17:42 27.11.2017
«Հանքարդյունաբերության այսօրվա համակարգը ուղղակի կործանարար է թե՜ շրջակա միջավայրի, թե՜ բնակչության առողջության համար», – նման կարծիք է հայտնել բնապահպան Կարինե Դանիելյանը՝ Թրանսփերենսի ինթերնեշնլ ընկերության կողմից ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելու ժամանակ:
Նա նշել է, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում 50 փորձագետների հետ միասին, ՄԱԿ-ի աջակցությամբ, ուսումնասիրություններ են անցկացվել՝ պարզելու համար ամենառիսկային գոտիները՝ բնակչության և երեխաների առողջության համար: Արդյունքում պարզվել է, որ դա հանքարդյունաբերության ոլորտն է: Ուսումնասիրվել են տարբեր գիտական հոդվածներ, էկոլոգիական, բնապահպանական ու առողջապահական վիճակագրական տվյալներ:
«Համադրելով այդ ամենը՝ պարզեցինք, որ հատկապես երկու մարզ՝ Լոռին և Սյունիքը հսկայական տարբերություն են տալիս բոլոր ցուցանիշներով՝ բացասական առումով: Այնպիսի մտահոգիչ տվյալներ և եզրակացություններ ստացվեցին, որ ստիպված եղանք հրավիրել միջազգային փորձագետներ և նրանք էլ համոզվեցին, որ ճիշտ է: Տվյալները խնդրեցին չհրապարակել՝ մարդկանց չահաբեկելու համար: Առողջապահության նախարարը ևս տեղյակ է եղել: Տեղեկացրել եմ նաև գյուղնախարարին ու վարչապետին», – ասել է Կարինե Դանիելյանը:
Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ Լոռիում և Սյունիքում երեխաների արյան մեջ ծանր մետաղները գերազանցում են թույլատրելի սահմանները:
16:36 09.07.2025
Հրդեհ Վեդի քաղաքում12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության16:33 09.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն աճել էԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 110-ի, հաղորդում է CBS-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Հաստատվել է առնվազն 110 մարդու մահը», – հաղորդել է հեռուստաալիքի կայքը ՝ հղում անելով Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթին։ Նահանգապետի խոսքով՝ միայն Քեր շրջանում անհետ կորած է համարվում 161 մարդ, իսկ մյուս շրջաններում անհետ կորած է համարվում առնվազն […] ...
16:20 09.07.2025
Չենք կարող մեր հույսը դնել ուրիշների վրա՝ Եվրոպան պաշտպանելու համար․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԵվրոպական Միությունը չի կարող հույսը դնել ուրիշների վրա՝ Եվրոպան պաշտպանելու համար։ Ի վերջո, Ռուսաստանից եկող սպառնալիքը մնում է լուրջ, իսկ Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակվում է։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է The Guardian-ը։ «Չենք կարող մեր հույսը դնել ուրիշների վրա՝ Եվրոպան պաշտպանելու համար։ Եվրոպան պաշտպանելը […] ...
16:11 09.07.2025
Մերցը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորման որևէ տարբերակԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու բոլոր հնարավորությունները կորսված են, հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները։ «Դիվանագիտական մեթոդները սպառել են իրենց», – ասել է նա։ Կանցլերը խոստացել է շարունակել աջակցել Կիևին։ Պաշտպանության մասին խոսելով՝ Մերցն ասել է, որ Բունդեսվերը պետք է «արագ ստանա այն ամենը, ինչ անհրաժեշտ է Գերմանիային պաշտպանելու […] ...
16:00 09.07.2025
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էԳեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, «Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատված, Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 15 հազար քմ մակերեսով, 5 միլիոն 682 հազար դրամ շուկայական […] ...
15:50 09.07.2025
Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականինԹուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, ինչպես նախատեսված է։ Դրանք վաղաժամկետ անցկացնելու հարցը չի քննարկվում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը հավելել է, որ քանի որ սահմանադրությունը և ընտրական օրենսդրությունը չեն փոխվել, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ 2029 թվականին։ ...
15:44 09.07.2025
Սուրեն Պապիկյանն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումըՀուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։ ...