Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին

15:42 20.05.2024

Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Նորին Սրբությունը հանուն Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին` հայցելով, որ Բարձրյալը զորավիգ լինի Իրանի Իսլամական Հանրապետությանը հաղթահարելու դժվարին փորձությունը»,-ասվում է ցավակցական նամակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպ. Ռեսուրսների մասին համաձայնագիրը կապված չէ կարգավորման բանակցությունների հետ

23:10 08.05.2025

Պետդեպ. Ռեսուրսների մասին համաձայնագիրը կապված չէ կարգավորման բանակցությունների հետ

ԱՄՆ-Ուկրաինա բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիրը որևէ կապ չունի հակամարտության կարգավորման բանակցությունների հետ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հիշեցնում եմ ձեզ, որ սա (խմբ. բնական պաշարների վերաբերյալ գործարքը) ոչ մի կերպ կապված չէ հրադադարի շուրջ բանակցությունների և հակամարտության հետ», – ասել է Բրյուսը։ Նա նշել է, որ […] ...

Դեսպան Խաչատրյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական արարողությանը

22:57 08.05.2025

Դեսպան Խաչատրյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական արարողությանը

Մայիսի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից ուժերի տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ զինվորական պատիվներով կազմակերպված պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած միջոցառման ընթացքում նախագահ Մակրոնը հանդես է եկել ուղերձով, ինչին հաջորդել է վերջինիս կողմից […] ...

Հայաստանը պաշտպանել է Հնդկաստանին Պակիստանի հետ իր ունեցած հակամարտության հարցում

22:48 08.05.2025

Հայաստանը պաշտպանել է Հնդկաստանին Պակիստանի հետ իր ունեցած հակամարտության հարցում

Երկու միջուկային գերտերությունների՝ Պակիստանի ու Հնդկաստանի միջև զինված բախումը նոր թափ է ստանում: Ռազմական հարցերով փորձագետները լիարժեք պատերազմի մասին են խոսում: Արդյո՞ք ստեղծված պայմաններում Հայաստանը կարող է չեզոքություն պահպանել: Ի՞նչ նոր զարգացումներ կան Հնդկաստանի և Պակիստանի բախումներում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկություն այն մասին, որ […] ...

Անահիտ Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինաշխատանքներին

22:38 08.05.2025

Անահիտ Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինաշխատանքներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն և հետևել ընթացող շինարարական աշխատանքներին: ««Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևեցի ընթացող շինարարական աշխատանքներին. վերանորոգման ավարտական փուլում է 40 մահճակալային ֆոնդ ունեցող կանանց բաժանմունքը: Հոգեկան առողջության այս կենտրոնն առաջիկայում կիրականացնի նաև մանկական արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություն»,-գրել է նախարարը:   ...

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

22:24 08.05.2025

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը: Այս մասին հայտնել են կառավարությունից: Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվավոր հյուրեր աշխարհի […] ...

Սահմանային իրավիճակից մինչև Սևանի հիմնախնդիրներ. զրույց Գեղարքունիքի մարզպետի հետ

22:16 08.05.2025

Սահմանային իրավիճակից մինչև Սևանի հիմնախնդիրներ. զրույց Գեղարքունիքի մարզպետի հետ

Որո՞նք են Հայաստանի ամենամեծ մարզի առջև ծառացած խնդիրներն ու ի՞նչ են անում մարզային իշխանություններն այդ խնդիրներին լուծումներ տալու համար: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP