Տարբեր բժշկական կենտրոնների հանրային կապերի պատասխանատուների և այլ մասնագետների համար կազմակերպվել է երկօրյա դասընթաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Տարբեր բժշկական կենտրոնների հանրային կապերի պատասխանատուների և այլ մասնագետների համար կազմակերպվել է երկօրյա դասընթաց

18:12 06.05.2024

Առողջապահության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագորակցությամբ Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց է կազմակերպվել տարբեր բժշկական կենտրոնների հանրային կապերի պատասխանատուների և այլ մասնագետների համար։

Դասընթացը կայացել է Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ 2-րդ» ծրագրի շրջանակներում։
Նպատակը էթիկայի հանձնաժողովի գործառույթների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն էր։

Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամները ներկայացրել են հանձնաժողովի գործունեության սկզբունքներն ու կանոնները, անդրադարձել էթիկական և մարդու իրավունքների եվրոպական և ազգային ստանդարտներին։

Դասընթացի երկրորդ հատվածում ներկայացվել է հանրային իրազեկման կարևորությունը՝ պացիենտների իրավունքների պաշտպանության և էթիկայի հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ։

Անդրադարձ է եղել նաև էթիկայի հանձնաժողովի կողմից դեպքերը քննելու ընթացակարգին, որի վերաբերյալ բուժհաստատություններն ներկայացուցիչներն ուղղել են բազմաթիվ հարցեր, ծավալվել է քննարկում։

Հնարավոր է սա 3 մարդ, նորությունների բաժին and տեքստ, որում ասվում է «น hruMnmevore Ubs COUNCILOF COUNCILOFEUROPE EUROPE COUNCIL OF EUROPE 75 1949 2024 CONSEIL CONSEILDELEUROPE DE LEUROPE CONSEIL DE L'EUROPE UNITED AROUND OUR VALUES NIS AUTOUR ns VALEURS Izabel Abgaryan Wpawpий wbl Иpawpwи m电医樂行» նկարն է

Հնարավոր է սա 6 մարդ, սովորող մարդիկ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 8 մարդ, սովորող մարդիկ, սեղան and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 5 մարդ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 3 մարդ, սովորող մարդիկ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 7 մարդ, սովորող մարդիկ and տեքստ նկարն է

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

15:14 26.07.2025

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...

SHANTNEWS

15:00 26.07.2025

SHANTNEWS

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:53 26.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

14:42 26.07.2025

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

14:30 26.07.2025

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

Կրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

14:14 26.07.2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...

BACK_TO_TOP