Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+13.09 oC

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած

08:03 03.05.2024

Մայիսի 3-ին, ժամը 00:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1962 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Լ․ Հ․-ն (ծնված 1969 թ․) դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

Դսեղ տանող ավտոճանապարհի կամուրջը հիմնանորգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

23:30 02.05.2025

Դսեղ տանող ավտոճանապարհի կամուրջը հիմնանորգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հիմնանորոգվել է Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամուրջը: Կառավարությունը հատկացրել է 105 մլն դրամ։ «Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7,5 կմ հատվածում իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 295 […] ...

1 տարում 100.000 վարորդ գրանցվել է Roadpolice.am համակարգում․ օգտվի՛ր թվային լուծումներից, խնայի՛ր ժամանակդ, վճարի՛ր ավելի քիչ

23:22 02.05.2025

1 տարում 100.000 վարորդ գրանցվել է Roadpolice.am համակարգում․ օգտվի՛ր թվային լուծումներից, խնայի՛ր ժամանակդ, վճարի՛ր ավելի քիչ

Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20 տոկոսով պակաս։ Համակարգում գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 100 036 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 306 210 որոշում։ Կարևոր է իմանալ, որ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային […] ...

«Սանահին կայարան»-ի ժամանակավոր մետաղական կամուրջը երթևեկելի է տրանսպորտային միջոցների համար

23:16 02.05.2025

«Սանահին կայարան»-ի ժամանակավոր մետաղական կամուրջը երթևեկելի է տրանսպորտային միջոցների համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Ալավերդու «Սանահին կայարան» թաղամասում տեղադրվել է ժամանակավոր մետաղական կամուրջ: «Նախորդ տարվա հեղեղումների հետեւանքով ավտոմոբիլային նշանակության կամուրջն ամբողջությամբ քանդվել էր: Ժամանակավոր մետաղական կամուրջը նվիրաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Կամուրջը երթևեկելի է տրանսպորտային միջոցների համար»,-գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP