.2025

Հայաստանի պետական պարտքը 5 տրլն 318 մլրդ դրամ է, ավելացել է 4.4 տոկոսով

Հայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4 տոկոսով: 2024 թ արդյունքներով պետական պարտք-ՀՆԱ-ն նվազել է 0.1 տոկոսային […] ...

BACK_TO_TOP