Ձմեռային Օլիմպիադան՝ հարաբերությունների ջերմացման հնարավորություն. ավարտվել են 2018թ. Օլիմպիական խաղերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+21.09 oC

Ձմեռային Օլիմպիադան՝ հարաբերությունների ջերմացման հնարավորություն. ավարտվել են 2018թ. Օլիմպիական խաղերը

18:37 26.02.2018

«Խաղաղության օլիմպիադա». ահա այսպիսի անվանում են ստացել 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնք այս տարի հյուրընկալեց Հարավային Կորեան: Խաղերի փակման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 25-ին:

Փհենչհանում կայացած խաղերի փակման շքեղ արարողության համար առկա էին բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝ կոստյումներ, հրավառություն, պարային և համերգային շոու, որի ավարտին Օլիմպիական դրոշն իջեցվեց և կատարվեց Օլիմպիական հիմնը:

Հաջորդ ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան 2022թ. Պեկինում: Ընդ որում՝ Պեկինը կդառնա առաջին քաղաքը, որը հյուրընկալած կլինի թե՛ ամառային, թե՛ ձմեռային Օլիմպիական խաղերը:

Խաղերը ռեկորդային էին մասնակիցների քանակով: Այս տարի Օլիմպիադայում սառույցի և ձյան վրա մրցեց 92 երկիր ներկայացնող 2920 մարզիկ:

Օլիմպիադայի հաղթող ճանաչվեց Նորվեգիան՝ նվաճելով 14 ոսկե մեդալ, նույնքան արծաթե և 11 բրոնզե մեդալներ: Երկրորդ տեղում էր Գերմանիան, երրորդում՝ Կանադան:

Իսկ Ռուսաստանի հավաքականը մեդալների քանակով գրավեց 13-րդ հորիզոնականը: Ինչպես և խաղերի ընթացքում, փակման արարողության ժամանակ ևս Ռուսաստանի հավաքականը քայլեց չեզոք դրոշի ներքո: Նման որոշման համար հիմք էին հանդիսացել ռուս մարզիկների կողմից հակադոպինգային կանոնների խախտման 2 դեպքերը: Ռուսաստանը դեռ Օլիմպիական խաղերից առաջ էր հայտնվել դոպինգային սկանդալի կենտրոնում: Դեկտեմբերի սկզբին ընդունած որոշմամբ ՄՕԿ-ն արգելել էր ռուս մարզիկներին հանդես գալ Ռուսաստանի դրոշի ներքո:

Այս տարվա ձմեռային Օլիմպիական խաղերը նշանավորվեցին նաև երկու Կորեաների միջև հարաբերությունների ջերմացմամբ:

Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն իր ելույթում հատուկ ուշադրություն հրավիրեց այս փաստին:

«Դուք ցույց տվեցիք, թե ինչպես մեր փխրուն աշխարհում սպորտը կարող է մոտեցնել մարդկանց: Դուք ցույց տվեցիք, թե ինչպես է սպորտը կամուրջներ կառուցում: ՄՕԿ-ը կշարունակի այս օլիմպիական երկխոսությունը նույնիսկ Օլիմպիական կրակը մարելուց հետո»,- իր խոսքում մասնավորապես նշեց Թոմաս Բախը:

«Խաղաղության օլիմպիադան» հնարավորություն է ստեղծել նաև Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի միջև երկխոսության համար: Փհենյանը Միացյալ Նահանգների հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել: Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին հայտնել է, որ երկու Կորեաների միջև երկխոսությունը և Հյուսիային Կորեա-ԱՄՆ հարաբերությունները պետք է միաժամանակ բարելավվեն, սակայն Միացյալ Նահանգները նշել է, որ վերջնական նպատակը պետք է լինի Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափումը:

Խաղերի փակման արարողությանը ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը, սակայն նրա և հյուսիսկորեական պատվիրակության միջև բանակցություններ չեն կայացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևիկյանի գոլային փոխանցումն օգնել է «Ֆերենցվարոշին» հաղթել մրցաշրջանի վերջին խաղում

20:12 20.05.2024

Սևիկյանի գոլային փոխանցումն օգնել է «Ֆերենցվարոշին» հաղթել մրցաշրջանի վերջին խաղում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հունգարիայի առաջնության վերջին տուրի` «Ույպեշտի» դեմ խաղում։ Սևիկյանի արդյունավետ փոխանցումից հետո բրազիլացի Մարկինյոսը տպավորիչ գոլ է խփել։ Հայ ֆուտբոլիստը «Ֆերենցվարոշում» 16 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը հաղթել է 2-0 հաշվով և առաջնությունն ավարտել 74 միավորով։ «Ֆերենցվարոշը» դեռ […] ...

Դենիս Գլուշակովը հայտարարել է «Ուրարտուից» հեռանալու մասին

19:55 20.05.2024

Դենիս Գլուշակովը հայտարարել է «Ուրարտուից» հեռանալու մասին

Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Դենիս Գլուշակովը հայտարարել է ակումբից հեռանալու մասին. «Երբ մրցաշրջանն ավարտվի, կգնամ իրերս կհավաքեմ, հրաժեշտ կտամ բոլորին։ Հեռանում եմ «Ուրարտուից»։ Պայմանագիրս լրանում է մրցաշրջանի ավարտին։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ է սպասվում ապագայում։ Դեռ ցանկանում եմ խաղալ։ Եթե չկարողանամ խաղալ, խաղակոշիկներս կկախեմ մեխից, բայց այս պահին պատրաստ եմ դաշտում փակել յուրաքանչյուր դիրք»,- մեջբերում […] ...

«Ինտերը» ստացավ Ա սերիայի չեմպիոնական տիտղոսը

19:19 20.05.2024

«Ինտերը» ստացավ Ա սերիայի չեմպիոնական տիտղոսը

37-րդ տուրի «Լացիոյի» դեմ տնայից խաղից (1-1) հետո «Ինտերը» ստացել է իտալական Ա սերիայի չեմպիոնի տիտղոսը։ Ակումբը հոբելյանական 20-րդ չեմպիոնությունն ամրագրել էր դեռ ապրիլի 22-ին «Միլանին» հաղթելուց հետո։ «Ինտերի» կազմում չեմպիոն է դարձել նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ 35-ամյա կիսապաշտպանը կարիերայում առաջին անգամ դարձել է եվրոպական թոփ-5 առաջնության հաղթող։   ...

Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության խորհրդանշական հավաքականում

18:06 20.05.2024

Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության խորհրդանշական հավաքականում

Բրատիսլավայի «Սլովանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Հայ ֆուտբոլիստը 31 խաղում խփել է 13 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում` դառնալով լավագույն ռմբարկու։ «Սլովանը» առաջնությունն ավարտել է 73 միավորով և դարձել Սլովակիայի չեմպիոն։ ...

Էրլինգ Հոլանդը՝ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու

16:56 20.05.2024

Էրլինգ Հոլանդը՝ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը 27 գոլով դարձավ անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Հոլանդին հաջորդել են Լոնդոնի «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Քոուլ Պալմերը (22 գոլ) և «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը (21)։ Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խփել է 19 գոլ։ ...

«Ռեալը» չի կարողացել պահպանել առավելությունը 4-1 հաշվից հետո

16:22 20.05.2024

«Ռեալը» չի կարողացել պահպանել առավելությունը 4-1 հաշվից հետո

Իսպանական Լա լիգայի 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ և ոչ-ոքի գրանցեց` 4-4։ Հատկանշական է, որ «Ռեալը» առաջին կեսից հետո հաղթում էր 4-1 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում մրցակիցը ետ բերեց կորցրածը։ «Վիլյառեալի» կազմից պոկերի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը։ 28-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 23-ի և գլխավորեց […] ...

BACK_TO_TOP