Նոր մանրամասներ մեքենայի պայթյունի վայրից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+9.09 oC

Նոր մանրամասներ մեքենայի պայթյունի վայրից

14:42 12.03.2018

Այսօր Փարաքար գյուղում մեքենայի պայթյունը տեղի է ունեցել ոչ թե գազալցակայանում ինչպես մինչ այդ հաղորդվել էր, այլ դրանից մոտ 80 մետր հեռավորությամբ գործող «Թոնրի լավաշ» հացատան դիմաց: Այս մասին դեպքի վայրից հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը:

Տեղում աշխատող ոստիկաններն ու քննիչները սահմանազատել են դեպքի վայրը:  

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 14:08-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գազալցակայանում պայթել է Nissan մակնիշի 35 OF 192 համարանիշի ավտոմեքենան: ԱԻՆ-ից հայտնում են, որ կա տուժած կա: 


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ

19:23 06.05.2024

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 6-ին՝ ժամը 16:33-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մոտակայքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ․ […] ...

Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից

18:29 06.05.2024

Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից

Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Բրատսկի շրջանում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Մայիսի 6-ի դրությամբ հրդեհվել է ավելի քան 30 տուն, այդ թվում՝ ամառանոցներ, և գրեթե 50 շենք ու տնտեսական շինություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Բրատսկի շրջանում հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Ավելի վաղ Իրկուտսկի անտառտնտեսության ոլորտի ղեկավարը հայտարարել էր, […] ...

Երևանի շինհրապարակներից մեկում բազալտե քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել է

17:37 06.05.2024

Երևանի շինհրապարակներից մեկում բազալտե քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 27-ին ողբերգական դեպք է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 59 հասցեից գլխին քար ընկնելու հետևանքով «բաց ԳՈՒՎ կլինիկական մահ» ախտորոշմամբ 1-ին համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի […] ...

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում

16:22 06.05.2024

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել հեղեղումների հետևանքով հասցված վնասների վերաբերյալ․ գրանցվել է 290 դեպք՝ Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Դավթաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում շենք շինություններում, գրասենյակային և նկուղային տարածքներում ջրալցումների, փլուզումների, ինչպես նաև ջրի մեջ արգելափակված և […] ...

Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

16:12 06.05.2024

Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11.11-ին՝ Էգվեկինոտ գյուղից 169 կիլոմետր դեպի հյուսիս։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Փրկարարներն ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր

15:53 06.05.2024

Փրկարարներն ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր

Մայիսի 6-ին, ժամը 10:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակը ջրալցվել է․ հարկավոր է կատարել ջրահեռացման աշխատանքներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Երևան քաղաքի Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժին հերթապահ խումբը։ […] ...

BACK_TO_TOP