Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու․ դրանց կմասնակցի՞ Հեյդար Ալիև կրտսերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու․ դրանց կմասնակցի՞ Հեյդար Ալիև կրտսերը

22:53 06.05.2024

Ադրբեջանում կրկին արտահարթ ընտրություններ են անցկացվելու, այս անգամ՝ խորհրդանական:  Տեղեկությունն այսօր պաշտոնապես է հաստատվել: Ի՞նչ ինտրիգներ արժի սպասել այդ ընտրությունների հետ կապված: Թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում վերլուծություն է ներկայացրել։

«Օրենքի համաձայն՝ հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն այս տարվա նոյեմբերին, սակայն այսօր ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը ակնարկեց, որ ամենայն հավանականությամբ ավելի շուտ են անցկացվելու, քանի որ նոյեմբերին Բաքվում է անցկացվելու ՄԱԿ-ի կլիմային նվիրված միջազգային կոնֆերանսը, և նախագահը կարծում է, որ սխալ կլինի այդ նույն շրջանում ընտրարշավ անցկացնել, ու գուցե արժի մտածել ընտությունները այլ ժամանակ անցկացնելու մասին:

ԿԸՀ նախագահը ասում է «միգուցե», դա նշանակում է, որ որոշումը արդեն ընդունված է և շուտով կվավերացվի պաշտոնապես: Խնդիրն այն է, որ ԿԸՀ-ը նման իրավասություն չունի, որովհետև սահմանադրության մեջ հստակ ասվում է, որ հերթական ընտրությունները անցկացվում են գործող խորհրդարանի լիազորությունների վերջին տարվա նոյեմբերի առաջին կիրակի օրը: Այսինքն՝ այս խնդրի միակ լուծումն այն է, որ նախագահը անձամբ լուծարի խորհրդարանը և արտահեթ խորհրդարանական ընտրություններ անցկացնի: Ամենայն հավանականությամբ մոտակա շաբաթների ընթացքում նախագահի համապատասխան հրամանագիրը կստորագրվի։ Եթե դա ստորագրվի մայիսի վերջին, ապա ըստ օենքի 2 ամիս հետո պետք է անցկացվեն ընտրություններ: Այսինքն՝ հուլիսի վերջին Ադրբեջանում հնարավոր է խորհրդարանական ընտրություններ անցկացվեն»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

22:34 20.06.2025

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

22:21 20.06.2025

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

21:53 20.06.2025

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

21:36 20.06.2025

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...

BACK_TO_TOP