ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական, իրանական, հյուսիսկորեական ընկերությունների նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+19.09 oC

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական, իրանական, հյուսիսկորեական ընկերությունների նկատմամբ

17:14 09.05.2018

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել մի շարք ռուսական, իրանական, հյուսիսկորեական և չինական կառույցների, ինչպես նաև Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի որոշ կազմակերպությունների նկատմամբ «զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին ԱՄՆ ազգային օրենսդրության խախտումների» պատճառով: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:

Պատժամիջոցները սահմանվել են 28 կառույցների նկատմամբ, որոնք, ԱՄՆ կառավարության պնդմամբ, այս կամ այն չափով Իրանին, Սիրիային կամ ԿԺԴՀ-ին օգնել են մշակել թևավոր կամ բալիստիկ հրթիռներ:

Պատժամիջոցներն արգելում են ԱՄՆ նախարարությունների կամ գերատեսչությունների կողմից «սև ցուցակում» հայտնված կազմակերպություններից ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերումը, Վաշինգտոնի կողմից դրանց զենքի կամ ռազմական տեխնիկայի վաճառքը, դրանց ամերիկյան լիցենզիա տրամադրելը այնպիսի ապրանքների ձեռքբերման համար, որոնք ենթարկվում են արտահանման հսկողության ռեժիմին:

«Սև ցուցակում» հայտնված կազմակերպություններից շատերը արդեն իսկ ենթարկվում են ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից սահմանված պատժամիջոցներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը Քեմերոնի խոսքերը Ուկրաինայի կողմից Ռուսաստանին հարվածելու մասին ուղղակի էսկալացիա է անվանել

13:42 03.05.2024

Պեսկովը Քեմերոնի խոսքերը Ուկրաինայի կողմից Ռուսաստանին հարվածելու մասին ուղղակի էսկալացիա է անվանել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Կրեմլը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի հայտարարությունները Ռուսաստանին հարվածելու համար բրիտանական զենք օգտագործելու Կիևի իրավունքի վերաբերյալ դիտարկում է որպես ուղղակի էսկալացիա։ «Մենք տեսնում ենք նման բանավոր էսկալացիա պաշտոնական ներկայացուցիչների կողմից, մենք դա տեսնում ենք ինչպես պետությունների ղեկավարների մակարդակով, երբ դա վերաբերում է Ֆրանսիային, այնպես էլ […] ...

Կուլեբան և Քեմերոնը քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության արագացումը

13:34 03.05.2024

Կուլեբան և Քեմերոնը քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության արագացումը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Կիևում հանդիպում է ունեցել իր բրիտանացի գործընկեր Դևիդ Քեմերոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Կիևին զենքի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումն արագացնելու հարցը։ «Հիանալի է, որ Դեյվիդ Քեմերոնը Կիևում է, որպեսզի կենտրոնանա Ուկրաինային ռազմական օգնության արագացման վրա, հատկապես օդային պաշտպանության ոլորտում», – գրել է նա X-ում (նախկին Twitter): […] ...

Իսպանիայում թմրավաճառներից առգրավվել է ավելի քան 3 միլիոն եվրո

13:21 03.05.2024

Իսպանիայում թմրավաճառներից առգրավվել է ավելի քան 3 միլիոն եվրո

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան դադարեցրել է հանցավոր խմբի գործունեությունը, որը կոկաին էր մատակարարում Հարավային Ամերիկայից Եվրոպա։ Այս մասին ասվում է թագավորության իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունում։ Նրանց տվյալներով՝ գործողությունը տեղի է ունեցել Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) եւ ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության համագործակցությամբ։ Նախաքննության ընթացքում, որը շարունակվել է անցյալ տարվա սկզբից, իրավապահները բերման են ենթարկել 20 մարդու։ […] ...

Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ

13:03 03.05.2024

Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլետի հետ հեռախոսազրույցում մեղադրել է Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին 2020-2023 թվականներին հանրապետությունում հեղափոխական գործընթացներին աջակցելու մեջ։ «Ես խոսեցի Դերեկ Շոլետի հետ և հայտնեցի իմ անկեղծ հիասթափությունը 2020-2023 թվականներին երկու հեղափոխական փորձերի կապակցությամբ, որոնք աջակցվել են ԱՄՆ նախկին դեսպանի և օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների կողմից», – գրել […] ...

Օրբանը մեղադրել է ԱՄՆ-ին Ուկրաինայում հակամարտությունը ձգձգելու համար

12:30 03.05.2024

Օրբանը մեղադրել է ԱՄՆ-ին Ուկրաինայում հակամարտությունը ձգձգելու համար

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական արդյունաբերությունը հսկայական պատվերներ է ստանում ուկրաինական հակամարտության ժամանակ, ուստի ԱՄՆ-ը ձգձգում է այն՝ Կիևին օգնության նոր փաթեթներ տրամադրելով, մինչդեռ բնակչության մեծ մասը, այդ թվում՝ Եվրոպան, շահագրգռված է խաղաղությամբ, Kossuth ռադիոյի եթերում ասել է նա: Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Կիևին […] ...

Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին

11:52 03.05.2024

Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «շատ ուշադիր հետևում է» Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հայտնում է «Ալիք մեդիան»։ Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք պետքարտուղար Բլինքենը վերահսկում է Վրաստանում «գործակալների օրենքի» դեմ բողոքի ցույցերը և օրենքի շուրջ զարգացումները, մամուլի խոսնակ Միլլերն ասել է. «Հավատացեք ինձ, նա շատ ուշադիր հետևում է… […] ...

BACK_TO_TOP