ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

19:46 02.05.2024

Ապրիլի 30-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։

Մասնակցել են ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները։

Հանդիպման նպատակը աշխատանքային գործընթացների քննարկումն էր։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, գործունեության արդյունքները, առկա խնդիրները։

Զեկույցներով հանդես են եկել ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով ընթացիկ աշխատանքները, հանձնարարականների կատարման ընթացքը, առաջացած հարցերը և ձեռնարկված միջոցառումները։

Լսելով ընթացիկ զեկույցները՝ Կամո Ցուցուլյանը մատնանշել է տարբեր ստորաբաժանումներում գործունեության ընթացքում ի հայտ եկած թերությունները և բացթողումները: Նա պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է առավելագույն ջանքեր ներդնել՝ ի հայտ եկած խնդիրները վեր հանելու և լուծելու ուղղությամբ։

Ամառային սեզոնին ընդառաջ՝ ՓԾ տնօրենը հատուկ ուշադրություն է հրավիրել կանխարգելիչ գործողությունների իրականացման և հրդեհային անվտանգության կանոնների ապահովման աշխատանքներին: Նա Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Լոռու մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրել է մարտական հաշվարկում ընդգրկել «POLARIS» մակնիշի ամենագնացները, հերթապահություններ սահմանել և մշտական հսկողություն իրականացնել բարդ ռելիեֆով առանձնացող և դժվարամատչելի տարածքներում՝ հանգստյան գոտիներում, տեսարժան վայրերում՝ հատկապես մարդաշատ տեղանքներում՝ դեպքերին առավել արդյունավետ և օպերատիվորեն արձագանքելու, հրդեհների առաջացումը բացառելու և մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով։

Փրկարար ծառայության տնօրենը ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետին հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնել շահագրգիռ ստորաբաժանման ներգրավմամբ՝ վեր հանելու հնարավոր բոլոր խնդիրները, վերահսկելու օպերատիվ տակտիկական և մարտավարական ուղղություններով անձնակազմի վերապատրաստման գործընթացը՝ բացառելով խախտումները։

Խորհրդակցության ավարտին ՓԾ տնօրենը ստորաբաժանումների ղեկավարներին հորդորել է համակարգված աշխատանքներ իրականացնել ծառայության բարելավման ուղղությամբ, խստորեն հետևել կարգուկանոնին, հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի կատարողական և աշխատանքային կարգապահության նկատմամբ: Կամո Ցուցուլյանը քննարկված հարցերի վերաբերյալ տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

Էկոնոմիկայի նախարարությունը նպատակադրվել է կառուցել սննդամթերքի անվտանգության գիտելիքահեն համակարգ. Գևորգ Պապոյան

21:08 07.06.2025

Էկոնոմիկայի նախարարությունը նպատակադրվել է կառուցել սննդամթերքի անվտանգության գիտելիքահեն համակարգ. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ուղերձը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա առթիվ. «Այսօր՝ հունիսի 7-ին, նշվում է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը։ Սա ևս մեկ հնարավորություն է ընդգծելու սննդամթերքի անվտանգության բացառիկ նշանակությունը հանրության առողջության, տնտեսական կայունության և հասարակության բարեկեցության ապահովման գործում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես սննդամթերքի անվտանգության պետական քաղաքականության ձևավորման պատասխանատու մարմին, իր առջև նպատակ է դրել […] ...

Ինչո՞ւ է վերջին շրջանում Սյունիքը բոլորի ուշադրության կենտրոնում. զրույց Արեգ Քոչինյանի հետ

20:59 07.06.2025

Ինչո՞ւ է վերջին շրջանում Սյունիքը բոլորի ուշադրության կենտրոնում. զրույց Արեգ Քոչինյանի հետ

«Հեռանկար»-ի տաղավարում շաբաթն այս անգամ ամփոփել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը: Նա խոսել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի երևանյան այցի, հայ-ադրբեջանական ու նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Ավարտվել է Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարը

20:50 07.06.2025

Ավարտվել է Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարը

Ջերմուկ քաղաքում ավարտին մոտեցավ Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Արավինդ Չիտհամբարամը: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն են. 1-ին տեղ՝ Արավինդ Չիտհամբարամ 2-րդ տեղ՝ Ռամեշբաբու Պրագնանանդհա 3-րդ տեղ՝ Դմիտրի Կոլլարս 4-րդ տեղ՝ Սամուել Սևյան ...

Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Փաշինյան

20:41 07.06.2025

Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիսիանի Սբ. Գրիգոր եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային Պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սրբուհի Գալյանն անդրադարձել է ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը

20:32 07.06.2025

Սրբուհի Գալյանն անդրադարձել է ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Խորհրդարանականների դերը արհեստական բանակության կիրառման միջոցով տվյալահեն որոշումների կայացման գործում» աշխատաժողովի ժամանակ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Սրբուհի Գալյանն անդրադարձել է օրեր առաջ ԱՐԼԻՍ իրավական տեղեկատվական համակարգի գործարկմանը, արհեստական բանականության (ԱԲ) ներդրման հնարավորությանն ու ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը: Նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ներկայացրել […] ...

BACK_TO_TOP