16:35 06.05.2024
Բուդապեշտում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի համատեղ ասուլիսը:
Իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է.
«Հարգարժա՛ն պարոն նախարար, հարգելի՛ Պետեր,
Շատ ուրախ եմ գտնվել այստեղ և շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և հրավերի համար։ Այս այցը հաջորդում է նախորդ աշնանը Ձեր՝ Երևան կատարած այցին և իսկապես արդյունքն է մեկ ու կես տարի առաջ միասին ձեռնարկած մի ճանապարհի: Ճանապարհ, որը կոչված էր հաղթահարել առկա մարտահրավերները, նորովի սկսել հայ-հունգարական հարաբերությունները. հարաբերություններ, որոնք հիմնված են պատմական ջերմ փոխադարձ համակրանքի վրա, հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների վրա։ Եվ իսկապես սրտանց ուրախ եմ արդեն տեսնել այս գործընթացի արդյունքները։ Մենք, ինչպես նշեցի, պայմանավորվել էինք դիվանագիտական ներկայացուցչություններ բացել մայրաքաղաքներում՝ Բուդապեշտում և Երևանում։ Այսօր մենք խոսում ենք արդեն ռեզիդենտ դեսպանությունների մասին։
Մենք այսօր միասին ստորագրեցինք երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ փաստաթուղթ, ինչպես նաև տնտեսական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ. փաստաթուղթ, որը նախատեսում է միջկառավարական հանձնաժողովի ստեղծում։ Մենք վերջերս ունեցել ենք նաև տնտեսական ընդհանուր կոնֆերանս, որտեղ մեր բիզնես ներկայացուցիչները նաև հնարավորություն են ունեցել խոսելու հնարավոր նոր համագործակցության մասին։
Իհարկե, չենք կարող չկարևորել մարդկանց փոխայցելությունները և մարդկանց միջև ուղղակի շփումները, և այս առումով, իհարկե, կիսում եմ Ձեր կողմից հաղորդված կարևորությունը «WizzAir»-ի կողմից Երևանի և Բուդապեշտի միջև հաստատվող ուղիղ չվերթների մասին։ Ես վստահ եմ, որ այս չվերթը բավական մեծ հետաքրքրության կարժանանա և՛ հայ զբոսաշրջիկների կողմից և՛ հունգարացի զբոսաշրջիկների կողմից։
Իհարկե, մեր հարաբերություններում չափազանց կարևոր է նաև, և առհասարակ միջազգային հարաբերություններում, տնտեսական փոխգործակցությունը։ Եվ ես ուզում եմ ձեզ ևս մեկ անգամ տեղեկացնել և նորից հանրության հետ ևս մեկ անգամ խոսել Հայաստանի կողմից միջազգային տնտեսական ծրագրերի կարևորությունը հասկանալու և այդ միջազգային տնտեսական ծրագրերի մաս լինելու ցանկության մասին։ Ես ուզում եմ խոսել «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնության մասին։ Սա մի նախաձեռնություն է, որը նախատեսում է ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և ոչ միայն տրանսպորտային հանգույցները, կապերը, ենթակառուցվածքները մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, ինչը հնարավոր կդարձնի դյուրացնել ուղևորափոխադրումները, բեռնափոխադրումները և ծառայությունների փոխադրումներն Արևելքից Արևմուտք, այդ թվում՝ ՀՀ տարածքով: Նույն համատեքստում մենք դիտարկում ենք նաև Հայաստանի կողմից վերականգնվող էներգիայի մատակարարման հարցը ԵՄ անդամ երկրներ։ Կան այս մասին կոնկրետ նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք դեռ քննարկման փուլում են, կամ արդեն շուտով կլինեն իրականացման փուլում։ Եվ ահա Հայաստանն, իհարկե, ցանկություն ունի մաս կազմել այս բոլոր նախաձեռնություններին։
Նաև ուզում եմ ասել, որ կա մի երկրորդ գործոն, որը չափազանց կարևոր է տնտեսական բարգավաճման և փոխգործակցության համար. դա խաղաղությունն է։ Եվ ուզում եմ ևս մեկ անգամ օգտվել առիթից և վերահաստատել ՀՀ հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմանը։ Մենք կառուցողաբար ներգրավված ենք բանակցություններում, որոնց նպատակն է վերջնականապես կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, մասնավորապես Ադրբեջանի հետ, վերջ տալ երկարամյա հակամարտությանը։ Կան մի շարք սկզբունքներ՝ փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման վերաբերյալ՝ Ալմա-Աթայի՝ դեռևս 1991թ․ ստորագրված փաստաթղթի և դրանում արձանագրված, ամրագրված սկզբունքների հիման վրա։ Արդեն նշեցի, ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին և հուսամ մոտ առաջիկայում այստեղ ևս արդեն շատ կոնկրետ արդյունքներ կկարողանանք արձանագրել։
Անշուշտ, թվարկածս այս հարցերը բացի երկկողմ և տարածաշրջանային ձևաչափերի, մաս են կազմում նաև Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի։ Դուք գիտեք, վստահ եմ, որ մենք մի գործընթացի մեջ ենք, որի միջոցով էականորեն և նշանակալիորեն մոտեցնում է Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությանը և Եվրոպական միությունը՝ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ մեր օրակարգում, մեր երկկողմ սեղանին է այս պահին նախաձեռնությունների մի նոր փաթեթ, և մենք այստեղ մեծապես հույս կդնենք և կհենվենք ԵՄ խորհրդում նաև Հունգարիայի առաջիկա նախագահությանը: Վստահ ենք, որ հարցերը և նախատեսվող ծրագրերը շոշափելի քայլերով առաջ կգնան նաև ձեր նախագահության ընթացքում։
Կրկին շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Վստահ եմ, որ այս այցը, ինչպես նաև նախորդիվ Ձեր այցը Երևան, իրականում թույլ տվեց ևս մեկ շոշափելի քայլ առաջ կատարել մեր հարաբերությունների զարգացման գործում»:
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...