ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+11.09 oC

ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների

11:24 20.05.2024

ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների։

Ֆինանսական վերահսկողության մարմինը թիմերի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել այլ ակումբների, աշխատակիցների կամ սոցիալական ու հարկային մարմինների նկատմամբ ժամկետանց պարտքերի հայտնվելու, ինչպես նաև նման պարտքերի մասին կեղծ տեղեկություններ տրամադրելու պատճառով:

«Պորտուն» տուգանվել է 1,5 մլն, Սոֆիայի ԲԿՄԱ-ն՝ 450 000, «Վիտորիա Գիմարայեշը»՝ 200 000, Թբիլիսիի «Դինամոն»՝ 80 000, «Բրագան» և «Պարտիզանը»՝ 40 000, «Գալաթասարայը» և «Բետիսը»՝ 30 000, «Օրդաբասին», «Ռիգան» և «Ռաուդը» 10 000 եվրոյով։

Բացի դրանից, կրկնակի խախտումների, 90 օրից ավելի ժամկետանց պարտքի կամ արտոնագրման չափանիշների խախտման պատճառով «Պորտուի», Սոֆիայի ԲԿՄԱ-ի և «Վիտորիայի» նկատմամբ կիրառվել է միջոց՝ հաջորդ մրցաշրջանում եվրոպական մրցումներից պայմանականորեն դուրս մնալու տեսքով, որտեղ թիմերն արդեն որակավորվել են: Պատժամիջոցը վերաբերում է 2025/26-ից մինչև 2027/28 թվականների մրցաշրջաններին:

ԲԿՄԱ-ին տրվում է երեք մրցաշրջան փորձաշրջան, և ակումբը կհեռացվի միայն այն դեպքում, եթե այս ժամանակահատվածում չկատարի վճարունակության պահանջները: «Պորտուի» դեպքում փորձաշրջանը երկու մրցաշրջան է, «Վիտորիայի» համար՝ մեկ։

Վերաքննիչ պալատը նաև որոշում է կայացրել Սոլիգորսկի «Շախտյորի» և «Ադանա Դեմիրսպորի» կողմից ուղարկված երկու բողոքների վերաբերյալ։ Երկու դեպքում էլ հաստատվել է առաջին ատյանի դատավճիռը, ակումբները կհեռացվեն եվրոպական մրցաշարերից հաջորդ մրցաշրջանի համար, եթե ուղեգիր նվաճեն: Պատժամիջոցը վերաբերում է 2025/26-ից մինչև 2027/28 մրցաշրջաններին։

Բելառուսական ակումբը նաև տուգանվել է 1 010 000 եվրոյով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

23:59 08.05.2025

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

Մարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 08.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

23:52 08.05.2025

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

23:47 08.05.2025

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

23:32 08.05.2025

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

Մայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...

BACK_TO_TOP