Վարդահովիտ գյուղում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չէին կարողանում անցնել մյուս կողմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+16.09 oC

Վարդահովիտ գյուղում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չէին կարողանում անցնել մյուս կողմ

22:10 02.05.2024

Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թուրքմենստան

12:03 17.05.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թուրքմենստան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին: Խորհրդաժողովին կմասնակցեն աշխարհի տարբեր պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, գիտական և ստեղծագործական հանրույթի ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես կգա զեկույցով, ինչպես նաև կվարի խորհրդաժողովի հերթական […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին

11:43 17.05.2024

Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.32 դրամ:   ...

«Կամավորի ներառական դպրոց». անցկացվում են տարբեր միջոցառումներ

11:18 17.05.2024

«Կամավորի ներառական դպրոց». անցկացվում են տարբեր միջոցառումներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024 թվականի մայիսից իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը: «Ծրագիրը մեկնարկել է մայիսի 6-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ մայիսի 13-22-ն այն կիրականացվի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում: Վերոնշյալ 2 միջոցառումներին մասնակցել է շուրջ 60 կամավոր: «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը նախատեսված […] ...

ՀԿ-ներին է ներկայացվել 2022-2026թթ․ ռազմավարության կատարման ընթացքը

11:13 17.05.2024

ՀԿ-ներին է ներկայացվել 2022-2026թթ․ ռազմավարության կատարման ընթացքը

Հայաստանում դատական և իրավական բարեփոխումների կատարման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկում է իրականացվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Քննարկման նպատակն էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներկայացնել Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության շրջանակում կատարված աշխատանքները և իրազեկել դրանց ընթացքի ու արդյունքների մասին: Արդարադատության նախարարության կատարած աշխատանքը ներկայացրել են «Օրենսդրության զարգացման կենտրոն» […] ...

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

11:08 17.05.2024

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Մայիսի 16-ին, ժամը 19.10-ին, ՆԳՆ Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել հանրահավաքի մասնակից 30-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 թղթե փաթեթ: Տղամարդն ու […] ...

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Շիրակի մարզում մասնակցել է սպանդանոցային գործունեությանը նվիրված հանդիպում-քննարկմանը

10:48 17.05.2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Շիրակի մարզում մասնակցել է սպանդանոցային գործունեությանը նվիրված հանդիպում-քննարկմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մայիսի 16-ին Շիրակի մարզում մասնակցել է սպանդանոցային գործունեությանը նվիրված հանդիպում-քննարկմանը։ Հանդիպմանը ներկա են եղել Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանն ու Ալբերտ Այվազյանը, սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսավարողներ։ «Քննարկվել են հանրապետությունում սպանդանոցային կետերի կառուցման, կարողությունների զարգացման, շահագործման, օրենսդրական կարգավորումների բարելավման խնդիրներին առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում Տաթևիկ Սարգսյանն ու ոլորտի այլ պատասխանատուները […] ...

BACK_TO_TOP