Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+18.09 oC

Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի

21:35 02.05.2024

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի, հայտնում է The Ring-ը:

57-ամյա Թայսոնը կդառնա ամենաերկար պրոֆեսիոնալ մարզական կարիերա ունեցող բռնցքամարտիկը պատմության մեջ: «Երկաթյա Մայքը» պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել է 1985 թվականի մարտին։ Փոլի դեմ մենամարտը նա կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշելուց 39 տարի անց։

Այսպիսով, ամերիկացին կգերազանցի իր հայրենակից Ռոյ Ջոնսի ռեկորդը: Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել էր 34 տարի:

Մայք Թայսոնը մարզական կարիերան ավարտել էր 2005 թվականին՝ Քևին Մակբրայդին պարտվելուց հետո, սակայն 2020 թվականին վերադարձել էր ռինգ և 8 ռաունդանոց ցուցադրական մենամարտ անցկացրել Ռոյ Ջոնսի հետ, գրանցվել էր ոչ-ոքի:

Հիշեցնենք, որ Թայսոնի և Փոլի մենամարտը տեղի կունենա հուլիսի 20-ին Տեխասում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղիշե Մոսեսյանը՝ ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող

14:15 17.05.2024

Եղիշե Մոսեսյանը՝ ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող

Հայաստանի ազատ ոճի պատանեկան հավաքականի անդամ, 68 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը ոսկե մեդալ է նվաճել Հունաստանի Լուտրակի քաղաքում ընթացող Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնությունում: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ, 41 կգ քաշային Լևիկ Ավետիսյանը, 44 կգ քաշային Էրիկ Պապիկյանը և 62 կգ քաշային Ավետիք Թութխալյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Հայաստանի հավաքականները Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնությանը մասնակցում են հետևյալ […] ...

Հայտնի են դպրոցականների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հաղթողները

12:17 17.05.2024

Հայտնի են դպրոցականների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում օրերս անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ […] ...

Կարծում եմ՝ նա լավագույն մրցակիցն է, որի հետ երբևէ հանդիպել եմ. Ֆյուրին՝ Ուսիկի մասին

09:45 17.05.2024

Կարծում եմ՝ նա լավագույն մրցակիցն է, որի հետ երբևէ հանդիպել եմ. Ֆյուրին՝ Ուսիկի մասին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին պատմել է ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտի սպասումներից: «Կարծում եմ՝ նա լավագույն մրցակիցն է, որի հետ երբևէ հանդիպել եմ: Նախկինում ես մենամարտում էի աշխարհի չեմպիոնների, օլիմպիական չեմպիոնների և անպարտելի բռնցքամարտիկների հետ, սակայն երբեք չեմ մենամարտել երկու քաշային կարգերում չեմպիոնի հետ: Հաղթանակն ինձ կդարձնի բոլոր […] ...

Օգտատերերը պահանջում են որակազրկել Խաչանովին  Գեորգիևյան ժապավենի պատճառով

09:23 17.05.2024

Օգտատերերը պահանջում են որակազրկել Խաչանովին Գեորգիևյան ժապավենի պատճառով

Համացանցի օգտատերերը պահանջում են որակազրկել Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին Գեորգիևյան ժապավենի պատճառով, հայտնում է «Чемпионат»-ը: Աշխարհի 18-րդ ռակետը մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ սոցցանցերում Գեորգիևյան ժապավենով լուսանկար էր հրապարակել: Գեորգիևյան ժապավենը Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից համարվում է արգելված խորհրդանիշ: Օգտատերերից շատերը դիմել են ՄՕԿ և պահանջել են Խաչանովին թույլ չտալ մասնակցել 33-րդ […] ...

Մենք չունենք այն ֆինանսական հնարավորությունները, ինչ «Ռեալը». Չավի

09:01 17.05.2024

Մենք չունենք այն ֆինանսական հնարավորությունները, ինչ «Ռեալը». Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է ակումբի ֆինանսական հնարավորությունների մասին. «Մենք փորձում ենք մրցունակ լինել։ Երկրպագուները պետք է հասկանան, որ ակումբի ներկայիս ֆինանսական վիճակը ոչ մի ընդհանուր բան չունի 25 տարի առաջ եղածի հետ։ Իրավիճակը բարդ է։ Եթե նախկինում հնարավոր էր գնել ցանկացած ֆուտբոլիստի տրանսֆերը, ապա այժմ այդպես չէ։ Մենք չունենք այն ֆինանսական հնարավորությունները, ինչ […] ...

Լևանդովսկին չի ստանա 2020 թ. «Ոսկե գնդակը»

23:59 16.05.2024

Լևանդովսկին չի ստանա 2020 թ. «Ոսկե գնդակը»

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին չի հանձնվի 2020 թ. «Ոսկե գնդակը»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե France Football-ը դիտարկում է լեհ ֆուտբոլիստին 2020 թվականի «Ոսկե գնդակը» հանձնելու տարբերակը։ Սակայն ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականի գլխավոր խմբագիր Նիկոլյա Մանիսյեն տարածված տեղեկությունը որակել է որպես «հորինված»։ Նա հաստատել է, որ նման հարց չի քննարկվել։ […] ...

BACK_TO_TOP