TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+21.09 oC

Պայթյուն

Գելենջիկի հյուրանոցներից մեկում պայթյուն է որոտացել

12:26 13.07.2021

Ռուսաստանի Գելենջիկ քաղաքի հյուրանոցներից մեկում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 1, վիրավորվել՝ 5 մարդ, այդ թվում՝ 1 երեխա: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել քառահարկ հյուրանոցի խոհանոցում: Պայթյունի հետևանքով քանդվել են առաստաղներն ու արտաքին պատը, ինչպես նաև վնասվել են մոտակայքում կայանված մեքենաները։ Փրկարարները տարհանել […]

̰
Պայթյուն Բանգլադեշում. կա 16 զոհ, ավելի քան 50 վիրավոր

15:41 05.09.2020

Բանգլադեշի արևելյան Նարայանգանջ քաղաքի մզկիթներից մեկի մոտակայքում գազի խողովակ է պայթել, որի հետևանքով մահացել է 16, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել ավելի քան 50 մարդ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հավատացյալները աղոթելիս են եղել: Պայթյունի ալիքը կոտրել է մզկիթի պատուհանների ապակիները, այրվել են առաստաղին տեղադրված օդորակիչները։ Համաձայն […]

̰
Չինաստանի քիմիական նյութերի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

13:31 04.08.2020

Չինաստանի Հուբեյ նահանգի քիմիական նյութերի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, որին նախորդել էր պայթյունների շարք: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 4-ը վիրավոր են: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան: Դեպքի վայրում որոնղափրկարարական աշխատանքները շարունակվում են: Դրանց մասնակցում է ավելի քան 100 մարդ և 14 հրշեջ մեքենա: […]

̰
Չինաստանում նավթատար մեքենա է պայթել. կան զոհեր և վիրավորներ

18:06 13.06.2020

Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգում նավթատար մեքենա է պայթել: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ ավելի քան 117 մարդ: Այս մասին հայտնել է CGTN-ն: Պայթյունը տեղի է ունեցել մայրուղում, ինչի հետևանքով փակվել են մի շարք մուտքեր: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ պայթյունը նաև վնասել է հարակից բնակելի տները, մեքենաները և գործարանային արտադրամասերը: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են […]

̰
Սոմալիում ականապատ մեքենայի պայթյունից 90 մարդ է զոհվել

14:44 28.12.2019

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատ մեքենա է պայթել: Զոհվել է 90 մարդ: Այս մասին հայտնել է Սոմալիի խորհրդարանի պատգամավորներից մեկը: Պատգամավորի խոսքով՝ զոհերի շարքում կա 17 ոստիկան, 73 քաղաքացի և 4 օտարերկրացի: Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: Հայտնի է, որ Սոմալում գործում է իսլամական «Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը, որը սերտորեն կապված է […]

̰
Կիևում անհայտ անձինք պայթեցրել են բանկի մասնաճյուղերից մեկը

15:29 30.11.2019

Կիևի Դնեպրովսկի թաղամասում անհայտ անձինք պայթեցրել են բանկերից մեկի մասնաճյուղը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տեղի ունեցածի հետևանքով քանդվել է բանկի մի հատվածը: Համաձայն իրավապահ մարմինների՝ հանցագործությունը կատարել է երկու տղամարդ: Նախնական տվյալներով՝ հանցագործների թիրախը եղել է բանկոմատը, սակայն պայթյունը այնքան ուժգին է եղել, որ քանդվել է բանկի մի մասը: Հանցագործները դիմել […]

̰
Սիրիայում ականապատ մեքենա է պայթել. կա 10 զոհ և 25 վիրավոր

21:02 23.11.2019

Սիրիայի հյուսիսային Թել Աբյադ քաղաքում ականապատ մեքենա է պայթել: Զոհվել է 10, վիրավորվել՝ 25 մարդ: Այս մասին RIA Novosti լրատվական գործակալությանը հայտնել է «Սիրիայի ազատ բանակ»  խմբավորմանը մոտ կանգնած աղբյուրը: Աղբյուրը նաև փոխանցում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Առայժմ որևէ մեկը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

̰
Պայթյուն Սիրիայի Էլ-Բաբ քաղաքում. կան զոհեր և վիրավորներ

18:18 16.11.2019

Սիրիայի հյուսիսային Էլ-Բաբ քաղաքում՝ թուրքական սահմանից ոչ հեռու, պայթյուն է որոտացել: Զոհվել է 18, վիրավորվել՝ 27 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը «Թվիթերի» իր պաշտոնական էջում հայտնել էր 10 զոհի և 15 վիրավորի մասին: Նախարարության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի կանգառում: Պայթել է պայթուցիկներով լի մեքենա: […]

̰
Պայթյուն Իրաքում. կան զոհեր և վիրավորներ

12:14 16.11.2019

Իրաքի մայրաքաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ ականապատ մեքենա է պայթել: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել է 6, վիրավորվել՝ առնվազն 30 մարդ: Իրաքում հակակառավարական ցույցերը սկսվել են հոկտեմբերի սկզբին: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից: Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են վարչապետ Ադել […]

̰
Իտալիայի հյուսիսում պայթյունից 3 փրկարար է մահացել

14:29 05.11.2019

Իտալիայի հյուսիսային Կուարնենտո քաղաքի լքված տներից մեկու պայթյուն է եղել: Զոհվել է 3, վիրավորվել՝ 3 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր զոհվածները եղել են հրշեջներ, որոնք ժամանել էին դեպքի վայր: Վնասվածքներ են ստացել երկու հրշեջ և մեկ կարաբիներ: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Իրավապահ մարմինները փորձում են պարզել կատարվածի պատճառները: […]

̰
Պայթյուն սիրիական Թել Աբյադ քաղաքում. կան զոհեր և վիրավորներ

19:38 02.11.2019

Սիրիայի Թել Աբյադ քաղաքում՝ Թուրքիայի հետ սահմանին, պայթյուն է որոտացել: Զոհվել է 19-ը, վիրավորվել՝ 29 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել շուկայում: Զոհվածների թվում են խաղաղ բնակիչներ: Ավելի վաղ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են, որ Թուրքիան կպահպանի ստատուս քվոն […]

̰
Պայթյուն Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ

12:20 19.10.2019

Աֆղանստանում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ահաբեկիչները պայթուցիկ սարք են գործի գցել։ Զոհվել է 62, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Միջադեպը տեղի է ունեցել Նանգանհար նահանգի մզկիթներից մեկում: Համաձայն տեղի լրատվամիջոցների՝ պայթյունի ժամանակ մզկիթում եղել է մոտ 300 մարդ: Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

̰
Չինաստանում քիմիական գործարանում պայթյուն է որոտացել․ կա 4 զոհ

14:09 15.10.2019

Խոշոր պայթյուն է որոտացել Չինաստանի քիմիական գործարաններից մեկում: Զոհվել է 4, վիրավորվել՝ 6 մարդ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն: Այս մասին հայտնել է Global Times-ը: 4 killed, 6 injured in an explosion at a chemical plant in Yulin, South China's Guangxi Zhuang Autonomous Region. pic.twitter.com/HqZirASIvg — Global Times (@globaltimesnews) October […]

̰
Իտալիայի նավթավերամշակման գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

12:59 17.09.2019

Հզոր պայթյուն է որոտացել Իտալիայի նավթավերամշակման Eni գործարանում, որին հաջորդել է ուժեղ հրդեհը: Սանազարո դե Բուրգոնդի քաղաքի իշխանությունները հայտնել են, որ իրավիճակը վերահսկվում է: Տուժածներ չկան: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունները լսել են նաև հարևան շրջաններում: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայության, շտապօգնության և ոստիկանության մասնագետները: Տեղի ունեցածի  պատճառները հայտնի չեն: ÚLTIMA HORA: Registrada una explosión […]

̰
Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի բնակելի տներից մեկում. կա 1 զոհ, 15 վիրավոր

13:30 16.07.2019

Հզոր պայթյուն է որոտացել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մուրիետա քաղաքում: Զոհվել է մեկ, վիրավորվել՝ 15 մարդ: Այդ մասին հայտնել է Russia Today-ը: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի բնակելի թաղամասերից մեկում: Նախնական տվյալներով` պայթյունի պատճառը եղել է բնակելի տներից մեկում գազի խողովակների հետ կապված խնդիրը և բնական գազի արտահոսքը:

̰
Աֆղանստանում 8 երեխա է զոհվել պայթյունից

22:20 11.05.2019

Աֆղանստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Ղազնի քաղաքում ռումբի պայթյունից առնվազն 8 երեխա է զոհվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Մուկուր թաղամասում: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ պայթյունի պատճառով զոհվել է 8 երեխա, ևս 2-ը տուժել են: Աղբյուրը նշում է, որ դրսում խաղալիս երեխաները պատահաբար ակտիվացրել են «Թալիբան» շարժման զինյալների կողմից ստեղծված […]

̰
ԱՄՆ Վիրջինիա նահանգում գազալցակայան է պայթել, կան զոհեր

13:11 11.05.2019

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Բուենա Վիստա քաղաքի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է  Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել է 2, անհետ կորել՝ 4 մարդ: Պայթյունի պատճառները առայժմ հայտնի չեն:

̰
Աֆղանստանում պայթյուններ են որոտացել. կան զոհեր և վիրավորներ

20:16 06.04.2019

Աֆղանստանի արևելյան հատվածում գտնվող Ջալալաբադ քաղաքում երկու հզոր պայթյուններ են որոտացել, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 19 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Պայթյունների պատճառները հայտնի չեն: Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:

̰
Ստոկհոլմի արևմուտքում պայթյուն է որոտացել

11:45 27.03.2019

Ստոկհոլմի արևմուտքի արվարձաններից մեկում պայթյունի հետևանքով մի քանի մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է Aftonbladet-ը: Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 01.10-ի սահմաններում: Արդյունքում շենքի ճակատը և մոտակա մեքենաները վնասվել են: «Մի քանի մարդ շոկային վիճակում է, մեկը վնասվածքներ է ստացել ապակիներից»,- ոստիկանության մամուլի քարտուղար Ֆրեդերիկ Անդերսոնի խոսքը մեջբերում է Expressen-ը: Նա հավելել […]

̰
Հզոր պայթյուն Իրաքում. կան զոհեր և վիրավորներ

14:40 09.03.2019

Իրաքի հյուսիսային հատվածում գտնվող Մոսուլ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 10 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է պայթուցիկներով լի մեքենան: Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:

̰
Իդլիբում հզոր պայթյուններ են որոտացել. կան զոհեր և վիրավորներ

11:28 19.02.2019

Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ քաղաքի թաղամասերից մեկում 2 հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 24, վիրավորվել` ավելի քան 50 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տեղական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ առաջին պայթուցիկը տեղադրված է եղել մեքենայի տակ, երկրորդը՝ մոտոցիկլետի տակ: Նշվում է նաև, որ երկրորդ պայթյունը որոտացել է արտակարգ ծառայությունների մասնագետների ժամանումից […]

̰
Փարիզում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի

17:23 12.01.2019

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնական հատվածում գտնվող հացաբուլկեղենի խանութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել ՝ 12 մարդ: Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստանյերը հաստատել է այդ տեղեկությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ համաձայն ոստիկանների նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը:

̰
Փարիզի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել

13:17 12.01.2019

Փարիզի կենտրոնական հատվածում գտնվող հացաբուլկեղենի խանութում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է The Journal.ie-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ մի քանի մարդ վիրավորվել է: Պայթյունից կոտրվել են նաև հարակից շինությունների պատուհանները: Համաձայն ոստիկանների նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: #PARIS Énorme #explosion au cœur de #Paris #75009 pic.twitter.com/d6f7oI2MIB https://t.co/wwN3UvbRZs via @franceinfo — Serge Doucet ???⚽️? […]

̰
Պայթյուն Բաքվի բնակելի տներից մեկում. կան զոհեր

15:00 09.01.2019

Բաքվի Յասմալի շրջանում, մեկհարկանի երկսենյականոց փայտե տանը պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Համաձայն տեղեկությունների՝ պայթյունի ալիքի հետևանքով տան պատը փլուզվել է դրսում կայանած մեքենայի վրա: Հրդեհի հետևանքով այրվել են տան կոնստրուկցիաները: Հրշեջ փրկարարները տանը հայտնաբերել են ընտանիքի անդամներից երկուսի դիերը: Կրակը մարվել է հրշեջների կողմից: Դեպքի առթիվ […]

̰
Աթենքի կենտրոնում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

18:27 27.12.2018

Ռումբը դրված է եղել արկղի մեջ` եկեղեցու կենտրոնական մուտքի մոտ:

̰
Թրամփի այցից հետո Իրաքում ԱՄՆ դեսպանատան տարածքում պայթյուններ են որոտացել

14:04 27.12.2018

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հատուկ պահպանվող «կանաչ գոտում» գտնվող ԱՄՆ դեսպանատան տարածքում մի քանի պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Shafaaq news-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մի քանի ականանետային արկ է պայթել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից հետո: Դիվանագիտական ներկայացուցչությունը, ի պատասխան հարձակմանը, մի քանի նախազգուշացնող կրակ է արձակել: Ամերիկյան կողմը դեռ չի մեկնաբանում միջադեպը: Հիշեցնենք, որ Դոնալդ […]

̰
Պեկինի համալսարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

14:16 26.12.2018

Այսօր Չինաստանի մայրաքաղաք Պեկինի համալսարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է չինական «Սինա» պորտալը: Աղբյուրի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով՝ առավոտյան 09։34-ին՝ Պեկինի հյուսիս-արևմուտքում գտնվող համալսարաններից մեկի երկրորդ մասնաշենքի լաբորատորիայում: Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով մարդիկ են զոհվել:  

̰
Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել

19:50 11.12.2018

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից ոչ հեռու հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 6 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ըստ ականատեսների՝ մահապարտ ահաբեկիչն ավտոմեքենա է պայթեցրել ռազմական ավտոշարասյան մոտ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնում է «Թալիբան» ահաբեկչական շարժումը:

̰
Իրանում ձերբակալել են Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության 10 կասկածյալի

17:16 09.12.2018

Իրանի հարավարևելյան Չաբահար քաղաքում օրերս տեղի ունեցած ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է 10 մարդ: Այս մասին հայտնել է Tansim լրատվական գործակալությունը: Իրանի իրավապահ մարմինների ղեկավար Հոսեին Աշտարին հայտարարել է, որ ոստիկանները ձերբակալել են 10 մարդու: Սրանից բացի, ներկա պահին ճշտվում է նաև այլ մարդկանց ինքնությունը, որոնք կարող են կապ ունենալ ահաբեկչության հետ: Շուտով նրանք էլ կձերբակալվեն: […]

̰
Պայթյուն Անկարայի բիզնես կենտրոններից մեկում. կան վիրավորներ

12:39 04.12.2018

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի բիզնես կենտրոններից մեկում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է Daily Sabah-ը: Տեղի ունեցածի հետևանքով տուժել է 7 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել 9 հարկանի շենքի 2-րդ հարկում, որտեղ տեղակայված է սրճարան: Իրավապահ մարմինների նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները և բուժաշխատողները: Կատարվում է հետաքննություն:

̰
BACK_TO_TOP