17:51 20.05.2024
Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են` ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 20-ին, որին մասնակցել են հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Հակոբ Ասլանյանը եւ Նարեկ Բաբայանը, Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:
«Հայաստանն ապրում է իր ինքնիշխանության կարեւորագույն օրերից մեկը, եւ մենք հենց այս օրերին իրականացնում ենք մի գործընթաց, որն անկախությունից ի վեր աննախադեպ է, եւ լիահույս ենք, որ գործընթացը կհասցվի ավարտին, եւ խաղաղության դարաշրջանի սկիզբը կդրվի մեր տարածաշրջանում»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը:
Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի գործընկերներին այս գործընթացում պարբերաբար աջակցելու եւ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը համակ ուշադրությամբ է հետեւում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ հույս է հայտնել, որ լարված իրավիճակը կհարթվի, եւ Վրաստանը կշարունակի իր ժողովրդավարական ուղին:
«Հայաստանն ու Վրաստանը դարավոր բարեկամներ են եւ համագործակցում են բազմաթիվ ուղղություններով: 2022 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի ու Վրաստանի խորհրդարանների երկու հանձնաժողովների միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր, եւ համագործակցությունը շատ արդյունավետ է ընթանում»,- ասել է Էլիսո Բոլքվաձեն:
Նա ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների` մայիսի 10-ին տեղի ունեցած հանդիպումը Ղազախստանում եւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի խաղաղ համակեցությունը: Անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին` հանձնաժողովի նախագահը նշել է, որ Վրաստանը դեռեւս շարունակում է պայքարն իր ինքնիշխանության համար եւ ամեն ինչ կանի իր անկախությունը պահպանելու ուղղությամբ: Նա կարեւորել է խաղաղության հաստատումը երկրում եւ տարածաշրջանում:
Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն փաստել է, որ հայ-վրացական հարաբերությունները պատմական նոր դարաշրջան են ապրում, մի շարք ոլորտներում զարգանում է փոխգործակցությունը:
Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ հաստատված պատմական եւ եղբայրական հենք ունեցող հարաբերությունները, ընդգծել խաղաղության արժեքը, ինչպես նաեւ քննարկել հուշագրի շրջանակում իրականացված եւ առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:
22:09 08.05.2025
Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն ՍեդրակյանինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Սեդրակյանին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Խուդաթյանն ընդգծել է, որ Ջրային ոլորտը մեր կարևոր ուղղություններից է, Կառավարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է անել առավելագույնը` գրանցելու քաղաքացիների […] ...
21:47 08.05.2025
Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջևԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Դրանց ընթացքում նա ընդգծել է լարվածության անհապաղ թուլացման կարևորությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև ուղիղ երկխոսությանը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պետքարտուղարը շեշտեց անհապաղ դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Նա արտահայտեց ԱՄՆ աջակցությունը Հնդկաստանի և […] ...
21:36 08.05.2025
ԱՄՆ նախագահը շնորհավորել է նորընտիր պապինԱՄՆ նախագահը շնորհավորել են Հռոմի նորընտիր պապին: Իր Truth Social սոցցանցում Դոնալդ Թրամփը գրել է. «Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիսին՝ Հռոմի Պապ ընտրվելու կապակցությամբ: Ինձ համար մեծ պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի Պապն է: Սա մեծ ոգևորություն և պատիվ է մեր երկրի համար: Անհամբերությամբ սպասում եմ Լեո 14-րդ Պապի հետ հանդիպմանը: Դա կլինի […] ...
21:24 08.05.2025
ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծըՄայիսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը։ Ըստ նախագծի՝ ամբողջությամբ կթվայնացվի տրանսպորտային միջոցների առուվաճառքի, ինչպես նաև նվիրատվության հիմքով տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման հետ կապված գործընթացները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա նախադեպը չունեցող մոտեցում է, որը միտված է քաղաքացիներին մի շարք առումներով որոշակի անհարմարություններից ազատելուն։ […] ...
21:16 08.05.2025
Հայտնի է՝ ով է դարձել Հռոմի նոր պապըՀռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոն։ Նա ընտրել է Լեո 14-րդ անունը: Հռոմի 267-րդ պապը սպիտակ պապական զգեստ հագնելով, հայտնվել է Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում՝ օրհնելով «քաղաքը և աշխարհը» («Urbi et orbi»): Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի […] ...